Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Մի՛ թռեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին
 |tert.am|

Մի՛ թռեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին |tert.am|

tert.am: Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել է, որ Ստամբուլ այցելած իսրայելցիները պետք է հեռանան Թուրքիայի մայրաքաղաքից, ինչը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքների պատճառով, գրում է The Jerusalem Post-ը:Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իսրայելցիները չպետք է այցելեն Ստամբուլ: Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ առ այն, թե Իսրայելն ու Թուրքիան անցյալ ամիս կանխել են իրանական ահաբեկչությունը Ստամբուլում։Լապիդն ասել է, որ Իսրայելի անվտանգության կազմակերպությունները, ԱԳՆ-ն և վարչապետի գրասենյակը փորձում են փրկել իսրայելցիների կյանքը:«Այս ահաբեկչություններն ուղղված են հանգստի մեկնած իսրայելցիներին։ Նրանք դիտավորյալ  Իսրայելի քաղաքացիներին  են ընտրում առևանգելու կամ սպանելու համար: Դա կարող է պատահել ցանկացածի հետ: Դա իրական և անմիջական վտանգ է», - ասել է Լապիդը Կնեսետում «Յեշ Աթիդ» խմբակցության հանդիպման ժամանակ:«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին չթռնել Ստամբուլ, եթե դրա կարիքը չկա, մի՛ թռեք Թուրքիա: Եթե արդեն Ստամբուլում եք, որքան հնարավոր է շո՛ւտ վերադարձեք Իսրայել… Եթե պլանավորել եք թռիչք կատարել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք», - ասել է ԱԳ նախարարը:
17:15 - 13 հունիսի, 2022
Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից. Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին
 |tert.am|

Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից. Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին |tert.am|

tert.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս  մահացել է ծառայության ընթացքում:Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։Առավել մանրամասն՝ tert.am-ում
15:32 - 13 հունիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը եւ Արաբական Միացյալ էմիրությունները (ԱՄէ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը: Հրատարակությունը նշում է, որ դա առաջին նման համաձայնությունն է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը հայտնել է, որ Իսրայելը եւ ԱՄէ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Բացի դրանից, երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեց փաստաթղթեր ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջ: Արեւմուտքում եռակողմ գործարաքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:30 - 31 մայիսի, 2022
Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում Հորդանանի իշխանությունները հանրապետությանն են հանձնել Հորդանան գետի ափին գտնվող հողատարածք, որն, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես հանձնեցին այն հողը, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոնը։ Հավանաբար սա այն օրն է, որի մասին երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ղարիբաշվիլիի խոսքերը հողի հանձնման արարողությունից հետո։ Կառավարության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ին, արքայազն Գազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ին շնորհակալություն է հայտնել 4000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի փոխանցման համար: Վրացական պետությանը հողատարածք փոխանցելու Հորդանանի իշխանությունների մտադրությունների մասին Ղարիբաշվիլին առաջին անգամ այս տարվա հունվարին էր հայտնել։
15:06 - 30 մայիսի, 2022
Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ փորձելով վերջ տալ երկարատև լարվածությանը Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին երկօրյա այցով ժամանել է Պաղեստին, ապա Իսրայել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը հյուրընկալվում է Իսրայելում։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են՝ անհրաժեշտ է երկխոսության տարբեր մեխանիզմներ մշակել ու զարկ տալ երկկողմ կապերին։ «Մեր նպատակը երկու երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցության ձևավորումն ու ընդլայնումն է», - իր հերթին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ հույս հայտնելով, որ դրական օրակարգը թույլ կտա երկու երկրներին քննարկել տարաձայնությունները կառուցողական ճանապարհով։ Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Թել Ավիվ։
16:01 - 25 մայիսի, 2022
Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել

 |armenpress.am|

Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ: Աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին կարող եք կարդալ այստեղ։
11:05 - 21 մայիսի, 2022
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն . Փաշինյանը՝ Իսրայելի վարչապետին

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն . Փաշինյանը՝ Իսրայելի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ: Մեկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն՝ նոր էջ բացելով մեր բազմադարյա կապերի տարեգրության մեջ: Ընդունեք խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղության ու բարօրության մաղթանքներս Ձեզ և Իսրայելի ժողովրդին»:
12:00 - 05 մայիսի, 2022
Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «փաստացի «Ազովի» գրոհայինների հետ թիկունք-թիկունքի կանգնած են իսրայելցի վարձկանները», հայտնում է Meduza-ն։ Զախարովայի պնդմամբ՝ ինքը տեսել է «տեսանյութեր, նյութեր», որոնք հաստատում են դա։ Այդ նյութերի մասին մանրամասներ նա չի հաղորդել։ «Ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։ […] Ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները «հազիվ թե ցանկանան լսել» Իսրայելի քաղաքական գործիչները, որոնք «հիմա տեղեկատվական արշավ են վարում»։ Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտակալան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հիտլերը հրեական արյուն է ունեցել», իսկ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Այս խոսքերն ասվել են այն համատեքստում, թե Ուկրաինայի իշխանությունը «սատարում է նացիստներին»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագմանը։ Իսրայելի ղեկավարությունը Լավրովին մեղադրել է ստի և ռասիզմի համար։   Նորա Վանյան
20:15 - 04 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն «հակապատմական» է անվանել Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի հայտարարությունները։ Նախօրեին նախարարը Ռուսաստանից պահանջել էր ներողություն խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ, հավանաբար, «Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն է ունեցել», գրում է «Կոմերսանտը»։ «Ուշադրություն ենք դարձրել Իսրայելի ԱԳ նախարարի հակապատմական հայտարարություններին, որոնք մեծ մասամբ բացատրում են Կիևի նեոնացիստական ռեժիմը սատարելու Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը»,- ասված է Թվիթերում ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը պնդում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ»։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շահարկում է իր արմատները» և «թաքնվում ծագման հետևում և ծածկում իսկական նեոնացիստներին»։ «Նախագահի հրեական ծագումը երկրում նեոնացիզմի տարածումից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ի դեպ, Ուկրաինան այս առումով միակը չէ։ Լատվիայի նախագահ Է․ Լևիտսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նույնպես «հաջողությամբ» քողարկում է «Վաֆեն ՍՍ»-ի վերականգնումը», - նշել է ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի կոչը՝ հարգելու լատվիական Waffen SS լեգիոնի՝ մարտի դաշտում ընկած մասնակիցների հիշատակը։ Նշենք, որ Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան։ Դրանից հետո՝ մայիսի 2-ին, ՌԴ դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի արտգործնախարարը Լավրովի հայտարարությունն անվանել էր «աններելի», ինչպես նաև «սարսափելի պատմական սխալ»։ ԱՄՆ Պետդեպն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նույնպես քննադատել էին Լավրովին։   Նորա Վանյան  
15:27 - 03 մայիսի, 2022
Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։ Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։ Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։  
17:36 - 24 ապրիլի, 2022
Իսրայելը հավաստում է Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումը Երուսաղեմում ընդունելու պատրաստակամությունը |armenpress.am|

Իսրայելը հավաստում է Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումը Երուսաղեմում ընդունելու պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը հավաստում է պատրաստակամությունը Երուսաղեմում ընդունելու ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին: «Անշուշտ,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:- Բայց այնուամենայնիվ նրանք (Պուտինը և Զելենսկին) պետք է ընդունեն համապատասխան որշում»: Նրա խսքով՝ Իսրայելը «մեծ պատիվ» կհամարեր Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների անցկացումն իր տարածքում: «Հաճույքով կընդունենք հանդիպումը Երուսաղեմում»,- հավելել է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպումներ անցկացնել Երուսաղեմում, ասել է Իսրայելի դեսպանը: «Պատրաստ ենք նաև (ՌԴ-ի և Ուկրաինայի) պատվիրակություններին ընդունելու: Այն, ինչ արվեց Թուրքիայում, կարող է արվել նաև մեզ մոտ»,- ասել է դիվանագետը: ՌԴ-ի և Իսրայելի ղեկավարները շարունակում են կանոնավոր շփումները, հայտարարել է դեսպանը: «Նրանք, իրոք, կանոնավոր շփման մեջ են»,- ասել է դիվանագետը: «Երբ կլինի հաջորդ (շփումը), առայժմ չեմ կարող ստույգ ասել»,- հավելել է նա: Դիվանագետի խոսքով՝ «ռազմական գործողությունները միշտ վատթարագույն տարբերակն են»: «Միշտ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ տառապում: Դա միշտ ցավալի է: Լինեն նրանք Ուկրաինայի խաղաղ բնակիչներ, թե Դոնբասի խաղաղ բնակիչներ: Եթե ամեն ինչ կարելի է լուծել այլ ճանապարհով, բանակցությունների միջոցով, ապա անհրաժեշտ է լուծել այլ ճանապարհով»,- ամփոփել է նա:
13:58 - 20 ապրիլի, 2022
Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր

 |factor.am|

Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
19:25 - 18 ապրիլի, 2022