ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր

Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները, և Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սոնա Հովհաննիսյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Նախարար Արայիկ Հարությանյանը կառավարության անդամներին հայտնեց, որ Սոնա Հովհաննիսյանը վեց ամիս եղել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար և այդ ընթացքում տեսանելի փոփոխություններ է կատարել: Հարությունյանն ընդգծեց՝ նման փոփոխություններ անողներին միշտ աջակցելու են, լինելու են նրանց կողքին:Նիստին ներկա էր նաև Սոնա Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն. կառուցվածքային իմաստով եմ ասում: Ակնկալում եմ կառավարության աջակցությունը և միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան հիմնանորոգումների չի ենթարկվել, և մենք դրա կարիքը ունենք»,- նշեց նա:
07:26 - 06 հունիսի, 2019
Գորիսի պետական համալսարանը տարածք ստացավ՝ լսարանների և հանրակացարանի համար

Գորիսի պետական համալսարանը տարածք ստացավ՝ լսարանների և հանրակացարանի համար

«Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»-ից հետ կվերցվի 988 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույք և հողամաս Գորիս քաղաքի Արզումանյան փողոց 6 հասցեում գտնվող շենք-շինություններից և կամրացվի «Գորիսի պետական համալսարան»-ին։ Այդ տարածքում համալսարանը հնարավորություն կունենա ընդլայնել լսարանային ֆոնդը և ստեղծել հանրակացարանային պայմաններ՝ ինչպես սովորողների, այնպես էլ հրավիրված մասնագետների համար:Բացի այդ, համալսարանի հատուկ մանկավարժության մասնագիտական ստորաբաժանման մասնագետներն այդ տարածքում գործող «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին կցուցաբերեն մասնագիտական օժանդակություն և կնպաստեն կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:Կառավարության հաղորդմամբ՝ խորհրդային տարիներից համալսարանին ժառանգություն մնացած հանրակացարանի 85 սենյակների մեծ մասը և դասախոսների ժամանակավոր կացարանները տարբեր ժամանակներում անհասկանալի պատճառներով սեփականաշնորհվել են, և այժմ համալսարանի տրամադրության տակ գտնվող 9 սենյակները բարձրահարկ մասնաշենքի տարբեր հարկերում են, ինչն առաջացնում է սպասարկման և արդյունավետ կառավարման լուրջ խնդիրներ:Համալսարանը կարևորում է ուսումնական գործընթացում օտարերկրյա սովորողներին ներգրավվելու հանգամանքը, որը նպաստելու է համալսարանի միջազգայնացմանն ու կլուծի շատ ֆինանսական խնդիրների հարթմանը: Համալսարանը խոստացել է տարածքի տրամադրման դեպքում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ սկզբնական շրջանում կկազմակերպվեն լեզվի ուսուցման և մասնագիտական կողմնորոշման նախապատրաստական դասընթացներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած սովորողների համար:Կենտրոնում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման դասընթացներ Իրանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների համար:
07:17 - 06 հունիսի, 2019
73 մլն դրամ՝ աշխատանքային գրքույկի տեղեկությունը կենսաթոշակային համակարգում ներառելու համար |hetq.am|

73 մլն դրամ՝ աշխատանքային գրքույկի տեղեկությունը կենսաթոշակային համակարգում ներառելու համար |hetq.am|

hetq.am։ Կառավարության պահուստային ֆոնդից սոցիալական ապահովության ծառայությանը կհատկացվի 73 միլիոն դրամ: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով: Այդ գումարը տրամադրվելու է աշխատանքային գրքույկում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով։Նախարարության հաղորդմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Կառավարության որոշմամբ՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել՝ դրանում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար:Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ առկա է 325 365 անձի գրքույկ, որոնք տեսաներածված չեն։ Նախարարության հաղորդմամբ՝ սա կայուն թիվ չէ, քանի որ մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի աշխատանքային գրքույկ: Այդ պատճառով 2019 թվականի համար կանխատեսվում է շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ տեսաներածել: Դրա համար պահանջվելու է լրացուցիչ ֆինանսական միջոց, որն այս տարվա պետական բյուջեով նախատեսված չէ: Այդ պատճառով կառավարությունը որոշեց աշխատանքների իրականացման համար փոխանցել մոտ 73 միլիոն դրամ:«Նախագիծն ընդունվելու դեպքում էապես կնվազեն աշխատանքային ստաժի կապակցությամբ առկա ռիսկերը և նվազագույնի կհասցվեն ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստա­թղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերը՝ ապահովելով կենսաթոշակային ապահովությանը ուղղված միջոցների զգալի խնայողություններ»,- հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
07:00 - 06 հունիսի, 2019
«Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են |armtimes.com|

«Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են |armtimes.com|

armtimes.com։ Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են:Հեռուստացույցների արտադրության մեկնարկը տալու համար Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Հաջողության դեպքում, պատրաստ են այն 10 միլիոն դարձնել: Կառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը մայիսին է տվել, երբ ստացել է մաքսային արտոնությունը:Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչեւ 300 հեռուստացույց են հավաքում, նրանք բոլորը նախկինում իրենց տներում են աշխատել, հեռուստացույց նորոգել կամ հավաքել՝ չպատկերացնելով, որ եւրբեւէ Հայաստանում հեռուստացույց կարտադրվի ու իրենք նման գործարանի աշխատակից կդառնան:Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետեւ կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով:
05:37 - 06 հունիսի, 2019
Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք |armenpress.am|

Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ներդրող Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին: Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին:Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է:Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:«Շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր: Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել»,- ասաց Տերտերյանը:
11:36 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|

Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ավալանժ» ընկերությանը:Մասնավորապես բավարարվեց «Ավալանժ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումային ծրագիրը վերաբերում է ջերմոցի կառուցմանը, ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով:Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նմանատիպ արտոնություն տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելու հարցով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը:Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով:
10:49 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմի ձևավորման նոր տարբերակ: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 7 հոգանոց Հանձնաժողովի նախագահին և երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:Այս առնչությամբ, կառավարության հիմնավորման մեջ ասվում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախեւառաջ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձեւավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաեւ առաջին կազմի ձեւավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:Այս առումով գտնում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:Այն դեպքում, եթե Նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձեւավորվող կազմերին, ապա պարզ չէ նաեւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ինչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում: Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռնվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է փաթեթով:Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:
10:00 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը արմավիրցիների համար բնակարաններ կառուցելու նպատակով շենք նվիրաբերեց |hetq.am|

Կառավարությունը արմավիրցիների համար բնակարաններ կառուցելու նպատակով շենք նվիրաբերեց |hetq.am|

hetq.am: Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոց 5 հասցեում գտնվող 3 շինություններ նվիրաբերվեցին համայնքին՝ 26 բնակարաններ վերակառուցելու և սեփականության իրավունքով Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող ընտանիքներին հատկացնելու համար: Որոշումն այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Նշենք, որ այս շենքերը ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի այրման պատճառով 10 ընտանիք մնացել է անօթևան, իսկ նույն փողոցի թիվ 1 շենքի վնասվածությունը 3-4 աստիճանն է, և այնտեղ բնակվող 16 ընտանիքներին նույնպես անհրաժեշտ է ապահովել բնակարաններով։Արմավիր համայնքի ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Ամրակ» ԲԲԸ-ին։ Ընկերության հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել որևէ համայնքային շենք ընկերության միջոցների հաշվին վերանորոգել և սեփականության իրավունքով հատկացնել այդ 26 ընտանիքներին, իսկ ընկերությանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սիլիկյան փողոցի թիվ 1 շենքը, բացի այդ, ուղղակի վաճառքի ձևով հատկացնել Սիլիկյան փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող 411 քմ մակերեսով հողամասը։Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետին հայտնեց, որ ընկերությանը համայնքը կտրամադրի մեկ շենք, որի դիմաց ընկերությունը կվերանորոգի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի 26 բնակարանները։Բնակիչներին վերանորոգված շենք հատկացնելու համար ընտրվել է Արմավիրի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը, որ նախկինում օգտագործել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնը։ Շենքը երկար տարիներ չի շահագործվում որևէ մեկի կողմից, այդ պատճառով համայնքի ղեկավարն առաջարկել է այն նվիրաբերել համայնքին։
08:45 - 30 մայիսի, 2019