Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ անհանգստանալու առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա Նովոստին։ Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և ներկայիս սրման հետևանքները պիտի տեղափոխվեն քաղաքադիվանագիտական հարթակ», - ասել է նա։ Պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի պայմաններում Ռուսաստանի մարտական պատրաստության բարձրացման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն հայտարարեց, որ այս պահին ռազմական հնարավորությունների մասին խոսք չի գնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ավելացրեց, որ Մոսկվան կապվել է Անկարայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված։
14:57 - 28 սեպտեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները:  Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ. Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ. Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ. Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ. Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ. Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ. Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ. Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ. Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ. Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ. Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ. Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ. Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ. Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ. Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ. Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ. Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ. Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.
14:47 - 28 սեպտեմբերի, 2020
Կնյազ Հասանովը կոչ արեց տարբեր երկրների իր քուրդ հայրենակիցներին զորակցություն հայտնել հայ ժողովրդին

 |armenpress.am|

Կնյազ Հասանովը կոչ արեց տարբեր երկրների իր քուրդ հայրենակիցներին զորակցություն հայտնել հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը կոչ արեց Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իր քուրդ հայրենակիցներին, որ իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ կանխելու թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակները: Այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: «Հենց առաջին օրից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է նրա կողքին: Թուրքական իշխանությունները նույն ձևով ամեն օր բացահայտ հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդական բոլոր կուսակցություններին և քուրդ ժողովրդին»,-նկատեց Հասանովը: Պատգամավորը նշեց, որ  ամեն օր ցեղասպանություն է կատարվում քուրդ ժողովրդի նկատմամբ: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների և Ադրբեջանի այս դիվերսիան և միաժամանակ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»,-ասաց նա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ և 100 տարի առաջ այդ նույն ցեղասպանությունը կատարել են հայ ժողովրդի նկատմամբ՝ պատգամավորը դիմեց կոչով. «Կոչ եմ անում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ քուրդ հայրենակիցներին, որ սատար կանգնեն և իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակների դեմն առնելու»:
14:36 - 28 սեպտեմբերի, 2020
Չինաստանը Լեռնային Ղարաբաղի իրադրության ապաԷսկալացիայի կոչ Է արել



 |armenpress.am|

Չինաստանը Լեռնային Ղարաբաղի իրադրության ապաԷսկալացիայի կոչ Է արել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաԷսկալացիայի եւ երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ Է արել: Սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը: «Չինաստանը կարծում Է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահապնումը համապատասխանում Է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն եւ միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել Է նա: «Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կգարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել Է դիվանագետը: 
14:23 - 28 սեպտեմբերի, 2020
Վարդան Տողանյանը չի բացառել, որ ՀՀ-ն կդիմի ՌԴ-ին զենքի նոր մատակարարումների համար

 |armenpress.am|

Վարդան Տողանյանը չի բացառել, որ ՀՀ-ն կդիմի ՌԴ-ին զենքի նոր մատակարարումների համար |armenpress.am|

armenpress.am: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա: «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Նա հիշեցրել է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, Հայաստանի տեսլականը ներկայացնելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ-խմբ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը: Տողանյանն անդրադարձել է նաև կոնֆլիկտին Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: «Մեր տեղեկություններով վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան: Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և տեղափոխում են այդտեղ»,- ասել է դեսպանը: Эха Москвы-ին տված հարցազրույցում էլ Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: «Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Այսօր Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է, երեկ տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ արտաքին գործերի նախարարի և նախագահի մակարդակով, և Ռուսաստանի կոչերն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ին կհաջողվի կանգնեցնել այս պատերազմը և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:  
13:59 - 28 սեպտեմբերի, 2020
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ․ ՀՀ ԱԳՆ

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան:   Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը:   Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման մեջ: Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:   Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման և հրադադարի մոնիտորինգի ամրապնդման առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման և «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Դրա վերջին վառ արտահայտումն է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակն է եղել թաքցնել պատերազմ սկսելու իր ծրագրերը:   Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․   Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով, երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։   Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:   Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:   Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:   Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:   Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։  
13:40 - 28 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է։  Նիստը սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց հայտարարության նախագիծը՝ ընգծելով, որ ներկայացվելիք հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել․ հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կոմղը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,  միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»։
13:35 - 28 սեպտեմբերի, 2020
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ

Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ

Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:  Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
13:33 - 28 սեպտեմբերի, 2020
Համազգային դրամահավաք. ԿԲ-ն ներկայացնում է բանկային տվյալները

Համազգային դրամահավաք. ԿԲ-ն ներկայացնում է բանկային տվյալները

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարել ցանկացողների համար ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է բանկային տվյալները՝ փոխանցումներ իրականացնելու նպատակով: « ՀՀ դրամով փոխանցումների համար կիրառել ՀՀ կենտրոնական բանկում գործող հետևյալ հաշիվը՝   103003240159  «Հայաստան» համահայկական հիմնադրամ Նպատակ դաշտում  նշելով՝ « Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»   Եվրոյով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված  բանկային տվյալները՝ EUR Correspondent bank: Commerzbank , Frankfurt                                                                                       SWIFT code: COBADEFF Beneficiary’s Bank:    Acc. No: 400886424101EUR                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT (BIC) code:CBRAAM22  Beneficiary:               Acc. 103003249150                                     All-Armenia Fund Details of payment: We are our borders, Global fundraising campaign                                                     ԱՄՆ դոլարով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ USD Correspondent Bank: JPM Chase Bank N.A,  New York                                       SWIFT code: CHASUS33 Beneficiary’s Bank:    Acc. No: 001-1-010782                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT (BIC) code:CBRAAM22  Beneficiary:               Acc. 103003241157                                     All-Armenian Fund Details of payment: We are our borders, Global fundraising campaign                                                     Ռուսական ռուբլով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ RUB Банк корреспондент: Межгосударственный Банк, Москва БИК 044525362 К/с 30101810800000000362 в ОПЕРУ  Московского ГТУ Банка России Банк получателя К/с 30111810400000000002 Центральный Банк Республики Армения ИНН 9909106378 КПП 774487001 Получатель: Счет: 103003248152 Общеармянский фонд Назначение платежа: Мы и наши границы, общенациональный сбор средств  Անգլիական ֆունտ ստերլինգով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ Correspondent Bank:  HSBC BANK, London                                           SWIFT: MIDLGB22  Beneficiary’s Bank:   Acc. No 35768988                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT code:CBRAAM22 Beneficiary name and account number: 103003635671                                                                  All-Armenian Fund Details of payment: We are our borders Global fundraising campaign»,-կբ նշված է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում:
13:30 - 28 սեպտեմբերի, 2020
Մոսկվան արտաքին խաղացողներին ԼՂ իրադրության հետ կապված զսպվածության կոչ է արել

 |factor.am|

Մոսկվան արտաքին խաղացողներին ԼՂ իրադրության հետ կապված զսպվածության կոչ է արել |factor.am|

factor.am: Մոսկվան բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել առավելագույնս զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Աննդրեյ Ռուդենկոն։ «Մենք բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցավերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով։ Հիմա կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անհապաղ հրադադարի հասնելու և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»,- ասել է նա։ Ռուդենկոն հիշեցրել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, 1991 թվականի ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին։ «Մենք մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը
13:05 - 28 սեպտեմբերի, 2020
Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին
 |1lurer.am|

Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, փոխանցում է AnalitikaUA.net-ը։ «Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- գրել է Դմիտրուկն իր ֆեյսբուքյան էջում: Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար. «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»։ Ավելի վաղ Գերագույն ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը:
12:56 - 28 սեպտեմբերի, 2020