Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության  ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը ԱԺ նիստում ստացավ 109 «կողմ» ձայն: Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը նշել էր, որ իրենց համար, սակայն, անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: Այսինքն՝ կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն:
10:33 - 06 մայիսի, 2020
8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության ծրագիրը Տաթեւում

8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության ծրագիրը Տաթեւում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։ ՇՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրի իրականացման արդյունքում Տաթև բնակավայրում ձեռք է բերել 5,500 ք/մ անհատույց օգտագործման հողատարածք՝ 25 տարով, որում հիմնվել է երկու՝ յուրաքանչյուրը 200 ք/մ մակերեսով ջերմոց և բաց դաշտ։ Ջերմոցային տնտեսությունը գործում է կաթիլային ոռոգման միջոցով, որի համար անց է կացվել ավելի քան 350 գծամետր ջրային ենթակառուցվածք։ Տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար ձեռք են բերվել մշակաբույսերի սերմեր և սածիլներ։ 2019 թվականի տվյալներով՝ տնտեսությունում հավաքվել է ընդհանուր 8,699 կգ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք, և այն իրացվել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկաներում։Տնտեսությունում ստեղծվել է 8 նոր աշխատատեղ, իսկ աշխատակիցներն ապահովված են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններում աշխատելու անհրաժեշտ գործիքներով։  Ծրագրի արդյունքում գոյացած առաջին եկամուտները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող «ԳՈՒՄ» ՀԿ-ն ուղղել է Տաթև բնակավայրի հրապարակը վերակառուցելուն և կանաչապատելուն։Ծրագրի հիմնական ձեռքբերումը նորաստեղծ «ՄԱՇ» ապրանքանիշն է, որի համար մշակվել է մարկետինգային ռազմավարություն և պատրաստվել են բրենդինգային նյութեր, որոնք կիրառվում են նաև տպագրության ու փաթեթավորման համար։Մշակված եռամյա բիզնես պլանն արդեն գործում է։  Համագործակցության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի գյուղատնտեսական ուսումնաարտադրական կենտրոնը սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում պարբերաբար գյուղմթերքներ է տրամադրել Տաթև համայնքի դպրոցի «Տաք սնունդ» ծրագրին, որից օգտվում են 1-4-րդ դասարանների 20 աշակերտներ և նախակրթարանի 22 սաներ։  Տաթև համայնքի դպրոցի աշակերտներն ուսուցողական այց են ունեցել բաց դաշտում, ծանոթացել սածիլների տնկման աշխատանքների իրականացմանն ու ջերմոցային գյուղատնտեսության աշխատանքներին, իսկ ծրագրի շրջանակներում մշակված բերքի տեսականին ցուցադրվել է գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-փառատոնի ժամանակ։  Դրամաշնորհը ստացած «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրել է «Կայուն գյուղատնտեսությունը, որպես տնտեսական զարգացման հնարավորություն» ծրագրի նպատակն էր նպաստել Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքների արտադրությանը՝ բնակավայրի տնտեսական զարգացումը խթանելու միջոցով։
15:31 - 05 մայիսի, 2020
2020 թվականին նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերականգնում․ ՇՄՆ

2020 թվականին նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերականգնում․ ՇՄՆ

Նախորդ տարի պետական բյուջեից հատկացված միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ ծավալի անտառտնկման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Մայիսի երկուսին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը այցելել են Լոռու և Տավուշի մարզի անտառտնտեսություններ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ամփոփվել 2019-ին իրականացրած լայնածավալ աշխատանքները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի գարնանն ու աշնանը տնկվել էր շուրջ 70.000 ծառ։ Աշխատանքներին մասնակցել է 120 սեզոնային աշխատող, որոնք միայն մեկ անտառտնտեսությունում տնկել են 35.000 կաղնի, 15.000 հացենի, 15.000 թխկի և 5000 խնձորենի։ Նախարար Գրիգորյանը ծանոթացել է նաև Տավուշի մարզի բարձրադիր գոտիներում ընթացող  անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում կատարաված աշխատանքներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնակցել է փակ արմատային համակարգով տնկիների տնկմանը, որի ժամանակ առաջին անգամ օգտագործվել են նոր սարքավորումներ, որոնք անհամեմատ հեշտացում են անտառտնկման գործընթացը։ Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն։ Նախարարը տեղում ծանոթացել է դեռևս 1997-98 և 2008 թվականներին տնկված անտառհատվածներին, որոնք այժմ Վանաձորի անտառտնտեսության մաս են հանդիսանում ։ Ոլորտի մասնագետները նախարարին ներկայացրել են անտառի աճի առանձնահատկությունները, ընթացիկ խնդիրները և հնարավոր լուծումները։  Անտառագետների առաջարկով քննարկվել են մի շարք նորարարական մեխանիզմներ, ըստ որոնց շինափայն կամ վառելափայնտ չհանդիսացող թափուկը կարող է վերամշակվել և սպառվել որպես բրիկետ կամ անգամ բնական հումքով հարուստ անասնակեր։ Հիշեցնենք, որ 2019 թվականին պետական բյուջեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է 150 հեկտար անտառվերականգնման աշխատանք, որից 140 հեկտարը տնկման միջոցով, 10-ը՝ ցանքսի։ 2020 թվականին ևս նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերականգնում։ Դրան զուգահեռ գործարկվել է նաև կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 15-րդ ծրագիրը, որի շրջանակներում գետերի ափամերձ հատվածներում նախատեսվում է տնկել ուռենու շուրջ 2 միլիոն կտրոն։
18:18 - 04 մայիսի, 2020
Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով

Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով

Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով։ Շրջակա միջավայրի նախարարությանը` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ, փոխանցվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ (server), որը ձևավորելու է նախարարության ենթակայության ներքո գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների միասնական հարթակը։ Համակարգը թույլ կտա առցանց հետևել ԲՀՊՏ-ներում իրականացվող աշխատանքներին, հեռավար ուսումնասիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում բնակվող հազվագյուտ կենդանատեսակների շարժին ու սահմանել պատշաճ վերահսկողություն։ Միասնական առցանց հարթակն այժմ ներառում է ԲՀՊՏ-ներում տեղադրված ավելի քան 35 տեսախցիկներից իրական ժամանակում ստացվող տեսանյութերն ու տվյալները։ Նախատեսվում է դրանց թիվը հասցնել 80-ի։ Բնության հատուկ պահպանվող տարածքներին հետևելու հնարավորությունը մոտ ապագայում հասանելի կլինի նաև հասարակության համար։
13:15 - 01 մայիսի, 2020
6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից» |shantnews.am|

6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից» |shantnews.am|

shantnews.am: «Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։ Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Ըստ նրա հայտնած տվյալների՝ ծրագիրն իրականացվելու է 6 մարզում՝ Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք: Ընտրել են բարձրադիր գոտիները՝ ելնելով եղանակային պայմաններից: 1800-2400մ բարձրության վրա քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է ունենալ նման անտառաշերտեր: Ծրագիրն իրականացվում է 3 ընկերության կողմից՝ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի։ Հենց այս կազմակերպությունները կտարածեն համապատասխան համայնքներում հայտարարություններ, որպեսզի տեղի բնակիչները ներգրավվեն աշխատանքային պրոցեսում: Նախատեսում է մինչև 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով:
17:24 - 30 ապրիլի, 2020
Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով․ ովքե՞ր կարող են դիմել ծրագրին։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։Ներկայացնելով համապատասխան նախագիծը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված սոցիալական խնդիրները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել ծառատնկման աշխատանքներին:Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։Նախագծով առաջարկվում է ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին տրամադրել 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից։Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ:
13:21 - 30 ապրիլի, 2020
Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին որոշեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարեց սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Նախագծով տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում Ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ որոշմամբ նշված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականից հայտարարված է սակավաջրություն Արարատյան, Հրազդան և Ախուրյան ջրավազանային տարածքներում, և միայն Հարավային ջրավազանային տարածքում է, որ սակավաջրություն չկա: Նախագծի  ընդունումը հնարավորություն կտա սակավաջրության հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները: Հաշվի առնելով արդեն իսկ դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում՝ գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր: 
15:56 - 23 ապրիլի, 2020
CNF-ը 12 հազար 400 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին

CNF-ը 12 հազար 400 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին

Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասի բնության հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար: Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում: 
14:29 - 22 ապրիլի, 2020
Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

hetq.am: hetq.am: Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝  հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։ Անտառների վարձակալության պատմությունների այս հրապարակումը Երևանի անտառների մասին է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ տրամադրել էր Երևանում 3 վարձակալի մասին տեղեկություն, թաքցրել էր չորրորդ վարձակալին։ Անտառային տարածքն օգտագործվել է ոչ նպատակային 2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։ Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։ «Ստոնման» ՍՊԸ-ն 2012-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի համար և շահագործել այն։ Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։ Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել։ Ըստ ՇՄԱԳ–ի` ընկերությունը հանք պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։ «Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը փորձել է դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ այս տարվա հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում «Հայանտառի» հայցերը, այնպես էլ այս մեկը, վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։ 2017թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը։ «Ստոնման» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։ Մեր այցելության ժամանակ հանքավայրը լքված էր, չկար որևէ տեխնիկա, հանքավայր տանող ճանապարհին էլ արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: «Ստոնման» ՍՊԸ-ն 1.3 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի, որից 577 հազար դրամը բնապահպանական վճար է: «Ստոնման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Հենրի Միքայելյանն է։ Նույն այն անձը, որը չնչին գնով, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել: «Ստոնման» ընկերությունից կոնտակտ չգտանք։ Այցելեցինք ընկերության գրանցման հասցե՝ Երևանի Կռիլովի փողոցի տներից մեկը։ Տունը տարիներ շարունակ մի ընտանիք է վարձակալել։ Մեր այցելության ժամանակ տանը մարդ չկար։ Անտառային տարածքն օգտագործվել է առանց պայմանագրի և կատեգորիայի փոփոխության «Ստոնման»-ի վարձակալած տարածքի հարևանությամբ հանք է շահագործում «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ընդերքօգտագործման 2 իրավունք ունի, առաջինը՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի համար, որի իրավունքն ավարտվում է 2020թ.-ի հունիսին, երկրորդը՝ նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասի համար, որի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։ Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։ Ընկերությունում երկու անգամ կատարված ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր ո´չ Երևանի քաղաքապետարանի, ո´չ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։ Թերևս դա էր պատճառը, որ Շրջակա միջավայի նախարարությունն ու «Հայանատառ» ՊՈԱԿ–ը թաքցրել կամ տեղեկություն չէին տրամադրել «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի հետ 2008-ին կնքած պայմանագրի մասին։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Հայանտառին» պատկանող 3.32 հա հողակտորում և քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։ Շարունակությունը՝ hetq.am կայքում։
00:13 - 22 ապրիլի, 2020
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի |armenpress.am|

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ այն պլաստիկե տոպրակների մասին է:  Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել էր լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը կիրառվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Այսպիսով, նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
10:52 - 17 ապրիլի, 2020
ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը, որում կատարվել է լրացում: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպարկների մասին է: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել է լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը տարածվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Դա առաջին ընթերցմամբ քննարկման նախագծում չկար»,-ասաց Գրիգորյանը: Այսպիսով նախածով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
18:56 - 16 ապրիլի, 2020
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի․ ՇՄ

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի․ ՇՄ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։ Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10.000.000 տնկի։ Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»։
14:42 - 13 ապրիլի, 2020
Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակում համակարգվող փոքր դրամաշնորհի միջոցով «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունն  իրականացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերազինման ծրագիրը՝ արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Թվով 672 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համակարգը մինչև ծրագրի իրականացումը գործել է ոչ էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով, որոնց քանակությունը նույնպես սահմանափակ է եղել: Ձմռան ընթացքում էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը հնարավոր է եղել կրճատել ջեռուցման նոր համակարգի ներդրմամբ, որի միջոցով խնայվել են զգալի միջոցներ։Ամրացվել է դպրոցի տանիքը։ Անց է կացվել ամբողջությամբ նոր հողանցման կոնտուր։Քաղաքի միակ դպրոցի տանիքին տեղադրվել են թվով 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակներ։ Բոլոր դասարանները համալրվել են տաքացուցիչներով (120 տաքացուցիչ և 40 կարգավորիչ)։ Այժմ դպրոցի ջեռուցումն իրականացվում է սմարթ համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը։ Ծրագրի ավարտից ի վեր դպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար հոսանքի սպառման դիմաց գումար չի վճարել։ Տարեկան խնայողությունը կազմում է շուրջ 1,800,000 ՀՀ դրամ։ Նախկին 14° C-ի փոխարեն այժմ ձմռան ամիսներին բոլորդ դասարաններում ապահովվում է 21-22° C ջերմաստիճան։ Դպրոցը համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդով, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսնել կանաչ էներգիայի արտադրման ողջ գործընթացը։Արևային կայանը հնարավորություն ունի միանալու առցանց մշտադիտարկման համակարգին՝ դիտարկելու համար կայանի արտադրած էներգիայի չափն ու արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
20:59 - 10 ապրիլի, 2020