Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը
 |azatutyun.am|

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է: «Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք:
20:55 - 26 փետրվարի, 2021
«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ  հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
17:42 - 26 փետրվարի, 2021
Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն․ Ժիրայր Սեֆիլյան

Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն․ Ժիրայր Սեֆիլյան

Կարծում եմ՝ քայլը բավական ուշացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ այս պայմաններում Գլխավոր շտաբի հայտարարությունը։ «Եվ եթե բանակի ղեկավարությունը այս անհրաժեշտ քայլը չաներ, վստահ եմ, որ դոփելու էինք տեղում, իսկ այժմ մեր ժողովրդի առաջ, քաղաքական ուժերի առաջ հնարավորություն կա արագ ժամկետում դեպի լուծում քայլեր ձեռնարկելու, բնականաբար այդ լուծումը պիտի լինի առանց Փաշինյանի»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանում ազատության շունչ կա։ «Ընդամենը մեկուկես օր առաջ փողոցներում մարդկանց ծեծում էին․ ահավասիկ ո՞ւր են այդ ծեծողները։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանից չէր սպասում, որ նա բռնատեր կդառնա, բայց, խնդրեմ, բոլորի առաջ նա դարձել է բռնատեր, սակայն բոլոր բռնատերներն էլ զսպվելու են։ Շնորհիվ մեր բանակի՝ այսօր գործող բռնապետը զսպված է, և նա շուտ պետք է կողմնորոշվի, եթե ոչ, ավելի դաժան կլինի իր ապագան»,- ընդգծեց Սեֆիլյանը։ Նա ասաց, որ ճիշտ պիտի լիներ, որ Փաշինյանը շուտ կողմորոշվեր և իր վստահելիին փոխանցեր կառավարման ղեկը։ «Հետո մեր բանակի և գործող նախագահի տանդեմով, միաժամանակ խորհրդակցելով քաղաքական շրջանակների հետ, շուտ լուծումը գտնվեր»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք ունեն լուծման իրենց առաջարկները, սակայն ժողովուրդը պիտի հասկանա, որ նույնիսկ եթե իրենք լավագույն լուծումը գտնեն, ինքը պետք է ակտիվանա։ Անդրադառնալով այն պնդմանը, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է։ «Նրանք ընդամենը հայտարարությամբ են հանդես եկել, ոչ մի շարժ չեն կատարել, իրենց անհնազանդությունն են հայտնել մի մարդու, որը պատրաստ է ծախել ամբողջ երկիրը, ամբողջ հայրենիքը»,- հավելեց Սեֆիլյանը։ Նրա խոսքով՝ երեկվանից երկիրը մտել է մի նոր հանգրվան, որը տանելու է դեպի երազած պետության ստեղծումը։ «Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն»,- ընդգծեց նա։  Հիշեցնենք, որ այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանի դիմաց։ Նրանք կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ փողոց և իրենց հետ միասին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
17:32 - 26 փետրվարի, 2021
ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից: «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», - նշել են նրանք: Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:
16:51 - 26 փետրվարի, 2021
Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով հասան արտաքին գործերի նախարարություն։ «Մենք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետ ականատես եղանք գլխավոր դավաճանի այնպիսի հայտարարությունների, որոնք ուղղված էին Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն»,– իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետի և Կառավարության հրաժարական իմաստին ԳՇ հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, դա Հայաստանը հերթական անգամ թուլացնելու, թիկունքից հարվածելու, ներսից քայքայելու փորձ է։ «Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա է, որ շարունակաբար հետևողական, ծառայողական կարգը տապալելով տիրացավ գործադիր իշխանության աթոռին։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, հանցագործությունները, միջազգային հանրությունում նսեմացնելու իր գործընթացը»,–ասաց նա։Դիմելով Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ նա ասաց․«Դուք պարտավոր եք դավաճանի այս հայտարարությունները սրբագրել, պարտավոր եք արձանագրել և փոխանցել բոլորին, ՀՀ իշխանությունը պատկանում է արժանապատիվ քաղաքացիներին և բանակը ոչ թե քաղաքականություն է իրականացնում, այլ ապահովում է սահմանադրական իր պարտականությունը, այն է՝ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, այն անվտանգությունը, որի թիվ մեկ սպառնալիքն այսօր երկրի գործադիր իշխանության աթոռը զավթած անձն է»,–ասաց նա։
15:53 - 26 փետրվարի, 2021
Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|

Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել ՀՀ-ում իրավիճակի՝ օրենքի շրջանակներում կարգավորմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ուշադիր եք նայել այդ տեքստին, որը հրապարակվել է մեր կողմից, ապա, ամենայն հավանականությամբ,  հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը արտահայտվել է օրենքի շրջանակներում հակամարտության կարգավորման օգտին։ Դա չափազանց կարևոր է։ Մեր կողմից ձևակերպումը բավական ամբողջական ու տեղեկատվական է եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, որ ՀՀ ու ՌԴ իշխանությունների կողմից  հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ձևակերպումները տարբեր են եղել։ Մասնավորապես ՀՀ կառավարության կայքէջում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չի եղել։
15:00 - 26 փետրվարի, 2021
Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մեր ժողովրդին անընդհատ մանիպուլացնում են, հիմա էլ խաբել և մանիպուլացրել են նաև միջազգային հանրությանն են ստել և մանիպուլացրել, որ ստանան աջակցություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մեկնաբանությանը, թե ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ է։ «Ռազմական հեղաշրջում նշանակում է, որ Զինված ուժերը գնում են և քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ կալանավորում են և զորքեր են հանել փողոցներ, ՀՀ–ում անգամ նման փորձ չի եղել, և վարչապետը այդ առումով մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնել։ Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, պաշտոնապես ասում եմ՝ քրեորեն հետապնդելու որևէ տարր, հատկանիշ ԳՇ հայտարարության մեջ չկա»,–ասաց նա։Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է զինված հեղաշրջմանը և նման փորձ չի եղել, և եթե նման փորձ լիներ, ապա ինքը կլիներ դրա հակառակ կողմում։Այդ հայտարարությունը ծնվել է մի պատճառով, որովհետև վարչապետը հետևողական կերպով գլխատում է առանց այն էլ հարվածի տակ ընկած Զինված ուժերին։ «Զինված ուժերում հիմա օրինակ ես չեմ ճանաչում կոռումպացված, թալանչի գեներալ, չկան և երեք տարվա մեջ ոչ մի կոռումպացված գեներալ չի դատվել։ Այսինքն՝ վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի կոչում տված մարդկանց, գեներալ գնդապետի կոչում տված մարդկանց դեմ»,–ասաց նա և նշեց, որ պատրաստ է լինել միջնորդ։
12:55 - 26 փետրվարի, 2021
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

 |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը  մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ: Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։   Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:   Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:   Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»:
00:49 - 26 փետրվարի, 2021
Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք քաղաքական սուբյեկտներին հետ կանգնեցնել առավելագույնը ստանալու մոլուցքից և հանդես գալ լուծումներով, որոնք ընդունելի կլինեն բոլորիս համար։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենը հնչել են վերջնագրեր՝ հղում անելով երևակայական ժողովրդի երևակայական կամքին։ Սա հանգեցրել է քաղաքական ապատիայի։ Լուծումների բացակայությունը, առավել ևս, արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացրեցին սահմանադրական ճանապարհով ճգնաժամը արագ հաղթահարելու հույսերը։ Ճգնաժամը հաղթահարելու համար անհամեմատ մեծ պատասխանատվություն ունեցող Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը ցուցաբերում են իրավիճակին բացարձակ ոչ համարժեք վարքագիծ։ Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։ Հաշվի առնելով վերոնշյալը, սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ՝ լավագույնս սպասարկելու ՀՀ քաղաքացու շահը և քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծման ուղիներ գտնելու։ Եթե իրենց բևեռ հռչակած սուբյեկտները շատ կարճ ժամկետներում այս օրակարգին ընդառաջ գալու ողջախոհություն չցուցաբերեն՝ մենք համախմբելու ենք այս օրակարգի շուրջ համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշմամբ մեկուսացնելու ենք առճակատման ձգտող ուժերին՝ որպես Հայաստանի լավագույն ապագայի ճանապարհին կանգնած խոչընդոտներ։ Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում վերոնշյալ բևեռների մոտեցումները և արժեվորում են համերաշխության ու ինքնիշխանության օրակարգերը, կոչ ենք անում իրենց բոլոր ջանքերն ուղղել բախումները բացառելուն և բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն։ Վաղը, փետրվարի  26-ին, ժամը 18։30-ին բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք Մաշտոցի պուրակ՝ համերաշխության և ինքնիշխանության օրակարգով հավաքին։ Ներքաղաքական կյանքում բռնությունն ու բախումները պետք է բացառվեն։ Բոլոր այն մարդիկ և ուժերը, որոնք կգնան բռնության ճանապարհով, գործում են Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության դեմ։ Մենք հասկանում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության դրդապատճառները, սակայն, կոչ ենք անում սահմանափակվել արդեն իսկ արվածով և մնալ սահմանադրականության շրջանակներում»։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
23:40 - 25 փետրվարի, 2021
Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Ամեն օր լինելու են անհնազանդության ակցիաներ, ինչպես արդեն հայտարարվեց, վրաններ կտեղադրվեն Ազատության հրապարակում, մենք մնալու ենք, մենք գիշերելու ենք այստեղ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են անելու, եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական չտա։«Նիկոլ Փաշինյանը դեռևս շանս ունի հեռանալու քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհով։ Վաղն այդ տարբերակն իր համար կարող է այլևս չլինել։ Եվ վաղը, կարող է, մենք՝ քաղաքական ուժերս, որ կողմ ենք բացառապես, միայն քաղաքական ճանապարհին, չկարողանանք կանգնեցնել ու կասեցնել ժողովրդին»,- հայտարարեց Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատագամավորի խոսքերով՝ Գլխավոր շտաբի պետը, շտաբի պետի առաջին տեղակալը հայրենասեր մարդիկ են և իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ չեն պատրաստվում գործիք դառնալ պետությունից, պատերազմից, ռազմական գործից, հայրենիքից, հայրենասիրությունից ոչինչ չկասկացող մարդու ձեռքին։ «Եվ ես կոչ եմ անում Գլխավոր շտաբի օրինակին միանալ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պաշտպանության նախարարությանը, բոլոր ուժային կառույցներին, և երբևէ չփորձել, ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, ժողովրդին հանել ժողովրդի դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։Ըստ նրա՝ ժողովուրդն Ազատության հրապարակում է և Փաշինյանին ասում է՝ դու վարչապետ չես, դու կապիտուլյանտ ես, դու հողատու ես, դու հայրենիք հանձնող ես և դու պիտի գնաս։ «Եթե Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ասելով, հասկանում է էն մարդկանց, որոնք բերվում են հրապարակ՝ իրեն սատարելու, որոնց դեմ ես ոչինչ չունեմ, նրանցից շատերն իսկապես ազնիվ մոլորյալներ են, և ես հույս ունեմ, որ իրենք ևս կհասկանան՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին՝ սատարում են Արցախը հանձնողին, 5000 և ավելի զոհերի սպանության մեջ մեղավորին, և կմիանան այստեղ հավաքված ժողովրդին, որոնք հավաքվել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, իրենք էլ ամեն ինչ անելու են բախումներ թույլ չտալու համար։Նաիրա Զոհրաբյանը նաև չբացառեց, որ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ աշխատանքից ազատումը կարող է կապված լինել Գլխավոր շտաբի հայտարարության հետ։ «Ես չեմ բացառում, քանի որ Տիրան Խաչատրյանն ազգային հերոս է և հստակ գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի հետ կապված անհեթեթ հայտարարությանը։ Փաշինյանն արդեն կործանել է Արցախը, և մենք թույլ չենք տալու, որ կործանի նաև Հայաստանը»,- ասաց նա։Սեդա Առաքելյան
20:52 - 25 փետրվարի, 2021
Մեր հավաստի տեղեկություններով՝  ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ
 |tert.am|

Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: այաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:
20:11 - 25 փետրվարի, 2021