էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառու է արել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա գրել է․«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։ Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»։
15:01 - 19 մարտի, 2020
Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ` կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»։ Պատասխանում մասնավորապես ասված է․ «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել առևտրային բանկերի, տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի վարկային պարտականությունների վերանայմանն ուղղված Ձեր առաջարկը ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ուշի ուշով հետևում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ինչպես միջազգային շուկաներում, այնպես էլ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը և այլ պայմանները փոփոխված դրամական հոսքերին համապատասխանեցնելու տարբերակներ։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջիններս շատ արագ արձագանքել են մեր հորդորին։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ առևտրային բանկերի կողմից ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները չեն կարող կրել համատարած բնույթ։ Դրանք միտված են լինելու կոնկրետ ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին՝ ելնելով իրենց գործունեության ոլորտից և դրանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված հետևանքներից։ Միաժամանակ հայտնում ենք, որ թե՛ Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները, թե՛ առանձին բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել իրենց պատրաստակամությունը աջակցելու  հաճախորդներին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական համակարգում ներկայումս տիրող իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է կիրառել ցանկացած գործիքակազմ՝ ապահովելու ինչպես իր հիմնական նպատակ հռչակված գների և ֆինանսական կայունությունը, այնպես էլ վարկառուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը»։  
17:12 - 18 մարտի, 2020
Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիտին «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշնյանին, թե ինչու է որոշվել, որ արտակարգ իրավիճակում պարեկը պիտի լինի ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց գործողությունների տրամաբանությունը եղել է հետևյալը․ հունվարի 30-ից գործող աշխատանքային խումբը փոխել է կարգավիճակը, նոր կարգավիճակով է աշխատում, և հետևաբար, գլխավոր պարեկ է Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք թիրախային աջակցություն տրվելու է մարդկանց, քանի որ այս օրերին շատերը չեն աշխատելու, վարչապետը պատասխանեց․ «Փորձեմ այս ընթացքում մեր վարած ամբողջ քաղաքականության տրամաբանությունը ներկայացնել։ Այստեղ կա երկու շահ․ մեկը Ձեր ասածն է, որ մարդը, որպեսզի գնա, իր էլեկտրաէներգիայի գումարը վճարի,  եկամուտ պիտի ստանա, երկրորդ շահը այն է, որ նա չվարակվի կորոնավիրուսով։ Եթե մենք այս երկու մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու, և դրա համար մենք փորձում ենք այպիսի լուծումներ։  Մենք չենք ասել՝ վերջ, բոլոր ռեստորանները Հայաստանում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ այդ միջոցը պետք է արդրացված և արդյունավետ լինի, որովհետև երբ այդ բոլոր ռեստորանները փակում ենք, այդ բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ դուք այդտեղից եկամուտ չեք ստանալու։ Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի»։ Իսկ Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք մարզերն ապահովված են լինելու վարակն ախտորոշող թեստերով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միայն թեստ ունենալը բավարար չէ, պետք է լինեն նաև ախտորոշող լաբորատորիաներ, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահին երեքն են։ «Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմն արդեն ցուցումներով հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։
20:12 - 16 մարտի, 2020
ԿԲ-ն բանկերին պետք է հորդորի առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցնել. Էդմոն Մարուքյան |aysor.am|

ԿԲ-ն բանկերին պետք է հորդորի առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցնել. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am:   ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշել է.«Բազմաթիվ զանգեր ենք ստանում քաղաքացիներից, օրինակ՝ դպրոցներում «վինետկաներ» պատրաստող մի ֆոտոնկարիչ դիմել է ինձ։ Նա այդ գործի համար վարկ ունի վերցրած, փոքր բիզնես ունի։ Հիմա մարդն ասում է՝ քանի որ դպրոցները փակվել են, ինքը չի կարող լուսանկարել, բայց վարկի օրը մոտ է։ Նույնը՝ վարկով մեքենա վերցրած, տուրիստներ տեղափոխողները, փոքր հյուրատներ ու սննդի կետեր ունեցողները։ Ուզենք, թե չուզենք՝ մեր տնտեսությունը պետք է վերափոխումների ենթարկվի։Ես չէի ուզի, որ որևէ մեկը մտներ բանկերի սև ցուցակի մեջ։ Ես գրություն եմ պատրաստել ԿԲ նախագահի անունով։ Նպատակս այն է, որ ԿԲ նախագահը, ԿԲ խորհրդի հետ միասին, քննարկեն այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, վարկային կազմակերպություններին հորդորեն, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն՝ մինչև կյանքը հունի մեջ կընկնի, և տնտեսությունը կսկսի գործել»։
14:29 - 13 մարտի, 2020
Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, և մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել և հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետևյալ կարևորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարևոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ։ Սա իսկապես ազգային անվտանգության հիմնախնդիր է, որը ենթադրում է բոլոր հնարավոր ռեսուրսների գերկենտրոնացման անհրաժեշտություն։ Եկե՛ք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Հետգրության փոխարեն ուզում եմ հիշեցնել, որ մենք ժամանակին բազմիցս հորդորել էինք դադարեցնել Իտալիայից Հայաստան բոլոր թռիչքները, բայց մեր հորդորներն այդպես էլ անհետևանք մնացին»։
11:38 - 12 մարտի, 2020
Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա, այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասաց նա։Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանեց՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասաց բանախոսը։ Մարուքյանը նաև հավելեց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 
13:20 - 09 մարտի, 2020
Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ատելության խոսքի, երբեմն՝ բռնության կոչերի տարածման պատասխանատու է համարում իշխանությունը, իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ բազմաթիվ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարի համար, իսկ մեղադրանքը, թե իշխանությունը դա խրախուսում է, համարում է  զրպարտություն: Պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է քրեականացնել ատելության խոսքը՝ բռնության հրապարակային կոչը, քարոզը: Մարուքյանի կարծիքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ  իշխանությունը ատելություն չի քարոզում, սակայն իշխանության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները չեն դատապարտում այդ խոսքը: Մարուքյանի կարծում է, որ այդ խոսքը չեն դատապարտում, քանի որ դա նրանց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց ուղղված ելույթներից հետո բազմաթիվ նամակներ են ստանում՝ տարբեր պիտակավորումներով, սպառնալիքներով: Դրանցից մեկով արդեն քրեական գործ է հարուցվել: Մարուքյանի կարծիքով՝ այդ մարդիկ իշխանությանն են աջակցում: «Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ այդ հայհոյանքով, զրպարտության խոսքով: Եվ դրան  գումարվում ձեզ աջակցող Յութուբի ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում, որոնք ամեն օր վարկաբեկում, զրպարտում ենք մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին: Նա կատեց, որ երբ օրեր առաջ Էջմիածնում որոշ մարդիկ հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի իբր թաղումն էին կազմակերպել, ոչ ոք, այդ թվում ոչ մի պատգամավոր չդատապարտեց դա: «Եթե մի «այո»-ի կողմնակից քարով տա «ոչ»-ի կողմնակցի գլխին, սպանի, ով է պատասխան տալու: Դուք եք դրա պատասխանատուն, դուք եք դա խրախուսում, ժպտում դրա վրա: Ձեզ աջակցող մեդիան է դա տարածում»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դրա պատասխանատուն իշխանությունն է: Նրա կարծիքով՝ եթե անգամ ատելության խոսք է տարածում  նախկին իշխանությունը, միևնույն է նորից իշխանությունն է պատասխանատու:  «Դուք եք այսօր իշխանություն, դուք պետք է կարգավորեք, մենք չենք կարող կարգավորել»,-ասաց Մարուքյանն ու կոչ արեց իշխանությանը պայքարել դրա դեմ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սարգիս Խանդանյանն իր ելույթում անդրադառնալով արտահայտված կարծիքին՝ հաստատեց, որ իսկապես երկրում մթնոլորտի համար պատասխանատուն իրենց քաղաքական ուժն է: «Եվ դրա համար մենք ջանքեր ենք գործադրում: Եվ այդ ջանքերի օրինակներից մեկն է, որը ներկայացրել է կառավարությունը: Մենք դատապարտել ենք ու դատապարտում ենք ատելության խոսքը»,-ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ դրա օրինակներից մեկն էլ այն հայտարարությունն է, որն իրենց խմբակցության պատգամավորները տարածել են, և դրա հիմքով ստեղծվել է ԱԺ ատելության խմբի դեմ պայքարի հանձնաժողովը: Պատգամավորը նկատեց՝ այդ հանձնաժողովից դուրս են եկել  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած դրվագին՝ Խանդանյանը նշեց. «Դուք ԱԺ ամբիոնը օգտագործում եք զրպարտություն և սուտ տարածելու համար: Եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք, այլապես Ձեր հայտարարությունները նման են զրպարտության և ստի»:
16:32 - 05 մարտի, 2020
Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան

Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում որպես լավ լուր հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի հետևել 1500 ընտրատեղամասից:  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ. «Լավ լուր կառավարությունից Մոտ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 05-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով: Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից): Այլ մանրամասները՝ ստորև»:
20:55 - 04 մարտի, 2020
Տեղեկություն կա նաև պատգամավոր նախկին նախարարի մասին. Փաշինյանը` ծրարով գումար ստանալու վերաբերյալ |armenpress.am|

Տեղեկություն կա նաև պատգամավոր նախկին նախարարի մասին. Փաշինյանը` ծրարով գումար ստանալու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ օպերատիվ տեղեկություն կա այն մասին, որ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորները նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ծրարով գումարներ են ստացել: Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 4-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ներկայիս կառավարության անդամները ծրարով գումար են ստանում: «Այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մարդկանց մասին: Ես չէի ուզում այդքան բացել այդ թեման, բայց այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, որոնք հիմա Ազգային ժողովի պատգամավոր են: Ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, հարցրել` տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, որովհետև այդ հարցով զբաղվելու համար կան մարմիններ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց զբաղվել այդ տեղեկություններով:
18:31 - 04 մարտի, 2020
Մարուքյանը կողմ է ապօրինի գույքի բռնագանձմանը, բայց տեսնում է որոշակի երաշխիքներ ամրագրելու կարիք |armenpress.am|

Մարուքյանը կողմ է ապօրինի գույքի բռնագանձմանը, բայց տեսնում է որոշակի երաշխիքներ ամրագրելու կարիք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կողմ է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, սակայն կարծում է՝  օրենքով պետք է ամրագրվեն երաշխիքներ, որ այն քաղաքական նպատակներով չի կիրառվի, և որևէ անմեղ մարդ չի տուժի: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում փաթեթի քննարկմանը: «Շատ կարևոր մեխանիզմ է քննարկվում: Մի բան ակնհայտ է, որ անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պետք է կիրառվի, և այն այլընտրանք չունի: Բայց հայտնի սկզբունք կա, որ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան մեկ անմեղ մարդ պատժվի: Այս առումով ընդդիմության բարձրացրած հարցերը վերաբերում են մեխանիզմներին, այսինքն՝ սույն ընթացակարգերը ներդնելիս այնքան երաշխիքներ պետք է ապահովեն, որ որևէ անմեղ մարդ չտուժի, և այս մեխանիզմը չդառնա քաղաքական որևէ ձևով կիրառելի գործիք»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ այս առումով նախագիծն ունի թերություններ, որոնց վերաբերյալ պատրաստվում են ներկայացնել առաջարկություններ: Անդրադառնալով նրան, որ նախագծով սահմանվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն դրամը, Մարուքյանն ասաց՝ շեմը շատ ցածր է: ԼՀԿ-ի կարծիքով, շեմը պետք է սահմանվի նախագծի նախնական տարբերակում նշված 50 միլիոն դրամը: Նա շեշտեց՝ մյուսն այն երաշխիքներն են, որ պետք է տրվեն քաղաքական իշխանության կողմից: «Այսինքն, երբ մենք նախարարին հարցեր ենք տալիս, և նախարարն ասում է, որ այդ ձևով չի կիրառվի, այդ «ոչ»-ը պետք է օրենքում ամրագրված լինի»,-ասաց նա ու շեշտեց՝ թալանը պետք է վերադարձվի, դրանում երկու կարծիք չկա և չի կարող լինել: Մարուքյանը նկատեց, որ Հայաստանում պետական գույքեր են սեփականաշնորհվել և դրանք առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնան: Էդմոն Մարուքյանը անդրադարձավ հայտնի հաջողակ գործարարներին, որոնք, Մարուքյանի գործով, դարձել են Հայաստանի հաջողակ գործարարներ՝ նախորդ իշխանության հետ և նոր իշխանության օրոք էլ շարունակում են լինել հաջողակ գործարարներ: «Այդ մարդկանց կենսագործունեությունը նայում ես տեսնում, որ փոխկապակցվածություն կա շատ բարձրաստիճան անձի հետ: Ստացվում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է հաջողակ հարազատին, որն էլ դարձել է հաջողակ գործարար, և այսօր էլ հաջողակ գործարար է»,-ասաց նա ու շեշտեց՝ այդ հանգամանքը պետք է ուսումնասիրվի:
16:07 - 04 մարտի, 2020
Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մենք մի գործառույթ ենք ստանձնել, որ անընդհատ մարդկանց մոլորություններից փորձում ենք հետ բերել: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ հայտարարգրեր է ստուգելու: Նա նշեց, որ բարեվարքությունը վեթինգի գործընթացի մասին է, դատավորների զտման մասին է: Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս փաթեթի փոփոխությունները առանձին պետք է բերվեր, ոչ թե փաթեթով: «Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից: Այն, որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք, որ բոլոր դատավորները կոռումպացված են, մեկ էլ վերջին լսումներին ասում եք՝ 10 տոկոս դատավորներին, որ մաքրենիք, ամեն ինչ կդզվեր, բա բոլոր դատավորներին ո՞ւր եք անվանարկում»,-ասաց նա և նշեց, որ իրենց առաջարկությունները դեռ կներկայացնեն:
13:10 - 04 մարտի, 2020
«Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի. Էդմոն Մարուքյան |aysor.am|

«Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՅԴ հետ լծվել են «ոչ»-ի քարոզարշավին: ««Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի», - ասաց Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա նշեց՝ ընտրական գործընթացը պիտի կազմակերպվի և կան հանձնաժողովներ, որտեղ պետք է մարդիկ նշանակվեն աշխատելու համար: «ԼՀԿ-ն ասել է՝ դեմ չէ, որ իր միջոցով լիցենզիա ստացած մարդիկ գնան ու այդ օրն աշխատեն պետության համար: Դա ապաքաղաքական գործ է, նրանք քարոզիչ չեն, որ այդ օրը քարոզեն, հետևելու են արդարությանը: Իշխանական ճամբարից «հայ-հույ», խառնվել են իրար: Տպավորություն է մոտս, որ մարդիկ վախում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ են ներգրավվում, կարո՞ղ ա ուզում եք կեղծեք հանրաքվեն՝ վախենում եք», - ասաց Մարուքյանը:  
11:32 - 25 փետրվարի, 2020
Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»,- գրել է նա։
09:27 - 23 փետրվարի, 2020

Չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությանը, թե կուսակցականացված Սահամանդրական դատարանը խոչընդոտում ու կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը Հայաստանում: «Նրա հայտարարությունն իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, որ Գերմանիայում նստած՝ մարդիկ չգիտեն այդ մասին: Ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մի ռեֆորմ, որը դատարանը տապալել է: Չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք վերջին երկու տարիներին քաղաքացիներին կեղեքելու դեպքեր, որևէ օրինակ չի բերվել: Ինչ վերաբերում է դատարանի կուսակցականացմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա ՄԻԵԴ դատավոր է եղել, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին: Եվ չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ՍԴ դատավորները տարբեր նախագահների օրոք նշանակված դատավորներ են: «Այսինքն՝ ըստ էության, եթե միայն Հրայր Թովմասյանին նկատի ունեն, որ, այո, ԱԺ դահլիճից դարձավ դատավոր, բա մնացա՞ծը: Մենք ուղղակի չգիտենք որևէ բարեփոխում, որը ՍԴ-ն այսօրվա դրությամբ տապալել է»,- ասաց Թանդիլյանը:
12:10 - 14 փետրվարի, 2020