Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, և Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ նախագահի միջև, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ։  Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի․ «Դրա շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև, իհարկե, հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Նաև մեր գործընկերները, մեր դիվանագիտական համակարգը, մեր խորհրդանական գործընկերները շատ ակտիվ աշխատում են»։  
16:57 - 05 հոկտեմբերի, 2022
Ալիևը հույս ունի, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի
 |civilnet.am|

Ալիևը հույս ունի, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը երկար չի տևի: «Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հարցում, քանի որ վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով այդ կարգի առաջին հանդիպումը։ Հուսով ենք, որ (խաղաղության պայմանագրի նախապատրաստումը – խմբ․) երկար չի տևի»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Աղդամում ընթացող Ազգային քաղաքաշինական առաջին համաժողով ժամանակ իր ելույթում ասել է Ալիևը, փոխանցում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Հայաստանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ: Նա հավելել է, որ Հայաստանի այդ մարտավարությանն Ադրբեջանը հետևել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների 28 տարիների ընթացքում: Ալիևը կոչ է արել Հայաստանին զերծ մնալ նման քաղաքականությունից․ «Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում»,- ասել է նա: Ալիևը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել՝ 5 սկզբունքների հիման վրա։ Նա նաև հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում քննարկել Ղարաբաղի հարցը, քանի որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։ Ալիևը հավելել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են։ «Ղարաբաղը Ադրբեջանն է, և երկրորդ ղարաբաղյան պատերազմը հաստատեց դա։ Օկուպացիայի ժամանակ ոչ մի երկիր, այդ թվում ՝ Հայաստանը, չի ճանաչել այդ արհեստական կազմավորումը (նկատի ունի Արցախի Հանրապետությունը – խմբ․)։ Դրանք Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր են, մենք երբեք դա չենք քննարկել միջազգային ինստիտուտների կամ որևէ երկրի հետ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
13:43 - 05 հոկտեմբերի, 2022
ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ինչպես հայտնում են Դումայի պաշտոնական կայքից, նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Վոլոդինն ընդգծել է, որ Պետդուման և Միլլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը- խմբ․) պետք է աշխատեն մեր երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համար օրենսդրական աջակցության ուղղությամբ։ Հանդիպմանը Պետդումայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման կարևորության վրա. «Մենք կփնտրենք նոր ձևաչափեր երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար»։ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։  
12:37 - 26 սեպտեմբերի, 2022
Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան» |azatutyun.am|

Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևը արել է այսօր Լաչինում: «Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,-հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
20:01 - 21 սեպտեմբերի, 2022
Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին
 |civilnet.am|

Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Аzertag-ի փոխանցմամբ՝ Ալիևն իր ելույթում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի տարանցիկ, տրանսպորտային հնարավորությունները և նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո» տրանսպորտային հնարավորություններն ավելի կմեծանան։ «2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի կնքման համար նախատեսված հինգ սկզբունքներ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Այժմ պետք է աշխատենք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների։ Ցավոք, այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանը լայնածավալ ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Այդ սադրանքը հսկայական հարված է հասցրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Իլհամ Ալիևը։  
17:42 - 16 սեպտեմբերի, 2022
Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի  Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վաղը [Պուտինը] հանդիպում կունենա նախագահ Ալիևի հետ: Իհարկե, [Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի թեման] նույնպես կլինի օրակարգի առաջին տեղում», - ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Պեսկովը հիշեցրել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  «Նախորդ օրը նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև զրույց է եղել, բավականին երկար»,- հայտարարեց Կրեմլի խոսնակը։
12:55 - 15 սեպտեմբերի, 2022
Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։  «Իլհամ Ալիևը նշել է, որ լայնածավալ սադրանքն իրականացրել է Հայաստանը, և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին՝ որպես Բրյուսելում անցկացված քննարկումների շարունակություն: Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու համար, Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշված է հաղորդագրության մեջ; 
14:16 - 14 սեպտեմբերի, 2022
Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝  Մակրոնն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման։ «Նա նախագահ Ալիեւին ասաց ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վաղը Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի։ 
02:00 - 14 սեպտեմբերի, 2022