Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


«Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է.այն տեղի կունենա Հայաստանում 2021թ․

«Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է.այն տեղի կունենա Հայաստանում 2021թ․

«Հորասիս»-ը, որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը ATOM հիմնադրամը և Արդյունաբերական տնտեսագիտության չինական համադաշնությունն են (China Federation of Industrial Economics)՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործարար և պետական շրջանակներից ավելի քան 300 ներկայացուցչի մասնակցությամբ երկօրյա ինտենսիվ ծրագրով քննարկվելու են չինական ընկերությունների մարտահրավերները և դրանք հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները համաշխարհային ներգրավվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, «Հորասիս-Չինաստան» համաժողովը հարթակ է տրամադրելու Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ու արտաքին ներդրումների ռազմավարության քննարկման և զարգացման համար ՝ նկատի ունենալով համագործակցության լայն հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ «Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհը շարունակում է վերականգնվել և վերախմբավորվել, «Հորասիս»-ն իր գործընկերների հետ զգուշավոր որոշում է կայացրել՝ հետաձգելու «Հորասիս-Չինաստան» համաժողովը, որը պետք է տեղի ունենար այս տարի հոկտեմբերին, Երևանում։ Սակայն մենք մտադիր ենք վերադառնալ Երևան 2021թ․ հոկտեմբերին՝ շարունակելու մեր առաքելությունը՝ առաջարկելու լուծումներ այն ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են ձեռնարկությունները»,- ասել է «Հորասիս»-ի նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերը։ 2020թ․ հոկտեմբերի 1-ին` «Հորասիս»-ի արտահերթ հանդիպմանը, կկազմակերպվի Հայաստանի գիտելիքահեն տնտեսության առաջխաղացմանը նվիրված հեռավար նիստ։ Այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրն ու աճի հեռանկարները՝ ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշությունների։ «Հորասիս»-ը հյուրընկալում է ամենամյա տնտեսական գագաթնաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում ազդեցիկ պատվիրակների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և առաջատար կազմակերպությունների ղեկավարների՝ քննարկելու կայուն աճին միտված համատեղ մոտեցումները։ Horasis Global Meeting-ը («Հորասիս»-ի գլոբալ հանդիպում) վերլուծական կենտրոնի կենտրոնական միջոցառումն է, որն ամեն տարի կազմակերպվում է Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում։ Այն կազմակերպում է նաև տարածաշրջանային գագաթնաժողովներ, այդ թվում՝ «Հորասիս-Չինաստան», «Հորասիս-Հնդկաստան», «Հորասիս-Ասիա» համաժողովները, ինչպես նաև Horasis Visionary Circle-ը, որը մեծահարուստ հասակակից ձեռնարկատերերի աշխարհում ամենավստահելի խումբն է։ «Հորասիս-Չինաստան» համաժողովը վերլուծական կենտրոնի ամենաերկարամյա գագաթնաժողովն է, որը վերջին 16 տարիների ընթացքում դարձել է Չինաստանի բիզնես առաջնորդների և նրանց համաշխարհային գործընկերների ամենամյա առաջատար հավաքը։ Այն ամեն տարի փոխում է անցկացման աշխարհագրությունը. նախկիում համաժողովն անցկացվել է Շվեյցարիայի Ժնև (2005,2006) և Ինտերլակեն (2016), Գերմանիայի Ֆրանկֆուրտ (2007), Իսպանիայի Բարսելոնա (2008) և Վալենսիա (2011), Պորտուգալիայի Լիսաբոն (2009) և Կաշկայշ (2015), Լատվիայի Ռիգա (2012), Նիդերլանդների Հաագա (2013), Միացյալ Թագավորության Շեֆիլդ (2017), Ուկրաինայի Կիև (2018), ԱՄՆ-ի Լաս Վեգաս (2019) քաղաքներում, Լյուքսեմբուրգում (2010)։ ATOM-ի մասին ATOM (Advanced Tomorrow) հիմնադրամը ծրագրում և իրականացնում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային և բարեգործական ծրագրեր և միջոցառումներ Հայաստանում և այլ երկրներում։ «Հորասիս»-ի մասին «Հորասիս»-ը համաշխարհային տեսլականները համախմբող հարթակ է։ Այն միջազգային անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ոգեշնչելու ապագան։ «Հորասիս»-ը կազմակերպում է ամենամյա հանդիպումներ՝ առաջարկելու լուծումներ ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց այսօր առերեսվում են ձեռնարկությունը։ Կազմակերպության մասին ավելին իմանալու համար այցելեք www.horasis.org:
13:35 - 27 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|

ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները մտադիր Է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում: Ելույթը հեռարձակվել Է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել Է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնվել Է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում: «Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել Է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել Է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել Է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին: Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ Է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Փոմպեոն կրկին մեղադրել Է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում Է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված Է Փոմպեոն: ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել Է պետքարտուղարը, վերանայել Է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առեւտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք Էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Փոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար եւ որը ձգտում Է հասնելու վերընտրման, իրականացրել Է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»: «Ամերիկան պաշտպանված Է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա Էլ, հնարավոր Է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում Է Փոմպեոն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:47 - 26 օգոստոսի, 2020
ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար |armenpress.am|

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: (…) Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթոնլորտ չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթնոլորտ չին-ամերիկայն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:33 - 25 օգոստոսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 536 հազար 488-ի, մահերինը՝ 113 հազար 454-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 951 հազար 897 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 921 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 310 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 603 հազար 338 է, մահերինը՝ 12 հազար 843: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 148 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
13:07 - 22 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։ Ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»: Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»:
12:50 - 20 օգոստոսի, 2020
Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|

Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ Է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: Այդ մասին օգոստոսի 18-ին նախագահական մամուլի միավորման լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը: «Չկան հետաձգված բանակցություններ: Այս պահին չկան պլանավորված բանակցություններ: Լայթհայզերը շարունակում Է զրուցել չինացի պաշտոնակիցների հետ, այդ թվում (Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի) գնումների եւ իրենց համաձայնությունների կատարման մասին: (…) Նրանք (Չինաստանը – ծանոթ. խմբ.) կատարել են մի շարք զգալի գնումներ գյուղատնտեսության բնագավառում»,- մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը Մեդոուզի խոսքը: «Ոչ մի կարգի բանակցություններ ծրագրված չեն: Ակնհայտ Է, որ առեւտրական նեկայացուցիչները միմյանց հետ շփվում են բավականին կանոնավոր հիման վրա: Ինձ թվում Է՝ (ԱՄՆ-ի) նախագահը (Դոնալդ Թրամփը) եւ շատ ամերիկացիներ իսկական հիասթափություն են ապրում (…) այն բանի վերաբերյալ թափանցիկության պակասի պատճառով, ինչ տեղի Է ունեցել (կորոնավիրուսի հետ), ինչպես Է դա տեղի ունեցել,- հավելել Է Մեդոուզը: Մամուլի միավորման տվյալներով նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը «չի ասել, թե հեռանում Է առեւտրական գործարքից»: «Նա ասել Է, որ (դրա) ամփոփում Է կատարում»,- պարզաբանել Է Սպիտակ տան աշխտակազմի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:51 - 19 օգոստոսի, 2020
Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմանը ևս մեկ ամսով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են: Դրանցից մեկը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքի չեղարկումն է: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն միայն օդային ճանապարհով. ցամաքով սահմանը հատելու արգելքը դեռևս շարունակում է գործել: Հայաստանում դեռ մարտին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր արգելվել էր՝ բացառությամբ որոշ առանձին դեպքերի: Նման քաղաքականություն են որդեգրել աշխարհի գրեթե բոլոր պետությունները` համավարակի պայմաններում արգելելով կամ խիստ սահմանափակելով օտարերկրացիների մուտքը երկրի տարածք և միայն սեփական քաղաքացիներին թույլատրելով վերադառնալ հայրենիք: Վերջին ամիսներին աշխարհում Covid-19-ի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք երկրներ, մեղմացնում են իրենց տարածք օտարերկրացիների մուտքի հետ կապված սահմանափակումները: Այսպես, Եվրամիության  անդամ շատ երկրների միջև ներքին սահմաններն արդեն բաց են, և որոշումներ են ընդունվում այլ երկրների համար ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Սակայն, օրինակ, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Չեխիայի դեպքում Շենգենի գոտու մեջ չմտնող և Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար մուտքը սահմանափակ է: Չինաստան մուտք գործելու համար, օրինակ, պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ, ընդ որում՝ թեստը պետք է կատարվի երկրի միայն այն լաբորատորիաներում, որոնց հավանություն է տվել տվյալ երկրում Չինաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը: Օտարերկրյա քաղաքացիները պետք է նաև ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում «առողջության վիճակի մասին ծանուցում» ստանան: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: Հուլիսի կեսին մուտքի սահմանափակումը չեղարկվել է միայն ԱՄՆ-ում կրթություն ստացող եվրոպացի ուսանողների համար: Համավարակի տարածմամբ պայմանավորված` Ռուսաստանը ևս երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու հետ կապված խիստ սահմանափակումներ է կիրառել, որոնք առ այսօր շարունակում են գործել: Մասնավորապես, ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրության համաձայն՝ ժամանակավորապես սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Բացառությունները վերաբերում են հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին և տարանցմամբ այլ երկրներ մեկնողներին: Մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք՝ իրենց քաղաքացիության երկիր վերադառնալու նպատակով: Նման տարանցումը իրականացվում է տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ անմիջական համագործակցությամբ և համաձայնեցմամբ: Մարտի 25-ին առանձին կարգադրությամբ սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, ում թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան: Այդ կատեգորիաներն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ անձանց. դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ,  օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ստացել են ՌԴ մուտքի վիզա՝ պայմանավորված մտերիմ հարազատի մահվամբ կամ այլ նպատակով ՌԴ ԱԳՆ-ի կողմից մուտքի վիզա ստացած օտարերկրացիներ, ՌԴ վերադարձող ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ հանդիսացող անձինք (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգիրներ), խնամակալներ և հոգաբարձուներ:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
20:35 - 16 օգոստոսի, 2020
ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին մտահոգությունները: Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն: ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհը պետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար: Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, որ աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: Դեռևս չկա որևէ ապացույց այս պատվաստանյութի արդյունավետության ևանվտանգության մասին: Բացի այդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան մեղադրել եմն Մոսկվային հաքերային հարձակումների մեջ, որի միջոցով գողացվում էր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն:
10:34 - 15 օգոստոսի, 2020
Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել Է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ: Այդ մասին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել Է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով: Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ Է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել Է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:28 - 13 օգոստոսի, 2020
 ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել Է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը: «Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս Է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել Է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում Է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել Է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չպետք Է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել Է»: Նա նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի Է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք Է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում Է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել Է, որ խնդրո առարկան «ընտրությունն Է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:34 - 12 օգոստոսի, 2020
ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը խստորեն քննադատել է Թայվան պետական պատվիրակություն գործուղելու Միացյալ Նահանգների որոշումը: Առաջիկայում ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը մեկնելու է Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածք: «Ցանկանում, եմ ընդգծել, որ ամբողջ միջազգային համայնքը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, այն փոխելու, մերժելու, կասկածի տակ վերցնելու կամ անտեսելու ցանկացած փորձ կձախողվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը: Ազարը կդառնա անցած չորս տասնամյակների ընթացքում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան: Նրա այցը լրացուցիչ լարվածություն կհաղորդի Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ սրված հարաբերություններին: Այցի ընթացքում Ազարին կընդունեն Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:
15:28 - 05 օգոստոսի, 2020