Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։ «Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ,  ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր․ «Թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
15:06 - 20 հոկտեմբերի, 2022
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
 |tert.am|

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
12:08 - 20 հոկտեմբերի, 2022
Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ
 |tert.am|

Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին: Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք այս քայլը կօգնի՞ առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է. «Մենք հույս ունենք: Եվ դա այն է, ինչի համար պետքարտուղարը և դեսպան Ռիկերը (Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ) և մյուսները այս շենքից շարունակում են պնդել տվյալ թեման քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
10:37 - 20 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|

news.am: ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։ «Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։ Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ եւ խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
08:20 - 20 հոկտեմբերի, 2022
Թեհրանը և Բաքուն նախապես քննարկել են սահմանային զորավարժությունների հարցը․ Բաքվում Իրանի դեսպանատուն

 |factor.am|

Թեհրանը և Բաքուն նախապես քննարկել են սահմանային զորավարժությունների հարցը․ Բաքվում Իրանի դեսպանատուն |factor.am|

factor.am: Բաքվում Իրանի դեսպանատունն Ադրեջանի հետ սահմանին մեկնարկած Իրանի ԶՈՒ զորավարժությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում են ադրբեջանական լրատվականները։ Դեսպանատունը հայտնել է, որ Իրանի Զինված ուժերի զորավարժությունները հյուսիսարևմտյան տարածաշրջանում իրականացվում են Իսլամական Հանրապետության ԶՈՒ-ի գործունեության տարեկան պլանի և պարբերական վարժանքների համաձայն։ Նշվում է նաև, որ հաշվի առնելով «բարեկամական ու եղբայրական հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ զորավարժություններից առաջ ադրբեջանական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել»։ Դեսպանատունը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարները քննարկումներ են ունեցել՝ կապված զորավարժությունների հետ։ Հիշեցնենք, որ Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 17-ից Ադրբեջանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել։
16:02 - 19 հոկտեմբերի, 2022
Նման հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

 |armenpress.am|

Նման հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը սահմռկեցուցիչ է համարում ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը, շեշտում, որ նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն:  Նախարարը վստահ է՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով: Նախարարը նման տեսակետ է հայտնել հոկտեմբերի 19-ին Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում: «Ադրբեջանցիների կողմից անզեն հայերին գնդակահարելու տեսանյութերը  սահմռկեցուցիչ են, և մենք ստիպված եղանք արձագանքել: Նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Հյութֆիլդտը: Նախարարն ընդգծեց՝ իրեն ոգևորել է վերջերս Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությունը, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Աննիկեն Հյութֆիլդտը սա համարեց ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ ՝ դեպի խաղաղ լուծում։ Նորվեգիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Հյութֆիլդտը հավատացած է, որ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը միաժամանակ վերահաստատել էր  Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների մասին՝ արտգործնախարարն ասաց՝ հասկանում են, թե ինչ դժվար իրավիճակում են հայտնվել շատ հայեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ հիշեցնելով, որ Նորվեգիան արդեն իսկ ներգրավված է տարածաշրջանում հումանիտար աջակցության որոշ ծրագրերում, որոնք օգուտ են բերում նաև հայերին: «Այստեղ իմ այցի նպատակներից մեկն է ավելի լավ հասկանալ՝ արդյոք Նորվեգիան կարո՞ղ է և ինչպե՞ս կարող է օգնել և համագործակցության նոր ոլորտներ գտնել»,- նշեց Հյութֆիլդտը: Անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի հարաբերություններին, Հայաստանում և տարածաշրջանում Նորվեգիայի առաջնահերթություններին՝ նախարարն ընդգծեց, որ իրենք ոգևորված են ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի նվիրվածությամբ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
13:50 - 19 հոկտեմբերի, 2022
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։  Հայտարարությունը՝ ստորև.   ​«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Հայաստանի տարածքի Ադրբեջանի ռմբակոծումները՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է. ​ Իր դատապարտումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ,   Իր համերաշխությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի՝ այդ ազգության քաղաքացիներին՝ ազդված մարդկային կյանքերի կորստով,   ​Իր մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ,   ​Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում, պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից, ի թիվս այլոց,   ​Մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց,   ​Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,   ​Հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020թ. Եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսության ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից ս.թ. 14/9/22-ի հաղորդագրությամբ»:
10:51 - 19 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրատապ դիմել է միջազգային գործընկերներին՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: «Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։ Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։ Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։
10:39 - 19 հոկտեմբերի, 2022
Մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ` տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար. Փաշինյան |1lurer.am|

Մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ` տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Իհարկե՝ ոչ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։ Հղում անելով նույն փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառում է կատարել. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։    Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»,- նշել է Կառավարության ղեկավարը։ Փաշինյանը հավելել է, որ թվիթը և արձագանքն ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար: «Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։
18:55 - 18 հոկտեմբերի, 2022
Մենք պահանջում ենք, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. կոնգրեսական
 |armenpress.am|

Մենք պահանջում ենք, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Մենք դեմ ենք Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր: Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը: «Հայաստանի համար ծանր ժամանակներ են: Ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, և դեռ վառ էր հակամարտության զոհերի հիշատակը, ևս մեկ բռնկում տեղի ունեցավ: ԱՄՆ կողմից երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: ԱՄՆ դերն է ուղղորդել միջազգային համայնքին այս երկարատև հակամարտությանը լուծումն ապահովելու համար»,-ասաց նա: Փրայսը բարձր գնահատեց նաև ՀՀ ԱԺ ջանքերն՝ ուղղված  հակակոռուպցիոն բարեփոխումներին և  ժողովրդավարության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին էլ իր հերթին նշեց, որ ԱՄՆ պատվիրակության այցը պետք է դիտարկել, որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ: «Մեր գործընկերների հետ քննարկել ենք  բավականին լայն շրջանակի հարցեր `այդ թվում մեր երկրի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,-ասաց Աղաջանյանը: Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:
18:03 - 18 հոկտեմբերի, 2022
Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է նաեւ մեր սահմանագծին՝ հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտենք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, եւ որոշում է կայացվել նախնական դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկել, եկել են այդ պաշտոնյաները եւ իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումների միջոցով փորձել ենք հասկանալ մինչ այս պահը գոնե՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի բարձրագույն մարմնի այս նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը․ այս փուլում ենք այժմ․ որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա խորհրդի նիստ։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգա մեր դաշնակից պետությունները, բայց նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, եւ այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։  ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունից ՀՀ ակնկալիքներին․ «ԵՄ դիտորդական առաքելությունից ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, դերակատարաում Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում, սա լայն իմաստով, իսկ եթե մասնավորեցնենք, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս ունենա, որոնք կվկայեն, որ ՀՀ պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը, բայց նաեւ, իհարկե, այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելությունն եւ լայն իմաստով կայուն խաղաղության հաստատումը, հույս ունեմ՝ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում։
15:54 - 18 հոկտեմբերի, 2022