էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

tert.am: Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝  ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա: Հարցին՝ նման միջոցառումներին մասնակցելն արդյոք հրավերով չի լինում, չպե՞տք է իշխանությունը հրավիրեր, Գևորգյանն ասաց, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր: «Այնտեղ միջոցառում տեղի չի ունեցել, չի կազմակերպվել: Որոշում է  եղել, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են գնալու՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և կաթողիկոսը ծաղկեպսակ են դրել, և դրանով ավարտվել է»,- նշեց Մանե Գևորգյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ  անդրադառնալով դիտարկմանը՝ չեն դիմել պարետատուն, դիմելու դեպքում հնարավոր կլիներ այլ ժամի կազմակերպել նրանց այցը Սարդարապատի հուշահամալիր, ասաց. «Արարողակարգով զբաղվող մարդիկ պետք է լինեն ու նման պետական միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ընդհանրապես երկրի իսնտիտուտները: Եթե հայտարարվում է՝ մի քանի հոգի են գնալու ու հայտարարվում է՝ մնացած բոլորի համար փակ է լինելու, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, չնայած՝ տրանսպորտը բաց է, մարդիկ այդ տրանսպորտով երթևեկում են, խանութները բաց են, սրճարանները բաց են, բայց օրինակ Սարդարապետի համալիրը փակ է, այստեղ չեմ կարծում, որ մենք որևէ բան կարող էինք անել, դիմել որ թույլ տան՝ մոտենալ այնտեղ»: Շարունակությունը՝ tert.am-ում
13:56 - 28 մայիսի, 2020
Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իշխանությունն ունի ժողովրդից ստացած 5 տարվա մանդատ,  պետք է իրականացնեն իրենց խոստումները․ Էդմոն Մարուքյան

Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իշխանությունն ունի ժողովրդից ստացած 5 տարվա մանդատ, պետք է իրականացնեն իրենց խոստումները․ Էդմոն Մարուքյան

Մինչև նախագիծը չլինի, ոչինչ չեմ կարող ասել։ Ես էլ եմ լսել, որ սահմանադրական դատարանի հարցը ամենայն հավանականությամբ կլուծվի Ազգային ժողովում, ոչ թե հանրաքվեի։ Երբ մենք ժամանակին  ասում էինք, որ դուք անում եք ապօրինություն, ապա ինչու դա չեք անում 88 հոգով, այլ ժողովրդին եք տանում ապօրինություն անելու՝ մեզ քննադատում էին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշեց, որ չգիտի, թե նախագիծն ինչի մասին է, երբ այն ներկայացվի « Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտեսնի, եթե ապօրինություն է, կասի այդ մասին, եթե ոչ՝ ոչ։ «Մեզ հետ կոնսուլտացիաներ չեն իրականացվել։ Երեկ օնլայն ռեժիմում եղել է հանդիպում Վենետիկի հանձնաժողվի հետ, որտեղ մեր իշխանությունները պնդել են,  որ դատարաները ունեն զրո վստահություն։  Իսկ այսօր, մեր նախագիծը մերժելու ժամանակ նրանք նշեցին, որ օրինակ, եթե ֆորս մաժորի ժամանակ  տան վարձը չեք վճարել և ձեզ տնից հանում են , ապա դիմեք դատարան։ Դատարանը ձեր իրավունքները կպաշտպանի, երբ իրենց պետք է դատարանը ունի զրո վստահություն, երբ պետք չի հորդորում են դատարան դիմել»,- ասաց Մարուքյանը։ Այն հարցին, թե թեմայի վերաբերյալ կոնսուլտացիաներին արդո՞ք կմասնակցի խմբակցությունը, Մարուքյանը նշեց, որ այս պահին էլ իրենց ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը աշխատում է սահմանադրական հանձնաժողովում։ Դրա շրջանակներում խմբակցությունը քննարկում է բոլոր հարցերը։  «Ես հիշում եմ, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, հիմա ինքը պետք է դրա վերաբերյալ հայտարարություններ  տա։ Կամ պետք է սուտ մատնության համար դատվի Վահագն Հովակիմյանը կամ Բուքիքյոն դատվի այդ կաշառքը ստանալու համար և Սերժ Սարգսյանը կաշառք տալու համար։ Հիմա Վահագն Հովակիմյանը բարդ իրավիճակում է, պետք է որոշի ինքն է դատվում, թե Բուքիքյոն և Սերժ Սարգսյանը»,- շեշտեց պատգամավորը։ Մարուքյանի խոսքով «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է, որ Վճռաբեկ դատարանը և ՍԴ-ն միավորվեն և ունենանք Գերագույն դատարան մի քանի պալատներով՝ քրեական պալատ, քաղաքացիական, վարչական պալատ և սահամանադրական արդարադատությնա պալատ։  Դա ամերիկյան համակարգին կնմանվեր, սակայն առաջարկը մերժվել է նախինում, սակայն սահմանադրական հանձնաժողովում Տարոն Սիմոնյանը կրկին ներկայացնում է այս գաղափարը։  Խոսելով Ազգային ժողովում տեղի ունեցած  ծեծկռտուքի մասին, պատգամավորն ասաց․ «Ճիշտ օրակարգն այն է, որ 100․000 դրամ բաժանվի յուրաքանչյուր ընտանիքների՝ 500․000 ընտանիքի, որը մերժվել է, դրա պատճառով էլ առաջացան այդ լարումները։ Դա մի առաջարկ էր, որն արվել էր միջազգային փորձր վրա հիմնվելով, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք անմիջական աջակցություն են տրամադրել տնային տնտեսություններին ավելի հեշտ են մեղմել սոցիալական խնդիրները։ Այն երկրեները, որոնք սա արհամարհել են ընդունել են 17 աջակցության ծրագիր, բայց բոլորը դժգոհ չեն»,- ասաց Մարուքյանը։ Պատգամավորը նշեց, որ քրեական գործը սխալ ուղղությամբ է գանցել, այն պետք է որակվեր որպես խուլիգանություն և տեղի ունեցած ծեծկռտուքը հստակ խուլիգանություն է։  Մարուքյանը նշեց, որ թիկնապահներ չեն վարձել, սակայն իր եղբոր բնակարանի շքամուտքում կան ոստիկանության ուժեր։ «Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իրենք ունեն 5 տարվա մանդատ ժողովրդից ստացած և պետք է իրականացնեն իրենց խոստումները։ Այս խոստումները չկատարելը արդար չէ, իրենք պետք է կատարեն իրենց խոստումները»,- ասաց Մարուքյանը։ Վերջինս հավելեց նաև, որ ինքն արդեն 8 տարի է պատգամավոր է և նիստերի դահլիճում նման միջադեպ երբեք չի եղել։ Միայն մեկ դեպք է եղել, երբ Արտաշես Գեղամյանը միջանցքում հարվածել էր Նիկոլ Փաշինյանին, ինչի առթիվ նախկին ընդդիմությունը դիմել էր էթիկայի հանձնաժողով։ 
14:48 - 26 մայիսի, 2020
Դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել․ հիմա անհնար  է վերահսկել համավարակի տեմպը․ Էդմոն Մարուքյան

Դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել․ հիմա անհնար է վերահսկել համավարակի տեմպը․ Էդմոն Մարուքյան

Առավոտյան եղավ բանավեճ, բանավեճն այն մասին չէր,թե պետք է արդյոք դիմակները դնել, թե ոչ։ Բանավեճն այն մասին էր, որ դիակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ և Ազգային ժողովը չի կարող պատգամավորին հեռացնել մեկ օրով, այնուհետև յոթ օրով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Խոսելով համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, Մարուքյանն ասաց․ «Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք, որ սահմաանդրությունը, օրենքը խախտվի։ Ես ասում եմ, որ  այո՛, դիմակ կրելը պետք է ։ Նախ այն ժամանակ, երբ ասում էինք, այդ ժամանակ պետք է որումը կայացվեր, բայց լավ է ուշ, քան՝ երբեք։ Ամեն ինչ ձախողելուց հետո հիշել են, որ պետք է, նորմալ է։ Ասածս հետևյալն է, որ սահմանադրությունը և արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը ասում են, որ Ազգային ժողովի գործունեությունը չի կարող խոչընդատվել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով։ Դիմակ կրելը սահմանափակո՞ւմ է, դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել։ Ազգային ժողովի նախագահը ըստ էության համաձայնվե, ասում ՝ այո՛, կա նման խնդիր, բայց ես դա կիրառելու եմ։ Իսկ մենք ասում ենք, որ մի արեք, դա հակասահմանական է, մի հեռացրեք նիստերի դահլիճից։  Մարդը չպետք է իր կյանքը պատմի, թե ինչու չի դնում դիմակ, միգուցե շնչառական, առողջական խնդիր կա։ Քանի որ այս իրավիճակում սուտը կեղծիքը այս իրողության մեջ մեծ դեր ունի, սկսեցին ասել, որ Մարուքյանը կռիվ ա անում, որ դիմակ չդնեն։ Դա սուտ ա , միայն մեկ մարդ չէր կրել դիմակ և նրա նկատմամբ կիրառվեց նախազգուշացում, ես չէի կարող չասել, որ դա հակասահմանադրական է»։ Պատգամավորը հավելեց նաև, որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը և առաջին հերթին առողջապահության նախարարը։ Վերջինս նշեց, որ  շատ են խոսել այն մասին, որ սահամանփակումները պետք է արվեին ժամանակին։ «Դա իմաստ ունի, եթե անում ես ժամանակին։ Ամեն ինչ է ժամանակը, եթե դու ճիշտ ժամանակին և ճիշտ չափաբաժնով կիրառես այդ սահմանափակումները , դու անպայման արդյունքներ կունենաս։ Մենք ժամանակից ուշ կիրառեցինք սահմանափակումները, սխալ չափաբաժիններով, որի արդյուքնում ունենք այն ինչ ունենք։ Հիմա անհնար  է վերահսկել համավարակի տեմպը և տեղորոշումով և մյուս գործիքներով ։ Հետևաբար գիտական որևէ ապացույց չի ներկայացվում, թե ինչու ամեն օր աճ ունենք։ Ես ուսումնասիրելով, կարող եմ ասել, որ սա համավարակի պիկն է և պետք է նվազում գնա։ Ես մասնագետ չեմ, բայց այդպես եմ կարծում, իմ պատկերացումը սա է։  Այն, որ սխալ է կառավարվել համավարակի այս ամբողջ ընթացքը, դրա մասին այլ կարծիք չկա»,- ասաց Մարուքյանը։ Խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Վրաստանում առկա իրավիճակին, Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով Թորոսյանի ելույթը ամոթ և խայտառակություն էր։ «Մենք պետք է քիչ խոսեինք շատ գործեինք, բայց արվել է հակառակը՝ խոսքը գնում է կառավարության անելիքներին։ Մեր հարևան երկրների հետ հարաբերությունները փչացնելու իմաստը ո՞րն Է ։ Ցանկացած բարձրաստճան պաշտոնատար անձ պետք է իր հայտարարությունները անելիս զգույշ լինի, որ հարևան, բարեկամ երկրների հետ հարաբերություններում խնդիրներ չլինեն։
13:41 - 26 մայիսի, 2020
ԱԳՆ-ից պարզաբանում եմ պահանջում՝ Գերմանիայի ԱԳՆ-ի ոչ հայանպաստ հայտարարության առնչությամբ. Մարուքյան

ԱԳՆ-ից պարզաբանում եմ պահանջում՝ Գերմանիայի ԱԳՆ-ի ոչ հայանպաստ հայտարարության առնչությամբ. Մարուքյան

Ափսոսանքով, պետք է հայտնեմ, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով: Այս մասին գրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մասնավորապես, ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին նշված հայտարարությամբ կոչ է արվում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից ՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»: Ավելին, հաջորդիվ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր այդուամենայնիվ կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության»։ Կարծում եմ, որ այսբովանդակ տեքստը ամենևին չի բխում հայ-գերմանական գործընկերության շահերից, չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանը և պարզաբանումների կարիք ունի: Պահանջում եմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության պարզաբանումն այս հայտարարության մասին, ինչպես նաև տեղեկատվություն կատարվող աշխատքների վերաբերյալ՝ ուղղված նմանատիպ բովանդակությամբ հայտարարությունը ետ կանչելուն և ինչն է պատճառը, որ նման հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարությունը»,- գրում է Մարուքյանը
21:42 - 25 մայիսի, 2020
Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|

Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|

civilnet.am: Թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ ինչ եղել է Ազգային ժողովում, կարող է նորից կրկնվել․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե որևէ բան չի դատապարտվում, ապա դրա կրկնվելու հավանականությունը մեծ է:  Խոսելով իր և Սասուն Միքայելյանի հետագա հարաբերությունների մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Խորհրդարանը աշխատելու վայր է, քաղաքական վայր է, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունը ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից օրենսդիր, սահմանադրական լիազորությունները իրականացնելու հետ»: Ասուլիսի ընթացքում Մարուքյանը անդրադարձավ նաև մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ինքը դատապարտել է Կապանում ոստիկանության բռնությունը։ «Ինչ նկատի ունեմ՝ գոնե վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք: Մենք սա ստուգել ենք: Վերջին բռնությունները եղել են 2016 թվականին: Հիմա եթե ինչ որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերևույթ երևում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել կամ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի, ինչը արգելված է մեր Սահմանադրությամբ, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով, բոլոր փաստաթղթերով, այս մասով պետք է ոչ թե ծառայողական քննություն լիներ, այլ անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, ինչը դեռ չի արվել: Այս մասով կա հանցագործություն և պետք է քննություն գնա»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
17:48 - 25 մայիսի, 2020
ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան » խմբակցությունը, որը ծեծկռտուքի միջադեպից հետո խորհրդարանի նիստերին մասնակցությունից որոշակի ժամանակով «ընդմիջում » էր վերցրել, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ այսինքն նոր հետևություններով: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: «Հիմա կարող ենք ամփոփել, թե ինչ ունենք: Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը: Անդրադառնալով միջադեպի իրավական գնահատականին, այսինքն ՀՔԾ-ի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելուն՝ նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը բողոք չէր ներկայացրել: «Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է: «Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք,  գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք: Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանն ու վստահեցրեց, որ ԼՀԿ-ն ոչ մի դեպքում չի շեղվի իր քաղաքական օրակարգից, այն է՝ մարդկանց և պետության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարը, խնդիրների համակարգային ինստիտուցիոնալ լուծումը և  ընտրողների ձայնը խորհրդարանում և տարբեր հարթաներում հնչեցնելը:
17:13 - 25 մայիսի, 2020
Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել (ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. նոյեմբերի 01-ի որոշումն ԱՐԴ/0176/01/11 թվակիր գործով)։Այս կապակցությամբ՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի խնդիրների։ Մասնավորապես՝Նախ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ քրեորեն հետապնդելի արարք է ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը (եթե դրանք չեն առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)։ Այսինքն, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ մայիսի 08-ին կատարված գործողությունները ծեծ չորակվելու պարագայում, դրանք կարող էին որակվել այլ կերպ, եթե ընդունենք, որ նրան իրոք հասցվել է մեկ հարված, որը նրան ֆիզիկական ցավ է պատճառել։Երկրորդ, այստեղ էական է, որ Էդմոն Մարուքյանին հասցվել է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի հարվածներ՝ տարբեր անձանց կողմից։ Ընդ որում, այս փաստին ականատես են եղել ոչ միայն խորհրդարանում այդ օրը ներկա եղած պաշտոնատար և այլ անձիք, այլ նաև ուղիղ եթերին հետևող հազարավոր քաղաքացիները։Այդ իրադարձության տեսագրությունը տարածվել է մամուլով և այժմ էլ հասանելի է համացանցում։ Վստահաբար, այդ տեսանյութը դիտողի մոտ կասկած չի մնում կատարվածի մասին, և անհնար է դրա միջոցով որևէ կերպ մանիպուլացնել եղելության փաստերը։Ամեն դեպքում, 118-րդ հոդվածը մասնավոր մեղադրանքի գործերի շարքում է՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի։ Իսկ մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը դուրս է մասնավոր մեղադրանքի տիրույթից, և, հետևաբար, տեղի ունեցածը չենք դիտարկում որպես մասնավոր մեղադրանքի դեպք ու այդ մասով բողոք չենք ներկայացրել։Երրորդ, առնվազն մեզ համար ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որպեսզի այնուհետև մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Սակայն քննարկվող գործով որակումը պետք է բոլորովին այլ լիներ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար (խուլիգանություն)։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ավելի խիստ պատժի է ենթակա նույն արարքը՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (…)` կատարված մի խումբ անձանց (...) կողմից (խուլիգանության որակյալ հանցակազմ):Խուլիգանության հանցակազմին մանրամասն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2012թ. մարտի 30-ին թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով կայացված որոշմամբ, որի վերլուծական մասը համադրելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստակազմի հետ՝ ակնհայտ է դառնում, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի արարքը պետք է որակվեր 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս հարվածողների արարքները՝ նույն հոդվածի 3-րդ մասով։ Այլ կերպ չեն կարող որակվել Ազգային ժողովի նիստի ընթացքում իր սահմանադրական լիազորություններն իրականացնող, այն է՝ ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության սպառնալիքները, այնուհետև նրան տարբեր անձանց կողմից հասցված հարվածները՝ նիտին ներկա այլ պատգամավորների, վարչապետի, կառավարության այլ անդամների և այլ անձանց ներկայությամբ՝ տեղեկացած լինելով նաև, որ նիստն ուղիղ հեռարձակվում է և հասանելի է անսահմանափակ թվով անձանց։Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Քննարկման առարկա գործողություններով նախևառաջ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, արարքն ինքնին դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունքով։ Արդյունքում առաջնահերթ խախտվել է օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, և սա ՀՀ Ազգային ժողովի խմբակցության սահմանադրական լիազորությունները խոչընդետոլու ակնհայտ օրինակ է։Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետևանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում»։
14:02 - 25 մայիսի, 2020
Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը: Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը»:
18:22 - 23 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

24news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը մայիսի 15-ին հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու: Այս մասին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։  «Ըստ ՀՔԾ-ի մենք ծեծկռտուքի ակտիվ մասնակիցների շարքում ենք եղել և դրա վերաբերյալ բացատրություններ ենք տվել։ Ես պատմել եմ ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տեսանյութում էլ է պարզ երևում, որ Վահե Ղալումյանին հետ քաշելու ընթացքում ընկել է։ Լիլիթ Մակունցն այդ գործողությունը բնութագրում է որպես բռնություն, իբր հարվածել եմ, բայց ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի հարված չեմ հասցրել Ղալումյանին։ Եթե հարվածելու մտադրություն ունենայի, չէի գցի Ղալումյանին, հետո հարվածեի, միանգամից կհարվածեի», - պատմեց Ալեքսանյանը։ Պատգամավորի պարզաբանմամբ՝ միջադեպի ժամանակ հրմշտոց է եղել, և հնարավոր է՝ տեսանյութում տպավորություն ստեղծվեր, որ հարվածներ են եղել։ Ալեքսանյանը նշեց, որ, ըստ տեսանյութի, Ղալումյանն ընկած տեղից վեր է կացել, և իրենց ուղղությամբ հարձակողական հարվածներ չեն եղել, ինչը, Ալեքսանյանի պնդմամբ, ապացուցում է, որ իրենք չեն հարվածել Ղալումյանին։  Մեր այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ասել են, թե իրենց աչքով են տեսել՝ ինչպես է Ալեքսանյանը հարվածում Ղալումյանին, պատգամավորը արձագանքեց․«Նրանք ստում են, հարվածներ չեն եղել»։  
16:17 - 15 մայիսի, 2020
Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

tert.am: Բռնությունը չի դատապարտվում, հետևաբար բռնության մշակույթը, որը, հայտարարվել էր, իբր, տեղ չունի, շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ-ում բացատրություն տալուց հետո:Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչ ՀՔԾ-ում բացատրություն տալը՝ եղել է դատաբժշկի մոտ: «ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ»,-նշեց Մարուքյանը:Նա վերահաստատեց՝ միջադեպից հետո իր հիմնական ակնկալիքը քաղաքական է: «Հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ նշելով, թե քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող ուժից:«Եթե խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին են սպառնում, մյուսը օրը փողոցում են մարդ ծեծելու, ուրիշ բաներ են լինելու: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը չի ստացվի»,-ասաց նա:  Շարունակությունը՝ tert.am-ում
17:26 - 13 մայիսի, 2020