Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 956 հազարից: Ապաքինվել է ավելի քան 22 միլիոն 341 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 մլն 925 հազար 941 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 203 հազար 171 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 308 հազար 014-ի, մահերինը՝ 85 հազար 625-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 497 հազար 434 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 135 հազար 857: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 091 հազար 186 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 19 հազար 195 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում  Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 756 հազար 412 է, մահերինը՝ 31 հազար 283: Վարակվածների թվով տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 416 հազար 198 վարակվածության ընդհանուր, 23 հազար 952 մահվան դեպքով: Թուրքիան վարակվածների ընդհանուր թվով 19-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 299 հազար 810 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 377 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 հազար 306-ի, վերջին մեկ օրում 187 նոր դեպք է արձնագրվել: Վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 41-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 269 է, որից ապաքինվել է 80 հազար 464-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 328 հազար 720 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 122 հազար 917 հազար մահերինը՝ 209: Եգիպտոսում 101 հազար 772 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 733 մարդ: Լիբանանում կա 27 հազար 518 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 281: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3 հազար 731-ի: Մահացել է 168 մարդ:
11:31 - 19 սեպտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն  ավարտող  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար: Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի:
20:13 - 15 սեպտեմբերի, 2020
Չինաստանը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծման մի մասը |armenpress.am|

Չինաստանը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծման մի մասը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կառավարությունը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի եւ տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Այդ ապրանքների թվում են անասնակերի ձկնալյուրը, լուբրիկանտները եւ քսանյութերը, յուղերը, լիցքավորված մասնիկների բժշկական գծային արագացուցիչները եւ այլ ապրանքներ: Այս միջոցի գործողությունը կտեւի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 16-ը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 19-ին հայտնել Է, որ հետաձգել Է Պեկինի հետ առեւտրային բանակցությունները: Նա հայտարարել Է, որ չի ցանկանում այժմ «գործ ունենալ» ՉԺՀ-ի հետ: Հուլիսի 23-ին նա նաեւ նշել Է, որ Պեկինի հետ երկկողմ առեւտրական գործարքի կարեւորությունը նվազել Է նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի ֆոնին: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել Է, որ Չինաստանը ձեռնամուխ Է եղել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման «ռեկորդային ծավալներով»: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնությունների կնքման արարողությունը կայացել Է հունվարի 15-ին Վաշինգտոնում: Փաստաթղթի տակ ստորագրություններ են դրել Թրամփը եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: ՉԺՀ-ն համաձայնվել Է 76,7 միլիարդ դոլարով եւ 123,3 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին եւ երկրորդ տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում Է ինչպես գյուղատնտեսական, այնպես Էլ այլ ապրանքների: Վաշինգտոնը հույս ունի, որ այս կերպ իրեն կհաջողվի Էապես կրճատել առեւտրական պակասուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:03 - 15 սեպտեմբերի, 2020
COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 283 հազար 978, մահերինը՝ 130 հազար 474: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ,  ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 57 հազար 362 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 488 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 18 հազար 484 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 716 հազար 670 է, մահերինը՝ 30 հազար 470: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 399 հազար 940 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 23 հազար 29: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 288 հազար 126-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 951 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2075-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 174, որից ապաքինվել է 80 հազար 386-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 324 հազար 407 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 282 հազար 672 ընդհանուր, 7 հազար 881 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 287, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 708 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 607 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 849 է, մահացածներինը՝ 399: Լիբանանում կա 22 հազար 983 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 229: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3476-ի: Վարակի հետևանքով մահացել է 150 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
15:36 - 12 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված հաքերները փորձում են ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա․ «Մայքրոսոֆթ» |azatutyun.am|

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված հաքերները փորձում են ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա․ «Մայքրոսոֆթ» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ փոխկապակցված հաքերները փորձում են ազդել առաջիկա նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, զգուշացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Մայքրոսոֆթ»-ը։ «Թիրախում են թե՛ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, թե՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփը», - երեկ հայտարարել է համաշխարհային կորպորացիան։ Ըստ «Մայքրոսոֆթ»-ի, Չինաստանի ու Իրանի հաքերային հարձակումները հաջողությամբ չեն ավարտվել, Ռուսաստանից ուղղորդվող փորձերի մասին, մինչդեռ, ընկերությունը մանրամասներ չի հրապարակում։ Երկու թեկնածուների նախընտրական շտաբները հայտարարել են, որ տեղյակ են եղել հարձակումներից, և ընկերության հաղորդագրությունն իրենց համար անակնկալ չի եղել։ Մոսկվան վերստին հերքում է մեղադրանքները: «Ամերիկացիները այսպես կոչված «միջամտության» թեման քննարկում են արդեն մի քանի տարի՝ առանց փաստացի ապացույցներ ներկայացնելու», - հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստսնի դեսպանատունը։ Չինաստանի դեսպանատունն ու Իրանի առաքելությունը դեռ չեն արձագանքել, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։
13:47 - 11 սեպտեմբերի, 2020
Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|

Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքները: Մոտ 46 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ կորոնավիրուսի պատճառով չէին կարողանում Հայաստան ժամանել: Այժմ, սակայն, նրանց մի խումբն արդեն ժամանել է, ինչից հետո էլ շինարարական աշխատանքները վերսկսվել են: «Կորոնավիրուսի համավարակը բավականին վնաս հասցրեց ծրագրի իրականացմանը», - ասաց չինական ընկերության ծրագրի ղեկավար Գաու Գուի Խան: Աշխատանքների ուշ մեկնարկի պատճառով կառուցման ժամկետների փոփոխություներ կլինեն: Հիմա Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շահագործման նոր ժամկետներ են նշվում: «Մեր քննարկումներն ավարտվեցին, որոշումը կայացվել է, մնում է Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատի: 2022 թվականի հուլիսին և դեկտեմբերին կավարտենք շինարարական աշխատանքները», - նշեց «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի ծրագրի ղեկավարը: Այս ընթացքում նաև ծրագրում փոփոխություն եղավ, և արդեն որոշված է, որ Թալին-Գյումրի հատվածը ոչ թե բետոնե ճանապարհ է կառուցվելու, ինչպես նախագծվել էր ի սկզբանե, այլ ասֆալտապատվելու է: Բետոնն ասֆալտով փոխարինելու համար մի շարք հանգամանքներ են նպաստել, ասաց չինացի ճանապարհաշինարարը: Ըստ Գաու Գուի Խայի՝ բետոնի հետագա սպասարկումն ավելի ծախսատար է, քան ասֆալտինը. - «Բետոնն ինքն իրենով մեծ ու ծախսատար աշխատանք է: Ենթադրենք՝ բետոնե ճանապարհը կառուցվեց, դրանից հետո սպասարկումը շատ թանկ է նստում, այսինքն՝ եթե ճաքեր ու վնասված տեղեր լինեն, մի մեծ հատված է քանդվելու, նորից բետոն է արվելու, ինչը բավականին ծախսերի հետ է կապված: Իսկ ասֆալտը սկզբնական շրջանում է ավելի թանկ անելը, բայց հետագայում սպասարկումն ավելի էժան է»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
10:38 - 09 սեպտեմբերի, 2020
Չինաստանի և Հնդկաստանի ՊՆ նախարարները քննարկել են սահմանային լարվածությունը թուլացնելու հարցերը |azatutyun.am|

Չինաստանի և Հնդկաստանի ՊՆ նախարարները քննարկել են սահմանային լարվածությունը թուլացնելու հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները ուրբաթ օրը հանդիպում են ունեցել՝ քննարկելով երկու երկրների միջև սահմանային լարվածությունը թուլացնելու, խաղաղությունը և կայունությունը վերականգնելու հարցերը։ Վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային բախումները ամենալուրջ մարտական գործողություններն են 1962 թվականից ի վեր, երբ երկու երկրների միջև պատերազմական գործողություններ էին տեղի ունեցել։ Վերջին միջադեպի համար Չինաստանը մեղադրել է Հնդկաստանին, պնդելով, թե հնդիկ սահմանապահները սադրանքի են դիմել։ Չինաստանի պետական խորհրդական և ազգային պաշտպանության նախարար Վեյ Ֆենգեն իր հնդիկ պաշտոնակից Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպմանը ասել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը պետք է խնդիրները լուծեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Նա հայտարարել է, որ Չինաստանը ընդունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի թիզ հող չի կորցնի։ Հնդկաստանի պաշտպանության նախարարն, իր հերթին, ընդգծել է Չինաստանի հետ սահմանային խաղաղության կարևորությունը, ասելով, թե երկու երկրները պետք է բաց պահեն երկխոսության զինվորական և դիվանագիտական խողովակները։ Նրանք բանակցել են Մոսկվայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակում։ Հունիսի կեսերին Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո սա կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն էր։
16:05 - 05 սեպտեմբերի, 2020
300 կարիքավոր սիրիահայ ընտանիք ՀՀ կառավարությունից ստացել է ֆինանսական աջակցություն, ևս 4750 ընտանիք կստանա մոտ օրերս. Աննա Նաղդալյան |tert.am|

300 կարիքավոր սիրիահայ ընտանիք ՀՀ կառավարությունից ստացել է ֆինանսական աջակցություն, ևս 4750 ընտանիք կստանա մոտ օրերս. Աննա Նաղդալյան |tert.am|

tert.am: Հրավիրված մամուլի ասուլիսին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողություններից: «Արդեն այդ ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում, մոտ օրերս այդ ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ևս 4750 սիրիահայ ընտանիքի»,- տեղեկացրեց նա: Նաղդալյանն այնուհետև անդրադարձավ համավարակով պայմանավորված երկիր մուտքի հետ կապված սահմանափակումներին: Նա նշեց, որ միայն ցամաքային ճանապարհով ՀՀ քաղաքացիների ելքի արգելքն է գործում և օտարերկրացիների մուտքի արգելքը: ՀՀ քաղաքացիների համար օդային սահմաններով արգելք չի գործում, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու սահամանփակումները արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրոսով պայմանավորված սահմանափակումներով: Աննա Նաղդալյանն անդրադարձավ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին և հղում կատարեց ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորանավիրուսի դեմ պայքարի սահամանփակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ դաշնություն: «Դրանք ենք՝ ՌԴ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, խնամակալները, հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող  քաղաքացիները՝ անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ-ում բուժհիմնարկի կողմից հրավերի դեպքում օտարերկրյա քաղաքացիները: ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման կամ չեղարկման կապակցությամբ: Այս առումով աշխատանքները շարունակվում են, այս պահի դրությամբ հստակ ժամանակ չեմ կարող նշել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ Չինաստան մեր քաղաքացիները կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, թեստը պետք է արվի Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից նշված հիվանդանոցներում և լաբորատորիաներում:
13:00 - 02 սեպտեմբերի, 2020
 ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

armenpress.am: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել Է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների Էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել Է «Նյան զան» թերթը: «Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել Է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել Է Չան Տուան Անը: Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել Է Վիետնամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:21 - 31 օգոստոսի, 2020
COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 842 հազարը: Ապաքինվել է ավելի քան 17 միլիոն 336 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 97 հազար 426 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 185 հազար 985 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե՛ ընդհանուր ցուցանիշով, թե՛ մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 812 հազար 605-ի, մահերինը՝ 119 հազար 594-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 3 միլիոն 476 հազար 43, մահերինը՝ 62 հազար 817: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 14 հազար 803 նոր դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 985 հազար 346 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 941 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 17 հազար 25 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 629 հազար 961 է, մահերինը՝ 13 հազար 743: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 371 հազար 816 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 21 հազար 359: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 22, որից ապաքինվել է 80 հազար 126-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:31 - 29 օգոստոսի, 2020
Չինաստանի զինված ուժերի ընդգրկուն զինավարժանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ. ՉԺՀ |armenpress.am|

Չինաստանի զինված ուժերի ընդգրկուն զինավարժանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ. ՉԺՀ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ընդգրկուն զինավարժանքները ՉԺՀ-ի արեւելյան եւ հարավային ափի մոտ անցկացվում են մարտական պատրաստության տարեկան պլանին համապատասխան եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարերել Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը: «Վերոհիշյալ զինավարժանքներն ուղղված չեն որեւԷ պետության դեմ»,- ընդգծել Է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: Այս շաբաթ ՉԺԱԲ-ն անցկացնում Է ընդգրկուն զինավարժանքներ. Բոհայի ծոցում դրանք տեղի են ունեցել օգոստոսի 24-ից մինչեւ 25-ը, իսկ Դեղին եւ Հարավչինական ծովերում դրանք սկսվել են օգոստոսի 24-ին եւ կավարտվեն օգոստոսի 29-ին: Զորավարժություններում լայնորեն կիրառվում են վերջրյա ուժեր եւ ծովային օդուժ: Մասնավորապես, գործի են դրված J-10 («Ցզին-10»), Սու-30ՄԿ2 կործանիչներ, ինչպես նաեւ JH-7A («Ցզյանհուն-7-Էյ») կործանիչ-ռմբակոծիչներ, KJ-200 («Կունցզին-200») ինքնաթիռներ եւ H-6 («Հուն-6», խորհրդային Տու-16-ի պատճենը) ռմբակոծիչներ: Օգոստոսի 25-ին Չինաստանի պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացում Է արել եւ վճռական բողոք հայտնել զինավարժանքների՝ թռիչքների համար արգելված գոտի ամերիկյան U-2 բացձրագնա հետախույզ-ինքնաթիռի ներխուժման համար: Միջադեպի ստույգ վայրը չեն հայտնել, սակայն նշվել Է, որ դա տեղի Է ունեցել մարտական հրաձգությունների շրջանում՝ ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Հյուսիսային գոտու պատասխանատվության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:27 - 27 օգոստոսի, 2020