Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար


 |aravot.am|

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար |aravot.am|

aravot.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը: Ալիևը հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»: Ալիևը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկության է տիրապետում մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ հիմնված վկաների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: Առավել մանրամասն՝ aravot.am-ում
11:47 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։  «Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։ Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։  Ամերիկյան կողմի հաղորդագրության գլխավոր ուղերձն այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և պաշտպանության հարցերի քննարկման կարևորությունը, եւ որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմն ու կենտրոնանան բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: <...> Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
11:06 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը |news.am|

Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ վստահությունն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ «Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաձեռնվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ներառյալ արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները: Պետքարտուղարը վարչապետ Փաշինյանին կոչ է արել շարունակելու աշխատանքը Ադրբեջանի հետ՝ նախանշված խաղաղ գործընթացին աջակցելու քայլերի ուղղությամբ՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։ Նա հաստատել է ԱՄՆ աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերի առնչությամբ: «Նա նաև ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև որ երկու կողմերն աջակցեն հրադադարին և կենտրոնանան բանակցային ճանապարհով ձեռք բերված համաձայնագրի վրա՝ որպես ամուր խաղաղության միակ ճանապարհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իր թվիթերյան միկրոբլոգում Բլինքենը նշել էր, որ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ինքը«ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցություններում առաջընթացը»։ «Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է նա։
10:58 - 11 հոկտեմբերի, 2022
Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|

Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են: Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին՝ դրանց միջոցով ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված այդ հայտարարության մեսիջն այն էր, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որի մասին Հայաստանի Հանրապետության  իշխանությունները խոսում էին նաև մինչև այդ: Երբ Ադրբեջանի կողմից ներկայացվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ, ՀՀ իշխանություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ նրա տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ պահանջ չեն ունեցել ու չունեն: Այստեղ խնդիրն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն է վերաբերում՝ ըստ միջազգային նորմերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Հարությունյանը: «Արցախի Հանրապետությունը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ մենք մեր անկախությունը հռչակել ենք ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության և միջազգային բոլոր նորմերի իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանը: Մենք բազմիցս ենք նշել, որ ԽՍՀՄ-ում 1991 թվականի ապրիլին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ պետությունները, այդ թվում՝ առանձին միավորները, կարող են դուրս գալ  և ստեղծել առանձին պետություն, մենք անկախության հռչակագիր ենք ընդունել,, այնուհետև հանրաքվե անցկացրել նույն իրավազորությամբ, ինչպես, որ Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից»,- մանրամասնեց Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ նույն իրավանորմերի շրջանակում 2 պետություն է ստեղծվել՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է նաև որպես առանձին միավոր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:38 - 11 հոկտեմբերի, 2022
Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին
 |armtimes.com|

Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին |armtimes.com|

armtimes.com: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Ադբեջանի ԱԳՆ-ից։  Քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին՝ բարձր գնահատելով Պրահայի հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:28 - 11 հոկտեմբերի, 2022
Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։ «Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։ Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք  ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
09:57 - 11 հոկտեմբերի, 2022
Երևանն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Հայաստան-ՌԴ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով. Մոսկվայի արձագանքը դրական է |armenpress.am|

Երևանն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Հայաստան-ՌԴ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով. Մոսկվայի արձագանքը դրական է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդումայի կայքէջը: Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։ «Վյաչեսլավ Վոլոդինը նաև առաջարկել է Հայաստանի պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ընթացքում ընդլայնել աշխատանքային օրակարգը: Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետական դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և պրոֆիլային կոմիտեների հետ՝ հետագա աշխատանքի հարցերը ձևակերպելու համար: Այդ հանդիպումների արդյունքը պետք է լինեն Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական փոխգործակցության կոնկրետ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ: Վյաչեսլավ Վոլոդինը և Ալեն Սիմոնյանը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները:
17:31 - 10 հոկտեմբերի, 2022
Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ քննարկումները հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կարող են իրականացվել, այս մասին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներով են Ստեփանակերտն ու Բաքուն բանակցելու: «Այս պահին դեռ որևէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները: Դրանք քննարկման առարկա են: Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ: Բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և ապահովել արցախահայության իրավունքներն իրենց հողում»,-ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՞ նոր ձևաչափ է լինելու՝ նա պատասխանեց, որ հնարավորինս ճկուն քաղաքականություն են վարում, և չի բացառվում, որ նոր ձևաչափ լինի, չի բացառվում, որ ԵԱՀԿ տիրույթում լինի: Դեռ քննարկումներ են գնում, կոնկրետություններ չկան:
12:53 - 10 հոկտեմբերի, 2022
Առաջարկվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները» |azatutyun.am|

Առաջարկվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 10-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա նստաշրջանի ընթացքում, ի թիվս այլնի, առաջարկվել է քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները», տեղեկացնում է կառույցի մամլո ծառայությունը։ Վերջնական որոշումը, ըստ հաղորդագրության, կընդունվի երկուշաբթի օրը։ Անցած ամիս Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ ԵԽԽՎ-ն կոչ էր արել «Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել»։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էլ, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, պատրաստակամություն էր հայտնել աջակցել կառույցին անդամակցող Երևանի և Բաքվի հաշտության ջանքերին:
14:20 - 08 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում. Բունդեսթագի պատգամավոր |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում. Բունդեսթագի պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ողջունում եմ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը: «Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման և չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է պատգամավորը: Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր պետության տարածքի ինքնիշխանության հարգումը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս պահպանվեն: «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ներկա համաձայնությանը հասնելու նպատակով ԵՄ արժեքային կողմնորոշման շրջանակներում այդքան արագ և ինտենսիվ աշխատելու համար։ Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ Դաշնային կառավարությանը կոչ եմ անում միանալ այս աշխատանքներին և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին»,- նշել է Մանսմանը։
13:20 - 08 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը |mediamax.am|

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ-ը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելն ասել է՝ «մեզ ոգեւորում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը եւ մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը»։ «Մասնավորապես, ողջունում ենք առաջընթացը տարածաշրջան ԵՄ դիտորդական առաքելություն գործուղելու հարցում։ Այս առաքելությունը կողմերի միջեւ վստահություն ձեւավորելու ներուժ ունի եւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին»,- ասել է Պատելը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
11:43 - 08 հոկտեմբերի, 2022
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է իր դիրքորոշումը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կասկածի տակ չի դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է,  որ այս հայտարարությունը Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հիմնախնդրից ամբողջովին հեռանալու ակնհայտ քաղաքականության գործնական քայլ է, որը լուրջ խոչընդոտ է դառնալու Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության՝ սեփական շահերը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավոր խողովակների գրեթե բացակայությունը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը, եթե ոչ որպես Արցախի հարցի շահառու, ապա որպես Արցախի շուրջ ստեղծված խնդիրների կարգավորման երաշխավոր, նպաստելով Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Արցախի անվտանգության և զարգացման ամրապնդումը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն նպատակներից մեկը, որին հասնելու ուղղությամբ, վստահ ենք, միավորվելու են համայն հայության ջանքերը՝ ի հեճուկս Հայաստանի գործող իշխանությունների։ Ցանկանում ենք հիշեցնել, որ հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։ Մասնավորապես,  Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում շարունակում է գերակա մնալ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի։ Միևնույն ժամանակ, անընդունելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իբրև ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստանի տարածքի որոշ հատվածը, ինչը փաստացի իմիտացիայի արձանագրում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ փաստաթուղթ չի ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և մեր շահերի միակ երաշխիքը անվտանգային և զարգացման հզոր համակարգի առկայությունն է»:
17:30 - 07 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:
17:09 - 07 հոկտեմբերի, 2022
Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան

Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ներկայացրել է սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։   Սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, զեկույցն ունի նաև փակ հատված։   Հոկտեմբերի 4-ին հրապարակվել է զեկույցի թարմացված տարբերակ՝ ամբողջական փաստական տվյալներով, և առանձին փակ զեկույց խոշտանգումների և վատ վերաբերմունքի փաստերով:   Զեկույցի բաց հատվածում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները՝ քաղաքացիական անձանց թիրախավորում, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, երեխաների իրավունքների խախտումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խախտումներ։   Առանձին հատված է առանձնացվել հայատյացության օրինակների վերաբերյալ: «Զեկույցներում ներկայացված փաստերը Պաշտպանի կողմից ապացուցման, հաստատման մեր ստանդարտով ճշտված տեղեկություններն են»,- ասել է Գրիգորյանը։   Պաշտպանը խոսել է նաև ադրբեջանական կողմից տեղեկատվական հարձակումների, Ադրբեջանում հայատյացության քաղաքականության, տարբեր սոցհարթակներում ադրբեջանական հարձակման խմբերի մասին. «Մենք ունենք իրենց ստացած կարգադրությունների վերաբերյալ ապացույցներ, թե կոնկրետ ում էջերի վրա պետք է հարձակվել»։   Ինչ վերաբերում է հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութին, կին զինծառայողների մարմինների անարգման, անդամահատման դեպքերին ու Ադրբեջանում նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրականացվող իբր քննություններին, Գրիգորյանն ասել է. «Նման գործեր հարուցելն ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքին շղարշ ստեղծել է»։   Պատասխանելով լրագրողի հարցին՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութի վերաբերյալ միջազգային արձագանքի վերաբերյալ, Գրիգորյանն ասել է, որ այն բավականաչափ արագ էր ու հասցեական։   Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հանցագործությունների մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, Գրիգորյանն ասել է, որ դիմել է վերջինիս. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք իր համոզմամբ, կարծիքով՝ կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ գերիների մարմինների խոշտանգումների վերաբերյալ։ Նա ասել է, որ անպայման կուղարկի, սակայն մինչ այս պահը ես չունեմ այդ տեսանութերը»։   Հարցին՝ արդյոք այցելե՞լ է գերությունից վերադարձած զինծառայողներին, Գրիգորյանն ասել է, որ Պաշտպանի թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչի վերաբերյալ հաստատությունն առանձին զեկույց է ներկայացնելու։   Գրիգորյանը նաև պատասխանել է, որ փորձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալ այդ թվում ադրբեջանցի իր կոլեգայից, որն այդպես էլ չի արձագանքել։    
16:59 - 07 հոկտեմբերի, 2022