ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Կառավարությունը հավանություն տվեց «ԵՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «ԵՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`  աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները, կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով, Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:  Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը։
07:35 - 17 հոկտեմբերի, 2019
Քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

Քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որոշում է կայացրել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք դա գիտենք, հայտարարվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել, այժմ քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մեջլիսի (խորհրդարան) նախագահ Նուրդինժոն Իսմոյիլովի հետ հանդիպման ժամանակ: Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնության հասնելու գործընթացը չի ձգձգվի, եւ Ռուսաստանն ու Ուզբեկստանը հնարավորություն կունենան համագործակցել միության շրջանակում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար եւ կվերացնի խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք մասնակցել Օլիյ մեջլիսի ընտրությունների ժամանակ մոնիթորինգային առաքելությանը, եթե նման հրավեր լինի»,- հավելել է Մատվիենկոն:  
09:16 - 02 հոկտեմբերի, 2019
Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից |armenpress.am|

Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից |armenpress.am|

armenpress.am։ Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Այս մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց, որ համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-ասաց Իրանի նախագահը:Հասան Ռոհանին նշեց, որ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները Իրանի նախագահը նշեց, որ Իրանը հակված է դիվերսիֆիկացնելու իր տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն քայլ է ուղղված բազմակողմանի առևտրային կառույցները ամրապնդելուն:«Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով: Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը: ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Իրանի նախագահը:
14:00 - 01 հոկտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ն համագործակցության բանակցություններ է վարում 13 երկրների, 120 կազմակերպությունների հետ. Պուտին |armenpress.am|

ԵԱՏՄ-ն համագործակցության բանակցություններ է վարում 13 երկրների, 120 կազմակերպությունների հետ. Պուտին |armenpress.am|

armenpress.am։ Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է, իսկ ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին նման համոզմունք հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ շարունակում է աճել նաև ԵԱՏՄ երկրների գումարային ՀՆԱ-ն, արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը:«Միաժամանակ, մեր միության առջև ծառացած են նոր, մասշտաբային խնդիրներ: Կարծում ենք, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին: Գերակայությունների թվում է նաև ֆինանսական ոլորտում միութենական կարգավորումների ներդրումը: Ընթացիկ նիստի արդյունքներով՝ խոսքը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպցիայի հաստատման մասին է: Այս փաստաթուղթը կդառնա բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ օպերացիաների ունիվերսալ կանոնների մշակման եւ հաստատման ճանապարհային քարտեզ, որով նախատեսված միջոցառումների իրականացումը մեր երկրների քաղաքացիների համար հասանելի կդարձնի ֆինանսական գործիքները»,- ասաց Պուտինը:ՌԴ նախագահի խոսքով՝ լավ տեմպերով է կատարելագործվում նաև էներգետիկայի ոլորտում Միության օրենսդրության կատարելագործումը: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածությունը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025թ-ին: Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում: Անհարժեշտ է նաև շարունակել զարգացնել անդամ երկրների համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում: Մասնավորապես, ընդհանուր շահերից է բխում աշխատատեղերի որոնման ստանդարտացված համակարգի մեկնարկը, որը թույլ կտա մեր երկրների քաղաքացիներին ինտերնետի միջոցով իմանալ ազատ աշխատատեղերի մասին Միության բոլոր երկրներում»,- շեշտեց ՌԴ նախագահը:Պուտինի խոսքով՝ մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը:«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեր այսօրվա որոշման համաձայն կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը: Պիլոտային նախագիծը հաստատել է այս միջոցի արդյունավետությունը մաքսանենգ ապրանքերի դեմ պայքարում ու ավելացրել հարկային մուտքերը»,- նկատեց Պուտինը:ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ: «Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև՝ ավելի քան 120 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- եզրափակեց նա: Իր ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքի կազմակերպման համար:
13:38 - 01 հոկտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին |news.am|

ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին |news.am|

news.am։ Երեւանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, ինչպես նաեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր կնքվեց:Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է որպես դիտորդ պետության ղեկավար, իսկ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր: 2019-ին միության նախագահող երկիրն է Հայաստանը:
13:18 - 01 հոկտեմբերի, 2019
Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|

Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|

shantnews.am։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում: Տոկաևն ընդգծեց՝ ԵՏՄ-ում նախագահող երկիր Հայաստանն իր ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: Տոկաևը տեղեկացրեց՝ Ղազախստանի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 6 տոկոսով, ինչն իրենց մտահոգում է: Ու թեպետ դրանում, ըստ Տոկաևի, օբյեկտիվ տնտեսական պատճառներ կան, բայց նաև ընդգծեց՝ վարչական խոչընդոտների մասին էլ պետք չէ մոռանալ:Ղազախստանի նախագահի համոզմամբ՝ կարևոր է պահպանել ԵՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը: Նա նշեց՝ պետք է ընդհանուր ներքին շուկայում խոչընդոտները վերացնել: Վերջինս նաև կարևորեց Եվրասիական դատարանի դերի ամրապնդումը:
13:07 - 01 հոկտեմբերի, 2019
Բելառուսը 2020-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը, մենք լրջությամբ պատրաստվում ենք. Լուկաշենկո |shantnews.am|

Բելառուսը 2020-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը, մենք լրջությամբ պատրաստվում ենք. Լուկաշենկո |shantnews.am|

shantnews.am։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ինտեգրացիոն միության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերի համար: Նա անդրադարձավ նաև միության առաջ ի հայտ եկող խոչընդոտներին, նշեց՝ դրանց թիվը բավարար է, սակայն հատկապես մտահոգիչ է, երբ խոչընդոտներ են ի հայտ գալիս այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է Պետգնումների ոլորտը: Լուկաշենկոն նշեց՝ կարծում է, որ քաղաքական որոշում կայացնելու ժամանակն է:«2020-ին Բելառուսը ԵՏՄ նախագահությունը կստանձնի: Մենք ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք: ԵՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասաց նա:
12:40 - 01 հոկտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ն և Սերբիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները. Փաշինյան |armenpress.am|

ԵԱՏՄ-ն և Սերբիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am։ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող նիստը կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է: Այս մասին հոկտեմբերի 1-ն ընթացող ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Փաշինյանը:«Ինձ համար պատիվ է ձեզ ողջունել Երևանում հերթական նիստի ընթացքում: Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն: Հայաստանն այս տարի նախագահում է կառույցում, և ԵԱՏՄ այս նիստը, որին մասնակցում են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները, մեր նախագահության խորհրդանշական կուլմինացիա է: Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ԵԱՏՄ-ի միջտնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը»,- ասաց Փաշինյանը:ՀՀ վարչապետը նշեց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար:Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
12:38 - 01 հոկտեմբերի, 2019
|news.am| Ընթանում է ԵՏՄ ընդլայնված կազմով նիստը․ Ուղիղ

|news.am| Ընթանում է ԵՏՄ ընդլայնված կազմով նիստը․ Ուղիղ

news.am։ Ավելի քան 10 հարց է քննարկվում Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում: Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ԵԱՏՄ Դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող մաքսատուրքերի չափի հաստատման մասին, 2014-ի հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, 2018-ի համար ԵԱՏՄ բյուջեի կատարման հարցով զեկույցի մասին, ԵԱՏՄ բյուջեի մասին, 2020-ի համար ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի մասին, 2014-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններ ստորագրելու մասին, ԵԱՏՄ բյուջեում բաժնեմասային ներդրումներ կատարելու հարցով ԵԱՏՄ անդամ պետությունների պարտքի մարման կարգի հաստատման մասին, կազմակերպության անդամների միջեւ գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման եւ կոլեգիայի անդամի նշանակման մասին, ԵՏՀ աշխատանքների վարելակարգում թիվ 1 դրույթում փոփոխություններ կատարելու մասին, ԵԱՏՄ ագրոարդյունաբերության քաղաքականության հարցերի խորհրդի մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստ անցկացնելու ամսաթվի եւ վայրի մասին հարցերը: Նեղ կազմով նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:
12:23 - 01 հոկտեմբերի, 2019