էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում |armenpress.am|

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում: Բանավեճի թեման 2018 թ. թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններն էին: Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018 թ. հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց: Այնուհետև Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:    
13:23 - 13 մայիսի, 2020
Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: «Նորից եմ կրկնում՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ այսուհետ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի: «Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, դա չեղավ: Այսուհետ ով կասի, դուք պետք է այդ հարցը տաք այդ մարդուն, ասեք՝ ապացուցի, ոչ թե գաք ու ինձ ասեք՝ դե դու հերքի: Դուրս կգա, որ մենք անընդհատ արդարանում ենք, իսկ մենք ընդհանրապես արդարանալու բան չունենք»,- նշեց Մարուքյանը: Նա հավելեց, որ Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ևս իշխանությունները ստում են, հանրությանը մոլորեցնում են, որ իբր ԼՀԿ-ն պայքարում է այդ օրենքի պատճառով: «Այդ օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:
13:22 - 13 մայիսի, 2020
ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։ Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
13:15 - 13 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրվանից ծնունդ է առել մի քաղաքական համատեքստ, որը հետևյալն է՝ տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրն անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ պատգամավորները չեն տարբերվում նախկին պատգամավորներից և տրամաբանական է, թե ում էր ձեռնտու ստեղծել այս համատեքստը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին արդյո՞ք ունեն փաստեր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ։ Պատգամավորի խոսքով՝ սա ձեռնտու է նախկին իշխանություններին, որոնք չեն անցել ԱԺ. «Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան»-ը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։ Փաստ է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը։
12:40 - 13 մայիսի, 2020
 Խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի․ Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի․ Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը իր  և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրան հաջորդած հայտարարություններին։ Մարուքյանը նշեց, որ այսուհետ խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի։ Ըստ Մարուքյանի խորհրդարանական ամբիոն օգտագործվել է շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ, որով, ըստ պատգամավորի փորձ է արվում արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել։ «Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբության նկատմամբ մեր կողմից ոտնձգություն չկա։ Եթե  մեր և մեր հետևորդների կողմից արված որևէ հայտարարություն նման կերպ է դիտարկվել , ապա ես ներողություն եմ խնդրում։ Կապ չունի դա մոր հետ է կապված, թե այլ սրբությունների։ Այս հարցը, որը իշխանությունը փորձում է խառնել քաղաքական պրոցեսներին, մենք թույլ չենք տալու»,- ասաց Մարուքյանը։ Մարուքյանի խոսքով այս պրոցեսին խառնվում են այնպիսի ազատամարտիկներ, ովքեր 2008-2009 թվականներին Մանվել Գրիգորյանի հետ են։ Մարուքյանն  ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում հնչող սպառնալիքներին, ինչը բերում է ավելի թեժ սպառնալիքների։ Նրա խոսքով՝ օրեցօր սպառնալիքներն ավելանում են, թեժանում ու նաև արդեն հնչում են զինված սպառնալիքների տեսքով:    
12:17 - 13 մայիսի, 2020
Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձիք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»,- մասնավորապես ասված է հաղորդման մեջ:
18:42 - 12 մայիսի, 2020
Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Հատկապես շատ էին իրավապաշտպանների կողմից քննադատությունները, թե ինչու պատգամավորները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են հաճախ հանդես գալիս, չեն արձագանքում տեղի ունեցածին: Նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածը չի կարող ունենալ մեկից ավել գնահատական «Իմ քայլը» դաշինքից։ Այդ գնահատականը բռնության աներկբա, առանց «բայց»-երի դատապարտումն է։ Այս գնահատականը հնչեցրել է վարչապետը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ բոլորիս անունից։ Եվ երբ մենք խոսում ենք Լուսավոր Հայաստան խմբակցության գործելաոճի և խոսելաոճի մասին, ինչ-որ խմբակների հետ նրանց բառապաշարի և օրինագծերի նկատմամբ վերաբերմունքի համընկնումների մասին, սադրանքի մասին, սա ամենևին տեղի ունեցածի արդարացում չէ, այլ իրավիճակի համապարփակ վերլուծություն։ Հակառակ պարագայում կստացվի բռնության վերացական, հռչակագրային մերժում։ Ինձ համար հատկապես կարևոր է պատգամավորի իր տեղում մնալու, սեփական անձից վերանալու և սեփական անձը հանրային շահին զոհաբերելու ունակությունը։ Եվ եթե չխոսենք ավելի լայն համատեքստից, ապա չենք գտնի լուծում հանրային պաշտոնյայի և հատկապես պատգամավորի վարքի թույլատրելի սահմանների մասին։ Սասուն Միքայելյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը. այդ դեպքում ինքը նույնպես վայր կդնի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դա էր հարցի լուծումը: Այո, սա է այն քաղաքական հետևանքը, որը Լուսավոր Հայաստանը ակնկալում էր մեզնից։ Եվ Լուսավոր Հայաստանը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:49 - 12 մայիսի, 2020
Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արձագանքել է իր բնորոշմամբ մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին:  «Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան, երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին, իրենց գործած սխալների համար»,-նշեց Մարուքյանը: Մարուքյանը հայտարարեց՝ պետք չէ ծնողներին խառնել, որ իր ասածները վերաբերում են անձամբ այդ պատգամավորներին եւ նրանց գործունեությանը: Պատգամավորը նաեւ անդրադարձավ մանդատները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ Սասուն Միքայելյանի առաջարկին եւ ասաց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձեւ գտնեք մենք մանդատները դնենք: Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձեւ չգիտե՞ս Նիկոլ, վերջին ընդիմախոսների՞ն ես ուզում վերացնես: Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել»: Նա նշեց, որ մանդատը վայր չեն դնելու եւ ավելացրերց, որ դա բացառված է «մանդատը դնենք, որ անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում»:  
09:20 - 12 մայիսի, 2020
Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա:
17:44 - 11 մայիսի, 2020
Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:
16:24 - 11 մայիսի, 2020
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում: Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
14:21 - 11 մայիսի, 2020
Միտումնավոր ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը. ԼՀԿ-ի հայտարարությունը

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը. ԼՀԿ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտարարություն Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։ Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո՛ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։ Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան հետևություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» և «բութ» անվանողները և «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։ Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։ Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։ Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։ Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։ Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։ Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու և ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն, նա պառակտում և ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում» հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների, հերոսների և դավաճանների։ Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։ Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ»
10:24 - 11 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020