Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան

Համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների մասին։ Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որևէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Ցավալին, իհարկե, այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Կարծեք թե համատեղել են իշխանական ողջ հնարավորությունները աշխարհին համոզելու, թե ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Այս քաղաքականությունից զարմացած են անգամ միջնորդ և շահագրգիռ երկրները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրանց շահերը խնդրի լուծման այս կամ այն տարբերակի շուրջ։ Ամենայն անկեղծությամբ և առանց քաղաքական շահարկման նպատակ ունենալու՝ ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք և մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։ 44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։ Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին և չեն կորցրել այժմեականությունը։ 2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են ոչ թե որպես հարցի կարգավորման հերթական առաջարկություն, այլ որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest), որը և ի պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։ Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն իր էությամբ նման է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի՝ Սերբիայի և Կոսովոյի միջև նրա տարիների միջնորդական արաքելության արդյունքում ներկայացված վերջնական լավագույն տարբերակին (best guest), որտեղ առաջարկվում էր, որ հարցի միակ լուծումը Կոսվոյի անկախությունն է։ Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում համանախագահ երկրների ներկայացրած տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձևին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին։ Այս մոտեցումները մնացին նույնը և հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։ Այս բոլորը մոռացության տալ այն ջանասիրությամբ, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, չի կարելի։ Ափսոս է։ Հայոց պետականությունը անկախության օրվանից և հաջորդող տարիներին խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին և արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։ Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ և առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը։ Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին և թույլ չտա՝ ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը կփակի կամ նույնիսկ կդժվարացնի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական և իրավական հնարավորությունները՝ կենդանի և այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։ Այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ և իր ժողովրդի հաճախակի և զանգվածային հավաքներով։
22:25 - 18 նոյեմբերի, 2022
Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։ Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։  Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»:
18:22 - 18 նոյեմբերի, 2022
«Գազպրոմը» առաջիկա ձմռանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կառաքի Ադրբեջան
 |azatutyun.am|

«Գազպրոմը» առաջիկա ձմռանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կառաքի Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանն առաջիկա ձմռանը շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ կառաքի Ադրբեջան», - այսօր տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերությունը՝ հաղորդելով, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 15-ին։ «Վառելիքի մատակարարումները կիրականացվեն 2021-ին Մոսկվայի և Բաքվի միջև գազի սեզոնային փոխանակումների վերաբերյալ կնքված համաձայնագրի հիման վրա։ Առաքումները կիրականացվեն մինչև 2023 թվականի մարտ», - հաղորդում է «Գազպրոմը»։ Ադրբեջանը ռուսական գազի ներկրումից հրաժարվել էր 2006 թվականին՝ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման մեկնարկից հետո։ 2010-ից 2014 թվականներին արդեն Ադրբեջանն էր իր տարածքում արդյունահանված գազը մատակարարում ռուսական շուկա։ «Գազպրոմից» սահմանափակ քանակությամբ գազի գնումները Ադրբեջանը վերսկսել էր 2017-18 թվականներին։
17:46 - 18 նոյեմբերի, 2022
Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել․ Արցախի դատախազություն

Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել․ Արցախի դատախազություն

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը։  Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ  զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն: Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝  քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դրանք մշտապես մնում են անարձագանք: Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց: Այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում, այլև իր բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսում է հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները:
17:33 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։   «Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։   Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։   Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։   Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:34 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի վարչապետին
 |azatutyun.am|

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը գոհ է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճից և դրա ընդլայնման հեռանկարներ է տեսնում։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ բեռնափոխադրումների ոլորտում մեծ հնարավորություններ կան։ «Տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին՝ «Հյուսիս-Հարավ»-ի ներուժի ուժեղացումը կբխի բոլոր երկրների շահերից և լրացուցիչ հեռանկարներ կբացի»,- ասել է Իլհամ Ալիևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել 2023 թվականին։ Միշուստինը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, դրա օրինակը տրանսպորտի ոլորտն է։ Նրա խոսքով՝ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը շարժիչ ուժ կդառնան երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար: Ռուսաստանի վարչապետն ընդգծել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ «Մենք ակնկալում ենք, որ մինչև 2030 թվականը դրանով երթևեկության ծավալը կաճի մինչև տարեկան 15 միլիոն տոննա», - ասել է Միխայիլ Միշուստինը: ՌԴ վարչապետը երկօրյա այցով է Բաքվում, երեկ նա մասնակցել է ռուս-ադրբեջանական 11-րդ միջտարածաշրջանային համաժողովին, որից հետո կայացել են ռուս-ադրբեջանական բանակցություններ։ Այսօր Միշուստինը ծաղկեպսակ է դրել «Շեհիդների ծառուղում», ուր օտարերկրյա պաշտոնյաների պարտադիր այցը նախատեսված է Ադրբեջանի պետական արարողակարգով:
13:18 - 18 նոյեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը իր ներքին գործն է։  «Պարզապես թույլ տվեք հիշեցնել, որ տասնամյակներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, ԵԱՀԿ-ն ու հիմա էլ ԵՄ-ն չեն զբաղվել ոչ մի ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը չի համարվում ներքին գործ յոթ տասնամյակ՝ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմից»,- գրել է Մարուքյանը իր թվիթերյան միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։
11:46 - 18 նոյեմբերի, 2022
Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան

Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։  « Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։  Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։
21:36 - 17 նոյեմբերի, 2022
ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պարզաբանել Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հայտարարությունների միջեւ եղած հակասությունը։ Բանն այն  է, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած խմբերի մասին, ասել է, որ համապատասխան փոխհրաձգության արդյունքում հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությունից․ «Եվ ներկայումս Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որ ապահովում է քաղաքի անվտանգությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ հակառակորդի ստորաբաժանումները, Ջերմուկի հյուսիսարեւելյան վերջնամասից հաշված, 4․5 կմ-ի վրա են, Ջերմուկի կենտրոնից՝ 5․5-6 կմ։  Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները ճեպազրույց էին ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ՝ հիշեցնելով ԳՇ պետի այս հայտարարությունը եւ նշելով, որ ջերմուկցիները իրենց հետ զրույցում հայտնել են, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ տեսանելի են իրենց։ Ի պատասխան ԶԼՄ հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է․ «Մեր տեղեկություններով՝ իրենք (ադրբեջանական ստորաբաժանումներին,- հեղ․ ) շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, որովհետեւ իրենք հետախուզական բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ իրենց տեղեկությունները որտեղի՞ց են, արդյո՞ք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են, մարզպետը դրական պատասխան է տվել․ «Այո, բայց լրացուցիչ, ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց»,- նշել է նա։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը նույն օրը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել հնչած երկու հայտարարությունների հակասությունը եւ նշել, թե ՀՀ բնակչությունը դրանցից որ մեկը պետք է ընդունի որպես վերջնական, ճշգրիտ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ խնդրել էինք հայտնել՝ ներկայում ադրբեջանական որեւէ խումբ գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ջերմուկում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք եւ քանի՞ կմ խորության վրա են, իսկ եթե ներթափանցած բոլոր խմբերը դուրս են մղվել, ապա ՀՀ սահմանից քանի՞ կմ հեռավորության վրա են նրանք։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ Ջերմուկի ուղղությամբ․ «Հայցվող մյուս տեղեկության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 1998 թ․ մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի պահանջները»,- ասված է ՊՆ պատասխանում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։ Բացառությանը վերաբերող 3-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին։  Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, որին հղում է տվել ՊՆ-ն, այն սահմանում է ՀՀ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ըստ այդ ցանկի 2-րդ կետի՝ պետական գաղտնիք են, ի թիվս այլնի, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները։ Այս պայմաններում, եթե անգամ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելը Նախարարությունը չի դիտում որպես քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպք, առնվազն տարակուսելի է հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք որակելը․ ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական գաղտնիք է դիտում ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, այնինչ մեր հարցը վերաբերում էր ոչ թե ՀՀ, այլ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը։ Իսկ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման բացահայտումը կարող է վտանգ ներկայացնել ՀՀ զինված ուժերի համար, ապա ենթադրվում է, որ ԳՇ պետն էլ այն չէր հրապարակի: Ստացվում է, որ ԳՇ պետը կա՛մ հրապարակել է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, կա՛մ ՊՆ-ն այժմ անհիմն է հրաժարվում պատասխանել լրատվամիջոցի հարցմանը եւ պարզաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասությունը՝ դրանով իսկ զրկելով քաղաքացիներին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։   Միլենա Խաչիկյան
18:10 - 17 նոյեմբերի, 2022
Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև

Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև

«Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Հանդիպմանը Դիրկ Շյուբելը նշել է, որ Ադրբեջան է այցելել Հայաստան այցից հետո ու հավելել, որ Հայաստանում կայացած հանդիպումներից ստացած հիմնական ուղերձը եղել է այն, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է խաղաղության հասնելու մեջ։ Ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է․ «Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում, որովհետև եթե նրանք իսկապես խաղաղություն ցանկանային, ապա մեր առաջարկին կպատասխանեին։ Մենք էինք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկեցինք սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Հայաստանն այս գործընթացի սկզբնական փուլում շատ էր տատանվում, իսկ հիմա խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն իրենց համար։ Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումը շատ հստակ է․․․մենք պետք է գնանք երկու ճանապարհով․ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանում և Ղարաբաղում հայ փոքրամասնությանն առնչվող հարցեր՝ իրավունքների և անվտանգության առումով»,- նշել է Ալիևը։  Ալիևը ասել է, որ երեկ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ խոսել են այդ ամենի մասին․  «Մենք լիովին հասկանում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, և դրանք չպետք է խառնվեն, սակայն Հայաստանից հնչող հայտարարությունները խիստ հակասական են։ Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը․ ոչ միայն ասում են, այլեւ ստորագրում են Պրահայում ու Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են Ադրբեջանում բնակվող հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե ​​նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,- նշել է Ալիևը։ 
17:12 - 17 նոյեմբերի, 2022
Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․] նմանների հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես արդեն ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այս հարցում»,- նշել է Ալիևը։
16:44 - 17 նոյեմբերի, 2022
«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար
 |azatutyun.am|

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխարտգործնախարարը շեշտեց՝ ոչ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական, այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղից։ Այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, ասաց Հովհաննիսյանը։ Երեկ Ազգային-ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Շրջանակային պայմանգիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։ Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել, նկատեց Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ այսինքն՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։ «Մի փաստաթուղթ, որը երկու երկրներն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։
14:28 - 17 նոյեմբերի, 2022
Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր

 |armenpress.am|

Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային,  դրանից հետո երկու երկրների միջև ընթացող  բանակցությունների հեռանկարներին: Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:   «Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին պետքարտուղար Բլինքենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների շարքի համար՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»,- ասել է Ռիքերը: Նա հավելել է՝ չնայած վերջին ռազմական գործողություններին՝  իրենց ոգեշնչում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը խաղաղ գործընթացին: «Ղեկավարները վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են բանակցությունների համար, վերջին անգամ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Պրահայի հանդիպումը 2 նշանակալի արդյունքի հանգեցրեց, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել: Խոսքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելու մասին է՝ որպես հիմք սահմանի հարցերը քննարկելու համար, ինչպես նաև ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշման մասին է»,- ասել է Ռիքերը  
12:18 - 17 նոյեմբերի, 2022
Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին

 |aravot.am|

Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին |aravot.am|

aravot.am: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բոբ Մենենդեսի նախագահությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ընթացքում Մենենդեսը կտրուկ մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Պետքարտուղարության վկաները, որոնք ցուցմունքներ էին տալիս լսումների ժամանակ, «միանգամայն անպատասխան են թողել» մտավախությունները Ադրբեջանին ԱՄՆ օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումներից շարունակական հրաժարման և Ադրբեջանի հարձակումներից հետո Արցախին և Հայաստանին ԱՄՆ-ի բովանդակալից օգնության բացակայության մասին։Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդի վկայությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, նախագահ Մենենդեսն արձագանքել է, որ այնուամենայնիվ, «մենք փող ենք տալիս, և նրանք շարունակում են անել այն, ինչ ուզում են»: «Փողը փոխակերպելի է, և, հետևաբար, անկախ այն բանից՝ արդյոք դա ուղղակի օգնություն է և կարող է վնասել Հայաստանին, թե ոչ, փողը փոխակերպելի է»: Վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումներից ամենամյա հրաժարումը որակելով որպես «ավտոմատ» գործողություն՝ նախագահ Մենենդեսը հարց է հնչեցրել՝ «ինչպես կարող է Միացյալ Նահանգները արդարացնել Բաքվի ռեժիմին որևէ աջակցություն ուղարկելը՝ կլինի դա անվտանգության համար, թե այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղրում է ազատության աջակցության ակտը»: Մենենդեսը մատնանշել է ԱՄՆ հայտարարությունների կեղծ հավասարությունը՝ նկատելով, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն հրաժարվում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան հստակ և միանշանակ դատապարտելուց: «Պետք է հասկանալ, թե երբ կա ագրեսոր: Եթե ​​ես բռնության եմ ենթարկվում, և դուք երկու կողմերին էլ հորդորում եք դադարեցնել բռնությունը, եթե կա մի կողմ, որն ագրեսորն է, ապա ձեր մեկնաբանություններն ուղղեք ագրեսորին։ Մենք կարծես անկարող ենք դա անել»,- ասել է նա։ Շարունակությունը՝ aravot.am-ում
12:01 - 17 նոյեմբերի, 2022