Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ

ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայր ստացավ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: Սարապատին 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գոգովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի իրականացումը Շիրակի մարզում․ «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»։ «Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինելի նքնաբավ և կայուն», - նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը: Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանիև Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները: Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)`մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:    
19:46 - 13 մայիսի, 2020
Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1356 նմուշառում, որից 33 նմուշառման հետազոտությունը կատարվել է Գյումրիում։
13:11 - 13 մայիսի, 2020
Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում   |armenpress.am|

Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Սակայն սա ամբողջը չէ՝ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշումը Գյումրու ավագանին ընդունել է մայիս 12-ի նիստի ժամանակ: «ՀՀ պարետը և Շիրակի մարզպետը գրություններ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի  մեր քաղաքում բուժաշխատողներին տեղաշարժվելու հնարավորություն ապահովենք։ 24 մեքենա 400 բուժաշխատողի է տեղափոխում 12 բուժհաստատություններից։ Այս գործընթացը սկսել ենք ապրիլից»,-տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավելելով, որ եթե մայիսի 14-ից հետո տրանսպորտը սկսի աշխատել, այս գումարը կմնա քաղաքային բյուջեում:
12:07 - 13 մայիսի, 2020
Շիրակի մարզպետարանը պարզաբանում է Մարալիկի ԲԿ-ում բողոքի պատճառ դարձած իրավիճակը

 |armenpress.am|

Շիրակի մարզպետարանը պարզաբանում է Մարալիկի ԲԿ-ում բողոքի պատճառ դարձած իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի Մարալիկի հիվանդանոցի աշխատողները մայիսի 12-ին բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով վճարել իրենց ամբողջական աշխատավարձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուժաշխատողները հայտնում էին, որ իրենց աշխատավարձերը տրամադրվելու են 20 տոկոսով պակաս, քանի որ իրենք եղել են ինքնամեկուսացման մեջ։ Մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և կան Կառավարության համապատասխան որոշումներ և ՀՀ ԱՆ նախարարի հրաման։ «Մարալիկի առողջության կենտրոնում համավարակի այս ժամանակահատվածում մեծ բռնկում եղավ․ անձնակազմից 25 աշխատակցի թեստավորման պատասխանը դրական էր, այսինքն՝ նրանց մոտ հայտնաբերվել էր նոր տիպի կորանավիրուս։ Ընդհանուր առմամբ աշխատակիցներին մեկուսացնելու որոշումն ինքնակամ չի եղել, այլ համաճարակաբանական հետազոտության և մոնիթորինգի արդյունքում։ ԲԿ-ում եղել է 25 վարակված անձ, հետևաբար՝ անձնակազմի մնացած անդամները կամ կոնտակտավոր էին, կամ երկրորդային կոնտակտավոր։ Այս ամենից հետո որոշում կայացվեց փակել այդ առողջության կենտրոնը։ Նմանատիպ դեպքերի համար, Կառավարությունում 2020 թ-ի մարտի 16-ին ընդունվել է որոշում, ինչպես նաև կա 2011 թվականի որոշում և 2020 թ-ի հունվարի 31-ի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որոնց հիման վրա կարգավորվում է աշխատավարձի տրամադրման հարցը՝ աշխատող և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց դեպքում»,- նշեց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ ըստ այդ որոշումների և հրամանի, կարանտինի, ինչպես նաև բժշկական հսկողության տակ գտնվող անձանց, իրենց մեկուսացման մեջ գտնվելու 14 օրվա համար պետք է տրամադրել անաշխատունակության թերթիկ։ Լեյլի Ասլանյանը շեշտեց, որ այդ թերթիկի համար փոխհատուցումը Կառավարության 10-24-Ն որոշմամբ տրամադրվում է 80 տոկոսով։ «Մարալիկի ԲԿ-ի աշխատակիցները ինքնամեկուսացման մեջ եղած ժամանակ իրենց աշխատավարձի 100 տոկոսի փոխարեն կստանան 80 տոկոսը։ Սա օրենքով սահմանված է և ոչ ոքի կամայականությունը չէ, մենք շարժվել ենք՝ ելնելով համաճարակաբանական մոնիթորինգից»,- ասաց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարը։
19:46 - 12 մայիսի, 2020
Մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ

Մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը։ Նշենք, որ այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։
14:47 - 12 մայիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։
14:23 - 11 մայիսի, 2020
Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզերի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկները: Հավաքագրված տվյալները Մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: Հարցաթերթիկները ըստ մարզերի.  Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ Շիրակի մարզ Վայոց ձորի մարզ
22:32 - 07 մայիսի, 2020
Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները:  Մասնավորապես ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Աշոցքի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գ. Ս.-ն 2006թ. օգոստոսի 21-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1 հա մակերեսով հողատարածքն աճուրդ վաճառքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից և իր համաձայնությամբ տրամադրել է իր կնոջը՝  25 տարի ժամկետով կնքելով տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարի չափով վարձակալության պայմանագիր:Ապա բառացիորեն երեք օր անց կինը նրա համաձայնությամբ հիշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ, տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է հեռահաղորդակցության կապի հայաստանյան օպերատոր ընկերություններից մեկին։ 2007թ. մայիսի  29-ին նույն ընթացակարգով Ձորաշեն համայնքի վարչական ղեկավարը կնոջը վարձակալության է հանձնել 1․58 հա մակերեսով համայնքապատկան այլ հողատարածք՝ կնքելով վարձակալության պայմանագիր տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարի չափով։ Ապա հիշյալ հողատարածքից 200 քմ տարածքը ենթավարձակալության պայմանագրով, առանց համայնքի համաձայնության, ամսեկան 85 հազար ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրվել է մեկ այլ կապի օպերատոր ընկերության, իսկ պայմանագրում նշվել, որ առկա է սեփականատիրոջ համաձայնությունը: Ենթավարձակալության նշված գործարքների արդյունքում համայնապետի ընտանիքը մինչև 2020թ. փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն  ՀՀ դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։ Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և կատարվում է համատեղ քննություն: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, 2 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառված վնասը՝ պարտավորվելով մնացած մասը ևս վերականգնել: Մեկ այլ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աստղաձոր համայնքի և համայնքապետի հետ միևնույն հասցեում գրանցված անձի միջև 2013թ. օգոստոսի 6-ին կնքվել է 0,105 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 12 հազար 900 ՀՀ դրամ վարձավճարով։Այնուհետև մի քանի օր անց, հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, վերջինս կապի օպերատոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ենթավարձակալության պայմանագիր՝ ամսական 40 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ կերպ Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հողամասի վարձակալը դիմում է ներկայացրել Աստղաձոր համայնքի ղեկավարին՝ 18.04.2020թ.-ից վարձակալության իրավունքը դադարեցնելու մասին: Իր հերթին համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ հողամասի վարձակալության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու մասին, ինչպես նաև, որպես փոխհատուցում, Աստղաձոր համայնքի բյուջե է վճարել ամբողջ վնասի՝ 3.075.075 ՀՀ դրամ գումարը:   Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
17:28 - 01 մայիսի, 2020
Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|

Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|

armenpress.am: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում օգնություն է ստացել հազար ընտանիք: Այս մասին լրագրողներին տեղեկացրին նախաձեռնողները հեռավար ասուլիսի ժամանակ: Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է 2մլն 498 հազար 300 դրամ, որից 300 հազար դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների  ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Արկղերը բավականին  մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամ»,- տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ՝ այն  կազմում է 1մլն 495 հազար դրամ։ 900 փաթեթ ձեռք է բերվել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, ևս 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։ Անդրադառնալով շահառուների ընտրությանը՝ Կարեն Պետրասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում առցանց գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են: Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների  կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: «Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:
13:30 - 01 մայիսի, 2020
ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։ «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը: Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։
09:23 - 30 ապրիլի, 2020