Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 50, 110 շենքեր, Սայաթ Նովա պող. 18 շենք, Չարենցի փ. 4 շենք, Չարենցի փ. 68-113 սեփական տներ, Չարենցի 1-ին նրբ․ 11-103 սեփական տներ, Թումանյան փ. 9ա շենք, Թումանյան անցուղի Բայրոնի փ. 2/1 շենք, Այգեստան 6փ․ 36, 38 սեփական տներ, Այգեստան 9փ. 65 շենք, Շահինյան փ. 1-23 սեփական տներ, Ձորագյուղ 21/1 սեփական տուն, Կիլիկիաև Նորագյուղ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Սունդուկյան փ. 29 շենք, Հփ. 3 շենք, Դ.Անհաղթ փ. 16, 18 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 11 շենք, Այգեձոր փ. 70 շենք, Սունդուկյան փ. 17 շենք, 1-2 մուտքեր, Կոմիտասի պող. 52 շենք, Ռայնիսի փ. 17, 26 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 29 շենք, Փափազյան փ. 17 շենք, Ա. Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փ. 21 շենք, Արաբկիր 43փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 45/20, 45/21 շենքեր, Մանթաշյյան փ․4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Շահամիրյանների փողոցի սեփական տներ, Եղբայրության փ․ 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 27, 37 շենքեր, Սիլիկյան 5, 7, 9, 11, 12, 13 փողոցներ, Հաղթանակ 1, 4, 6 փողոցներ մասնակի, Տիչինայի փողոց մասնակ, Նորք Մարաշ՝ Նորքի 13փ. 99-155; 15փ.1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Ն 17 փողոց 2-րդ նրբ․ 2-22ա սեփական տներ, Նորքի 1, 9, 11 փողոցների սեփական տներ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 3 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/3 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գայի պող. 51 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ 67/1 շենքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 9 (2/13), Դուշամբեի փ. 9 (4/1) շենքեր, Ավան՝ Բաբաջանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Շղարշիկ, Եղնիկ և Իրինդ գյուղեր, 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, 12։00-16։00 Արզնի համայնք 5, 10, 12 փողոցներ, Փոստ, Գյուղապետարան, “Վիվասել ՄՏՍ” ընկերության բջջային կայան, Գեղարքունիքի մարզ․ 11։00-13։00 Մարտունի համայնք մասնակի, 13:30-16:30 Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն համայնքներն ամբողջությամբ, Վարսեր համայնք մասնակի, Լճաշենի զինմաս, Արա Արեգ, Քյավառ Նաիրի, Ռանչպար, Բաղդար, Նոյ Լենդ ՍՊԸ-ներ, Լեվ Լեն, Գազ Ամա, Հուսիկ Սեդրակյան ԱՁ-ներ, Լճաշենի պոմպակայանը, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն,Վեոն Արմենիա, Վիվասել ՄՏՍ, Յուքոմ ընկերությունների բջջային կայաններ, Սևանա լճի Լճաշեն–Նորաշեն հատվածի ափամերձ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղի արևելյան մաս, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ցողամարգ գյուղ մասնակի, 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան, Մարմաշեն և Հայկավան գյուղեր, Գյումրի քաղաք, Մուշ-1, Մուշ-2, Շերամ և Շիրակացի թաղամասեր, Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Շաքի գյուղ մասնակի, 16:00-17:00 Իշխանասար գյուղ:
09:16 - 11 սեպտեմբերի, 2020
Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Փարպեցի փ. 9, 9Ա, 11, 13 շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի, Թումանյան փ. 19, 39 շենքեր, Թումանյան 2-րդ փակ 1 շենք, Սարյան փ. 1, 1ա, 20 շենքեր, Պուշկին փ. 49 շենք, Փարպեցի փ. 14, 16, 20, Պուշկին 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Քոչար փ. 8 շենք, Ա.Խաչատրյան փ. 20 շենք, Ա.Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19փ. 6 շենք, Բաղրամյան պող. 62 շենք, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 34ա շենք, Արաբկիր 27փ. 6/2 շենք, Արաբկիր 43 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 21, 23 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 2, 6 շենքեր, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց պող․ 12 շենք, Մանթաշյան փ․ 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փ. 1-ին նրբանցքի սեփական տներ, Մխչյան, Բայդուկովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 38 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 3/6 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ,՝ Գյուլիքևխյան փ. 3 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 3 շենք, Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 9 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 53, 67/1 շենքեր, Ավան՝ Բրյուսով թաղ․ 66 շենք, Ավան՝ 6փ. 18-29 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Ագարակ և Աղձք գյուղեր, 11:00-17:00 Ռյա Թազա, Միրաթ, Մելիքգյուղ, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան․ Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։30 Սևան քաղաք, Նաիրյա փ. 148, 150, 152 շենքեր, ՀՀ ԱԻՆ-ի թիվ 33 ՀՓՋ-ն, «Արարատբանկ» ընկերություն, «Ամալ» մարկետ, «Ն.Սարգսյան» և «Գ.Սահակյա» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:30–16:30 «ԱԲԶ», «Գեգա Սթար», «Այ Էմ Սի» և «Անի» ՍՊԸ-ներ, «ԱԲԶ», «Եր Ռու», «Ալպրիս» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղ կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք, Կամո փողոց մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, 11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք, 1, 2, 3, 4 փողոցներ, Իսրաելյան փողոց մասնակի, Գ.Լուսավորիչ փողոց, Սիսական փ. 9, 11, 13, 15, շենքեր, Դուրյան փ. 2 շենք, 11:30-12:30 Սիսիան քաղաք, Անդոկ Իշխանի Գավիթ փողոց, Սիսական փ. 31, 39, 41, 43, 45, 46, 47, 49 շենքեր, Ա.Մանուկյան փողոց մասնակի, 13:00-14:00 Սիսիան քաղաք, Մյասնիկյան, Ադոնց, Սիսական, Ա.Մանուկյան փողոցներ մասնակի,Ադոնցի նրբանցք, 14:30-15:30 Սիսիան քաղաք, Շիրակ փողոց, 11:00-17:00 Դարաբաս, Լոր, Գետաթաղ, Շենաթաղ, Լծեն գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 11:30-16:00 Տաթև, Սվարանց, Քաշունի, Տանձատափ, Տանձավեր, Աղվանի գյուղեր և հարակից ոչ-բնակիչ-բաժանորդներ, 10:30-12:00 Անդոկավան գյուղ մասնակի:
09:36 - 10 սեպտեմբերի, 2020
Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Դավթաշեն 1-ին թաղ․ 39 շենք, Դավթաշեն 3-րդ թաղ․ 30 շենք, Նազարբեկյան փ. 12 շենք, Աբովյան փակուղու բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 3, 5, 5ա, 20, 22 շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ շենքեր, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Սարյան փ. 33 շենք, Պարոնյան փ. 14, 16 շենքեր, Մաշտոցի պող. 1, Պարոնյան փ. 1 շենքեր, Զաքյան փ. 8 շենք, Խորենացի փ. 9 շենք, Ձորագյուղ փ. 21/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վաղարշյան փ. 24 շենք, Արաբկիր 21փ. 2 շենք, Ա.Ավետիսյան փ. 70 շենք, Գյուլբենկյան փ. 2 շենք, Կասյան փ. 6 շենք, Քանաքեռ ՀԷԿ 5, 7, 9 շենքեր, Բաղրամյան պող. 43 շենք, Այգեձոր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 29 շենք, Ա.Ավետիսյան փ. 78 շենք, Սուրենյան փ. 2, 11ա շենքեր, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 1/2, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Եղ․ Թադևոսյան փ․ 3, 5, 7 շենքեր, Եղ․ Թադևոսյան փողոցի սեփական տներ, Գորգագործների փ․ 21, 26 շենքեր, Գորգագործների փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ի զանգ.՝ Նանսենի 1-ին նրբ․ 2 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/1 շենք, Ն․ Ստեփանյան փ. 3/6 շենք, Նորք 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 10 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 45 շենք 7, 8 մուտքեր, Ավան՝ Պաշտպանության նախարարության շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բրյուսովի փ. 65 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 7 (2/4) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7 և 5 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան․ Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյան, Չարենց, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Բալահովիտ գյուղ մասնակի, 11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-14։00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, 13։00–16։00 Կարենիս գյուղ, «Ավետարանի Հավատքի Քրիստոնեական Եկեղեցի»-ին, «Արտսոն» ՍՊԸ, «Յուքոմ» բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Գեղարքունիքի մարզում՝ 11։00–15։00 Սարուխան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և “Վիվասել-ՄՏՍ” և “Վեոն-Արմենիա” բջջային կապի օպերատորներ, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղ Մանուշակ ճամբարի թաղամաս, 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան, Մարմաշեն և Հայկավան գյուղեր, Գյումրի քաղաք Մուշ-1, Մուշ-2, Շերամ և Շիրակացի թաղամասեր, Լոռու մարզում՝ 10:30-15:30 Վահագնի գյուղ, 10:00-16:00 Քարկոփ գյուղ, Սյունիքի մարզում՝ 10:30-11:30 Սիսիան քաղաք, Տեր-Ղազարյան, Գ.Լուսավորիչ փողոցներ, Ադոնց փ. 3, 6 և Սիսական փ. 19 շենքեր, 12:00-13:00 Սիսիան քաղաք, Ա.Մանուկյան, Շահումյան փողոցներ մասնակի, Ադոնցի նրբանցք, Լալայան, Արցախ և Աբովյան փողոցներ, 13:30-14:30 Սիսիան քաղաք, Եսենին, Մ.Գորկի փողոցներ մասնակի, Ն.Ստեփանյան փողոց, 15:00-16:00 Սիսիան քաղաք, Սպանդարյան, Կոմիտաս, Շահումյան, Մ.Թանգի, Հ.Որոտնեցի փողոցներ մասնակի, 10:00-13:30 Գորիս քաղաք, Հին վանքի տափ թաղ. 175, 177, 179 շենքեր, 14:30-17:30 Գորիս քաղաքի Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիք փողոցներ մասնակի, 13:00-17:00 Իշխանասար գյուղ, 10:00-17:30 Տեղ գյուղ մասնակի:
09:03 - 09 սեպտեմբերի, 2020
Պետությունը ձեռնամուխ է եղել Սևանում ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Պետությունը ձեռնամուխ է եղել Սևանում ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Երեկ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան, որտեղ նախատեսվում էր պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողում։ Այս մասին նախարարը հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում։ «Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը: Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ ծանոթացա հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցի մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան: Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով , տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ։ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում ծանոթացա արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ․ ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։ Որպես այցի եզրափակում ներկա գտնվեցի մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։ Շեշտեմ, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան»ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում»։
08:55 - 02 սեպտեմբերի, 2020
Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։ Շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետևել են ձկների կերակրկման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։ Այնուհետև փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի և տեղափոխում ցանցավանդակների միջև: «Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ է․ այստեղ ենք՝ հետևելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է Հանրապետությունում և տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման և արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը», - նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սևանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։      Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։    Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուսը մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլև արդյունագործական կարևոր նշանակություն։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի և ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման և աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։ 2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ և ձկնամթերք և, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաև այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաև արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։ Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։
11:11 - 25 օգոստոսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Թումանյան փ. 28/20 շենք, Աբովյան փ. 11, 13 շենքեր, Թամանյան փ. 2ա շենք, Սայաթ Նովա պող. 21ա շենք, Սարյան փ. 26 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կողբացի փ. 1ա շենք, Արամի փ. 24, 24ա, 26շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Բաղրամյան պող. 21 շենք 5-րդ մուտք,Սունդուկյան փ. 7 շենք 7-րդ մուտք, Դրոյի փ. 8/1 շենք, Ա.Սերոբ փ. 5, 5ա շենքեր,Կոմիտասի պող. 48, 48ա շենքեր,Արղության և Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի փողոցի սեփական տներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 13 շենք, Չեխովի 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց պող. 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Չեխովի 11, 12 շենքեր, Մանթաշյան 42, 50 և Շևչենկոյի փ. 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ. 54, 56, 58, 60, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձոր-1 թաղամաս, Բաշինջաղյան 2 նրբ. 6 շենք, Դավթաշեն 3 թաղ. 30 շենք, Նազարբեկյան 11 շենք, Դավթաշեն 1 թաղ. 37, 38 շենքեր, Դավթաշեն 1 թաղ. 39 շենք, Դավթաշեն 4 թաղ. 2 շենք, Գյուլիքևխյան փ․ 1, 2, 3, 5, 7, 9 շենքեր, Գյուլիքևխյան նրբ․1, 3, 4, 5, 6, 9, 11, 45 շենքեր, Ա․ Հովհաննիսյան 4, 6, 6/1, 8, 8/1, 10, 12, 14 շենքեր, Գայի պող․ 37, 39, 41, 43, 51, 53 շենքեր, թիվ 150 դպրոց, թիվ 106 և 261 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գայի փող․ 26, 32շենքեր, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան 11 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի 27 շենք, Ավան՝ Խուդյակովի փ․ 84/1շենք, Ավան՝ Աճառյան փ․ 1 շենք, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ Բաբաջանյան փ.4 (2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-16։00 Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Արագածոտն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղաշեն, Կամարիս և Կապուտան գյուղեր՝ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։00 Դդմաշեն և Զովաբեր համայնքներն ամբողջությամբ, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերություննրի բջջային կայաններ, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաք` Գ. Նժդեհ փողոց միջնամաս, Ն. Շնորհալի և Շչեդրին փողոցներ:
09:26 - 21 օգոստոսի, 2020
Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացվել է․ Գեղամասարի բնակիչները և Սոթքի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպման մասին |factor.am|

Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացվել է․ Գեղամասարի բնակիչները և Սոթքի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպման մասին |factor.am|

factor.am: Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի մոտ 200 բնակիչները առավոտյան ժամը 7։00-ին փակել էին Վարդենիս- Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը։ Ակցիայի մասնակիցներից Սևակ Խաչատրյանը, որը Սոթք համայնքի բնակիչ է, նշեց, որ իրենց հիմնական պահանջը մեկն է՝ օդի և ջրի աղտոտվածության խնդրի կարգավորումը. Նրա խոսքով՝ 8։30-իսահմններում ճանապարհը բացվել է:  «Հեռախոսային խոսակցության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքի ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու և խնդրի լուծումների շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։ Պայմանավորվածությունից հետո բացեցինք ճանապարհը»,- նշեց բնակիչը։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
15:50 - 18 օգոստոսի, 2020
Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ. Վարչապետն ամփոփեց Գեղարքունիք կատարած այցը

 |armenpress.am|

Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ. Վարչապետն ամփոփեց Գեղարքունիք կատարած այցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք կատարած այցից հետո ընդգծեց, որ Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման և լուսավորության համակարգերով: Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը Փաշինյանը նշեց, որ Գեղարքունիք կատարած այցը բավական տպավորիչ է ստացվել: «Մենք 2018թ. ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Վարդենիսից դեպի Շողակաթ եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել, բայց հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել: Մի կտոր էլ կա ճանապարհի, որը քանդված է, սողանքային գոտի է և պետք է ավելի հիմնավոր կառուցել: Մենք կարող ենք ասել, որ այսօր Սևանի շուրջ ճանապարհն ամբողջությամբ հասանելի է: Տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է: Այդ բանաձևի անունն է՝ սուբվենցիոն ծրագրեր»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետագայում այց կկատարի նաև «Սևան» ազգային պարկ:
19:02 - 17 օգոստոսի, 2020
Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|

Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցելության ընթացքում արձանագրեց, որ Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները: Այս մասին Փաշինյանը նշեց Շողակաթ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալուց հետո: «Մյուս տարի Սևանի շուրջ անցանելիության խնդրի լուծումն ամբողջացնելու ենք: Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները ստեղծված են: Արևելյան ափին գրեթե ոչինչ չկա, այստեղ ներդրումային նոր կուլտուրա պետք է ներդնենք: Էկոտուրիզմի տրամաբանության մեջ անսահմանափակ պոտենցիալ կա»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
17:50 - 17 օգոստոսի, 2020
Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ, այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ։ Մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ։ Մի փոքր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չէ։ Այնպես որ, խնդիր ենք դրել, որ Սևանի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի»,- ասաց վարչապետը։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի արդեն ավարտվել է ասֆալտապատումը, մնացել է 20 կմ տարածք՝ Վարդենիս-Շորժա հատվածում։ Ըստ նրա՝ ասֆալտապատումն իրականացվում  է բարձր չափանիշներով։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ այս տարի 55 կմ հատված է ասֆալտապատվել Սևանի շուրջ։
15:14 - 17 օգոստոսի, 2020
Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։ Նրան ուղեկցում են մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «2018 թվականին բարեկարգվել է այս մանկապարտեզի բակը։ 2019 և 2020 թվականներին գյուղում իրականացվել է 7 սուբվենցիոն ծրագիր՝ 4-ը նախորդ տարի, իսկ 3-ն՝ այս։ 2019-ին Լճաշենում ասֆալտապատվել է ճանապարհը, գյուղի լուսավորությունն է ապահովվել, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվել են։ 2019 թ. մի հետաքրքիր սուբվենցիոն ծրագիր էլ ենք փորձել իրականացնել՝ թանգարանն է վերանորոգվել, ուղղակի համավարակը մի փոքր խանգարեց դրա գործելուն»,- նշեց Սանոսյանը՝ ներկայացնելով գյուղում կատարվող և կատարվելիք աշխատանքները։ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի գյուղի լուսավորության հարցը։ «Գլխավոր և երկրորդային փողոցներում ամբողջությամբ փոխվում է լուսավորությունը՝ այստեղ սյուներ չեն եղել, նորերն են դրվում»,- ասաց ՏԿԵ նախարարը։ Մուտք գործելով մանկապարտեզ՝ Փաշինյանը շրջեց շենքում, որտեղ աշխատակիցն ամբողջությամբ ծանոթացրեց բոլոր մանրամասներին։ Դիմելով մանկապարզի աշխատակցին՝ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատող և չաշխատող ծնողներին վճարվող նպաստներին: «Վերջերս ժողովրդագրական վիճակի վերաբերյալ որոշումներ ենք կայացրել՝ գյուղական համայնքներում աշխատող ծնողներին նշանակել ենք կրկնակի ավել նպաստ՝ 53 հազար դրամ, իսկ չաշխատողներին՝ 26 500 դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով Վարչապետին՝ Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, նշեց, որ իրենց գյուղը խմելու, ոռոգման ջրի, լուսավորության հետ կապված խնդիրներ չունի։ «Մեզ մոտ աղբահանության հարցն էլ ամբողջությամբ լուծված է: Ունենք երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցներ, թանգարան, մշակույթի տուն, հրապարակ ու զբոսայգի կա։ Սակայն մենք ունենք հիմնական խնդիր՝ չմշակվող հողեր ունենք, որոնք պետք է մշակել, մեր բնակիչների զբաղվածության հարցն ենք ցանկանում լուծել»,- ասաց Մարգարյանը։
13:23 - 17 օգոստոսի, 2020