Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

Մերձավորարևելյան կարգավորման «քառյակի» անդամները (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ) պետք է առանց հապաղման հանդիպում անցկացնեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի առնչությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը: «Հակամարտության՝ երկու պետությունների մոդելով կարգավորման տարբերին ես որևէ այլընտրանք չեմ տեսնում, բայց բռնության ցանկացած նոր ալիք այդ տարբերակով հակամարտության կարգավորման հավանականությունն էլ ավելի է նվազեցնում: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ բարձր մակարդակով մերձավորարևելյան կարգավորման միջնորդների հանդիպում անցկացնել»,- ասել է Յուրգենսոնը: Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից: Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:23 - 02 հունիսի, 2021
Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ Է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել Է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»: Այդ մասին հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը: Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում Է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ: Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն Է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ: Նրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը: Նաեւ հայտարարության մեջ ասվում Է, որ Իսրայելը շնորհակալ Է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չԷ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել Է մի բանաձեւ, որը կոչ Է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:58 - 28 մայիսի, 2021
Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

tert.am: Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:
16:22 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք
 |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կայցելի մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Նա բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդի հետ: Մինչ տարածաշրջան մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու պետության խաղաղ գոյակցությունն է, գրում է ABC News-ը: «Ի վերջո, սա Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ապագան ապահովելու միակ միջոցն է, և, իհարկե, պաղեստինցիներին պետություն տալու միակ միջոցը: Նրանք ունեն դրա իրավունքը»,- ասել է Բլինքենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հանդես եկել խնդրի նման լուծման օգտին: «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» որոշումը նախատեսում է իսրայելական հրեական պետության հետ միասին ստեղծել Պաղեստին պետություն: Այդ առաքելությամբ էլ Բայդենը Մերձավոր Արևելք է ուղարկում պետքարտուղար Բլինքենին: Իսրայելի ղեկավարների հետ հանդիպմանը պետքարտուղարը կհայտնի ԱՄՆ անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը: Ինչպես նաև կներկայացնի ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին ու ղեկավարներին:
19:50 - 24 մայիսի, 2021
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|

tert.am: Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ Աքսա մզկիթի տարածք և ուրբաթօրյա աղոթքից հետո արցունքաբեր գազ կիրառել պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի, հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին Al Jazeera- ին ասել է, որ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։ Առհասարակ երաշխիքներ չկան, քանի որ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը միակողմանի է, և իրենք այդ որոշումը միակողմանի են ընդունել»: Սակայն հայտնի է, որ հրադադարի հաստատման հարցում մեծ է եղել Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի դերը։
12:00 - 22 մայիսի, 2021
Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ |armenpress.am|

Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: «Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը: Նրա խոսքով՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ: Միջադեպի հետեւանքով տուժել Է առնվազն 15 պաղեստինցի: Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել Է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում Է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել լույս մայիսի 21-ի գիշերը, ժամը 02:00-ին: Ինչպես ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել Է Գլխավոր ասամբլայի նիստում, Մոսկվան կցանկանար, որպեսզի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ պայմանավորվածությունը լինի երկարատեւ:
17:20 - 21 մայիսի, 2021
Չինաստանը Պաղեստինին շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի |tert.am|

Չինաստանը Պաղեստինին շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի |tert.am|

tert.am: Չինաստանի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՉԺՀ Միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական կողմը հնարավորինս շուտ կտրամադրի մարդասիրական օգնություն՝ համաձայն պաղեստինյան կողմի կարիքների, որպեսզի օգնի Պաղեստինին տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և տեղահանված անձանց վերաբնակեցման հարցում:
13:37 - 21 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում։ «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:
11:48 - 21 մայիսի, 2021
Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|

Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ: Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր Twitter-ում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ: Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
10:55 - 21 մայիսի, 2021
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը |tert.am|

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը |tert.am|

tert.am: Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով: Արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել ազգայի դրոշներով՝ նշելու ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորող հրադադարի հաստատումը, նկատվում են նաև հրավառություններ: Նախքան հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավային մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են, որոնց հետևանքով մեկ իսրայելցի էր տուժել: Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը
09:07 - 21 մայիսի, 2021
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|

tert.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «կրակի դադարեցման ճանապարհին էական ապաէսկալացման ականատես լինել այսօր»։Նեթանյահուն, սակայն, նշել է, որ վճռական է տրամադրված ռմբակոծությունների շարունակականության հարցում, քանի դեռ Իսրայելն «իր նպատակին չի հասել»։Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 11-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:Պաշտոնական Վաշինգտոնը խանգարում է հարցի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերի իրագործմանը։ Այն դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձևին, որը մշակվել է Ֆրանսիայի կողմից և կոչ է անում դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ հրապարակային հայտարարությունը կարող է խանգարել ռազմական գործողությունները դադարեցնելու Բայդենի ջանքերին: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:06 - 20 մայիսի, 2021
«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|

«ՀԱՄԱՍ-ի ղեկավարներ նկատմամբ գործում է ուժեղ զսպման քաղաքականություն»․ Նեթանյահուն չի բացառել իրավիճակի հետագա սրացում |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների նկատմամբ գործում է «ուժեղ զսպման» քաղաքականությունը` միևնույն ժամանակ չբացառելով գործողությունների հետագա սրացումը, հայտնում է Al Jazeera լրատվականը։Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն ասել է․ «Դուք կարող եք կամ հաղթել նրանց, ինչը միշտ հնարավոր է, կամ կարոս եք զսպել նրանց»։ Նա նաև հավելել է, որ Իսրայելը հույս ունի «արագ» վերականգնել հանգստությունը`  քաղաքացիական զոհերից խուսափելու համար:Լրատվականը, Իսրայելում Արաբական փոքրամասնությունների իրավունքների իրավական կենտրոնին (ADALAH) հղում տալով,  նշել է նաև, որ Իսրայելում երկրի քաղաքացի 58 պաղեստինցի է ձերբակալվել։Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
17:12 - 19 մայիսի, 2021
Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը համաձայնության են եկել բանակցություններ վարելու Մերձավոր Արեւելքի շուրջը |armenpress.am|

Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը համաձայնության են եկել բանակցություններ վարելու Մերձավոր Արեւելքի շուրջը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարցենելու կրակը: Այդ մասին ասված Է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել Է Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հորդանանի Աբդալլա II թագավորը եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կողմերին կոչ են արել անհապաղ համաձայնության գալու հրադադարի շուրջը»,- նշված Է բանակցությունների արդյունքներով ընդունված փաստաթղթում: «Նրանք նաեւ որոշել են աշխատել միջազգային գործընկերների հետ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ այդ ռեժիմին հասնելու համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ: Բանակցությունների մասնակիցները «խորին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում լարվածության շարունակվող Էսկալացիայի առանչությամբ, որն արդեն բազմաթիվ կորուստների Է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում»,- ասված Է փաստաթղթում: Երեք երկրների ղեկավարների կարծիքով՝ «անհրաժեշտ Է դիմել պաղեստինա-իսրայելական հակամարտության ակունքներին՝ սկսելով արդյունավետ բանակցություններ արդարացի եւ կայուն հաշտության հասնելու շուրջը»: Նրանք պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների սկզբունքի հիման վրա համարում են «անհրաժեշտ պայման տարածաշրջանում համապարփակ հաշտության հասնելու համար»: «Երեք երկրների ղեկավարները կոչ են արել ապահովելու մարդասիրական օգնության լիակատար եւ անարգել հնարավորություն Գազայի հատվածում»,- նշված Է փաստաթղում: «Գործընկրների հետ մեկտեղ եւ ՄԱԿ-ի հետ համակարգմամբ նրանք կաշխատեն մարդասիրական օգնության անհրաժեշտ խմբաքանակները տեղ հասցնելու ապահովման նպատակով, որպեսզի թեթեւացվի իրադրությունը Գազայի բնակչության համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:18 - 19 մայիսի, 2021