ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար |armenpress.am|

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա: Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում։ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել Է նա:- Մեծանում Է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ Էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո: «Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ եւ ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:32 - 09 փետրվարի, 2022
Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։ Այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով, ռազմական դաշինքի վարչական ղեկավարը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ «Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։
13:08 - 09 փետրվարի, 2022
ՀԱՊԿ-ում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀԱՊԿ-ում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ, ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահությանաշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումներիկյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ։ 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։ 3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելտեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։ 4. Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ինկետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
12:35 - 02 փետրվարի, 2022
Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|

Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս պետությունները, շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ՝ գրում է ТАСС-ը։ «Ոչ ոք պատերազմ չի ուզում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այս տարածաշրջանում ապրող այլ երկրներ: Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են: Սա պետք է հաշվի առնել և խուսափել դրանցից»,- ասել է Զասը: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, կրում են զուտ պաշտպանական բնույթ»։ «Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այս զորավարժություններն անցկացնում են իրենց տարածքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Դաշնակցային վճռականություն - 2022» ռուս-բելառուսական զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը Բելառուսի տարածքում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումների շրջանակում։
12:14 - 31 հունվարի, 2022
Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո աջակցության մեր գրավոր և բանավոր դիմումները մերժած ՀԱՊԿ-ն աշխատեցրեց իր մեխանիզմները Ղազախստանում: Հարցին, թե արդյոք Հայաստանը չէ՞ր կարող չմասնակցել այդ գործընթացին՝ մատնանշելով, որ խաթարված է մեր երկրի անվտանգությունը և, ղազախական նախադեպից ելնելով, ՀՀ որևէ իշխանություն կարո՞ղ է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին, այսօր հրավիրված ասուլիսին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Երկու տարբեր հարցեր են: Նախ՝ մենք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր գործիքակազմը: Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի էին ենթարկվել Կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ էր տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, ՀՀ-ում իշխանության, Կառավարության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, և ուժային ոչ մի գործողություն չի ձեռնարկվել: Մենք ցույց ենք տվել ներքաղաքական, ներքին խնդիրներ լուծելու մեր գործիքակազմը:  Ասում են՝ 2018 թվականին ինչո՞ւ ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց. որովհետև 2018-ին բռնության ոչ մի դեպք չի եղել: Իսկ երբ մենք որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, այնտեղ փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր: Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել նրան, որ մենք պետք է ճգնաժամային արձագանքման մեխանիզմները կատարելագործենք, և տարօրինակ կլիներ, որ առաջին անգամ նման իրավիճակում Հայաստանն ասեր՝ ես դեմ եմ: Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ-ը լինի արդյունավետ և իրականում գործող համակարգ, և սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց Փաշինյանը:
23:04 - 24 հունվարի, 2022
Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կզրոյացվեն․ Փաշինյան  |1lurer.am|

Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կզրոյացվեն․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը շատ բարձր եմ գնահատում։ Այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ընդհանրապես կզրոյացվեն»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, դրանք դինամիկ ձևով  զարգանում են։ «Դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային, որոնք շատ կարևոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված ԵԱՏՄ-ում մեր ընդհանուր համատեղ մասնակցությամբ։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի արդյունավետ կդառնա»,- ասաց Փաշինյանը։
22:47 - 24 հունվարի, 2022
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը։ Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:53 - 22 հունվարի, 2022
Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին |armenpress.am|

Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է միակողմանի հետ քաշվեն այն տարածքներից, որտեղ մխրճվել են հայկական տարածք: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Օհանյանը նախ շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ որոշումներ չպետք է ընդունվեն առանց իրավիճակը լիարժեք ուսումնասիրելու: Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություններին՝ նա ասաց՝ ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում՝ որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: «Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա ինքը պետք է հայելային միակողմանի հետ քաշվի իր տարածքներ»,- ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի հայկական կողմը: Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծելու համար նախ հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների: «Պետք է ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով, և այդ հանձնաժողովները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ ճշգրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է՝  իր երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով, ռազմական փոքր լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունն այդ հատվածում»,- ասաց Օհանյանը: Ըստ Օհանյանի՝ այդ խառը հանձնաժողովներում ամբողջությամբ պետք է վեր հանվեն Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած իրավապայմանագրային ամբողջ դաշտը և այն ամբողջ գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների միջև: «Միայն այդպիսի լիարժեք խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի սահմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա այս պարագայում հայելային հետքաշումն անիմաստ խոսակցություն է համարում: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքին՝ նա ասաց, որ ՀՀ գործող իշխանությունը ցույց է տվել, որ ի վիճակի է աշխատեցնելու այն, Ղազախստանում աշխատեցրել է: «Այդ հարցում մենք ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է այսօր ՀԱՊԿ-ում, եթե այլ տարածաշրջանում՝ միջինասիական տարածաշրջանում ինքը կարողանում է գործարկել, ընդ որում ռազմական խաղաղապահ կոմպոնենտը, ապա պարտավոր է նաև այն գործարկել ՀՀ տարածքում: Իսկ, եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ապա ինքը պետք է բանակցի, համապատասխան մարտավարություն, ռազմավարություն, մեթոդներ մշակի՝  նրանց հետ աշխատելու»,- ասաց Օհանյանը:  
13:32 - 21 հունվարի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պնդմամբ Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Նման տեսակետ Զասը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ժամանակ։ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։ Զասը նշել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է հարկավոր։ Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ղազախստանում առկա իրավիճակն ու այդ երկրում ՀԱՊԿ առաքելությունը, ինչպես նաև Աֆղանստանում ընթացող իրադարձություններն ու ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունն այդ երկրում։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է նախորդ տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել էր սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Իրավիճակը կտրուկ լարվել էր նաև նոյեմբերի երկրորդ կեսին, երբ դարձյալ հայ-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում, ադրբեջանական սադրանքի հետևանքով, սկսվել էին մարտական գործողություններ։ Կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։
12:41 - 21 հունվարի, 2022
Մեր առաջնահերթությունը ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. ՀՀ վարչապետ

 |1lurer.am|

Մեր առաջնահերթությունը ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը, այդ թվում՝ նախագահության ժամկետում մեր առաջնահերթությունը, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա՞, թե՞ չկա: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ որ եկել է պահը, որ մենք պետք է գործողություն ձեռնարկեինք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո՛, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե, լավ է: Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են. ո՛չ, տրված չեն»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հետագա հարաբերություններին, ապա, վարչապետի խոսքով, ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չի լինի այդ որոշումը, չկայացնել դրանք:
19:31 - 19 հունվարի, 2022
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|

ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից և կտեղափոխվեն իրենց մշտական ​​տեղակայման վայրեր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հաղորդում է ТАСС-ը։ Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։ «Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։
11:57 - 17 հունվարի, 2022
Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|

Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում թելադրում է կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին մեր կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ ապահովելու հավաքական անվտանգությունը, մեր պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։ Բացի այդ, Զասը հերքել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օրինականության վերաբերյալ ցանկացած կասկած` պնդելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հորդորը բացարձակապես համապատասխանում է այդ երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է այն իրավիճակին, որը ձևավորվում էր երկրում։
12:41 - 16 հունվարի, 2022
Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն: Նա կարծիք է հայտնել, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ՝ նշելով, որ այդ խմբերը ավելի վաղ պատրաստվել են տարբեր թեժ կետերում:
13:18 - 15 հունվարի, 2022