Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է |shantnews.am|

Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է |shantnews.am|

shantnews.am: Վթարված Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է։ Հնարավոր է, որ փետրվարի 21-ի առավոտյան սպառողների ջրամատակարարումը կվերսկսվի։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։   «Ինչպես հենց նոր տեղեկացրեց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը, ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվել են վերանորոգման աշխատանքները: Վթարը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել: Նախատեսվում է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար: Սակայն ևս մի քանի ժամ կպահանջվի խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում են այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:27 - 20 փետրվարի, 2020
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք վարչական շրջաններում և Արարատի որոշ գյուղերում փետրվարի 20-21-ը ջուր չի լինի

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք վարչական շրջաններում և Արարատի որոշ գյուղերում փետրվարի 20-21-ը ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի ու Սարի Թաղի,Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող. 1-ից-40 համարների, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող. 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21 համարների, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի «Այգեգործական» թաղամասերի, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
15:26 - 20 փետրվարի, 2020
Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

2018 թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 և 1979թթ.: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում և բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, պարզվել է, որ 1979 թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետև՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի և թանկարժեք իրերի բացակայության պատճառով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով և 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
12:03 - 18 փետրվարի, 2020
Ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի և Երևան քաղաքի դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի և Երևան քաղաքի դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Երևան քաղաքի դատախազություն՝ ամփոփելու 2019թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է առանձին հանցատեսակներով արձանագրված միտումները, քրեական հետապնդման մարմինների կողմից դրանց դեմ տարվող աշխատանքներում արձանագրվող թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները: Ըստ այդմ՝ 2019թ. Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 14961 դեպք՝ նախորդ տարվա 13067 դեպքի փոխարեն, այսինքն հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով կամ 14.5 տոկոսով: 2019թ. Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 17 դեպք, նախորդ տարվա 12-ի դիմաց, բացահայտվել է դրանց 86.4%-ը՝, նախորդ տարվա 85․7%-ի դիմաց: 25 տոկոսով կամ 3 դեպքով (12-9) նվազել են սպանության փորձի դեպքերը: Հաշվետու տարում 10 դեպքով կամ 2․3%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, ինչին զուգահեռ, սակայն, մոտ 5 տոկոսային կետով աճել է նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 74,1 %: 8 դեպքով կամ 32%-ով ավելացել են ավազակության դեպքերը (25-33), սակայն 13 տոկոսով բարելավվել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ նախորդող տարվա 74.4%-ի դիմաց 2019թ. կազմելով 87.5%: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել բնակարանային գողության դեպքերի շարունակվող աճը և բացահայտման ցուցանիշների ցածր մակարդակը: 2019թ. արձանագրվել է նման 859 դեպք, որը 58 դեպքով կամ 7․2%-ով ավելի է 2018թ. համեմատ: Նախորդ տարի բոլոր վարչական շրջաններում ձեռնարկվել են այս հանցագործության հակազդման որոշակի միջոցներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու, լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Դրանց արդյունքում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են՝ կազմելով 13%՝ նախորդող տարվա 9,6%-ի դիմաց:  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, ինչպես առկա արդյունքները, այնպես էլ կատարված կանխարգելիչ աշխատանքները գնահատեց ոչ բավարար: Գլխավոր դատախազը հանձնարարել է առավել մեծ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ինչպես  քաղաքային իշխանությունների, այնպես էլ համատիրությունների, բնակիչների հետ անմիջական համագործակցություն ծավալելու միջոցով: 2019թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 703 դեպք՝ նախորդ տարվա 575 դեպքի դիմաց: Այսինքն՝ դեպքերն աճել են 128-ով, կամ 22.3%-ով, ինչին զուգահեռ 3 դեպքով (67-70) ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը: Բացահայտման տոկոսը ևս աճել է՝ կազմելով 86.4 նախորդ տարվա 82.7-ի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությմաբ հանձնարարել է քարտեզագրել մայրաքաղաքի ճանապարհային հանգույցի առավել ռիսկային գոտիները և ըստ պատահարների կամ հանցավոր դրսևորումների պատճառների՝ նախաձեռնել դրանց վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ:    Նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 272 կոռուպցիոն հանցագործության դեպքով հարուցված քրեական գործ: Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում մեծ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (150), կաշառք ստանալու, տալու և միջնորդության (74) տեսակարար կշիռը: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ շեշտել է հատկապես կոռուպցիոն գործերով քննությունների արագ հանգուցալուծմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների՝ նախաքննական մարմիններին նպատակային ցուցումներ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնող մարմիններին կոնկրետ հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք չպետք է կրեն ֆորմալ բնույթ և դրանցով առարկայական արդյունքների չապահովման դեպքում պետք է դիտարկվի իրավական հետևանքների առաջացման հարցը:    Երևան քաղաքի դատախազությունը 2019թ զգալի աշխատանքներ է կատարել պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում: Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների արդյունքները, 2017-2018թթ. ընթացքում սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու պրակտիկան: Ուսումնասիրություններ են կատարվել նաև առանձին ոլորտներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների զբոսայգներում հողամասերի օտարման կամ վարձակալության հանձնելու, դրանցում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու և մի քանի այլ հարցադրումների շրջանակներում:    Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 4.712.912.421 դրամի վնաս, որից վերականգնվել է 453.053.527  դրամը: Հանցագործությամբ պատճառված վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով և Երևան քաղաքի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվող՝ Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ գործով: Արթուր Դավթյանը գոհունակություն է արտահայտել պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի իրացման ուղղությամբ ծավալված գործունեությունը և խնդիր դրել արձանագրված աննախադեպ արդյունքներն այս տարվա ընթացքում ավելի զարգացնել:   Ամփոփելով Երևանի քաղաքում հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը՝ ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է վերջիններիս կողմից կատարված մեծ ծավալի աշխատանքները և հատկապես այդ հարցում ձևավորվող համագործակցության նոր որակներն ու դրսևորումները: Այդուհանդերձ՝ նա հանձնարարել է հանցագործությունների առավել մեծ և մտահոգիչ աճ արձանագրած բոլոր ուղղություններով ակտիվացնել հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը միտված աշխատանքը: Այս տեսանկյունից նա առանձնահատուկ շեշտել է յուրաքանչյուր քրեական գործով տվյալ հանցագործությանը նպաստող պայմանների ու պատճառների մանրամասն վերլուծությունը և համապատասխան միջնորդագրերով դրանց վերացմանը հետամուտ լինելը՝ ինչպես միջնորդագրերի քննարկմանը մասնակցությունն  ցուցաբերելով, այնպես էլ դրանց հիման վրա նախանշված գործողությունների կատարմանը հետամուտ լինելով: ՀՀ գլխավոր դատախազը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ սկսվող պայքարին նախապատրաստվելու խնդրի վրա՝ նշելով, որ այդ չարիքը պետության ունեցած իրավաչափ ողջ գործիքակազմի կիրառմամբ արմատախիլ անելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեության կոնկրետ արդյունքները հասարակությունը պետք է տեսնի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և համապատասխան քրեական տարրերը պետք է բավարար հիմքերի առկայությամբ հնարավորինս շուտ մեկուսացվեն հասարակությունից: Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է այդ տարրերի հետ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հնարավոր առնչությունները չեզոքացնելու խնդիրը՝ որպես  առաջնահերթություն:    
10:32 - 15 փետրվարի, 2020
Ոստիկանությունը հայտնում է Երևանի համայնքին 25 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Երևանի համայնքին 25 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին

Ոստիկանությունը բացահայտել է Երևանում շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված 25 մլն դրամից ավելի վնաս պատճառելու դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի ընկերություն 2015-ից 2017 թվականների ընթացքում կապալի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր է կնքել Երևանի քաղաքապետարանի և մի հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգեր կենդանաբանական այգին և Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի ու նույն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքները, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ պետք է պատրաստեր ու կազմակերպությանը մատակարարեր մետաղական ցուցատախտակներ։ Պարզվել է, որ ընկերությունը չարաշահել է պատվիրատուների վստահությունը և ծառայություններն իրականացրել մասնակի՝ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարներ։ Այս ապօրինությունների հետևանքով՝ Երևանի համայնքին պատճառվել է 17 միլիոն 680 հազար դրամից ավելի, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը 26 միլոն 900 հազար դրամից ավելի վնաս։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ ապօրինություններն արվել են մեկ այլ ընկերության օժանդակությամբ, որը պետք է շինարարական աշխատանքների հսկողություն իրականացներ։ Այս ընկերության աշխատակիցները չարաշահել են իրենց լիազորությունները և կազմել կեղծ կատարողական ակտեր՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված պայմաններից։Բացի այդ, պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու, ելնելով հափշտակություններ կատարած ընկերության տնօրինության հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շահագրգռվածությունից, 2012-ից 2017 թվականների ընթացքում, առանց պայմանագրի, ընկերությանը անհատույց տրամադրել է թաղապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող մոտ 88 քառակուսի մետր մակերեսով տարածքը։ Այս ապօրինության հետևանքով էլ Երևանի համայնքին պատճառվել է 8 միլիոն 800 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
10:22 - 15 փետրվարի, 2020
Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի: Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի: «Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը: Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:22 - 14 փետրվարի, 2020
Երևանում և 7 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և 7 մարզերում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տպագրիչների փ. 3, 8 շենքերը, Հանրապետության փ. 62, 62Ա շենքերը, Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ե․Թադևոսյան նրբ. 1, 3, 5, 7, 9, 16, 18, 20, 22 շենքերը և Ե․Թադևոսյան փ. 14 շենքերը, Ներքին Չարբախի 6, 7, 8, 9, 12, 14, 15 փողոցների առանձնատները և 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 50 շենքերը, Նարեկացի թաղ. 31, 32, 33, 34, 37, 38, 39, 44 շենքերը, “Երևան Սիթի” սուպերմարկետը, թիվ 1 մարզադպրոցը, Ավանի մշակույթի տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Գրիգոր Արծրունի, Հ.Քոչար փողոցները սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 27 շենքը, Անդրանիկի փ. 28 շենքի 8-րդ հարակից բարձ բնակարանները, Հաղթանակ թաղ. 37/7Ա տարածքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մոլդովական փ. 43/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արմավիր քաղաքը մասնակի և Նորապատ թաղամասը, Արարատի մարզում՝ 10։00-12։00 Ոսկետափ գյուղը մասնակի, 10։00-13։30 Վերին Դվին գյուղը մասնակի, 10։00-14։00 Այնթափ գյուղը մասնակի, 10։30-16։00 Այգապատ, Այգազարդ գյուղերը և Վերին Արտաշատ գյուղը մասնակի, 13։30-16։00 Բարձրաշեն գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։30 Եղեգնաձոր քաղաքի Կոմիտասի, Խանջյան, Խաչատրյան, Սպանդարյան փողոցները մասնակի, 13։30-16։00 Եղեգնաձոր քաղաքի Մուրացան, Թամանցիների, Գլաձորյան, Առաքելյան փողոցները մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-13։00 Ակունք գյուղը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները։ 11։00-15։00 Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղերի ամառանոցները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքը և 7-րդ միկրոշրջանը մասնակի, Սարալանջի փ․ 28 շենքը, Գեղաշեն, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի, Ջրվեժի «Ա» թաղամասը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-15։00 Գավառ քաղաքի Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցները, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի կենտրոնական մասը, Ախուրյանի տարածաշրջանի Ախուրիկ գյուղի հյուսիսային հատվածը, Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Վաղատնի և Ույծ գյուղերը մասնակի, 15:30-16:30 Նորավան գյուղը:
09:11 - 13 փետրվարի, 2020
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանում ԵՄ ԹՈՒՄՈ  նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։ Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»,- գրել է Կարապետյանը:
08:55 - 13 փետրվարի, 2020
Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում. հարուցվել է քրգործ. Դատախազություն

Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում. հարուցվել է քրգործ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա:   Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել: Պարզվել է նաև, որ չնայած դպրոցում ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, սակայն ըստ ներկայացված ճաշացանկերի և հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաև մայիսի 29-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաև կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար ՀՀ դրամի չափով: Մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ ուսումնական տարվա ավարտից հետո, մայիսի 27-ից հունիսի 30-ը ներառյալ, սննդի ծախսագրում չի իրականացվել: Սակայն սնունդ չստանալու կապակցությամբ երեխաների ծնողների կողմից բողոք կամ դժգոհություն չի եղել: Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն ՀՀ դրամ: Աուդիտորական խումբը ՊՈԱԿ-ի տնօրենի փոփոխությամբ պայմանավորված՝ իրականացվել է 2018թ. և 2019թ. կամայական օրերի սննդի ծախսագրման համադրություն, ինչ արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում բոլոր օրերի համար ծախսագրվել է կրկնակի ավել սնունդ: «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալի» վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանի խախտման արդյունքում հավելագրված սննդի արժեքը կազմում է 15.337.038 ՀՀ դրամ: Այսպիսով, ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով սահմանված առավելագույնը 6 հավաքարար ունենալու պահանջը, 2018-2019թթ. պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունել ևս 7 հավաքարարի: Ինչպես նաև՝ 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, և խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերևույթ հափշտակություններ: Բացի այդ, աուդիտի և ուսոմնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում: Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
12:50 - 12 փետրվարի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացի փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Քուչակ թաղ. 14-19 շենքերը, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 20, 21, 22, 23, 48, 49 շենքերը, Իսահակյան թաղ. 3/1, 3/2, 5,5/5, 26/1, 26/2 շենքերը, Ավանի վարչական շենքը, թիվ 171 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4/2, 8, 8/1, 10, 10/1 սեփական տները, Բագրևանդի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,11։00-17։00 Մամիկոնյանց փ. 27 շենքը, Գոգոլի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Ադամիում” և “Դիոքսիդ” ՍՊ ընկերությունը, քաղ․ “Զոյա Բաղդասարյան”, Թ․Սարյան և Արագածի փողոցների սեփական տները, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1, 12/2, 12/3, 12/5, 12/6, 12/7 շենքերը, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21, 34ա, 38ա, 36/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 28 շենքը, Կուրղինյան փ. 23 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,Արմավիրի մարզում՝10։00-16։00 Առատաշեն գյուղը,Արարատի մարզում՝10։00-14։00 Այնթափ գյուղը մասնակի,10։00-15։00 Մասիս քաղաքի Նոր և 3-րդ թաղամասերը մասնակի, քաղաքապետարանը, “Վեոն Արմենիա” ընկերության գրասենյակը, թիվ 2 դպրոցը, հիվանդանոցը և ոչ բնակիչ-բաժանորդները,10։00-16։00 Արարատ քաղաքի Խանջյան, Սերոբ Աղբյուրի փողոցները մասնակի,10։30-13։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,10։30-14։30 Նորաշեն գյուղը մասնակի,10։30-16։00 Բարձրաշեն գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-13։00 Եղեգնաձոր քաղաքի Իսրայել Օրի, Աթարբեկյան, Իսահակյան, Օրբելու փողոցները մասնակի,11։00-15։00 Շատին գյուղը մասնակի,Կոտայքի մարզում՝10։00-16։00 Աբովյան քաղաքի Բարեկամության փ. 5 շենքը և Ինտերնացիոնալ փ. 10 շենքը մասնակի,11։00-14։00 Ներքին և Վերին Պտղնի գյուղերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,11։00-16։00 Արզական գյուղը, «Աշնաղ» գազալցակայանը, «Վեոն Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17։00 Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանը և 3-րդ միկրոշրջանի 16 շենքը, Սարալանջի փ․ 28 շենքը, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի, Ջրվեժի ՛՛Ա՛՛ թաղամասը,Գեղարքունիքի մարզում՝11:30-12:30 Ճամբարակ քաղաքը մասնակի, զին․ մասը, ՀՀՌՑ կայանը, «Վեոն Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայանները,11։00-15։00 Գավառ քաղաքի Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցները,Շիրակի մարզում՝10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Թավշոտ գյուղի 2-րդ փողոցի կենտրոնական մասը, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի ուսումնարանի հարակից տարածքը,Սյունիքի մարզում՝10:00-13:00 Բռնակոթ գյուղը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11:00-13:00 Շամբ գյուղը,11:00-14:00 Գորիս քաղաքի Բակունցի, Ավանգարդ, Արզումանյան, Գալստյան, Համո Սարյանի, Սաթյան փողոցները, Հ.Սարյան 1-ին նրբանցքը մասնակի,14:00-15:00 Որոտան գյուղը,15:30-16:30 Աղիտու գյուղը:
09:16 - 12 փետրվարի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Իսրայելյան փ. 21, 37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Մանկական Երկաթուղի” ոչ բնակիչ-բաժանորդը (Ձորափի 130), Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքերը, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2 շենքերը, Քուչակ թաղ. 47 շենքը, թիվ 170 դպրոցը, թիվ 3 մսուր-մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19 շենքի 11-13 մուտքերը, 11։00-17։00 Անդրանիկի փ. 79 շենքի 3 և 4-րդ մուտքերը, Կուրղինյան փ. 21/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 13 պոլիկլինիկան, թիվ 137 դպրոցը, Ս․Տարոնցի փ․ 15, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 27ա, 29, 29ա շենքերը, Լեփսիուսի փ. 7, 8, 9, 10 շենքերը և 2-րդ փողոցի սեփական տները, Սարկավագի և Մ.Ավետիսյան փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսրայելյան, Պարոնյան փողոցները, Ձորագյուղ թաղամասը, Հրազդանի կիրճի և Զորափի փողոցի ոչ բնակիչ-բաժանորդները, Լոմոնոսովի փ. 6-40 սեփական տները, Ռոստովյան փ. 19, 21, 25,27 շենքերը, Սասունցի Դավթի փ. 62, 69, 71, 73 սեփական տները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 14։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 6/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11։00-13։00 Արմավիր քաղաքը մասնակի, 11։00-17։00 Էջմիածին քաղաքը մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-12։00 Արալեզ գյուղը մասնակի, 10։00-14։00 Այնթափ գյուղը մասնակի, 10։30-14։30 Ոստան գյուղը մասնակի, 10։00-16։00 Արարատ քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցները մասնակի, 10։30-16։00 Նորաշեն գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, Իսակովի, Լևոնյան և Խանջյան փողոցները մասնակի, 11։00-13։00 Աղավնաձոր գյուղը, Կոտայքի մարզում՝ 10։00-16:00 Աբովյան քաղաքի Սարալանջի փ. 28 շենքը, 3-րդ միկրոշրջանի 15 շենքը, 7-րդ միկրոշրջանը մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ գյուղերը և Ջրվեժ գյուղի Ա թաղամասը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-15։00 Գավառ քաղաքի Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցները, Սուրբ Կարապետ եկեղեցին, “Ասլիկյան Նորիկ” և “Ադելաիդա Ղարաբախցյան” ԱՁ-ները, “Արա-Նարե” և “Գևորգ Մուխսիխաչոյան” ՍՊ ընկերությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, “Վիվասել-ՄՏՍ” ընկերության օպերատորի գրասենյակը, “Ֆինկա” կազմակերպությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վերին թաղամասը, 10։00-15։00 Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղի կենտրոնական մասը, Սյունիքի մարզում՝ 10:30-17:00 Գորիս քաղաքի Ավանգարդ, Խանզադյան փողոցները և Արցախյան խճուղին, 10:30-13:30 Քարահունջ գյուղը մասնակի, 14:30-16:30 Որոտան գյուղը մասնակի:
09:30 - 11 փետրվարի, 2020
Որոշ մանկապարտեզների գրանցամատյաններում առկա են եղել գրառումների վերափոխումներ

Որոշ մանկապարտեզների գրանցամատյաններում առկա են եղել գրառումների վերափոխումներ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը պարզաբանում է ներկայացրել մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ: Պարզաբանումն իր էջում տեղադրել է նաեւ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.  «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտութունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին): Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության: Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակին, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս ակամա կամ միտումնավոր անճշտությունները: Համայնքային մանկապարտեզներ հաճախող մեր երեխաները միայն եւ բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան, եւ ընդհանրապես՝ բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը մեր գերխնդիրն է»:
15:33 - 10 փետրվարի, 2020
Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի. ուղևորափոխադրող ընկերության տնօրեն |aysor.am|

Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի. ուղևորափոխադրող ընկերության տնօրեն |aysor.am|

aysor.am: Ամեն ինչ գնում էր նրան, որ երթուղայինների վարորդները մի օր գործադուլ անեին։ Վերջին 2-3 ամիսներին ընկերության վրա այնքան ֆինանսական բեռ է ծանրացել, որ նման զարգացումը սպասելի էր, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թիվ 10 երթուղին սպասարկող ուղևորափոխադրող ընկերության տնօրենը։«Չենք իմանաում՝ որտեղից ենք հայթայթելու այդ գումարները։ Մենք նամակներով դիմել ենք պատկան մարմիններին, բանակցություններ և զրույցներ ենք ունեցել։ Օրենքներ են մտել կիրառության մեջ, որոնք պետք է կատարվեն։ Մյուս կողմից՝ ուղևորահոսքի պակասություն, քաղաքի երթևեկության անհնարինություն, ամեն ինչի գնաճ, նաև ԱՊՊԱ-ի թվերի շատ մեծ բարձրացում։Այս ամենը բերել, հանգեցրել է գործադուլի։ Վարորոդները մեզնից չեն դժգոհում, դժգոհում են ծախսերի ավելացումից։ Ծախսերն ավելանում են, մուտքերը՝ նվազում։ Քաղաքապետարանից խոսք են տվել, որ 10 օրվա մեջ մեզ կաջակցեն։ Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի։ Ճիշտն ասած՝ այսօր արդեն պատրաստվում էինք նման դիմում գրել, բայց 10 օր կսպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ֆինանսական միջոցներ բացարձակ չկան», - ասաց ընկերության տնօրենը։Նա միաժամանակ նշեց, որ իրենց պարկն ամենամեծն է մայրքաղաքում, մոտ տասը օր առաջ իրենց գծերից մեկն արդեն իսկ փակվել է։«Ինչքան մեծ՝ այդքան պրոբլեմները շատ», - իր խոսքը եզրափակեց ընկերության տնօրենը։
12:35 - 10 փետրվարի, 2020