Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով: Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան  կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:
00:40 - 28 սեպտեմբերի, 2020
Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի․ «Ազատ դեմոկրատները»՝ Արցախի սահմանին ադրբեջանաթրքական հարձակման մասին

Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի․ «Ազատ դեմոկրատները»՝ Արցախի սահմանին ադրբեջանաթրքական հարձակման մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի սահմանի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ագրեսիային։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի: Սիրելի՛ հայրենակիցնե՛ր, Մեր քաջարի զինվորնե՛ր, Այլևս ավելի քան ակնհայտ է, որ Արցախի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով գործ ունենք ոչ միայն ադրբեջանական, այլև ադրբեջանաթրքական լայնածավալ հարձակման և սանձարձակ ագրեսիայի հետ: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին(որի անդամն է Թուրքիան), քաղաքակիրթ ողջ աշխարհին և բոլոր նրանց, ում համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը և խաղաղ բնակչության ապրելու իրավունքը, հերթապահ և անհասցե հայտարարություններից անցնել հստակ և կանխարգելիչ գործողությունների և զսպել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված լայնածավալ և նախապես պլանավորված պատերազմական գործողությունները, քանզի աներկբա է, որ այդ գործողությունները հաշված ժամերի ընթացքում կարող են վտանգել ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությունը՝ այն վերածելով ռազմական գործողությունների ամենաթեժ կետի: Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի, այս իրավիճակը չափազանց վտանգավոր մարտահրավեր է ողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ աշխարհի համար, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս վճռորոշ պահին, մենք բոլորս ունենք մեկ անուն և ազգանուն, չկան ջրբաժաններ, աջեր և ձախեր, սա պայքար է հանուն խաղաղ ապրելու և արարելու իրավունքի, այս պատերազմը չի կարող լինել միայն մերը, քանզի սա պատերազմ է հանուն արդարության, հանուն ապրելու իրավունքի և հանուն քաղաքակիրթ և խաղաղ գոյակցության: Այս պատերազմում ջրբաժանը մեկն է՝ քաղաքակիրթ աշխարհի և ագրեսորների միջև, և ողջ քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է համախմբվել սանձարձակ ագրեսորի դեմ՝ հանուն արդարության և հանուն քաղքակիրթ աշխարհի համընդհանուր շահերի և ժամ առաջ կանգնեցնելու մարդասպան պատերազմը: Փա՛ռք ու պատի՛վ հանուն խաղաղության և ապրելու իրավունքի համար պայքարող մեր մարտիկներին, Հավերժ փա՛ռք հանուն ազատության իրենց կյանքը զոհած հերոսներին»:
00:36 - 28 սեպտեմբերի, 2020
Շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան․ Թուրք ընդդիմադիր |ermenihaber.am|

Շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան․ Թուրք ընդդիմադիր |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահը Ունալ Չևիքյոզը հեռուստաեթերով մասնակցել է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների թեմայով քննարկմանը։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ «Ցավոք, շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»։ Էրդողանի «խոսափող» համարվող թուրքական «Sabah» թերթի կայքը Չևիքյոզի հնչեցրած մտքերը բնորոշել է սկանդալային՝ նշելով, որ այդ գործիչը չի կարողանում «մարսել թուրք-ադրբեջանական բարեկամությունը»։ Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում նաև այն փաստի վրա, որ մինչև հիմա ԺՀԿ կուսակցության ղեկավարի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի անունից Ադրբեջանին զորակցող որևէ գրառում չի արվել կուսակցության պաշտոնական էջում։
00:30 - 28 սեպտեմբերի, 2020
ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ. Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ. Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ. Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ. Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ. Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ. Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ. Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ. Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ. Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ. Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ. Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ. Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ. Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ. Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը»:
23:52 - 27 սեպտեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ հարձակվող կողմի խնդիրն է խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել․ Արայիկ Հարությունյան

Պատերազմի ժամանակ հարձակվող կողմի խնդիրն է խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել․ Արայիկ Հարությունյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընքացում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, և այն, որ պատերազմը լայնածավալ է, Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, դրա վառ ապացույցն են։ Նախագահը նշեց՝ միջազգային հանրության արձագանքը ինքը բավարար չի կարող համարել։ «Երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարություններ՝  հաջակցություն Ադրբեջանին։ Հակառակը, միջազգային հանրության արձագանքը կհամարեմ անբավարար, որովհետև սա ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից արդեն դուրս է վաղուց»,- հայտարարեց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերը այդ փուլում այդքան չեն կարևորվում։ «Սա Ապրիլյան պատերազմը չէ, սա Հուլիսյան պատերազմը չէ, դրա համար հետ ենք վերցրել, թե ոչ՝ այս փուլում նշանակություն չունի։ Պատերազմի ժամանակ ցանկացած կողմի, հատկապես հարձակվող կողմի գլխավոր խնդիրն է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի  ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել, և սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ հակառակորդն արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում է հետախուզական թռիչքներ։ «F-16-ները աշխատել են, Bayraktar կոչվող ԱԹՍ-ներ, որ թուրքական ռազմական ուժի պարծանքն են, հիմնականում օգտագործվել են։ Դա արդեն ապացույց է։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստաթղթեր այս պահին չունենք»,- նշեց նա։
23:12 - 27 սեպտեմբերի, 2020
Դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ. Քիմ Քարդաշյան

Դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը «Թվիթթերի» իր միկոբլոգում մի քանի թվիթներով անդրադարձել է Արցախի սահանին ընթացող մարտական գործողություններին։ Նա հայտնել է, որ Արցախի հայերը հարձակման են ենթարկվել, և տեղեկությունները, թե դրանք բախումներ են, ոչ թե Ադրբեջանի հարձակում, չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոոնք վտանգում են իրենց կյանքը ՝ պաշտպանելով Արցախը և Հայաստանը»,- ասել է նա։ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Ադրբեջանն արգելափակում է սոցիալական մեդիան՝ բացառությամբ պատերազմական քարոզչության հարթակների: «Մենք կարիք ունենք, որ  միջազգային դիտորդները հետաքննություն իրականացնեն և կոչ անեն ձեռնարկել միջազգային քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ սրացումները և ողբերգությունը կանխելու համար: Կո'չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացրե՛ք Թուրքիային, որ զենք և մարտիկներ չուղարկի Բաքու»,- ասել է նա։  
22:49 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ՊԲ-ն առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։ «Հարձակումը ամբողջ երկայնքով էր՝ Օմարից մինչև Արաքս։ Այո՛, ունենք կորցրած դիրքեր հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում»,- հայտնեց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց՝ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։ «F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են՝ սովորական զորավարժության անվան տակ, օգտագործում են առավոտից մինչ այժմ։ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան»,- ասաց նա։ Նախագահը հայտնեց, որ Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն ԱՀ ՊԲ ուժերը, և կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ «ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք․ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են։ Ծրագիրը, որ ունի թշնամին, ձախողվելու է»,- հայտարարեց նա։ 
22:22 - 27 սեպտեմբերի, 2020
Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շփման գծում մարտերը այս պահին դեռ շարունակվում են, հակառակորդը ունի զգալի կորուստներ՝ մոտ երկու հարյուր մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ։ Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ նա նշեց․ «Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»։  Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին ևս լարվածություն կա, և քննարկումներ ընթանո՞ւմ են ՀԱՊԿ-ի հետ՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է հրետակոծության, իսկ ՀԱՊԿ-ի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չհաղորդեց։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանը օրվա ընթացքում ոչ մի նյութ չի տեղադրել որևէ բնակավայր «ազատագրելու» կամ փաստացի գրավելու մասին։ «Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ կեղծ տեսանյութեր չկային։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին, բայց պարզվեց՝ 2015-16թթ․այլ միջադեպից մոնտաժ արված նյութ էր։ Նույնիսկ որևէ մեկ դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չեն հրապարակել։ Դրան հակառակ՝ մենք ցուցադրել ենք փաստագրական մի քանի տեսանյութեր, որտեղ երևում է նրանց տեխնիկաների ոչնչացումը»,- ասաց նա։ Անդրադառնալով սիրիացի գրոհայինների վերաբերյալ լուրերին՝ նա հայտնեց․ «Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառման մասով ադրբեջանական ԶՈՒ-ում։ Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում կհավաքենք ավելի շատ փաստեր և հստակ ապացույցներով կխոսենք»։  Արծրուն  Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հարցին՝ նշելով, որ թալիշներին, լեզգիներին և այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այս փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր։ «Մենք այս հարցը բարձրացրել ենք և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ ապացուցել ենք ադրբեջանցիների վարած քաղաքականությունը»,- ասաց նա։
22:02 - 27 սեպտեմբերի, 2020
Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար

Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար

Թարմացված․ 21։40-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքվել է 125 հազար դոլրից ավելի գումար։   Ժամը 20:30 դրությամբ հավաքվել է 111 000 դոլարից ավելի գումար, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Շնորհակալ ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հպարտ այս համախմբվածությամբ։ Ըստ էության, միջինը յուրաքանչյուր րոպեն մեկ նվիրատվություն ունենք», - գրել է նա՝ երկու կարևոր ծանուցում անելով: Այսպես, Հայաստանում ինտերնետ կապը գերծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով կայքը դանդաղ է ներբեռնվում։ Նա վստահեցնում եմ, որ կայքին ուժեղ անվտանգություն է միացված. «Ուստի մի փոքր համբերատար եղեք և կայքը կներբեռնվի։ Եվ եթե առցանց նվիրատվություն եք կատարում և բանկի վճարման էջից հետո կարճ հաղորդագրություն չստանաք Ձեր հեռախոսին, ապա խնդրում ենք անմիջապես կապվել ձեր բանկի հետ, որպեսզի ձեր հեռախոսի համարը կցեն բանկային քարտին ու դրանով սմս կոդ ստանալու ծառայությունը ակտիվանա»։  Արշամյանը նաև ընդգծել է, որ եթե առցանց վճարման համակարգի հետ կապի պատճառով խնդիր կա, ապա դրամական փոխանցումների համար կարելի է օգտագործել Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարները։ 
22:00 - 27 սեպտեմբերի, 2020
Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել

Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել

Մարտական գործողությունները շարունակվում են, այս պահին որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։ «Հակառակորդն ունի նոր կորուստներ։ Ըստ ճշգրտված տվյալների՝ նրա կորուստների թվին ավելացել է՝ ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) կորուստ, 27 ԱԹՍ-ների և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանն ունի նաև բարձրաստիճան զինվորականների կորուստ»,- տեղեկացրեց Սուրեն Սարումյանը։ Ըստ նրա՝ hակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն, փորձը հետ է մղվել, լեռը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այն տեղեկությունը, թե իբր Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը նույնպես չի համապատասխանում:
21:55 - 27 սեպտեմբերի, 2020
Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ

 |armenpress.am|

Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն խոսել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հայտնելով, որ երկիրը նախատեսում է  տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնել: Այս մասին Ռեինսալուն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց: Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - գրել է Ռեինսալուն:
21:28 - 27 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի կուսակցությունները ևս Հայաստանին մեղադրող հայտարարություններ են արել՝ բացի ԺԴԿ-ից
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի կուսակցությունները ևս Հայաստանին մեղադրող հայտարարություններ են արել՝ բացի ԺԴԿ-ից |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները ևս հայտարարություններ են արել արցախյան շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ: Իշխանական կոալիցիայում գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պաշտոնական Երևանին մեղադրել է «Հարավային Կովկասում անկայունություն ստեղծող, զավթողական քաղաքականություն վարելու մեջ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկումը սպառնալիք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ազգային անվտանգությանը»: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը միացել է իշխանական վերնախավի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին: Կուսակցության թվիթերյան էջում ևս Հայաստանին դատապարտող հրապարակումներ են արվել: Խորհրդարանական ուժերից միայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է կոչ արել թուրքական իշխանություններին զերծ մնալ լարվածությունը թեժացնող գործողություններից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի: Թուրքիան պետք է միջնորդական ջանքեր գործադրի ոչ թե պատերազմի ծավալների մեծացման, այլ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
21:14 - 27 սեպտեմբերի, 2020