Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել |panarmenian.net|

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել |panarmenian.net|

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել: Ընդդիմադիր Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունը բողոք է հայտնել տեղական կառավարման մարմինների մարտի 31-ի ընտրություններում իր թեկնածուների հաղթանակի չեղարկման վերաբերյալ: Ըստ կուսակցության ներկայացուցիչների, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը «ծուղակ է պատրաստել»՝ արգելելով թեկնածուներին մանդատներ ստանալ, թեև նրանց պաշտոնապես թույլատրվել էր մասնակցել ընտրություններին:Կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է կուսակցության ներկայացուցիչ Սարուխան Օլուչի մամուլի ասուլիսի տեսագրությունը, որտեղ նա հայտարարել է, որ ընտրահանձնաժողովը կուսակցության դեմ քաղաքական դավադրության մասնակից է, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն արգելել է պատգամավորական մանդատ ստանալ այն քաղաքական գործիչներին, որոնք կորցրել էին իրենց պաշտոնները արտակարգ դրության ժամանակ, որը հայտարարվել էր 2016-ի հուլիսին, երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Եթե նրանք մեծամասնություն են ստացել, ապա նրանց մանդատը փոխանցվում է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին: Ըստ Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության հաշվարկների, կչեղարկվի իր թեկնածուներից 8-ի մանդատը, որոնք հաղթել են առավելապես քրդաբնակ շրջաններում: Մանդատները հիմնականում կանցնեն Էրդողանի կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամներին:
10:01 - 12 ապրիլի, 2019
Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա  անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների նկատմամբ հարձակում գործելու փոխարեն, մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք, որ ճշմարտությունը գերակայություն ունենա հորինվածքի նկատմամբ»։ Հիշեցնենք, որ Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
05:40 - 11 ապրիլի, 2019
ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը |ermenihaber.am|

ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ-ում ցանկանում են արգելել այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, որոնք կապ ունեն Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների հետ։ Նույն օրինագծով առաջարկվում է վերոնշյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հաշիվներն ԱՄՆ-ում առգրավել։ Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի կողմից։ Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել  ևս 4 սենատորներ։  Նման օրինագծի պատճառն այն  է, որ ըստ ամերիկացի սենատորների՝  ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում անօրինական կերպով են կալանավորվել և նրանց առաջադրվել են անարդարացի մեղադրանքներ։ Մասնավորապես նրանք հիշատակել են Թուրքիայում  ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից, ազգությամբ թուրք Մեհմեթե Թոփուզին, ով շարունակվում է կալանավորված մնալ Թուրքիայում։ Նա  մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական  համայնքին» աջակցելու մեջ։ Հիշատակվել են նույն մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով  պահվում էր թուրքական բանտում։ Սակայն վերջինս Վաշինգտոնի կողմից թուրքական իշխանությունների նկատմամբ  կիրառած ճնշումներից հետո ազատ արձակվեց։
05:30 - 11 ապրիլի, 2019
Ինչո՞ւ է Թուրքիայում նվազում հայերի թիվը |ermenihaber.am|

Ինչո՞ւ է Թուրքիայում նվազում հայերի թիվը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով էր հանդես եկել: «Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թուրք ենք»,- ասել էր Ֆեյզիօղլուն: Այս հայտարարությանն արձագանքել է Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության անդամ Մուրադ Մըհչըն: Խոսելով Ստամբուլի հայ համայնքի վիճակի մասին՝ նա ասել է. «40.000 մարդ ենք մնացել, մեծ մասը տարեց, մնացածներն էլ կամաց-կամաց գնում են այս երկրից»: Թուրքահայ համայնքի նոսրացման թեմային անդրադարձած Euronews-ի թուրքական ծառայությունը գրում է. «Ըստ Լոզանի պայմանագրի՝ Թուրքիայում փոքրամասնությունները ճանաչվում են կրոնի տեսանկյունից: Այդ պատճատով էլ հայ բնակչության վերաբերյալ տվյալները ներառում են միայն քրիստոնյա հայերին: Հայաստանից որպես զբոսաշրջիկ եկած ու անօրինական կերպով աշխատող հայերի և իրենց հայ համարող մուսուլմանների թվաքանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան»: Լրատվականը համայնքի նոսրացման թեմայով զրուցել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի սյունակագիր Բագրատ Էստուկյանի  ու «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ Մուրադ  Մըհչըի հետ:Էստուկյանը նշում է, որ Թուրքիայում ապրող հայերի թվի մասին արժանահավատ տեղեկություններ չկան ու ավելացնում. «Հայաստանից որպես զբոսաշրջկ այստեղ եկած ու անօրինական կերպով այստեղ աշխատողների թիվը կարող են իմանալ ոստիկանության անձնագրային վարչությունում: Ձևականորեն իսլամացած հայերի թիվը իմանալն անհնար է»: «Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո հանցագործությունը դատապարտելու նպատակով հնչեցվող «բոլորս հայ ենք» կարգախոսը ապտակի ազդեցություն ունեցավ «հայ» անունը շարունակաբար հայհոյանք համարած մտածողության վրա: Այդ կարգախոսի հնչելուց անմիջապես հետո իրենց հանցագործի հետ նույնացնողները հնչեցրեցին «բոլորս Օգյուն ենք, բոլորս թուրք ենք» կարգախոսը»,- ասում է Էստուկյանը՝ ակնարկելով, որ պոլսահայերի հեռանալու պատճառներից մեկն էլ հասարակությունում առկա ոչ բարյացկամ վերաբերմունքն է իրենց նկատմամբ: Ըստ Էստուկյանի՝ թուրքահայերի հատկապես երիտասարդ հատվածը առկա քաղաքական ու տնտեսական մթնոլորտում իրենց համար լավ ապագա չեն տեսնում Թուրքիայում: Նա նշում է, որ խնդիրների շարքում են նաև երեխաներին իմամ հաթիփ (իսլամական ուղղվածություն ունեցող) դպրոցներ ուղղորդումը, դրանցում, ինչպես նաև ԲՈւՀ-երում կրթության մակարդակի հետընթացը: Որպես մեկ այլ միտում Էստուկյանն առանձնացրել է հայ երիտասրդների՝ ուսման նպատակով Եվրոպա մեկնելն ու գործերը վատացած փոքր բիզնեսմենների կամ արհեստավորների Հայաստան մեկնելը՝ այնտեղ գործը սկսելու նպատակով:  Հայկական «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի անդամ Մուրադ Մըհչըն էլ նշում է, որ հայերը Թուրքիայում համակարգված կերպով թիրախովորվում են ու որպես օրինակ բերում Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուի վերջին հակահայկական հայտարարությունները: «Համաձայն Հրանտ Դինք հիմնադրամի «Մեդիայում ատելության խոսքի ու խտրականության խոսքի մասին 2017 թվականի զեկույցի՝ հայերը ամենաշատ ատելության խոսքի թիրախում հայտնված 3-րդ խումբն են»,- ասում է Մըհչըն ու ավելացնում, որ Թուրքիայից հայերի հեռանալու հարցում մեծ դեր ունեն նաև իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակների խտրական հայտարարությունները: Մհչըն նշում է, որ իրենք զգում են համայնքի թվաքանակի աստիճանական նվազումը՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքի թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան հրապարակված: «Հայկական դպրոցներում սովորող աշակերտների արտասահման գնալու դեպքերը շատացել են: Հատկապես համալսարանական տարիքի երիտասրդները ուսման նպատակով մեկնում են արտերկիր ու հետ չեն վերադառնում: Ուսանողներն ու նրանց ընտանիքները դուրս գնալու միտում ունեն: Հեշտ չէ այստեղ թողնել ամեն ինչ ու արտագաղթել անծանոթ երկրներ, սակայն ցավալիորեն այդ գործընթացը շարունակվում է»,- եզրափակել է Մուրադ Մըհչըն:
11:19 - 09 ապրիլի, 2019
Վաշինգտոնում Թրամփին են մեղադրում Թուրքիայի հետ Ս-400-ի գործարքի ձախողման մեջ |news.am|

Վաշինգտոնում Թրամփին են մեղադրում Թուրքիայի հետ Ս-400-ի գործարքի ձախողման մեջ |news.am|

ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնատար անձինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են, որ նա չի կարողացել Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ ավելի կոշտ վերջնագիր ներկայացնել, որոնցից հետո Անկարային մերժել են ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը, այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին: Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումից Անկարայի հրաժարվելու գլխավոր հույսը դրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսային բանակցությունների վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարին: Երեք աղբյուրների խոսքով՝ Էրդողանը հետ է մղել Թրամփի կողմից պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները: Իսկ ամերիկացի առաջնորդի պատասխանը բավականաչափ կոշտ չի հնչել, որպեսզի «Էրդողանը հասկանար, թե ինչ է վտանգում», հայտնել է աղբյուրը: Հիմա Անկարան ավելի է առաջ ընթանում Ս-400 ԶՀՀ-ն գնելու մտադրության ճանապարհին, նշում է ABC-ն:
13:49 - 08 ապրիլի, 2019
Ըստ թուրք վերլուծաբանի` ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը |ermenihaber.am|

Ըստ թուրք վերլուծաբանի` ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։ Պաշտոնական Վաշինգտոնը դեմ է ռուս-թուրքական այդ գործարքին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել էին, թե ինչ ծանր հետևանքների կհանգեցնեն Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության կայքը թեմայի մասին զրուցել է գերմանա-ամերիկյան «Marshall Fon» վերլուծական կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարջըքլի հետ։ Վերջինիս կանխատեսմամբ, եթե այդ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ։ Ըստ նրա՝ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար, քան այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը կիրառեց Անկարայի դեմ, երբ թուրքական կողմը հրաժարվում էր ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն էլ Թուրքիայում առաջացնելու են հակաամերիկյան տրամադրություններ։
11:00 - 08 ապրիլի, 2019
Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել. Չավուշօղլու |news.am|

Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել. Չավուշօղլու |news.am|

  news.am: Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Թուրքիան կցանկանար ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր, բայց չէին հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: Նա նշել է, որ Անկարան Վաշինգտոնին հասկացրել է, որ «գործն արված» է, եւ «մենք չենք կարող չեղարկել գործարքը»: Չավուշօղլուն հայտնել է, որ Միացյալ Նահանգներից Patriot-ի վերաբերյալ նոր առաջարկ են ստացել, որը ներառել է գործարքի գինը եւ մատակարարման ժամկետները, բայց հավելել է, որ իրենք բանակցություններ կվարեն: Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում փակուղու պատճառով երկրի վարչակազմը չի կարող երաշխավորել, որ Անկարային կվաճառի Patriot համակարգեր: «Իսկական խնդիրն այն է, որ նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները չի կարող երաշխիքներ տալ Թուրքիային Patriot-ի վաճառքի մասին: Նրանք կարո՞ղ են դա տալ վաղը: Նրանք չեն կարող դա երաշխավորել: Այդ դեպքում ո՞վ է բավարարելու մեր պահանջը»,- ասել է նա:
06:28 - 05 ապրիլի, 2019
Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ |ermenihaber.am|

Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) մակարդակը կարող է ոչ միայն չնվազել, այլև ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին ահազանգել է թուրք պրոֆեսոր և լրագրող Էմրե Ալքինը։ Անդրադառնալով մարտին երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակին՝ Ալքինը արձանագրել է, որ նախորդ ամիս ամենաբարձր գնաճը գրանցվել է առողջապահության, սննդի և կրթության ոլորտներում, որոնք բնակչության հիմնական պահանջմունքների ոլորտներն են։ Պրոֆեսորը համոզված է, որ միայն որոշակի ապրանքների գների ժամանակավոր զեղչերով հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ․ անհրաժեշտ են ավելի համակարգված և կայուն լուծումներ։ Ալքինի խոսքով՝ մինչ օրս Թուրքիայում ինֆլյացիայի աճի դեմ կիրառված միջոցներն իրականում արտակարգ դրություններում օգտագործվող մեթոդներ են, որոնք երկարատև ժամկետում որևէ շոշափելի արդյունք չեն տալիս։ Մասնագետի կարծիքով՝ գների իրական իջեցումը հնարավոր է միայն ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի նվազեցման միջոցով, որպեսզի արտադրողներն ու ծառայություններ մատուցողները կարողանան հանրությանն իրապես ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ «Եթե դա չարվի, գնաճը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - պնդում է Ալքինը։
05:57 - 05 ապրիլի, 2019
Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|

Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ: Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Ստամբուլին պատկանող «Իշխանաց կղզիներում», Բաքըրքյոյ, Ֆաթիհ, Բեյքոզ, Բաշաքշեհիր, Սարըյեր և Շիլեի շրջաններում ընտրություններին անվավեր ճանաչված քվեների հաշվարկը ավարտվել է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված պատգամավոր Ահմեթ Համդի Չամլը նշել է, որ թեև այդ 7 շրջաններում ավարտվել է քվեների վերահաշվարկը, իրենց կուսակցությունը կրկին բողոքներ ունի:
05:49 - 05 ապրիլի, 2019