Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին
 |tert.am|

Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հինգշաբթի առավոտյան Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ «Իսլամական ջիհադ» խմբավորման հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Ղալիի մահվան մասին, հաղորդում է Haaretz թերթը: «Ղալին համարվում էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի առանցքային դեմքը և ակտիվորեն մասնակցում էր Իսրայելի վրա վերջին հրթիռակոծմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի (անվտանգության ծառայություններ) համատեղ գործողության ընթացքում կործանիչները հարձակվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիս Շեյխ Համադ շրջանում գտնվող տան վրա, որտեղ թաքնվում էր Ղալին: Չորեքշաբթի պաղեստինյան անկլավի արմատականներն ավելի քան 500 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, որոնցից 154-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնում է Kan ռադիոկայանը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում գտնվող արմատական իսլամական ջիհադ կազմակերպության ավելի քան 130 թիրախ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
11:41 - 11 մայիսի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի մի շարք հարվածների |tert.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի մի շարք հարվածների |tert.am|

tert.am: Երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի թիրախներին։ Արդյունքում սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման 3 դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել է նրանց ընտանիքների եւս 10 անդամ։ Այս մասին գրել է BBC-ն։ Իսրայելը հայտարարել է, որ գործողություն է սկսել գրոհայինների դեմ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների և երկրի անվտանգության համար: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների թվում են 6 կին և 4 երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է։ «Իսլամական ջիհադի» ռազմականացված թևը՝ «Ալ-Քուդս բրիգադներ» խմբավորումը, հայտարարել է իր երեք հրամանատարների՝ նրանց ընտանիքների հետ միասին մահվան մասին: «Մենք սգում ենք մեր նահատակ առաջնորդներին՝ նրանց մոջահեդ կանանց ու երեխաների հետ միասին։ Եվ հայտարարում ենք, որ նահատակների արյունը կամրապնդի մեր վճռականությունը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ: «Մենք չենք լքի մեր դիրքերը, և դիմադրությունը կշարունակվի»։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է.«Ցանկացած ահաբեկիչ, որը վնաս հասցնի Իսրայելի քաղաքացիներին, կզղջա դրա համար»: Ըստ իսրայելցի զինվորականների՝ ավիահարվածների թիրախները եղել են հենց «Իսլամական ջիհադի» հրամանատարները։ «Իսլամական ջիհադը» Գազայում ՀԱՄԱՍ-ից հետո ամենամեծ զինյալ խմբավորումն է։ Այն պատասխանատու է Իսրայելի վրա վերջին տարիներին բազմաթիվ հրթիռային հարձակումների համար։ Եվ խոստացել է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն ամբողջությամբ չի ոչնչացվել:
21:08 - 09 մայիսի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին |hetq.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին |hetq.am|

hetq.am: Իսրայելական բանակը հայտնել է, որ մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում գտնվող «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Դրանք հաջորդել են Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռակոծությանը։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ և նույնքան մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «Սարայա ալ-Քուդս» խմբավորումը («Երուսաղեմի վաշտեր»), որը հանդիսանում է «Իսլամանական ջիհադի» զինված թևը, հայտնել է իր դաշտային երեք հրամանատարների, նրանց կանանց ու որդիների մահվան մասին։ Հերթական սրման պատճառը դարձել էր իսրայելական բանտում, մի քանի ամիս հացադուլից հետո, «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցչի մահը։ Գազայում հայտարարել էին «վրեժխնդրության հարվածների մասին», որից հետո Իսրայելի տարածքը մի քանի օր շարունակ հրթիռակոծվում էր։ Իսրայելի հարավի բնակիչներին իշխանությունները խնդրում են մոտ լինել թաքստոցներին, մի քանի բնակավայրերում փակվել են դպրոցներն ու առանձին փողոցներով շարժը։
12:06 - 09 մայիսի, 2023
Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար
 |armenpress.am|

Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածության ապաէսկալացման համար, որն առաջացել է ապրիլի լույս 7-ի գիշերը Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Հաղորդվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, Միացյալ Նահանգների և պաղեստինյան առանձին խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար»։ Մինչ այդ Կահիրեն դիմել էր Իսրայելին՝ պահանջելով հարվածներ չհասցնել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմն իր հերթին Եգիպտոսին հայտնել է, որ ներկայիս հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։ Նախկինում Եգիպտոսը բազմիցս միջնորդի դերում է հանդես եկել Գազայի շուրջ իրավիճակի սրման ժամանակ, երբ պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերն անցել են ուղղակի զինված առճակատման։ Մինչ այժմ Եգիպտոսին հաջողվել է կողմերին գոնե ժամանակավոր փոխզիջումային որոշումների տանել։ Այդ մերձեցման գործում գլխավոր միջնորդական դերը միշտ կատարել են Եգիպտոսի արտաքին հետախուզության աշխատակիցները։ Հիշենցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Վերջին օրերին կողմերի միջև պարբերաբար հրթիռակոծություններ են տեղի ունենում: Իրավիճակի նոր սրման պատճառ են դարձել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները ալ-Աքսա մզկիթում:
12:37 - 07 ապրիլի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ: «Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Երկրորդ օրն է՝ շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև։Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
17:00 - 06 օգոստոսի, 2022
Նոր լարվածություն Իսրայելի և Գազայի հատվածի միջև․ կան զոհեր և վիրավորներ
 |azatutyun.am|

Նոր լարվածություն Իսրայելի և Գազայի հատվածի միջև․ կան զոհեր և վիրավորներ |azatutyun.am|

azatutyun.am: Երկրորդ օրն է շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև` խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը։ Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։ Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց ավիահարվածից։ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։ Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ Իսրայելի հարվածներից 9 մարդ է զոհվել, ևս 79-ը վիրավորվել են։ Գազայի հատվածից մոտավորապես 160 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռների մեծ մասը Իսրայելի հակաօդային պաշտպանությունը օդում ոչնչացրել է, իսկ մյուսների պայթյունների հետևանքով մի քանի իսրայելցի թեթև վնասվածքներ են ստացել։ ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քաթարը փորձում են միջնորդել բռնությունները դադարեցնելու համար։
14:02 - 06 օգոստոսի, 2022
Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ փորձելով վերջ տալ երկարատև լարվածությանը Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին երկօրյա այցով ժամանել է Պաղեստին, ապա Իսրայել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը հյուրընկալվում է Իսրայելում։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են՝ անհրաժեշտ է երկխոսության տարբեր մեխանիզմներ մշակել ու զարկ տալ երկկողմ կապերին։ «Մեր նպատակը երկու երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցության ձևավորումն ու ընդլայնումն է», - իր հերթին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ հույս հայտնելով, որ դրական օրակարգը թույլ կտա երկու երկրներին քննարկել տարաձայնությունները կառուցողական ճանապարհով։ Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Թել Ավիվ։
16:01 - 25 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Այս մասին հատնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր: 
19:06 - 13 դեկտեմբերի, 2021
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման: Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման, մենք հարվածներ ենք հասցրել ռազմական օբյեկտներին եւ հրթիռների արձակման հարթակին, որոնք Գազայում պատկանում են ՀԱՄԱՍ-ին»,-իսրայելցի զինվորականները հաղորդել են իրենց Twitter-ում: Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «բարձրացրել է իր պատրաստականությունը տարբեր սցենարների դեպքում եւ կշարունակի հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին»: Հունիսի 18-ի վաղ առավոտյան Իսրայելի հարավում սկսել են աշխատել օդային տագնապի շչակները: Ինչպես ճշտել են իսրայելցի զինվորականները, շչակները, որոնք հնչել են Իսրայելի հարավում, պայմանավորված են եղել մոտեցող կրակով, այլ ոչ թե Գազայից Իսրայելի կողմն արձակված հրթիռներով: ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հանդես է եկել միջոցներ ձեռնարկելու սպառնալիքներով՝ ի պատասխան հունիսի 15-ին Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթի: Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակումները եւ պետք է պատասխան միջոցներ ձեռնարկի, որոնք հավասարազոր են ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակումների հակազդմանը: Իսրայելի ներկայիս ավիահարվածը Գազայի հատվածին երկրորդն է դարձել 11-օրյա մարտական գործողություններից հետո՝ մայիսի 21-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր: Մայիսի 10-ից մինչեւ 21-ը Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել ավելի քան 4 հազար հրթիռ: Իսրայելի պատասխան գործողություններից հետեւանքով զոհվել է ավելի քան 250 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, գրեթե 2 հազարը վերքեր են ստացել: Իսրայելում հրթիռակոծությունների զոհ է դարձել շուրջ 12 խաղաղ բնակիչ, մոտավորապես 50 մարդ վիրավորվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:26 - 18 հունիսի, 2021
Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Գազայի հատվածը՝ առաջին անգամ հրադադարից հետո |1lurer.am|

Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Գազայի հատվածը՝ առաջին անգամ հրադադարից հետո |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում զինյալների օբյեկտներին՝ առաջին անգամ անցած ամիս հաստատված փխրուն հրադադարից հետո, գրում է politico-ն: Օդային հարվածների թիրախ են դարձել հարձակումների համար նախատեսված ՀԱՄԱՍ-ի օբյեկտները, տեղեկացնում է իսրայելական կողմը: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Երեքշաբթի հարյուրավոր իսրայելցի ազգայնականներ՝ «Մահ արաբներին» վանկարկելով, երթ էին կազմակերպել դեպի Արևելյան Երուսաղեմ՝ սպառնալով հրահրել նոր բռնություն: Գազայի պաղեստինցիները պատասխանել են հրթիռային օդապարիկներ արձակելով, որոնք առնվազն 10 հրդեհ են հարուցել Իսրայելի հարավում: Ըստ մամուլի՝ երթը փորձություն է Իսրայելի փխրուն նոր կառավարությանը, ինչպես նաև փխրուն զինադադարին, որով վերջ տրվեց անցյալ ամիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված 11-օրյա պատերազմին:
19:45 - 16 հունիսի, 2021