ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

aliq.ge: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը: Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:
09:01 - 20 փետրվարի, 2020
Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Արտակ Դավթյան |aysor.am|

Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Արտակ Դավթյան |aysor.am|

aysor.am: Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հաշվառումներ ունենք։ Սակայն չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որն այս ուղղությամբ տանում ենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Հարցին՝ ԶՈՒ ԳՇ-ն իր առջև խնդրիր դրե՞լ է, որպեսզի բանակում խաղաղ պայմաններում զոհեր չունենանք, բարձրաստիճան զինվորականը պատասխանեց.«Այո՛, 13 զոհից 8-ի հստակ պատճառը մենք գիտենք։ Մնացած՝ ինքնասպանության հասցնելու դեպքերին, բոլորի վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։ Որտեղ ի հայտ ենք բերում բացթողումներ, շրջաբերականով ամբողջ ԶՈՒ հրամանատարական կազմին ներկայացնում ենք դեպքի նկարագիրը, ծնողներին՝ պատճառները։ Դա կատարում ենք ոչ պակաս, քան ամեն շաբաթը մեկ»։ Անդրադառնալով բանակում որոշ անընդունելի բարքերի հարցին՝ Արտակ Դավթյանը հաստատեց, որ նման երևույթ իսկապես առկա է։«Այդ տվյալները պարբերաբար ներկայացվում են, առաnց դրանց` մեր աշխատանքը գրեթե զրոյի կհավասարվի։ Եթե որևէ սպա կամ պաշտոնակատար անձ հանցանք է կատարել, դա կոծկելը ձեռնտու չէ բանակին։ Բանակում, միանշանակ, տաբուներ չկան», - հավաստիացրեց բարձրաստիճան զինվորականը։Վերջում նա տեղեկացրեց, որ 2019-ի հունիսից մինչ այս պահը բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք։
14:57 - 18 փետրվարի, 2020