Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին
 |tert.am|

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Ռուսաստանից և Չինաստանից բխող ռազմական սպառնալիքների մասին՝ ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Բլինկենը առաջարկել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև ծառացած սպառնալիքների սեփական դասակարգումը: Առաջինը նա նշել է ռազմականը: «Մենք դա տեսնում ենք (աճող սպառնալիքը) նոր ռազմական կարողությունների և ռազմավարության մեջ, որը Ռուսաստանը մշակել է մեր դաշինքներին մարտահրավեր նետելու և մեր ընդհանուր անվտանգությունն ապահովող գործող աշխարհակարգը խարխլելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Որպես օրինակ՝ նա մեղադրել է Մոսկվային «Ուկրաինայի արևելքում ագրեսիայի, Բալթիկ և Սև ծովերում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում ռազմական կուտակման, լայնածավալ զորավարժությունների և սպառնալիքների համար», ինչպես նաև նշել է «միջուկային հնարավորությունների մոդերնիզացումը և քիմիական զենքի օգտագործումը ՆԱՏՕ-ի տարածքում իր քննադատների դեմ»: Ռուսաստանը հերքում է այս բոլոր մեղադրանքները: Պետքարտուղարի գնահատականով ՝ «Պեկինի ռազմական հավակնությունները նույնպես տարեցտարի աճում են»: Նա նշել է, որ Վաշինգտոնը դա տեսնում է նավարկության ազատության, Հարավչինական ծովի ռազմականացման, ինչպես նաև «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների վրա հարձակումների» Չինաստանի «սպառնալիքներում»:
22:53 - 24 մարտի, 2021
ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ
 |1lurer.am|

ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնության է եկել Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Սա պատժամիջոցների առաջին փաթեթն է վերջին 30 տարվա ընթացքում՝ գրում է Deutsche Welle-ն: Եվրամիությունը Պեկինին զենք մատակարարելու արգելքը հաստատել էր 1989 թվականին, երբ Չինաստանի իշխանությունները ճնշեցին բողոքի ցույցերը Պեկինի Տիանանմեն հրապարակում: Բրյուսելը իր այս քայլը կապում է ույղուրների և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների հետ: Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված են չորս ֆիզիկական և մեկ իրավաբանական անձինք: ԵՄ-ում նրանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը Եվրամիություն արգելված է: Պեկինը «կոշտ ձեռքով» կիրականացնի պատասխան միջոցառումներ Բրյուսելի դեմ: ԵՄ անունից որոշումը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը. «Սա շատ կարևոր քայլ է, որն ապացուցում է մեր նվիրվածությունը Չինաստանի հարցում ընտրված կուրսին: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն ույղուր և այլ մահմեդական փոքրամասնություններ գտնվում են այսպես կոչված «վերադաստիարակման ճամբարներում», որտեղ նրանք ստիպված են հրաժարվել իրենց դավանանքից, մշակույթից և լեզվից:
20:01 - 22 մարտի, 2021
ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», «Արվեստ և դիզայն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով: Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը:
10:20 - 22 մարտի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել է համատեղ ծրագրերի կարևորությունից և դրանք հետևողականորեն խորացնելու պատրաստակամություն հայտնել. «Հաշվի առնելով կորոնավիրուսի և հետպատերազմական շրջանի հարուցած դժվարությունները՝ այժմ ավելի է ընդգծվում միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Չինաստանի լավագույն բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունը: Մասնագիտական պահանջարկով և առաջնահերթություններով պայմանավորված՝ համապատասխան մասնագետների պատրաստումը կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մեր երկրների արդյունավետ փոխգործակցության հիանալի դրսևորում են նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը, որը միջպետական համագործակցությամբ նմանատիպ հաստատությունների ստեղծման գերազանց օրինակ է»: Դեսպան Ֆան Յոնգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ-չինական հարաբերությունները զարգանում են կայուն և առողջ ուղով, մեր երկրներին կապում է դարավոր պատմությունը: Պատրաստ եմ համագործակցության և վստահ եմ, որ կստանամ Ձեր աջակցությունը»,- ասել է ՉԺՀ դեսպանը և նշել, որ համատեղ ծրագրերն ընդլայնելու համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում համագործակցելու հնարավորությունները: Նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության մարզահամալիր ստեղծելու, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչին ՉԺՀ դեսպանը դրական է արձագանքել՝ նշելով, որ պատրաստ են առավել կոնկրետ քննարկումների: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ: Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կայացմանը:
16:37 - 15 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համատեղ գործունեության հետագա զարգացման ուղիները և նախատեսվող միջոցառումները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
19:20 - 11 մարտի, 2021
Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից: Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:
17:50 - 03 մարտի, 2021
Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

tert.am: Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
13:19 - 03 մարտի, 2021
Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»: «Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:06 - 26 փետրվարի, 2021
Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Մելքումյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը, կարևորել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:Դեսպան Ֆան Յոնգը կարևորել է եռակողմ հայտարարության ստորագրումը և հույս հայտնել, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Հանձնաժողովի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվել է, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար: Անդրադառնալով խորհրդարանների միջև համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև:
15:59 - 24 փետրվարի, 2021
Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում է միանալ իրանական և ռուսական ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նավատորմն ուժեղագույններից մեկն է տարածաշրջանում:Խանզադին նշել է նաև, որ Չինաստանի ռազմածովային ուժերից հայտարարել են, որ չինական Նոր տարվա տոնակատարությունից հետո իրենք ևս կմիանան ընթացիկ զորավարժություններին:Կոնտրծովակալի խոսքով՝ այս օրերին ընթացող զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հավաքական անվտանգություն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսում կայուն անվտանգություն ապահովելն է:
10:23 - 17 փետրվարի, 2021