Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը |azatutyun.am|

Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը |azatutyun.am|

azatutyun.am: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն թուրքական արտադրանքի որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, ինչպես նաև արտադրվել Հայաստանում, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքներ ներկրելու փոխարեն ձեռնարկատերերը կգտնե՞ն այլ տարբերակներ, թե՞ կառավարությունը կօգնի: «Հայաստանում արտադրություն կազմակերպելու մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ֆինանսական օժանդակության գործիքներ կառաջարկի՝ վարկերի սուբսիդավորման և նոր ներդրումների խրախուսման ձևաչափով: Այլընտանքային շուկաներից ներմուծումների մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում կկազմակերպի նոր շուկաներում և նոր գործարար կապերի հաստատման միջոցառումներ: Ընդ որում, հավանական խնդիրների լուծումների վերաբերյալ մենք արդեն իսկ քննարկումներ ենք իրականացրել ԵԱՏՄ երկրների որոշ գործընկերների հետ», - արձագանքել է փոխվարչապետը:
14:15 - 17 հոկտեմբերի, 2020
Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը: Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: 
21:23 - 15 հոկտեմբերի, 2020
Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին

Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին

Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։ Փոխվարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանցավոր գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը և խաղաղ բնակչության թիրախավորումը չեն կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից և որ Արցախի ժողովրդի գոյութենական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ և իրականացմամբ։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին կառուցողական համագործակցության համար: Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում նաև առաջիկա մասհանումների իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները: Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը գոհունակությամբ են նշել, որ արդեն ուժի մեջ են մտել երկու նոր բյուջետային աջակցության ծրագրեր՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ 1» և «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»: Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ չնայած կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններին Կառավարությունը նաև շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները:
20:27 - 15 հոկտեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Մհեր Գրիգորյանը նաև շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության և աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության և հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը: Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն՝ ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը:
22:52 - 14 հոկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 
20:20 - 07 հոկտեմբերի, 2020
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին: Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը: Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:  ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
22:15 - 22 սեպտեմբերի, 2020
Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին: Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:
14:49 - 18 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված |armenpress.am|

ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության շրջանակում չի բացառվում, որ իրականացվի կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթաց: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Հայկ Կոնջորյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ  Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան: «Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն,  կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է: Մենք համարեցինք, որ միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ամենաարդյունավետ հարթակը ԵԱՏՄ-ի հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ,  բայց, այնումենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵՍՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ, որ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց փոխվարչապետը:  Գրիգորյանը նաև նշեց, որ քանի որ  ԵԱՏՄ անդամ բոլոր երկների մոտ կա նախատրամադրվածություն՝ այդ խնդիրը իրոք կարգավորելու, լուծելու և սահմանափակումները մաքսիմալ թուլացնելու համար, այս պահին ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում: «Նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ թեստերի փոխճանաչման գործընթաց այնուամենայնիվ պետք է իրականացվի: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացի: Եվ այդ առումով պետք է լինելու թվայնացված հավելված, և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  հենց հավելվածի ուղղությամբ, որ մեր որոշումներն իրագործման ենթակա լինեն, բովանդակությունը մտնի հավելված»,-ասաց փովարչապետն ու հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով կաշխատի:
20:37 - 16 սեպտեմբերի, 2020
Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ: «Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի  քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է  առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:56 - 16 սեպտեմբերի, 2020
Փոխվարչապետ Գրիգորյանը Դեբորա Գրիզերին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար

Փոխվարչապետ Գրիգորյանը Դեբորա Գրիզերին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը: ԱՄՆ ՄԶԳ տնօրենն էլ իր երախտագիտության խոսքն է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։ Տեսազանգի ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ Դեբորա Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև Դեյվիդ Հոֆմանի ղեկավարությամբ: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:
19:29 - 14 սեպտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: ԱՄՆ ՄԶԳ տնօրենն իր հերթին երախտագիտության խոսք է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։ Տեսազանգի ընթացքում տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ տիկին Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև պարոն Հոֆմանի ղեկավարությամբ: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:
18:46 - 14 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

shantnews.am: ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք ու աշխատենք միասնական կանոնով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկման, և վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար: Եթե շատ մոտ ժամանակում հնարավոր չլինի բացել կանոնավոր ուղևորափոխադրումները, ապա փոխադրումների ստանդարտը միասնական սահմանում կունենա մոտ շրջանում»,-ասաց Գրիգորյանը:
12:01 - 10 սեպտեմբերի, 2020