Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: «Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:
09:56 - 18 հունիսի, 2021
Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով: Հունիսի 15-ից 16-ը գտնվելով Ադրբեջանում` Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է համագործակցության հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:
18:00 - 17 հունիսի, 2021
Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», - այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։ «Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
14:48 - 16 հունիսի, 2021
«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո խոսել է Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի «դերի» մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, գրում է ադրբեջանական minval.az-ը։«Ադրբեջանը հնարավորություն կստանա այդ գործընթացում դառնալ ոչ միայն սպառման շուկա, այլև արտադրական կենտրոն։ Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»,- հայտարարել է Էրդողանը։Նրա խոսքով՝ «չնայած համավարակին՝ երկու երկրները շարունակում են վճռականորեն մեծացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև Էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»։«Բացի դրանից՝ մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր կապերը տեխնոլոգիաների փոխանցման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական նախագծերի առումով»,- հայտարարել է Էրդողանը։
20:33 - 15 հունիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
18:14 - 15 հունիսի, 2021
Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա:
17:49 - 15 հունիսի, 2021
Ռուսական C-400 համակարգերի ձեռբերման հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Էրդողան |1lurer.am|

Ռուսական C-400 համակարգերի ձեռբերման հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Взгляд-ը: «Իհարկե, հնարավոր չէ, որ C-400 համակարգերի հարցը չլիներ մեր օրակարգում: Զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ես հայտնել եմ նույն կարծիքը, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք: Ես նաև հայտարարել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերությունում»,- նշել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի կարծիքով՝ անհրաժեշտ է ակտիվ օգտագործել Վաշինգտոն-Անկարա երկխոսությունը, երկու երկրներ միջև չկան չլուծվող խնդիրներ:
13:50 - 15 հունիսի, 2021
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան  ղեկավարը:
11:54 - 15 հունիսի, 2021
Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը  Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: 2021-ի հունիսին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա: Եվրոպա շրջագայության առաջին կանգառը Միացյալ Թագավորությունն է, որտեղ ԱՄՆ ղեկավարը կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ փոխանցում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Ջո Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը նախանշված է հունիսի 11-13-ը: ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ: Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բայդենը կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանն ու հավաքական պաշտպանությանն ԱՄՆ-ի նվիրվածությունը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ղեկավարները կքննարկեն Դաշինքի դեմ հետագա սպառնալիքներին դիմակայելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ բաշխելու հարցերը: Նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հունիսի 15-ին Բրյուսելում Բայդենը կմասնակցի նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Օրակարգում կքննարկվեն համաշխարհային առողջապահության անվտանգությանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, կլիմայական փոփոխություններին, առևտրի և թվայնացման ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր: Երրորդ կանգառը Շվեյցարիան է: Ժնևում հունիսի 16-ին նախանշված է Բայդեն-Պուտին հանդիպումը:
20:10 - 03 հունիսի, 2021
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով ՝ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ։ «Կանգնեցնել Իսրայելին՝ մարդկության պատվի պարտքն է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել։ ՄԱԿ -ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», - հավելել է Էրդողանը։
16:31 - 14 մայիսի, 2021