Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|

Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|

hetq.am: Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքային բնակչության շրջանում կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Associated Press գործակալությունն էլ գրում է, որ նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման մի քանի դեպք, ինչը գրանցվում է վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ։ Չինական Global Times-ի տվյալներով՝ Ուհանում գրանցվել է վիրուսի լոկալ փոխանցման յոթ դեպք, որոնք հայտնաբերվել են քաղաքում աշխատող միգրանտների շրջանում։ Ուհանում COVID-19-ի նոր բռնկման պատճառով փակվել են դպրոցները և խստացվել մետրոյում ուղևորների ստուգումը։ Այն շրջանում, որտեղ բնակվում են միգրանտները, փակվել են մի քանի կայարաններ, իսկ բուն շրջանում հայտարարվել է կարանտին։ Հիշեցնենք, որ Ուհանն առաջին քաղաքն է, որտեղ 2019 թվականի վերջին հայտնաբերվել է կորոնավիրուսը, և այնտեղից սկսվել է դրա տարածումը։ 2020 թվականի ամռանն Ուհանում, որտեղ բնակվում է ավելի քան 11 միլիոն մարդ, արդեն իսկ իրականացվել էր COVID-19-ի զանգվածային թեստավորում։ Կարողանալով հաղթահարել կորոնավիրուսի առաջին բռնկումը՝ Չինաստանը հետագայում կարողացավ հաջողությամբ հաղթահարել այն՝ ի շնորհիվ սահմանափակումների և ակտիվ պատվաստումների։ Ներկայում այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 105 հազար դեպք։ Համեմատության համար, Միացյալ Նահանգներում, որտեղ գրանցվել են ամենամեծ թվով դեպքերը, 35 միլիոն է։
20:18 - 03 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են հավաքական թիմերի և առանձին մարզիկների պայքարը և արդեն իսկ կան առաջին մեդալները: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում այժմ առաջատարը Չինաստանն է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալով (ընդհանուր` 3): Երկրորդը Ճապոնիան է` 1 ոսկե, 1 արծաթե մեդալով (ընդհանուր` 2) և եռյակը եզրափակում է Իրանը մեկ ոսկե մեդալով: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:
15:39 - 24 հուլիսի, 2021
Չինաստանի Հենանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 33-ի |armenpress.am|

Չինաստանի Հենանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 33-ի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանիի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել Է անվտանգ շրջաններ, աղետի գոտում Է գտնվում 3 միլիոնից ավելի մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել են տեղի խշխանությունները: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 25 զոհվածների մասին Չժենչժոու քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում, տարերքի չորս զոհերի մասին Գունյի քաղաքում: «Սկսած հուլիսի 16-ից հեղեղումների պատճառով աղետի գոտում Է հայտնվել 3,004 մաիլիոն բնակիչ, 33 մարդ զոհվել Է, ութն անհայտ կորել, (…) 256 հազար մարդ տեղափոխվել Է անվանգ շրջաններ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: Այնտեղ ճշտվում Է, որ ավելի քան 215 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ վնասվել են, նյութական վնասը գերազանցել Է 12,2 միլիարդ յուանը (շուրջ 188,9 միլիոն դոլար): Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով սկսվել են հորդացումներ: Չժենչժոուի ջրամբարներից մեկի պատնեշի ճեղքման պատճաով նահանգի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունն սպառնալիքի ազգային մակարդակը երրորդից բարձրացրել Է մինչեւ երկրորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:39 - 22 հուլիսի, 2021
Չինաստանում ջրհեղեղ է. զոհվել է 25 մարդ |hetq.am|

Չինաստանում ջրհեղեղ է. զոհվել է 25 մարդ |hetq.am|

het.am: Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի տարածքի մեծ մասում վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղ է։ Չժենչժոու քաղաքում զոհվել է 25 մարդ, ևս 7-ը անհետ կորած են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։  Հուլիսի 17-ի երեկոյից մինչև հուլիսի 20-ի երեկոյան Հենան նահագի վարչական կենտրոն Չժենչժոու քաղաքում տեղումների քանակը կազմել է 617,1 միլիմետր, ինչը մոտ է տարեկան միջին ցուցանիշին (640,8 միլիմետր)։ Չինական լրատվամիջոցները, հղում անելով օդերևութաբաններին, հայտնում են, որ վերջին երեք օրվա ընթացքում տեղումների նման քանակը լինում է «հազար տարին մեկ անգամ»։ Սինհուա գործակալությունը գրել է, որ տեղատարափ անձրևների հետևանքով տեղումների օրական և ժամային քանակը գերազանցել է Չժենչժոու քաղաքի պատմական մաքսիմումները։ Զոհերից առնվազն 12-ը մահացել են Չժենչժոուի մետրոյում, երբ ջրածածկ է եղել քաղաքային մետրոյի հինգերորդ գիծը։ Սոցիալական ցանցերում հրապարակվել է մետրոյից տեսանյութ, որտեղ վագոններում գտնվող մարդիկ, մինչև կրծքավանդակը, կանգնած են ջրի մեջ։ Մետրոյից փրկվել է մոտ 500 մարդ, որոնք տարհանվել են փրկարարների կողմից։  Հենան նահանգում, ուժեղ անձրևի պատճառով, բարձրացել է մի քանի գետերի մակարդակը։ Փակ են բազմաթիվ մայրուղիներ, կանգնեցվել է գնացքների աշխատանքը, չեղարկվել կամ հետաձգվել են ավիաթռիչքները։ Չժենչժոու քաղաքից, որի բնակչությունը հասնում է 12 միլիոնի, տարհանվել է առնվազն 100 000 մարդ։ Հուլիսի 21-ին ևս շարունակվել է հորդառատ անձրևը, իսկ առաջիկա երկու օրերին օդերևութաբանները կանխատեսում են տեղումների քանակի կրճատում։  Վերջին օրերին երկրագնդի մի շարք շրջաններում նկատվում են եղանակային արտակարգ երևույթներ։ Այսպես, Եվրոպայում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի արդյունքում Գերմանիայում և Բելգիայում մահացել է մոտ 200 մարդ։ Յակուտիայում հրդեհներն ընդգրկել են 1,5 միլիոն անտառային տարածք։ Տուժել է մոտ 100 մարդ։ Անտառային հրդեհներ են նաև ԱՄՆ արևմտյան 13 նահանգներում և Կանադայում։
21:41 - 21 հուլիսի, 2021
Պայթյունավտանգ տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության համակարգը [մաս 1]․ Նարեկ Ներսիսյան

Պայթյունավտանգ տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության համակարգը [մաս 1]․ Նարեկ Ներսիսյան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ բանակի ռեֆորմներն առաջիկայում ենթադրում են ժամկետային զինծառայության ժամկետի կրճատում՝ մինչև մեկ տարի վեց ամիս, և այնուհետև անցում դեպի արհեստավարժ  բանակի։ Այս հայտարարությունը համընկնում է ՔՊ նախընտրական ծրագրի դրույթների հետ, որում, մասնավորապես, ասված է․ «Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով»։ Այսօրվա աշխարհակարգը թելադրում է անվտանգության այլ կանոններ, եթե նախկինում աշխարհաքաղաքական տեկտոնական շարժումները տեղի էին ունենում մեծ մասշտաբի ռազմական հակամարտությունների արդյունքում, ապա հիմա այլ իրավիճակ է։ Այսպիսի ծավալի ռազմաքաղաքական փոփոխություններ կարելի էր դիտարկել միայն աշխարհամարտերի արդյունքում, և չէր կարելի պատկերացնել անգամ 20-30 տարի առաջ։ Նայե՛ք քարտեզը․ Ղրիմը՝ մի ամբողջ կղզի, առանց մի կրակոցի անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ։  Ինքնիշխան պետությունները մաս-մաս են լինում, բաժանվում ազդեցության գոտիների, և սա՝ առանց խոշոր պատերազմների։ Այս պահի դրությամբ տարածաշրջանի առումով, կարծես թե, ունենք երկու հիմնական գործոն խաղացողներ․ մեկը՝ Թուրքիան, մյուսը՝ ՌԴ-ն։ Այս պետությունները երևացող խաղացողներն են, և առաջին հայացքից Հայաստանն այս երկու պետությունների անմիջական ազդեցության գոտում է։ Սակայն ավելի ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ տարածքում իրական խաղացողներն այլք են՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տեսքով։ Բանն այն է, որ Չինաստանը գործարկել է «Մետաքսի ճանապարը», որն այսպես կոչված փափուկ ուժի ազդեցության շնորհիվ իր տնտեսական ազդեցության տակ է վերցնում ամբողջ Ասիան՝ մինչև Եվրոպայի սահմաններ։ Սա հստակ ազդակ էր Միացյալ Նահանգների տնտեսական հեգեմոնիայի կողմնակիցների համար, որի ճնշման ներքո Եվրոպական Միությունը  դադարեցրեց Չինաստանի հետ իր տնտեսական համագործակցության վերաբերյալ բոլոր խոշոր պայմանագրերի արդեն նախագծված պայմանավորվածությունները, իսկ G7-ի երկրները 40 միլիարդ դոլար հատկացրին չինական էքսպասնիային դիմագրավելու համար։ Ահա այս չինական պրոյեկտն էր, որը արդեն 2014 թվականից սկսել էր նաև ջղաձգումներ առաջացնել թուրքական և ադրբեջանական կողմի մոտ։ Այ այստեղ էր, որ տարբեր տնտեսական ծրագրերից հետո նշված երկրների մոտ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվեցին, երբ հասկանալի դարձավ, որ, օրինակ,  բազմամիլիոնանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չինական կողմի համար հետաքրքրություն չի ներկայացնում (մանրամասն՝ տե՛ս այստեղ)։ Այս պահին կարելի է թվարկել մի շարք փաստացի հանգամանքներ, որոնք բացահայտ խոսում են այն մասին, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ գոտում է։ Դրա մասին են խոսում ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ռազմական գերատեսչությունների սինխրոնացումը, այնպես էլ ԱՄՆ կողմից Թալիբան շարժման համար կանաչ լույս վառելը, որը ապագայում էլ կարող է օգտագործվել թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի սահմանների մոտ հրավառուն կետեր ստեղծելու համար։ Այսպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող է ապավինել ՀԱՊԿ-ին, որի «արդյունավետությունը» մենք արդեն տեսել ենք։ Մնում է հասկանալ, թե ինչու պետք է մեր բանակի թվակազմը կրճատենք և անցնենք արհեստավարժ բանակի։  Այս մոտեցումը վերը համառոտ թվարկված պայմանների առկայությամբ անտրամաբանական է, և, կարծում եմ, չի համապատասխանում  արդի ռիսկերին և արտաքին վտանգներին։ Համեմատության համար պետք է ներկայացնեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրի՝ անվտանգության մասին դրույթները և ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչ ենք առաջարկում մենք։ Նախ, մենք ելնում ենք այն փաստից, որ Հայաստանը մոտ ապագայում իր ռազմական, ֆինանսական, ժողովրդագրական և այլ ցուցանիշներով մեծապես զիջելու է իր հավանական հակառակորդներ հանդիսացող Ադրբեջանին և Թուրքիային: Ուստի մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ որպես ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը: Այսինքն՝ վարել ոչ ագրեսիվ քաղաքականություն, բայց հակառակորդների համար տեսանելի պահել այն վտանգը, որ ագրեսիայի դեպքում մեր գործողությունների պատճառած վնասը գերազանցելու է պատերազմում նույնիսկ հաղթական ելքի դեպքում նրանց ձեռք բերած օգուտներին: Այս առումով անհրաժեշտ է ՀՀ ԶՈՒ-ն դուրս բերել զուտ պաշտպանական ձևաչափից եւ այն օժտել նաև հարձակողական օպերացիաների պատրաստ գործիքակազմով: Սա առաջին հերթին նշանակում է, որ - բանակի կառուցվածքի և պաշտպանական ռազմավարության մեջ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր դերակատարությունը՝ գործող բանակում, պահեստազորում, աշխարհազորում, և պետությունը հոգ է տանում նրանց կարողությունների և մասնագիտական գիտելիքների անընդհատ զարգացման համար: - Ավելացվում և խիստ կարևորվում է ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսի դերը երկրի պաշտպանության հարցում: Լուծարվում է զինվորական կոմիսարների ինստիտուտը, որի հիմքի վրա ստեղծվում է ռեզերվիստների ինստիտուտ, ինչը նախատեսում է տարվա կտրվածքով ակտիվ զորահավաքների և վարժանքների կազմակերպում, ընդ որում՝ պետությունը օրենսդրորեն սահմանում է ռեզերվիստների սոցիալական ապահովումը: Ռեզերվիստը պետք է վստահ լինի, որ զորակոչվելու դեպքում չի կորցնելու իր աշխատանքը, իր բիզնեսը չի տուժելու, պետությունը ապահովելու է իր վարկային պարտավորությունների կատարումը: Այստեղ ցանկանում եմ կանգ առնել և մի փոքր ավելի մանրամասնել, թե ինչ նկատի ունենք։ Նախևառաջ մենք բացառում ենք արհեստավարժ բանակի ներդրումը, որը, սակայն, չի բացառում արհեստավարժ ստորաբաժանումների առկայությունը, ինչպիսիք են տարբեր հետախուզական և հատուկ գործողությունների, ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր ստորաբաժանումները, սահմանապահ զորքերը, և այլն։ Սրանց քանակին և որակին կարելի է առանձին անդրադառնալ։ Բացառելով ընդհանուր արհեստավարժ բանակի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մենք ելնում ենք այն պայմանից, որ ժամկետային ծառայությունը պարտադիր է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար՝ առանց բացառության՝ իգական սեռի համար՝ երեք ամիս, իսկ արական սեռի համար 6 ամիս ժամկետով։ Ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո քաղաքացին համարվում է ծառայությունը ավարտած, կարող է ուսանել, աշխատել և զբաղվել այլ գործունեությամբ, սակայն արական սեռի անձինք մինչև 24 տարին լրանալը ամռան ընթացքում պարտավոր են ներկայանալ ծառայության վայր՝ երկամսյա վարժանքների։ Իգական սեռի ներկայացուցիչների համար կստեղծվի հատուկ բազա, կանանց կներառի անվտանգության տարբեր համակարգերում՝ սկած կապից, մինչև դիպուկահարներ և օպերատորներ։ Այս կատեգորիայի անձինք ռազմական գործողությունների չեն մասնակցում։ Ռազմական գործողությունների կարող են մասնակցել միայն մոբիլիզացիոն ուժերը, որոնց ձևավորումը սկսում է 24 տարին լրացած արական սեռի անձանցից, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ կամավորության սկզբունքով (բացի արհեստավաժ մասնագետներից), և հիմնականում լոգիստիկ համակարգում։ Գիտական գործունեության անցած անձինք կամ հատուկ պայմաններով ծառայում են զինված ուժերում, կամ այլևս զորակոչի ենթակա չեն։ Մոբիլիզացիոն ուժերի համալրման արդյունավետ կառավարման համար լուծարվում են զինկոմիսարիատները, և յուրաքանչյուր քաղաքացի կցվում է այն զորամասին, որտեղ ծառայել է։ Խաղաղ պայմաններում նշված տարիքի անձինք տարին երկու անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ առավելագույնը մեկամսյա ժամկետով։ Ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվում են իրենց կցված զորամասեր։ 24-ից մինչև 34 տարեկան քաղաքացիները հիմնականում զբաղվում են միայն գրոհային և հակագրոհային պատրատությամբ, 34-ից մինչև 50 տարեկան անձինք՝ պաշտպանական մարտավարությամբ, մինչև 54 տարեկան անձինք՝ թիկունքային ապահովմամբ։ Անհրաժեշտ է նշել, որ հավաքագրման ժամկետները ենթակա են փոփոխության՝ կախված ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական իրավիճակից, այս պահին ևս կարիք կա հստակ հաշվարկման։ Կարևոր է նշել հասարակական միավորումների դերը։ Այս միավորումները արդեն զարգանում են Հայաստանում և պաշտպանության գործում ունեն կարևոր դեր։ Նախատեսվում է, որ այս միավորումներում կամավոր ընդգրկված անձինք անցնելու են առանձին պատրատություն և ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվելու են իրենց կազմակերպություններ, որոնք անմիջապես ենթարկվելու են Գլխավոր շտաբին։ Ռեզերվիստները ցանկացած զորակոչի ընթացքում ստանում են սոցիալական երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում, սոցիալական վճարներ, անվճար բուժօգնություն և զինվորականի հաստիքավճարի  չափով աշխատավարձ։ Բացի այն մտքից, որ սահմանների պահպանությունը իրականացնելու են սահմանապահ զորքերը, մենք շրջանառության մեջ ենք դրել «անընդունելի վնասի» հասկացողությունը, որը ելնում է այն նախապայմանից, որ Հայաստանը այլևս չունի առաջնագիծ։ Առաջնագծի փոխարեն ամբողջ տարածքով մեկ պետք է ստեղծվեն հատուկ ամրաշինական կառույցներ, որոնք, հաշվի առնելով մեր ժողովրդագրական իրավիճակը, մոտ մեկ միլիոն ռեզերվիտների հետ կստեղծեն կուռ պաշտպանական համակարգ։
15:54 - 08 հուլիսի, 2021
Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին |armenpress.am|

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին: Այս մասին Պեկինում Խաղաղության 9-րդ համաշխարհային ֆորումի բացմանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին: «Չինաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում դրանց զարգացմանը, սակայն մենք նաև չենք հանդուրժի, որ որևէ երկիր խառնվի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ այսօր Չինաստանն արդեն վաղուց այն չէ, ինչ 100 տարի առաջ էր: «Ոչ ոք չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահը պաշտպանելու չինացի ժողովրդի կամքն ու հնարավորությունները»,- հավելել է նա:
12:44 - 03 հուլիսի, 2021
Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|

Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի հետ քննարկում է ավելի սերտ համագործակցության քայլեր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան։ Հույս ունենք նաև, որ հայկական բիզնեսի ակտիվություն կնկատվի չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում ալկոհոլային խմիչքները։ Մեր երկրում շատ են սիրում հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաև մեզ հետաքրքրում է այստեղ արտադրվող պղինձն ու շատ այլ բաներ»,- նշեց դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև նախատեսված բազմաթիվ նախաձեռնություններ չեն կայացել, քանի որ նախորդ տարվանից ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակ սկսվեց, ինչպես նաև տեղի ունեցավ Արցախյան պատերազմը։ Ֆան Յոնն ընդգծեց, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ ժամանակահատվածում երկրները կաջակցեն և կօգնեն միմյանց։ «Հայաստանի և Չինաստանի միջև  հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին ապրանքաշրջանառությունը եղել է 200 հազար դոլար, իսկ անցած տարի այն մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ»,- ընդգծեց Ֆան Յոնը։   
15:40 - 02 հուլիսի, 2021
Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|

Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։ Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի հետ և պարզել, որ նման արտահայտություն չի արվել։ «Չինաստանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցությունների միջով, ինչը պատերազմից ավելի լավ է։ Խնդրի խաղաղ լուծման համար  անհրաժեշտ բոլոր քայլերը մենք կգործադրենք մեր ուժերի ներածին չափով։ Այսպիսով մենք կփորձենք ապահովել տարածաշրջանում սահմանային անվտանգություն»,- նշեց Ֆան Յոնը։
14:04 - 02 հուլիսի, 2021
Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին եւ կառուցել Է միջին ունեւորության հասարակություն. Սի Ծինպին |armenpress.am|

Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին եւ կառուցել Է միջին ունեւորության հասարակություն. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ն հաջողությամբ հասել Է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը: «Մենք հասել ենք հարյուրամյակի առաջին նպատակին եւ բոլոր տեսակետներից միջին ունեւորության հասարակություն ենք կառուցել Չինաստանում»,- ասել Է նա Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ: «Դա նշանակում Է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը: Եվ այժմ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի հարյուրամյակի մեր երկրորդ նպատակը՝ Չինաստանի՝ մեծ, բոլոր առումներով արդի սոցիալիստական պետության վերածման նպատակը»,- նշել Է պետւթյան ղեկավարը: Չինական գաղափարախոսության համաձայն՝ «երկու հարյուրամյակների» նպատակներն են «սյաոկան» (միջին ունեւորության) հասարակության կառուցումը 2021 թվականին Չինաստանի Կոմկուսի 100-ամյակի առթիվ, ինչպես նաեւ Չինաստանի վերածումն «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ եւ արդի սոցիալիստական պետության» 2049 թվականին ՉԺՀ-ի հիմնադրման հարյուրամյա տարեդարձի առթիվ: Չինաստանի Կոմկուսը հիմնադրվել Է հեղափոխական շարժման վերելքի շրջանում՝ մարքսիզմ-լենինիզմի գաղափարների հիման վրա, դրա առաջին համագումարը տեղի Է ունեցել ընդհատակում՝ 1921 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը: Այն սկսվել Է Շանհայում, իսկ ավարտվել Նանհու լճի վրա Ցզյասին քաղաքի շրջանում, ուր մասնակիցներն ստիպված Էին տեղափոխվելու այն բանից հետո, երբ իշխանություններն իմացել Էին միջոցառման անցկացման մասին: Այդ հագուցային ժողովին ներկա Է եղել 13 մարդ, որոնց թվում եղել Է Չինաստանի ապագա առաջնորդ Մաո Ցզեդունը (1893 – 1976) եւ Կոմինտերնի երկու օտարերկրացի ներկայացուցիչ: Պատգամավորներն այն ժամանակ որոշել են կուսացության պաշտոնական անվանումը եւ եւ ընդունել դրա առաջին ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:14 - 01 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը։ ՉԿԿ-ի հաջողությունները շարունակվում և բազմապատկվում են Ձեր ղեկավարության ներքո. այս խորհրդանշական տարում Չինաստանը կարողացավ հասնել դրված հարյուրամյա նպատակներից մեկին՝ հաղթահարելով ծայրահեղ աղքատությունն ու վերադարձնելով Չինաստանը բնականոն զարգացման հուն՝ COVID-19 համավարակի հաղթահարման արդյունքում։ Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը Չինաստանի հետ։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
10:55 - 01 հուլիսի, 2021
Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Հնդկաստանի հետ սահմանին լարվածության մասին տեղեկությունները |1lurer.am|

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Հնդկաստանի հետ սահմանին լարվածության մասին տեղեկությունները |1lurer.am|

1lurer.am: Հնդկա-չինական սահմանին իրավիճակը մնում է կայուն, երկու կողմն էլ բանակցում են խնդիրները լուծելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ հաղորդում է ТАСС-ը: Դիվանագետի խոսքով՝ Պեկինն ու Դելին տարբեր մակարդակներում ձեռնարկում են գործողություններ համատեղ սահմանի վրա հակասությունները վերացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը: Հնդկաստանը վերջին ամիսներին 50,000 լրացուցիչ զորք է ուղարկել Չինաստանի հետ սահման՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար՝ հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ այնտեղ արդեն կենտրոնացած է շուրջ 200 հազար հնդկական ռազմական անձնակազմ, ինչը 40%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: 2020-ի մայիսին երկու երկրի սահմանին գտնվող լեռնային Լադախ շրջանում բախումներ տեղի ունեցան, որի հետևանքով երկու կողմում զոհեր եղան: Հնդկաստանը և Չինաստանը սահմանային շրջանում կուտակել են ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ: Ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում մի շարք բանակցություններից հետո՝ փետրվարի 10-ին, Պեկինը և Դելին սկսեցին զորքերի դուրսբերումը սահմանային գծից:
19:04 - 28 հունիսի, 2021
Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում հայտարարել են ռազմավարական հայեցակարգի մշակման մասին, որտեղ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ներառված է որպես դաշինքի անվտանգության համար հավանական սպառնալիք, հայտնում է BBC լրատվականը։ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիքների ցուցակի չորրորդ տեղում նշված է «Չինաստանի աճող ազդեցությունը և նրա արտաքին քաղաքականությունը»: Անդամ պետությունների համաձայն՝ Չինաստանն արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը, «թափանցիկ չէ» իր ռազմական արդիականացման հարցում և ռազմական համագործակցություն է ծավալում Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Չինաստանը ռազմական և տեխնոլոգիական առումով «մոտենում է» ՆԱՏՕ-ին։«Չինաստանը լուրջ ռիսկեր է ստեղծում հեռահաղորդակցության, ավիատիեզերական և կիբերանվտանգության ոլորտներում», - ասվում է փաստաթղթում և նշվում, որ դաշինքը, մասնավորապես, մտահոգված է ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ Չինաստանի համագործակցությամբ, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցում է նաև Չինաստանը։ 
11:13 - 15 հունիսի, 2021