Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։ «Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», - ասել է Զելենսկին։
12:53 - 05 հուլիսի, 2021
Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|

Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի և ուկրաինացիների մասին մի քանի արտահայտություններին, որ Ռուսաստանի նախագահն արել էր երկրի բնակիչների հետ ուղիղ կապով ամենամյա հարց-պատասխանի ժամանակ։ Զելենսկին ասել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն, ինչը պնդել էր Պուտինը։ «Չնայած նրանք պատմական ընդհանուր հատվածներ ունեն, հիշողություն, հարևանություն, ազգականներ, ֆաշիզի դեմ ընդհանուր հաղթանակ և ընդհանուր ողբերգություններ, բայց մենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեկ ժողովուրդը չենք։ Եթե մեկ ժողովուրդ լինեինք, ապա Մոսկվայում պետդումայի շենքի վրա կծածանվեր դեղնա-երկնագույն դրոշը», - ասել է Զելենսկին, նկատի ունենալով Ուկրաինայի պետական դրոշը և մեկ ժողովուրդ լինելու մասին ևս մեկ նկատառում ներկայացրել․ «Հնարավոր չէ միաժամանակ խոսել մեկ ժողովրդի մասին և բացեիբաց գրավել մեր տարածքներն ու շարունակել սպանդը Դոնբասում»։ Հունիսի 30-ին անցկացված ուղիղ կապի ընթացքում Պուտինը նաև ասել էր, թե Ուկրաիանայի նախագահի հետ հանդիպելու իմաստը չի տեսնում, քանի որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող առանցքային հարցերը լուծվում են Վաշինգտոնում, մասամբ Բեռլինում և Փարիզում։ Զելենսկու խոսքերով՝ հասկանալի է, որ արտաքին կառավարման թեզերը պարզ քարոզչական մանտրա է Ռուսաստանում ներքին օգտագործման համար։ Նա ասել է, որ Ուկրաինաին վերաբերող բոլոր հարցերը բացառապես լուծվում են Ուկրաինայում և Ուկրաինայի պետության կողմից, այլ ոչ թե հարևան երկրում և հաստատ ոչ ստվերային միջնորդների կողմից, որոնք հիմա տնային կալանքի տակ են, կամ գտնվում են հետախուզման մեջ։ Զելենսկիի ակնարկը ենթադրաբար վերաբերում է ուկրաինացի ռուսամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին։ Պետական դավաճանության և ազգային հարստության յուրացման մեջ մեղադրվող Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահի հետ անձնական սերտ կապեր ունի, նրա դստեր կնքահայրը Վլադիմիր Պուտինն է։ Ուկրաինայի արտաքին կառավարման Պուտինի պնդումներին ի պատասխան Զելենսկին ասել է, թե «դա նույնն է, եթե ես օրինակի համար ասեի իսկ ռուսաստանցիներին ինչո՞ւ են պետք ընտրությունները, եթե ամեն ինչ որոշվում է բացառապես Կրեմլում»։ Ամեն դեպքում Զելենսկին ասել է, որ «պատրաստ է հանդիպել Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահին իսկապես հետաքրքրում է մի շարք ճգնաժամային հարցերի լուծումը, որոնք օբյեկտիվորեն առկա են Ուկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»։
22:09 - 01 հուլիսի, 2021
Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։ «Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։ Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։
09:31 - 15 հունիսի, 2021
Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը: Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ կպաշտպանի Ուկրաինայի շահերը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը: «Դա հեռախոսազրույց էր, որը նրանք ծրագրել էին անցկացնել նախագահ Բայդենի՝ Եվրոպա ուղևորվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման նախաշեմին: Նրանք հնարավորություն ունեին բավական երկար խոսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր հարցերի մասին։ Նախագահ Բայդենը կարողացել է նախագահ Զելենսկուն ասել, որ հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա ապագա ձգտումները: Նա նաև հայտնել է նախագահ Զելենսկուն, որ անհամբերությամբ սպասում է Սպիտակ տանը, Վաշինգտոնում, այս ամռանը, Եվրոպայից վերադառնալուց հետո»,- հայտնել է Սալիվանը: Ավելի վաղ Զելենսկին Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է Բայդենի հետ հանդիպել Ժնևում՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ, սակայն նման առաջարկ չի ստացել: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին Ժնևում:
21:55 - 07 հունիսի, 2021
Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|

Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|

tert.am: Մոսկվան Կիևից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունների վերաբերյալ, սակայն մինչ այժմ ոչինչ չկա:Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Զելենսկին, իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Վատիկանը ռուսական կողմի հետ Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար կարող է «օպտիմալ վայր» դառնալ։«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող որևէ հստակ տեղեկատվություն հայտնել այս հարցի վերաբերյալ: Պետք է, հավանաբար, աշխատանքային կամ պաշտոնական կարգով մեզ ինչ-որ բան փոխանցվի ու կոնկրետ առաջարկներ հնչեցվեն: Մինչ այժմ օրակարգում ոչինչ չկա: Փաստն այն է, որ թերևս նախագահ Զելենսկին կայացնում է անձնական որոշում, արագ ձևակերպում է դրանք, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք որոշակի ընթացակարգեր։ Եվ, իհարկե, այս գործընթացը շատ դժվար է անցնել մեկ գիշերում», - ասել է Պեսկովը։ Բացի այդ, ռուս պաշտոնյան հավելել է՝ ընդունված է, որ կողմերը նախապես փոխանակեն որոշ գաղափարներ, ապա պաշտոնական դիրքորոշումները ձևակերպելուց հետո հանդիպեն։«Այս առումով, այնուամենայնիվ, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների ստացմանը»,- ընդգծել է Պեսկովը։ 
15:19 - 30 ապրիլի, 2021
Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել  հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը։ Նախօրեին՝ Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։ «Առաջնագծում գտնվող ստորաբաժանումների, ինչպես նաև պահեստազորի զինծառայողների կարողությունների ստուգումը շատ կարևոր է։ Խոսքը նաև զորքերի տեխնիկական կարողությունների և զինվորականների հոգեվիճակի մասին է։ Թեև [ռուսական] զորքերը սկսել են հետ քաշվել, այնուհանդերձ, մեր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադառնալ սահմանների պաշտպանությանը», - հայտարարում էր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։
13:18 - 28 ապրիլի, 2021
Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը փիար հնարք է և խորամանկություն, ինչը նշանակում է, որ Զելենսկին ցանկանում է իրեն և Ռուսաստանի ղեկավարին դնել նույն մակարդակի վրա: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի ԱՊՀ-ի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Զատուլինը Ուկրաինայի նախագահին առաջարկել է առաջին հերթին հանդիպել հակամարտության մյուս կողմի՝ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ՝ չբացառելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, քանի որ այն ոչ մեկին չի սպառնում:
15:35 - 21 ապրիլի, 2021
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում։ Երկրի արևելքում իրավիճակի սրման ֆոնին, երեկ նա հանդես է եկել տեսաուղերձով, ասելով, թե Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է պատերազմի։ «Մի անգամ Ռուսաստանի նախագահն ասել է՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է խփել առաջինը։ Բայց իմ կարծիքով, այսօր յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր է հասկանալ, որ կռիվը չի կարող անխուսափելի լինել, եթե խոսքը խուլիգանների մասին չէ, այլ իրական պատերազմի ու միլիոնավոր մարդկային կյանքերի մասին է։ Ի տարբերություն կռվի՝ պատերազմում պարտվում են բոլոր կողմերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հայտնել է, որ Նորմանդական քառյակի խորհրդականների ու եռակողմ շփման խմբի հանձնախմբի երկօրյա նիստերում քննարկվել է կրակն ամբողջությամբ դադարեցնելու ռեժիմը վերականգնելու հարցը և չնայած բոլոր կողմերի աջակցությանը՝ Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանել ընդհանուր հայտարարությունը։
15:04 - 21 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021