էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը |armtimes.com|

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը |armtimes.com|

armtimes.com: 7 կողմ, 0 դեմ ձայներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցությանը 18-րդ մանդատ տրամադրելու մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բազմաթիվ փաստարկներ բերեց, թե ինչու դա հնարավոր չէ: Մասնավորապես ասաց, որ ԿԸՀ-ն լիազորություն ունի լրացուցիչ մանդատ տրամադրել միայն թափուր մանդատի պարագայում, իսկ թափուր մանդատ, ինչպես հայտնի է, չկա: «Եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն փաստը,  որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրվել մեկ այլ թեկնածուի»,- ասաց ԿԸՀ նախագահը: Իր հերթին Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը տարբեր պնդումներ ներկայացրեց, իր կարծիքով, հարցը լուծելու ԿԸՀ ունեցած հնարավորությունների մասին: Խաժակյանի պնդումներից մեկով, ԿԸՀ-ն կարող է ոչ թե մեկ մանդատ ավելացնել, այլ վերցնել Արման Բաբաջանյանի մանդատը եւ տրամադրել Լուսավոր Հայաստանի հաջորդ համարին:
16:31 - 08 հուլիսի, 2020
Կարեւոր օր է նույնիսկ նրանց համար, ովքեր հինգ տարի առաջ կեղծում էին սահմանադրական հանրաքվեն. Մարուքյան

Կարեւոր օր է նույնիսկ նրանց համար, ովքեր հինգ տարի առաջ կեղծում էին սահմանադրական հանրաքվեն. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի շնորհավորանքը Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Հարգելի' հայրենակիցներ, Այսօր կարևոր օր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ գյուղացու և զինվորի, գիտնականի և ուսուցչի, հայրենասեր և օրինապահ քաղաքացու համար, անգամ նրանց համար, ովքեր 2020թ֊ին լծվել են Սահմանադրության պաշտպանության գործին, մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ ակտիվորեն կեղծում էին սահմանադրական հանրաքվեն, իսկ ավելի մոտ անցյալում խախտում և ապականում արդեն ընդունված տեքստի ոգին։ Ամեն դեպքում այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է։ Միավորող, քանի որ Սահմանադրությամբ ենք մենք հռչակել մեր պետականության նպատակներն ու համակեցության անհրաժեշտ կանոնները, մեր բոլորի իշխանության սահմանները, իրավական արժեքները, որոնք մեր հանրային կյանքի հիմնասյուներն են։ Շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ բացի փաստաղթղից, մենք Հայաստանում կկարողանանք բարձր պահել սահմանադրականությունը մեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքում»։
16:23 - 05 հուլիսի, 2020
Թե մեզ հարցնեին, կասեինք՝ անիմաստ է դիմումը հետ վերցնել. Մարուքյանը՝ Քոչարյանի փաստաբաններին
 |aysor.am|

Թե մեզ հարցնեին, կասեինք՝ անիմաստ է դիմումը հետ վերցնել. Մարուքյանը՝ Քոչարյանի փաստաբաններին |aysor.am|

aysor.am: Մեր դաշտ որևէ գնդակ չի նետվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում: Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմն իր դիմումը հետ է վերցնում: Նախ, դա սխալ քայլ է, քանի որ դիմումումն ամեն դեպքում քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով որոշում պետք է լինի», - ասաց նա:Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փաստաբաններն իրենց այսօրվա ասուլիսին ներկա և առցանց հետևող բոլոր անձանց խաբել են:«Որովհետև իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, նախապամանը չկա, մենք կարող ենք դիմել: Դա սուտ է: Եթե մեզ հարցնեին, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել: Ես հիմա էլ հորդորում եմ. թող ՍԴ-ն այսօր քննի այդ գործը, երեկոյան որոշում հրապարակի, մենք վաղն առավոտյան 9-ին դիմենք», - ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենք երկրորդ նախագահի գործը չեն շահարկում:
19:11 - 25 հունիսի, 2020
ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային այն պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, դրանք թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:
12:53 - 24 հունիսի, 2020
Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմենք  ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը․ Էդմոն Մարուքյան

Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմենք ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը․ Էդմոն Մարուքյան

Մի շատ կարևոր նյուանս, որ տեղի ունեցավ, չգիտեմ որքանով եք նկատել՝ իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, այս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ։ Դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ խոսքը գնում է երկրորդ նախագահի գործի մասին։ Մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել որևէ պնդման,թողել ենք, որ իրավական պրոցեսները իերնց հունով ընթանան։ Լրագրողների հետ զրույցում այսօր  այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորն իր խոսքում մասնավորապես տեղեկացրեց․« Հենց այն օրը, երբ ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել և որոշում է  ընդունել, որ  երկրորդ նախագահին առնչվող գործը իրենք կքննեն  հուլիսի 7-ին։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարայանի փաստաբաններն էլ նշել են, որ սա արվում է, որպեսզի միջամտվի, ազդեցություն լինի ՍԴ գործի հետ կապված։ Մեր քննարկումների  ընթացքում մենք որոշել ենք, որպեսզի որևէ կերպ չմիջամտենք այս գործընթացին, քանի որ այդ ամենը թողել ենք, որ մնա իրավական սահմաններում։ Այն քննվում է գրավոր ընթացակարգով, իսկ այդ դեպքում քննվող գործը շատ արագ որոշում պետք է ունենա: Վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ժամկետ չկա, և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: Մենք հիմա դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք, դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը, երբ ուժեղացնենք այն,  թվարկված բոլոր չորս կետերը կներառենք մեր դիմումում:Հենց այդ գործով նիստը կավարտվի ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիրների հետ կապված, հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ այստեղ օրերի խնդիր է: ԼՀԿ-ն  ունի հետևյալ մոտեցումը, որ գործընթացը միանշանակ և աներկբա պահպանելու է իրավական տիրույթում, և որևէ ձևով թույլ չենք տալու, որ հակամարտ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը։ Մենք, ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս, որովհետև մի մեծ համայնք ասում է, որ սահմանադրությունը ոտնահարել է և ընդդմությունը պետք է քայլեր ձեռնարկի, այս առումով այլ ընտրություն չկա, և այդ գործողությունները պետք է ձեռնարկվեն»։
11:15 - 24 հունիսի, 2020
Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։ Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։ Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։ Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։
21:47 - 22 հունիսի, 2020
Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը. Մարուքյան |aysor.am|

Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը. Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք քիչ առաջ կորանվիրուսի դեպքերով քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված գրություն ենք ստացել: Պետք է ասեմ, որ քննիչ հանձնաժողովի գոյության գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից՝ գրեթե մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին հանձնաժողով ունենալու կոչ է արել Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը գուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես նաև ասում էի, որ պետք է դիտարկվի նպատակահարմարության հարցը՝ որքանով է հարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Նաև ասել էինք, որ գուցե մի քիչ էլ պետք է սպասել՝ մինչև վարակի ավարտը», - ասաց Մարուքյանը:Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ստեղծվել արդեն սեպտեմբեր ամսին, և իրենք հանձնաժողովի ստեղծմանը կանջակցեն՝ պայմանով, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը:
15:42 - 17 հունիսի, 2020
Էդմոն Մարուքյանը ֆինանսական աջակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը |hetq.am|

Էդմոն Մարուքյանը ֆինանսական աջակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստին կառավարությանն առաջարկեց թույլատրել բողոքի ակցիաների կազմակերպումը: Ըստ պատգամավորի՝ մեկ անձի կողմից բողոքի ձայն արտահայտելը չի կարող համարվել արտակարգ դրության ռեժիմի խախտում և բոլոր այն դեպքերում, երբ մեկ անձը բողոքում է և նրան բերման են ենթարկում, ապա խախտում են նրա իրավունքները: «Իմ անկեղծ կարծիքով՝ այս իշխանությունը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ: Հետևաբար բոլոր այն հիմնավորումները, որ այս արտակարգ ռեժիմը պահպանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ և այդպես չեմ կարծում: Մտահոգությունը առողջությունն է. եկե՛ք պայմաններ սահմանենք, մտածենք, թե նրանք ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը հնչեցնել»,- նշեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Էդմոն Մարուքյանը առաջարկեց նաև գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց և ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Պատգամավորի խոսքով՝ 70 հազարից ավել արտագնա աշխատանքի մեկնածներ վերադարձել են Հայաստան, քանի որ չեն կարողացել դրսում աշխատել և գումար վաստակել, ուստի նրանք և նրանց ընտանիքները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն:  «Այս մարդկանց խոսք էր տրվել, որ նրանք կներգրավվեն կապիտալ շինարարությունների մեջ, սակայն մենք հիմա խնդիր ունենք, որ կապիտալ շինարարությունները չունեն այն թափը, որ պետք է ունենային»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով արտագնա աշխատողներին ներգրավել կապիտալ շինարարության մեջ, իսկ նրանց, որոնց չի ստացվում ներգրավվել, կրկին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:  
20:36 - 12 հունիսի, 2020
Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել

 |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել ուղղակի դիմակ չկրելու համար, բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:  Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները:  «Եթե օրինակ մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանք գրեն, թևը ոլորելը, գետնին գցելը դատապարտելի երևույթներ են»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ որևէ քայլ անել: Փաշինյանն արձագանքեց՝ կհամաձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, երբ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: «Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել: Բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ վարչապետը համաձայն է, որ պետք է հետաքննություն վարվի և ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Նա վստահեցրեց, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ։ Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը Մարուքյանի մտահոգությունները կիսում է, շեշտում՝ Հայաստանը չի կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել՝ մանավանդ որ վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով:
16:43 - 12 հունիսի, 2020
Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

tert.am: Դատախազության որոշմամբ վերացվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ասածների համար քրեական գործ չհարուցելու որոշումը, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հայտնեցին, որ 2020 թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: «Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:Շարունակությունը՝ tert.am-ում
15:42 - 30 մայիսի, 2020