Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորքի 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տները, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տները, Ա․ Արմենակյան փողոցի սեփական տները, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, <<Էլեկտրոն>> պանսիոնատը, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17:00 Փափազյան փ. 25 և Խաչատրյան փ. 19 շենքերը, Միկոյան փ. 2/2 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Ներքին Շենգավիթ 1 փողոցի սեփական տները, Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և 2-րդ նրբանցքի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 4-7 փողոցները մասնակի, ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պ․Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղերը,Լոռու մարզում՝10:00-14:00 Սպիտակ քաղաքի Գործարանային թաղամասը, Ոփյան և Չարենցի փողոցները:
09:19 - 03 հունիսի, 2020
Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ

Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրխային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում և համարվում են խոցելի տարբեր պատճառներով, որոնք ներառում են աղքատությունը, բնական աղետների հաճախականության աճը, սոցիալական կոնֆլիկտները, բարձր լեռնային և դժվար հասանելի վայրերը, ավանդական մշակութային գենդերային անհավասարությունները և այլն։ Հանդիպման մասնակցիներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանը․«Ծրագիրը կարծում եմ արդյունավետ կլինի, քանի որ թիրախավորում է երիտասարդներին, որոնք բիզնեսի ստեղծարար մոտեցումներ ունեն, ինչ որ բան ստեղծելու ցանկություն ունեն։ Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է և գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման լուրջ նախադրյալներ կան և մենք ամեն ինչ պետք է անենք մարզի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։ Շիրակի մարզպետարանը բաց է աշխատանքում և պատրաստ է համագործակցության։ Հաջողություն եմ մաղթում ձեզ»։ Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար և կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ծրագրի սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց` ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ Հայաստանի և Վրաստանի թիրախային շրջանների տեղական համայնքների համար։ Ծրագրի ընդհանուր նպատակը թիրախային տարածաշրջանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացումն է սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանըծ», – ասված է հայտարարության մեջ:
17:53 - 02 հունիսի, 2020
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն։
12:28 - 01 հունիսի, 2020
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն։
14:12 - 27 մայիսի, 2020
Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան
 |armtimes.com|

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 23-ին Գյումրիում մոլեգնած քամու վնասները մասամբ ի մի են բերված: Քաղաքապետարանը համատիրությունների հետ համատեղ վնասի չափի հստակեցումներով է դեռ զբաղված: 21 համատիրություններից 12-ը հայտարարել են ստացած ահազանգերի մասին: Դրանցից 7-ը նախնական, սակայն գրեթե ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել: 5 համատիրության պատասխանն ակնկալում են առաջիկա երկու օրերին: «Այս պահին ունեցած տեղեկատվությամբ կարող ենք ասել, որ շաբաթ օրվա քամին  Գյումրիում 48 շենք է վնասել: Բայց նաև սպասում ենք մյուս համատիրություններին: Դրանցից ամենամեծը «Գյումրի կենտրոն» համատիրությունն է, որը 230 շենք է սպասարկում և ահազանգ ունի 53 շենքից:  Իրենք էլ որ տվյալներն ունենան, պատկերը կամբողջանա»,- ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: 6 մլն 682 հազար 800 դրամ. նախնական այս գումարն է հաշվարկվել 7 համատիրությունների սպասարկման շենքերի կրած վնասի, «Գոհար» մանկապարտեզի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի և Չերազի փողոցի բնակիչ Կարինե Խզրյանի կրած վնասի վերացման համար:  Գումարի մեջ չի հաշվառված տանիքների համար օգտագործվող փայտանյութն ու աշխատուժը: «Մենք էս պահին իրավիճակի գնահատում ենք իրականացրել:  Հաջորդ քայլը, թե ֆինանսական ինչ աղբյուրներ են լինելու, համա՞յնքն է աջակցելու, թե պետությունը, այս պահին չգիտենք:  Հանձնարարական ենք ստացել մարզպետարանից ճշտումներ անել, ասել են վնասի չափը հստակեցնենք, գնահատենք, ներկայացնենք: Հիմա էս 7 շենքինն արդեն ներկայացրել ենք»,-տեղեկացրեց Սուլթանյանը: Գումարի չափի հստակեցումը, սակայն, չի նշանակում թե այսօր կամ վաղն այդ գումարը կփոխանցվի, շինարարություն կսկվի: Տվյալները դեռ պետք է ամբողջական դարձնել, տրամադրել Շիրակի մարզպետարանին, որպեսզի փոխանցվի կառավարությանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:09 - 26 մայիսի, 2020
Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով գյուղական 8 բնակավայրերում բնակարանաշինություն կիրականացվի: Շինարարությունը կիրականացնի «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանն ու նշել, որ այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել: Բնակելիները կկառուցվեն պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար: 55 բնակելի տուն կկառուցվի՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է ընտրել իր ուզած շինարարին, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում։
20:40 - 25 մայիսի, 2020
Նոր ավերածություններ Շիրակի մարզում. քիչ առաջ մոլեգնած քամին Անի համայնքի 11 բնակավայր է վնասել |armtimes.com|

Նոր ավերածություններ Շիրակի մարզում. քիչ առաջ մոլեգնած քամին Անի համայնքի 11 բնակավայր է վնասել |armtimes.com|

armtimes.com: Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզում ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրեր։ Քարաբերդում դպրոցի մեկ մասնաշենքի տանիքն է քամին ամբողջությամբ քշել-տարել, վնասվել են նաև գյուղի տները: Գուսանագյուղում, Ձիթհանքովում, Բայանդուրում ևս վնասվել են բնակելի տներն ու դրանց կից օժանդակ շինությունները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: «Դեռ երկու օր առաջվա վնասներն ամբողջությամբ չէին հաշվարկել, ավարտել: Գուսանագյուղից մինչև Բագրավան վնասներ ունեինք: Ջրափիում հրդեհ էր եղել: Այսօր էլ բնակավայր եղավ, որ կրկնակի վնասվեց, օրինակ՝ Գուսանագյուղը: Շաբաթ օրվա քամուց 9 բնակավայր էր վնասվել, այսօր էլ 2-ն ավելացավ, դարձավ 11»,- ասաց համայնքապետը: Արտակ Գևորգյանը բարեբախտություն է համարում, որ քամու հետևանքով զոհեր չկան, մարդիկ չեն վնասվել: Համայնքները նյութական վնասներ են կրել միայն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:17 - 25 մայիսի, 2020
Շիրակի ութ համայնքում կիրականացվի բնակարանային շինարարություն

Շիրակի ութ համայնքում կիրականացվի բնակարանային շինարարություն

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման մասին։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։Բնակարանային շինարարություն կիրականացվի մարզի 8 բնակավայրում, կկառուցվի 55 բնակելի տուն՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է գտնել իր ուզած շինարարը, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում։
17:07 - 25 մայիսի, 2020
Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց

 |armenpress.am|

Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին Շիրակի մարզի  համար շարունակում է մնալ կորոնավիրուսային հիվանդության բուժման միակ մասնագիտացված հիվանդանոցը: Այս պահին երկրորդ նման հիվանդանոցն ունենալու խնդիր չկա, իսկ անհրաժեշտության դեպքում որպես այդպիսին կարող է ծառայել նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը; Այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը: «Այս  հնարավորության մասին առողջապահության նախարարությանը ներկայացվել է: Եկել, նայել են:  Շենքը բավական լավ վիճակում է: Շատ քիչ գումար է պետք ծախսել ու, եթե կարիքը լինի, այն կարելի է օգտագործել, բայց այս պահին այդ հարցը չի քննարկվում, խնդիր չկա»,- նշեց Լեյլի Ասլանյանը: Մայիսի 24-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ի դեպ, մայիսի 22-ին գրանցված առավելագույն 99 պացիենտի թվի նվազումը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կապում է թեթև և անախտանիշ հիվանդների տնային հսկողության ուղարկելու որոշման հետ: «1-2 օրերի ընթացքում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում իրականացվեց դեպքերի, այսպես ասած,  «տեսակավորում» և անախտանիշ ու թեթև դեպքերն ուղարկվեցին իրենց մարզեր՝ տնային հսկողության: Այս դեպքերը գնում են տվյալ մարզի առաջնային օղակի հսկողության տակ»,-նշեց պատասխանատուն: Նշենք, որ մարզում հիվանդության դեպքերի գրանցման առաջին օրից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 241 պացիենտ, որոնցից 163-ը մարզի բնակիչ է։ 31 հիվանդ  բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Այս ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1797 նմուշառում։ Անդրադառնալով շիրակցիների կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերին, Լեյլա Ասլանյանը նշեց՝ շատերը պահպանում են, բայց կարգազանց քաղաքացիներ ևս կան: «Հիմնականում պահպանում են: Ես օգտվում եմ տաքսիներից և հաճելիորեն զարմացած եմ ու ուրախացում եմ, որ վարորդները դիմակներով են: Չեմ ասի, որ բոլորը հարյուր տոկոսով պահպանում են, բայց մենք էլ անում ենք այնպես, որ հնարավորինս քաղաքացիները հետևեն կանոններին: Ես ապավինում եմ մեր ազգաբնակչության ինքնագիտակցությանը»,- հավելեց պատասխանատուն։
16:16 - 24 մայիսի, 2020
Շիրակի մարզում ուժեղ քամուց նախնական տվյալներով վնաս է կրել 18 համայնք

Շիրակի մարզում ուժեղ քամուց նախնական տվյալներով վնաս է կրել 18 համայնք

Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։ Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։  
21:36 - 23 մայիսի, 2020
422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից մոտ 422 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար, մասնավորապես` Արարատի մարզում` Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում, Լոռու մարզում` Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Շիրակի մարզում` Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Կոտայքի մարզում` Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում, Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում, Արագածոտնի մարզում` Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Վայոց Ձորի մարզում` Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում։ Բացի վերը թվարկվածից՝ նախագծով գումար է հատկացվում նաև Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման համար։ «Երևանի ավագանու այն որոշումից հետո, երբ հաստատվեց, որ  քանդակը պետք է  տեղադրվի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, մենք ձեռնամուխ եղանք դրա տեղադրմանը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Երևանի ավագանու նիստի որոշմամբ, մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արվեստագետի մահվան տարելիցը, պետք է տեղադրվի «Քայլող մարդը» քանդակը: Ընդունված նածագծով կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։
12:21 - 21 մայիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է

Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-ից 19-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն։
14:14 - 20 մայիսի, 2020
Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|

Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|

armenpress.am:  Գյումրիում  արդեն երկրորդ օրն է հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան․ հանրային տրանսպորտ մուտքը թույլատրվում է միայն դիմակներով, ձեռնոցներով, տրանսպորտի մեջ ախտահանող նյութերի պարտադիր առկայության պայմաններում:  Կարգը գործում է ինչպես  վարորդների, այնպես էլ ուղևորների համար: Պատասխանատուները վստահեցնում են՝  վարորդների հետ աշխատանքն ու տրանսպորտային միջոցները կարգի բերելն ամենահեշտն է, խնդիրն ուղևորներին է վերաբերվում: Վարորդները  դիմակներով ու ձեռնոցներով են,  ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է ՝ արվում է ամեն ինչ պարետի պահանջով: «Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում:  Վարորդներն էլ բոլորը ձեռնոցներով ու դիմակներով են: Ալկոգելի առկայությունն էլ ապահովված է»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, դժգոհություններ կան, բայց և այնպես տրանսպորտում ձեռնոցներ ու դիմակներ կրում են ուղևորները: Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով՝  չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից:     
16:41 - 19 մայիսի, 2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը։ Ներկայացվել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Յուրաքանչյուր ծառայություն զեկուցել է իրականացրած գործողությունները։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուն նշել է, որ մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում, իսկ մայիսի 12-ից 18-ը ներառյալ մարզում 278 նմուշառման հետազոտություն է անցկացվել, Գյումրիում լաբորատոիայի աշխատանքների իրականացումը նպաստել է նմուշառումների և հետազոտությունների թվաքանակի աճին և արագ իրականացմանը։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է ոստիկանության զգոն ու օպերատիվ աշխատանքը։ Մարզային պատասխանատուները վստահեցրել են, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արվում է մարդկային կուտակումները բացառելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի գործունեությունը սահմանված կանոններին համապատասխան իրականացնելու առնչությամբ։ Մարզային ու քաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունները,մարզպետարանի պատասխանատուները, համայնքապետարանների ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցնեը զբաղվում են տրանսպորտի և հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքների իրականացմամբ և վերահսկողությամբ։ Մարզպետին է զեկուցվել, որ հանրային տրանսպորտն աշխատում է թերբեռնված, ախտահանվում է օրական երկու անգամ՝ վաղ առավոտյան և օրվա կեսին, գործող բոլոր երթուղիները սպասարկվում են։Հանրային սննդի օբյեկտներում, վիրուսի կանխարգելման նպատակով, մշտադիտարկման աշխատանքներն է սկսել սննդամթերքի անվտանգությւան տեսչական մարմնի մարզային կառույցը։ Շիրակի մարզպետը կարևորել է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը և զգոնությունը, ինչպես նաև ազգաբնակչության պատասխանատու մոտեցումը ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի զերծ մնալ վիրուսի տարածումից։
14:57 - 19 մայիսի, 2020