Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից |news.am|

Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից |news.am|

news.am:ԱՄՆ-ը կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։ Պատասխանելով այն հարցին, որ Իրանը սաստկացնում է հռետորաբանությունը «հարեւան երկրների, ինչպիսին Ադրբեջանն է, հանդեպ, նրանք սպառնում են վերջին ժամանակներս, նրանք մեղադրել են Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանել այդ հարեւան երկրները, եթե Իրանը շարունակի նրանց դեմ հռետորաբանությունը», Փրայսն ասել է. «Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն ուներ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ եւս  կլինենք մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ, ի վերջո, դիմակայել ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում եւ, գուցե, նրա սահմաններից դուրս»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը ավելի ուշ հայտարարել է, որ Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան:
10:51 - 11 նոյեմբերի, 2022
Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

 |armenpress.am|

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքով դեպի Արցախ ռազմատեխնիկայի տեղափոխման՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը,  ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ ուղղված  Ադրբեջանի պաշտոնական և տեղեկատվական շրջանակների որոշ մեղադրանքներին, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած ակնարկներին ու ագրեսիվ հայտարարությունների նարատիվներին: - Տիկին Բաղդասարյան, օրերս ադրբեջանական կողմը լուր է տարածել, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման լուրի շրջանառումը, ինչի՞ են ցանկանում դրանով հասնել: - Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել միջանցքի նկատմամբ վերահսկողության: Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներն այս լուրը հերքել են, թեման զարգանալու դեպքում հերքման անհրաժեշտություն կարող է լինել նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ որպես նրա պատասխանատվության գոտու նկատմամբ ակնհայտ ապատեղեկատվություն: Փաստ է, որ նույն նարատիվները Ադրբեջանը զարգացնում էր նաև միջանցքի նախկին ուղղության նկատմամբ. ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ բաց տեքստով ՌԴ խաղաղապահությանը մեղադրելով Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու մեջ: Ադրբեջանը զարգացնում է նոր միջանցքում անցակետերի տեղակայման ոչ լեգիտիմ դիսկուրսը, ինչպես նաև պնդում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» նարատիվը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ-ն ճանապարհային հաղորդակցություններին տվել էր «երթուղիներ» ձևակերպումը: - Շուշիում  2022 թվականի նոյեմբերի 8-ին անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության թեմային՝ Ալիևն ակնարկել է, որ «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ այդ ժամկետը նշված է»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստեր է նման ակնարկը պարունակում: - Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղված էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից ՌԴ խաղաղապահների անժամկետայնության անհրաժեշտության մասին բազմիցս արված հայտարարություններին, այս տարվա հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, ՀՀ կողմից խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի պատասխանին, Սոչիում այս թեմայով քննարկումներին: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ այս թեման զարգանա: - Նույն ելույթում Ադրբեջան նախագահը պնդել է, թե Հայաստանն Արցախից ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված իրականությանը չհամապատասխանող այս պնդումը , որն, ի դեպ, պարբերական բնույթ է կրում: - Սա Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսորի և օկուպանտի դերում ներկայացնելու հետևողական քաղաքականությունն է: Արցախի Հանրապետության կողմից բազմիցս հերքվել են այս հայտարարությունները: Արցախում ինքնապաշտպանական գործառույթ իրականացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Ավելին, 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո շփման գծի աշխարհագրական բարդությունները և ձգվածությունն, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները պատճառ դարձան, որ ս.թ. մարտի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքով ՌԴ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պաշտոնական գրությամբ խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման խնդիր դրվի: Շարունակությունը armenpress.am-ում
13:35 - 10 նոյեմբերի, 2022
ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am: Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։ Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման  աշխատանքներից: Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։ «Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ՝ կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,- նշեց Թաթոյանը։ Նա ընդգծեց՝ Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
13:07 - 10 նոյեմբերի, 2022
Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի սկզբում, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում արած մի շարք հայտարարություններին։ Նա մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն, ինչպես նաև անդրադարձավ ապաշրջափակման վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքներին։ Ելույթի եզրափակիչ հատվածը ներկայացնում ենք ստորև․ «Ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի: Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են: Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին: Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ: Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա: Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով: Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին: Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին: Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:
12:30 - 10 նոյեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում

Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում

Մենք Հայաստանին շատ հստակ ասել ենք՝ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դրական ուղով գնաք, ապա Թուրքիայի հարաբերություններն էլ Հայաստանի հետ դրական կզարգնան։ Այս մասին Ուզբեկստան կատարելիք այցից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  «Հայաստանի հետ մենք վերջին անգամ հանդիպում ենք ունեցել Պրահայում։ Մենք շատ հստակ նրանց ասել ենք, որ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնում եք դրական ուղով, ապա մեր հարաբերություններն էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ դրականորեն կզարգանան։ Մենք ձեզանից սա ենք սպասում։ Հիմա այս փուլին հասե՞լ ենք․ ես չեմ կարող ասել, որ հասել ենք»,- նշել է Էրդողանը։  Էրդողանը նշել է, թե հարաբերությունների կարգավորման դեմ աշխատում է հայկական սփյուռքը։  «Սփյուռքը՝ լինի թե՛ Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է աշխատում [երկխոսությանը]․ բնականաբար, դա բացասաբար է ազդում գործընթացի վրա»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը նշել է, թե այդ բացասական ազդեցությունները կանխողը միանշանակ Հայաստանի իշխանություններն են․  «Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի դա, ապա մեր հայացքները նույնպես դրական առումով կփոխվեն: Մենք փորձում ենք ոչ թե թշնամիներ, այլ բարեկամներ ձեռք բերել»,- նշել է նա։ 
12:19 - 10 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր՝ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու համար, մինչդեռ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով։ Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կմ լայնությամբ տարածք։ 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա և խոսքը  տրանսպորտային հաղորդակցության մասին է։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»,- մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ի՝ ԼՂ-ում խաղաղության ապահովման մասին թիվ 695 հրամանագրի երրորդ կետով, որտեղ նշում է․ «ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը․ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ քաղաքացիների ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար։ Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել։ Խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է»։ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել։  «Եվ միայն սա կարող է անել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն ԼՂ-ի ու Հայաստանի միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով՝ որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար։ 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային  և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է։ Սա ակնհայտ է դարձնում նաև 2021թ․-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է արձանագրել, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։  Նրա խոսքով՝ այդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ «ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է ՀՀ-ի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով․ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ սա նշանակում է՝ ՀՀ-ն լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման մերժողականությունը բացարաձակապես անհասկանալի է․ «Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Պարզ է, նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ ադրբեջանական հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, ՀՀ-ն նման պարտավորություն 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում, և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը, իսկ համաձայնությունը չի կայանում միայն մի պատճառով։ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»։ Փաշինյանը նշեց, որ հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել։ «Ըստ այդմ, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան։ Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է, ընդամենը պետք էր այն, ինչ արդեն հրապարակային հայտարարվել էր, պետք էր դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը։ Խոսքը այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել և կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այսպես շարունակ»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ-ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ․-ի դեկտեմբերին․ «Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել, և ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք»։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում։ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ․-ի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ։ Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա։ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր տարածքներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում։
11:54 - 10 նոյեմբերի, 2022
Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած մի շարք հայտարարություններին։ «Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ-ին, մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»,- նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։ Փաշինյանի խոսքով՝ «տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ ս․ թ․ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»։ «Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և ս․թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ, խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն, ինչը արտահայտվում է հետևյալում․ 2020թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ-ի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ․-ի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «Օպերացիա Փառուխ»։ «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումը ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում»,- նշեց նա։ ՀՀ վարչապետը ասաց, որ զուգահեռաբար Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ,  և հայտարարվում է, թե ԼՂ-ի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է․ «Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»։ Փաշինյանի խոսքով՝ 2021թ․-ի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում․ «Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում»։
11:27 - 10 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա |armenpress.am|

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Այս մասին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը: «2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը: Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: «Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Զախարովան հավելել է, որ սերտ համակարգում է տեղի ունենում հայկական և ադրբեջանական կողմերի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով: ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման:
18:44 - 09 նոյեմբերի, 2022
Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

 |armenpress.am|

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը: Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է: «Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը: «Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի խթանմանը: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է Փրայսը: Դիվանագետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, երկու երկրներին հանդիպելու հնարավորություն է ընձեռել, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել: «Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», - հավելել է Փրայսը: Փրայսը նաև նշել է, որ Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը: «Մենք նրանց չենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հնարավորություն ընձեռենք դիվանագիտության համար, որի համար քայլեր նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա նման է մեր մոտեցմանը ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերների առումով, որտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ դիվանագիտական ջանքերն Իսրայելում և Լիբանանում, Եթովպիայում, Եմենում և այլուր: Եզրափակելով իր խոսքը՝ Փրայսը բավական դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը: Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում:
15:01 - 09 նոյեմբերի, 2022
Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը |tert.am|

Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։ Ինչպես գրում է Mehr գործակալությունը, նա այս մասին ասել է հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության ֆոնին։ Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է խոսնակը: Իրանը դատապարտում է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» (չակերտները՝ խմբ․) և աջակցում կովկասյան երկրների միջև վեճի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան, ասել է Քանանին։Իսլամական Հանրապետությունը, հավելել է նա, ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծելու տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով, որում ներկայացված են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։Իրանցի պաշտոնյան մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարությունները, որոնց միջոցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու համար։«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։ԱԳՆ խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջին զորավարժանքները սովորական և նախապես ծրագրված քայլ էին, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով տեղեկացվել էր շահագրգիռ հարևաններին։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:26 - 09 նոյեմբերի, 2022
«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել և չի էլ փոխվելու». Աղաջանյանն արձագանքում է Ալիևի հայտարարություններին
 |azatutyun.am|

«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել և չի էլ փոխվելու». Աղաջանյանն արձագանքում է Ալիևի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ, հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», - նշեց Աղաջանյանը: «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար, ասաց Աղաջանյանը. «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»: Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։ Աղաջանյանը հակադարձում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումը որևէ կերպ էդ հարցի վերաբերյալ չի փոխվել և չի փոխվելու»: Ելույթի մեծ հատված Ալիևը հատկացրել է նաև ադրբեջանական բանակի հնարավորությունները ներկայացնելուն, ըստ էության, սպառնալով Հայաստանին նոր հնարավոր պատերազմով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն արձագանքում է, Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները չեն կարող ազդել կամ փոխել հայկական կողմի հնչեցրած դիրքորոշումները։
09:47 - 09 նոյեմբերի, 2022
Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 8-ին, իրենց բնորոշմամբ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ելույթ է ունեցել Արցախի գրավված Շուշիում։ Ալիևը կրկին պնդել է, թե Հայաստանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես, «ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» և պարբերաբար ռազմական սադրանքներ է անում»։ «Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են․ «Մենք արդար երկիր ենք, եթե ինչ-որ պարտավորություն ենք ստանձնել, ուրեմն կատարում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմաններով»,- նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։ «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Վանաձոր, Կապան, Գորիս և Ջերմուկ քաղաքները։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- ասել է Աիլևը։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Իրանի՝ այս տարվա հոկտեմբերին Արաքսի շրջակայքում անցկացրած սահմանային զորավարժություններին․ «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա եւս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաեւ նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- նշել է Ալիևը։
17:29 - 08 նոյեմբերի, 2022