Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար»
 |azatutyun.am|

Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հակամարտության էջը փոխարինել փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ բարիդրացիական հարաբերություններով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Երեկ Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հետևողական է և սկզբունքային՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա»։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը Երևանին է ներկայացրել հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի թարմացված առաջարկներ, և «առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկումները շարունակելու համար»։ «Հուսով ենք, որ խաղաղության հասնելու համար մեր ձեռնարկվող քայլերին Հայաստանը վերջապես կարձագանքի անհրաժեշտ քաղաքական կամքով և պրակտիկ գործողություններով։ Հայաստանի ստանձնած պարտավորությունների անհապաղ կատարումը, Ադրբեջանի դեմ անհիմն տարածքային պահանջներից հրաժարվելը և նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու գործնական քայլերը կարևոր պայման են կարգավորման գործընթացի տրամաբանական արդյունքի հասնելու համար», - հայտարարել է ադրբեջանցի նախարարը։  
10:29 - 14 դեկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: «Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի` հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:
10:16 - 14 դեկտեմբերի, 2022
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը
 |tert.am|

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը |tert.am|

tert.am: Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Ասված է ԵՄ մամուլի ծառայության հայտարարության մեջ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի խոսնակ Ստանոն էլ Թվիթերում հավելել է, որ ԵՄ-ում մտահոգված են նաև Ղարաբաղ գազամատակարարումը դադարեցնելու մասին հաղորդագրություններով։
21:24 - 13 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ Արցախի ՆԳՆ

Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։  ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը սպասարկող ՆԳՆ ծառայողները։ Ադրբեջանն այսօրինակ սադրանքով շարունակում է խախտել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի, բժշկական պատշաճ օգնության և հումանիտար բնույթի այլ իրավունքները։ 
21:15 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։ Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։ Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է։ Արցախը տեր ունի՝ արցախցին է։ Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։ Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:27 - 13 դեկտեմբերի, 2022
 Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան

Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան

Դուք գիտեք, որ մենք մի քանի օր է գտվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ։ Դա մեզ համար ստեղծել է մեր  հարևան պետությունը՝ ճանապարհը փակելով, և այսօր էլ շարունակել է իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ։ Մի քանի ժամ առաջ դադարեցրել են նաև գազի մատակարարումը։ Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողաբար մոտենանք մեր էներգիայի ծախսերին։ Փորձենք պահպանել մեր ապրելաձևը, բայց մյուս կողմից իրականությունը այնպիսին է, որ մենք այսօր պետք է հասկանանք, որ ճգնաժամը իրականություն է դառնում բոլորիս համար։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։  Իր խոսքում նախարարը նաև հայտնեց, որ վաղվանից Ացախում կրթական հաստատությունները՝ դպրոցները, համալսարանները, որոնք ջեռուցվում են գազով, այլ ոչ թե փայտով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով։ «Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի և պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցի։ Ծանր է լինելու, բայց մենք պետք է պայքարենք ու հաղթենք։  Դուք գիտեք, որ  մենք ունենք հնարավորություն էներգիայի մի մասը պահել տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող։ Դրա համար պետք է պատրաստ լինենք և խնդրում եմ բոլորիդ խնայողական լինել, որովհետև չգիտենք, թե այս իրավիճակը որքան երար կտևի։ Մենք ուզում ենք, որ այս իրավիճակը ամբողջ աշխարհը տեսնի։ Բոլորը հասկանան, որ այս մոտեցումներով, որն իրենք են դրսևորում, անհնար է, որ մենք որևէ հարաբերություն ունենանք իրենց հետ։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորիս լինել ուժեղ և հավատալ, որ բոլորով հաղթահարելու ենք այս ամենը։ Ես վստահ եմ, որ իրենք գործել են իրենց ամենամեծ սխալը։  Մենք պետք է շարունակենք պայքարել և ցույց տալ աշխարհին, որ չնայած գտնվում ենք ճգնաժամի մեջ, բայց  շարունակում ենք աշխատել, պայքարել»,- հավելեց նախարարը։
20:04 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 13-ին ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով: «Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին, թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:  Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:  Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ: Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:
18:18 - 13 դեկտեմբերի, 2022