Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները: Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:
17:22 - 20 հուլիսի, 2020
Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ հույն գործընկեր՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը.«Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար:Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը ողջ տարածաշրջանի համար այս ճգնաժամային պահին:Այս համատեքստում մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և իրավիճակի ցանկացած սրացումից խուսափելու համար զինադադարի կոչ ենք անում:Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը»»։
15:01 - 16 հուլիսի, 2020
Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Նոր ժողովրդավարության» պատգամավոր Կոնստանտինոս Պ. Գյուլեքասի հայտարարությունը. «Ինչպես Հունաստանը և Կիպրոսը շարունակաբար դիմադրում են թուրքական ագրեսիվ սադրանքներին, այնպես էլ այլ երկրներ, ինչպիսին է Հայաստանը, նմանատիպ ճնշման է ենթարկվում Անկարայի կողմից, որը բերում է կովկասյան տարածաշրջանում ագրեսիվ գործողությունների, նրանց սահմանների վրա հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման: Եվ, փաստորեն, սրանք այն երկրներ են, որոնք անցյալում առերեսվել են թուրքական քաղաքականության կողմից իրականացված ողբերգական գործողությունների հետ, ինչպես որ հայերը, որոնք Թուրքիայի այն ժամանակվա վարչակազմի կողմից ենթարկվեցին ցեղասպանության և դրան նույն ոճրագործների կողմից հաջորդեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները:Մենք դատապարտում ենք Թուրքիայի այս ապակայունացնող գործողությունները, որոնք դեմ են ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը, որն աշխատում է բոլոր տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության համար, և ոչ թե լարվածություն հրահրելու և ռազմական գործողությունները շարունակելու»:
18:04 - 15 հուլիսի, 2020
Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|

Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|

lragir.am: Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը, և ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին, Հունաստանում կազմակերպվելու է Սահմանադրական փոփոխությունների ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ, շարունակելով աջակցել հայրենի ժողովրդի պայքարին, հանուն Հայաստանի օրինական պետականության, ինքիշխանության, պետական ինստիտուտների առողջացման և ապակոռուպացման, ինչու ոչ նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման։ Վստահ ենք, որ Հունաստանում բնակվող հայերը, ինչպես 2018 թ.-ի ապրիլի 21-ի օրհասական օրը, որ համախմբվելով Աթենքի կենտրոնական «Սինդաղմա» հրապարակում, իրենց զորակցությունը հայտնեցին Երևանի փողոցներում հանուն արժանապատվության ընթացող իրենց քույրերի և եղբայրների ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, այս առիթով ևս լսելի կդարձնեն իրենց միահամուռ ձայնը։ Այս նպատակով, Հունահայ համայնքի մի շարք հարգելի դեմքերի մասնակցությամբ կազմակերպվելու է վերկուսակցական ընտրական անկախ հանձնաժողով, որը վայելելու է համայնքի կառույցների մեծամասնության և ժողովրդի հարգանքն ու համակրանքը։ Հայտարարվելու են համացանցային և այլ կապի միջոցներ, ապահովելու համար հանրաքվեի քննարկումների և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու մեր հայրենակիցների հնարավորությունը։ Խորհրդանշական հանրաքվեին, առանց խտրականության առիթ են ունենալու մասնակցել համայնքի բոլոր հայերը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից և ՀՀ քաղաքացի լինել-չլինելուց։ Հունաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք, իրենց մասնակցությունը բերել Հայրենիքի անկախ պետականությանը զորակցող այս քայլին։ Խորհրդակցություններից հետո հայտարարվելու է քվեարկության ընթացակարգի մանրամասնությունները։ Ձեր առաջարկություններով, զորակցե՛ք ի սեր Հայաստանի ընթացող այս նախաձեռնությանը։ Հունաստանում «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» նախապատրաստող ժամանակավոր հանձնախումբ Աթենք, 9 մարտի 2020 թ․«Հայաստան» Լրատվական ցանց
11:12 - 09 մարտի, 2020
«Թուրքիայից փախստականների հոսքը դեպի Հունաստան էապես կավելանա» |azatutyun.am|

«Թուրքիայից փախստականների հոսքը դեպի Հունաստան էապես կավելանա» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան հայտարարել է, թե Հունաստան և Եվրամիության այլ երկրներ տեղափոխվելու մտադրություն ունեցող փախստականների թիվն էապես կավելանա այն դեպքում, եթե Սիրիայում ճգնաժամը շարունակվի: «Սա ընդամենը սկիզբն է, դեռ կտեսնեք, թե ինչ կլինի, այն, ինչ այսօր եք տեսնում, աննշան կթվա առաջիկայում կայանալիքի համեմատությամբ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նրա փոխանցմամբ` ավելի քան 143 հազար փախստական է անցել Հունաստան: Միգրացիայի հարցով փորձագետներն ասում են, որ թուրք նախարարը չափազանցված տվյալներ է ներկայացրել: «Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չունի սահմանը պահելու հնարավորություն»,- ասել է Սոյլուն: Նա պնդել է, թե փախստականների հոսքը դեպի Հունաստան կավելանա, քանի որ առաջիկայում կհաստատվի ավելի ջերմ եղանակ, իսկ դրան զուգահեռ Թուրքիան ստիպված կլինի ավելի մեծ ուժեր հեռացնել այդ սահմանից և տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
16:59 - 08 մարտի, 2020
Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի հետ սահմանին |ermenihaber.am|

Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի հետ սահմանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան 1000 հատուկ ջոկատային է տեղակայել Հունաստանի հետ սահմանին՝ Մերիչ գետի հատվածում, որպեսզի կանխվի այդ երկրից փախստականների վերադարձը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։Նախարարը նշել է, որ Թուրքիան այլևս չի պատրաստվում որևէ արգելք ստեղծել դեպի Հունաստան և Եվրոպա շարժվող գաղթականների համար՝ ինչպես դա արել է նախորդող տարիների ընթացքում։Օրեր առաջ Իդլիբում 34 թուրք զինվորների մահվան լուրից հետո Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի սիրիացի փախստականների շարժմանը դեպի Եվրոպա։ Դրանից հետո հազարավոր գաղթականներ շարժվել են դեպի Թուրքիայի և Հունաստանի միջև եղած Փազարքուլե սահմանային անցակետ։ Սակայն Հունաստանը հրաժարվում է ընդունել նրանց՝ ջանալով այդ փախստականներին հետ ուղարկել Թուրքիա։
19:17 - 05 մարտի, 2020
Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է: «Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել (դեպի Թուրքիա սիրիցի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը: Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու ու հրադադար հաստատել Սիրիայում:
15:05 - 03 մարտի, 2020
Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ
 |aysor.am|

Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Հունաստանի կառավարության պաշտոնմական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը հերքել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե հույն սահմանապահները սահմանում, իբր, սպանել են երկու միգրանտի: Էրդողանը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկուշաբթի հունական զորքերը սպանել են երկու միգրանտի և ծանր վիրավորել մեկին, երբ  նրանք փորձել են հատել թուրք-հունական սահմանը: «Հունական սահմանային ուժերը չեն գնդակահարել որևէ մեկին, ով փորձել է ապօրինի մուտք գործել Հունաստան: Հակառակ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան կոպիտ և կանխամտածված ապատեղեկատվություն. Կեղծ լուրեր», - գրել է Պեթսասը՝ Twitter- ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով «կեղծ» «թուրքական քարոզչություն» հեշթեգներ:
14:02 - 03 մարտի, 2020
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»:
11:49 - 02 մարտի, 2020
Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 18 հազար փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:
16:49 - 29 փետրվարի, 2020
Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։ Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։
21:34 - 28 փետրվարի, 2020
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

tert.am: Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։Վարակը հայտնաբերվել է Սալոնիկում, վարակվածը 38-ամյա կին է, որը վերջերս է վերադարձել Իտալիայից: «Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից և ներկայում առողջական վիճակի բարդացումներ չունի»,-տեղեկացրել է Հունաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սոտիրիս Ցիոդրասը:Առողջապահության նախարարության տվյալներով՝ կինը հոսպիտալացվել է, վերջին օրերին նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են:Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում:
18:29 - 26 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
12:58 - 26 փետրվարի, 2020