Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին
 |armtimes.com|

Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Հենց այդ պատճառով էլ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի չի ունեցել:   Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Խնդրի կարևորությունից ելնելով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։  Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։ Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, նրան դիմավորել էր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ադրբեջանի նախագահը հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետի հետ։   Լուսանկարը՝ արխիվային
10:39 - 25 հոկտեմբերի, 2022
Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

 |armenpress.am|

Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:
16:48 - 24 հոկտեմբերի, 2022
Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին
 |tert.am|

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, գրում է minval.az-ը:«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- ասել է Ալիևը:
15:48 - 24 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։ Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:   ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել  սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
19:12 - 22 հոկտեմբերի, 2022
ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|

ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Հարցին, թե արդյո՞ք արդյունքները կարող են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Եվրամիության պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ալիևը «հստակ հասկացնել է տվել, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանովի առնչվում է իրեն»։ «Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը», - հավելել է Կլաարը: «Այժմ կարևոր է վերջնականապես շրջել թշնամիության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի», - հայտարարել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։  
18:05 - 21 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունն արդեն  Հայաստանում է։ Խումբը բաղկացած է մոտ 40 հոգուց և Հայաստանում է լինելու առնվազն երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։  Ըստ հայտարարության՝ Հայաստանը նախապես համաձայնել էր առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայն է «համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ առաքելությունն իրականացվելու է Հայաստանի տարածքից։  ԵՄ միջնորդությամբ երկու երկրների համաձայնության հասնելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեմ էր առաքելությանը։ «Ուրիշ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել էր Բորելը։ Բորելն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղարկվելու հնարավորությանը՝ նշելով, որ առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է անել, միջնորդի դեր ստանձնելն է մինչև ԵԱՀԿ առաքելությունը կգնա տարածաշրջան, ինչը չի լինի, եթե երկու երկրներն էլ չցանկանան։   Հոկտեմբերի 18-ին՝ Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման որոշումը սպասվում է մոտ ապագայում։  Եվրոպական միությունը արդեն փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքացիական առաքելություն իրականացնելու։    Քաղաքացիական և ռազմական առաքելություններ Եվրոպական միությունը կարող է իրականացնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ, ինչպես նաև ռազմական գործողություններ։  Առաքելությունների մասին որոշումները կայացնում է Արտաքին գործերի խորհուրդը։ 2003 թվականից սկած՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր ռազմավարության հաստատումից հետո,  Եվրոպական միությունն իրականացրել է 37 առաքելություն, որից 18-ը հիմա ընթացքի մեջ է։  Ընթացիկ առաքելություններից 11-ը քաղաքացիական է, 7-ը՝ ռազմական։ ԵՄ-ը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի ռազմական կոնֆլիկտ ունեցող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան, Պաղեստինը, Վրաստանը, Կոսովոն և այլն։  Քաղաքացիական առաքելությունների անդամները զինված չեն, ուղարկվում են աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, սահմանների անվտանգությանը, անվտանգային ռեֆորմներին և այլն։ Ռազմական առաքելությունների դեպքում ուղարկվում է զինված անձնակազմ դասընթացների, ռազմական գործողությունների և այլ նպատակներով։ ԵՄ գործող ռազմական առաքելություններից մեկի նպատակն, օրինակ, ծովահենների դեմ պայքարն է։ Եվրոպայի տարածքում ԵՄ իրականացրած միակ ռազմական օպերացիան Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում է եղել 2004 թվականին՝ պարտադրելու համար շուրջ  9 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի կետերի պահպանումը։ ԵՄ ռազմական առաքելությունների մեծամասնությունը ուսումնական է, հիմնականում՝ Աֆրիկյան երկրներում։  Հայաստան ուղարկվող առաքելությունը հաստատելուն զուգահեռ` ԵՄ-ն հաստատեց ավելի քան 15 000 ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելությունը։   Վրաստան Վրաստան Եվրոպական միության՝ 200 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշում կայացվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո՝ դիտարկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատվածը։ ԵՄ-ը միջնորդել էր պատերազմի ավարտը հայտարարող 6 կետից բաղկացած պայմանագիրը, որի՝ ԵՄ առաջարկած նախնական կետը նախատեսում էր նաև ԵՄ կամ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել տարածաշրջան, սակայն կնքված պայմանագրում այդ կետը բացակայում էր։  Ռուսաստանը համաձայնություն տվել էր առաքելության՝ բուֆերային գոտում կամ Վրաստանի տարածքում գտնվելուն․ ո՛չ Աբխազիայի և ո՛չ Հարավային Օսեթիայի իշխանությունները թույլ չեն տալիս առաքելությանն անցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ ԵՄ մանդատը գործում է միայն Վրաստանի տարածքում։ Այս առումով Վրաստանի առաքելությունը նմանություններ ունի Հայաստան ուղարկվելիք առաքելության հետ, որը գտնվելու է սահմանի միայն հայկական կողմում։  Ըստ հաղորդագրությունների՝ Վրաստանի ՊՆ-ը կատարել է սահմանամերձ շրջաններից ծանր զինտեխնիկայի դուրսբերման առաջարակը, մինչդեռ ռուսական կողմը չի արձագանքել դրան։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը Վրաստանում միակողմանի է։  Մինչև 2008 թվականի առաքելության ուղարկումը ԵՄ-ը մեկ այլ առաքելություն էր ուղարկել Վրաստան 2005 թվականին՝ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ առաքելության վրա վետո դնելուց հետո։ ԵՄ-ն ուղարկել էր երեք քաղաքացիական փորձագետների՝ սահմանային խնդիրների ուղղությամբ Վրաստանում աշխատելու համար․ ավելի մեծ առաքելություն ուղարկելուն դեմ էին արտահայտվել Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան Ռուսաստանի առարկություններից հետո։  Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունների՝ առաքելության շոշափելի արդյունքներ գրանցելուն և խաղաղության հասնելուն խանգարում էին Ռուսաստանի ստեղծած խոչընդոտները, ինչպես օրինակ՝ ԵՄ պատվիրակությունների՝ Աբխազիայի և Օսեթիայի տարածք մուտքի արգելքը, զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը չկնքելը և այլն։    Նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններ Եվրոպական միության՝ շուրջ 16 տարի շարունակված և այժմ ավարտված առաքելություններից մեկը նախկին Հարավսլավիայի պետությունների տարածքում էր Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից հետո, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը բախումներ սկսեց։ Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի և Նիդերլանդների միջնորդությամբ Սլովենիան համաձայնվեց կնքել պայմանագիր և թույլատրել առաքելություն ուղարկել, որը պիտի հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը և հարավսլավական բանակի՝ Սլովենիայի տարածքից դուրսբերմանը։ Հաջորդող տարիների ընթացքում առաքելությունը ընդլայնել էր գործունեության սահմանները նախկին Հարավսլավիայի մաս կազմող մյուս պետությունների տարածքում։    Սահմանային առաքելություններ ԵՄ քաղաքացիական առաքելությունների շարքում բավական շատ են սահմանների դիտարկման կամ սահմանային անվտանգության ապահովման առաքելությունները։ Այսպես, ուկրաինա-մոլդովական սահմանին ԵՄ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ծառայություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ԵՄ-ը դիտորդական առաքելություն չի ուղարկել, սակայն 2014-ին ֆինանսավորել է ԵԱՀԿ առաքելությունը։ Այդ ժամանակ դիտորդներին գերի էին վերցրել Դոնեցկի և Լուգանսկի ուժերը։ ԵՄ առաքելությունն աջակցում է նաև Լիբիայի ցամաքային, օդային և ծովային սահմանների դիտարկմանն ու սահմանային ծառայության ռազմավարության մշակմանը։ Առաքելությունը կից է ՄԱԿ 2011 թվականին ստեղծված առաքելությանը և ստեղծվել է Լիբիայի կառավարության խնդրանքով՝ «աջակցելու անցումային իշխանություններին իրենց հետկոնֆլիկտային ջանքերում»։  Մինչև այս տարի ամառ գործում էր նաև Պաղեստինի տարածքում ԵՄ առաքելություն, որն աջակցություն էր ցույց տալիս պաղեստինյան իշխանություններին Պաղեստին-Իսրայել և Պաղեստին-Եգիպտոս սահմանահատումների և սահմանային այլ հարցերի շուրջ։ ԵՄ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել 2005 թվականին սկսված առաքելությունը, եթե քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ տա։ Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանում ԵՄ առաքելությունից Անի Ավետիսյան
15:52 - 21 հոկտեմբերի, 2022
Bellingcat-ը հայ գերիների գնդակահարության մի շարք մանրամասներ է բացահայտել |azatutyun.am|

Bellingcat-ը հայ գերիների գնդակահարության մի շարք մանրամասներ է բացահայտել |azatutyun.am|

azatutyun.am: Այս ամսվա սկզբին համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ զինվորականներ բարձունքի վրա գնդակահարում շարքով շարված 9 անզեն գերիների, նկարահանվել է Սև լճի մերձակայքում, ամենայն հավանականությամբ` սեպտեմբերի 13-ին, պնդում է հեղինակավոր Bellingcat-ի վերջին հետազոտությունը: Հետաքննող խմբի փորձագետ Կարլոս Գոնսալեսը, համադրելով Google-ի քարտեզները, արբանյակներից ստացված նկարներն ու բաց աղբյուրներում առկա մի շարք այլ տվյալներ, արձանագրել է` տեսանյութում լսվող ադրբեջաներեն բառերից, ինչպես նաև զինվորականների համազգեստի տարբերանշաններից կարելի է ենթադրել, որ նրանք Ադրբեջանի զինված ուժերից են: Պաշտոնական Բաքուն հրաժարվել է մեկնաբանություններից. արտգործնախարարությունը Bellingcat-ին ասել է` մինչև քննության ավարտը իրենք որևէ բան չեն կարող ասել, միաժամանակ պնդել է` եթե իրավապահները պարզեն, որ իրենց զինվորները մեղավոր են, նրանք կենթարկվեն պատասխանատվության: Մինչ Բաքվի հետաքննության ավարտը, անկախ փորձագետն արձանագրել է` 17 վայրկյանանոց տեսանյութում անզեն մարդկանց ուղղությամբ կրակ են բացում զինված տղամարդկանցից առնվազն երեքը: Դրանից առաջ լսվում է` ինչպես է մեկն ադրբեջաներենով ասում` «մի՛ կրակիր», կրակոցներից հետո` «դադարեցրո՛ւ կրակը»` կրկին ադրբեջաներենով: Տեսանյութի վատ որակի պատճառով, սակայն, փորձագետին չի հաջողվել պարզել` ներկաներից կոնկրետ որն է փորձում կանխել սպանությունները: Դեռևս այս ամսվա սկզբին Libération֊ի երկու լրագրողներ տեղորոշել են տեսանյութում երևացող պատկերներն ու պնդել, թե այն նկարահանվել է Սև լճի հարավում` Հայաստանի տարածքում ընկած լեռնաշղթայի վրա: Bellingcat-ն անկախ հետաքննության արդյունքում հաստատել է ֆրանսիացի լրագրողների այս եզրակացությունը: Համեմատելով արբանյակային լուսանկարները, փորձագետը միաժամանակ նշում է` հայկական կողմն այս տարածքում իր դիրքը բոլորովին վերջերս էր ամրացրել` ադրբեջանական հարձակումից մեկ ամիս առաջ, օգոստոսի 15-16-ը: Bellingcat-ը հետազոտել է նաև կրակողների համազգեստն ու զենքը: Ինքնաձիգը, որից կրակ են բացում գերիների ուղղությամբ, ամենայն հավանականությամբ AK-74 է, որի մոդելները, ըստ հաղորդումների, արտադրվում են մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում: Հանդերձանքի համեմատությունը բաց աղբյուրներում առկա այլ տվյալներ հետ ցույց է տվել, որ համազգեստը թուրքական ծագում ունի և վերջին տարիներին օգտագործվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Փորձագետը նշում է, որ առնվազն 2013֊ից Ադրբեջանի կանոնավոր բանակն ու ներքին զորքերը կրում են թուրքական համազգեստներ, նույնն է պնդել նաև զինվորական համազգեստների գծով փորձագետ Ռիք Քոլը: Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հաստատել, բայց և չի հերքել սեփական բանակի մեղսակցությունը կատարվածին: Քանի դեռ ակտիվ քննություն է ընթանում, Ադրբեջանը չի մեկնաբանի կոնկրետ դրվագներ, Bellingcat-ին ասել են ադրբեջանցի պաշտոնյաները: Բաքուն միաժամանակ պնդել է, թե Ադրբեջանը 11 քրեական գործ է հարուցել սեփական զինվոների դեմ` պատերազմի օրենքը խախտելու համար, ի տարբերություն Հայաստանի, որը, նրանց բնորոշմամբ, «արդյունավետ քայլեր չի ձեռնարկել պատերազմական հանցագործությունները կանխելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»:
15:28 - 21 հոկտեմբերի, 2022
Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում: Այս մասին Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացմանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։«Սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցությունների բացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել», - ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը «կօգտվի այս պատմական հնարավորությունից»։ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
14:36 - 21 հոկտեմբերի, 2022