Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից: Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:
17:50 - 03 մարտի, 2021
Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

tert.am: Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
13:19 - 03 մարտի, 2021
Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»: «Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:06 - 26 փետրվարի, 2021
Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Մելքումյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը, կարևորել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:Դեսպան Ֆան Յոնգը կարևորել է եռակողմ հայտարարության ստորագրումը և հույս հայտնել, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Հանձնաժողովի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվել է, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար: Անդրադառնալով խորհրդարանների միջև համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև:
15:59 - 24 փետրվարի, 2021
Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում է միանալ իրանական և ռուսական ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նավատորմն ուժեղագույններից մեկն է տարածաշրջանում:Խանզադին նշել է նաև, որ Չինաստանի ռազմածովային ուժերից հայտարարել են, որ չինական Նոր տարվա տոնակատարությունից հետո իրենք ևս կմիանան ընթացիկ զորավարժություններին:Կոնտրծովակալի խոսքով՝ այս օրերին ընթացող զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հավաքական անվտանգություն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսում կայուն անվտանգություն ապահովելն է:
10:23 - 17 փետրվարի, 2021
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են: «Հայաստանն  ու Չինաստանը  ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020թ., չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար: ՉԺՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած  տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը: Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը: Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին: Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո - 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:  
18:09 - 09 փետրվարի, 2021
«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները
 |tert.am|

«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի`փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիբբին` ճեպազրույցի ժամանակ: «Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու մեր ունակությանը»,- մանրամասնել է Քիրբին:Վերջին անգամ 3 երկրների միջև ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս ժամանակ իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական բնույթ կկրեն:
10:55 - 09 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Չինաստանի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունեց Չինաստանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կարևորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջև՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների և պատվիրակությունների միջև: Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաև նշեց Ազգային ժողովի և դեսպանության միջև ակտիվ ու արդյունավետ շփումները: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարևորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար: Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Ա. Միրզոյանը բարձր գնահատեց նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին փոխանցեց իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները: Դեսպանը վստահեցրեց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները: Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տկն. Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտեց, որ վերջինս հիացած էր Հայաստանով և հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն հայտնվեց էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց փոխադարձ այցերի նշանակությունը և Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշեց, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծեց, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը: Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշեց նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին: Հանդիպման ավարտին Ա.Միրզոյանը շնորհավորեց դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ: 
16:31 - 05 փետրվարի, 2021
Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին |armenpress.am|

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել Է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին: Այդ մասին նա գրել Է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական հրատարակության փետրվարյան թողարկման համար հոդվածում: Ռիչարդը նշում Է, որ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից ի վեր Պենտագոնը չի քննարկել միջուկային տերությունների հետ ուղղակի ռազմական բախման հավանականությունը, բայց այժմ իրադրությունը փոխվել Է: «Առկա Է այն բանի իրական հնարավորությունը, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ իրական ճգնաժամը կարող Է արագորեն վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, եթե, նրանց կարծիքով, սպառազինության սովորական տեսակների կիրառմամբ հարվածքի դեպքում սպառնալիք առաջանա քաղաքական կառուցվածքի կամ պետության համար»,-հայտարարել Է Ռիչարդը: Ծովակալի խոսքով՝ չի կարելի բացառել, որ պոտենցիալ հակառակորդը կորոշի միջուկային զինանոց օգտագործել: Ինչպես կարծում Է Ռիչարդը, քանի դեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կենտրոնացել Է ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանն ու Չինաստանն սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել՝ միջազգային նորմերին մարտահրավեր նետելով ուժային միջոցներով, որոնք չեն եղել սառը պատերազմի թեժ ժամանակներից ի վեր: Նման գործողությունները, ամերիկացի ծովակալի կարծիքով, չպետք Է առանց պատասխան մնան Վաշինգտոնի կողմից: «Մենք պետք Է ակտիվորեն մրցակցենք նրանց ագրեսիան զսպելու համար»,-գրում Է Ռիչարդը: Բացի այդ, նա նշել Է Չինաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների «սթափեցնող» աճը: Մասնավորապես, Ռիչարդը մանրամասնորեն նկարագրել Է Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացումը եւ Մոսկվայի կողմից նոր սպառազինությունների մշակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:03 - 03 փետրվարի, 2021
«Չինաստանը երբեք չի ցանկացել մարտահրավեր նետել ԱՄՆ-ին կամ գրավել նրա դիրքն աշխարհում». չինացի բարձրաստիճան պաշտոնյա |tert.am|

«Չինաստանը երբեք չի ցանկացել մարտահրավեր նետել ԱՄՆ-ին կամ գրավել նրա դիրքն աշխարհում». չինացի բարձրաստիճան պաշտոնյա |tert.am|

tert.am: Չինաստանը երբեք չի ձգտել մարտահրավեր նետել կամ զբաղեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը աշխարհում և մտադրություն չունի կիսել ազդեցության ոլորտը Միացյալ Նահանգների հետ: Նման տեսակետ է հայտնել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, երկրի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:«Չինաստանը երբեք չի խառնվել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում` ԱՄՆ ընտրություններին, երբեք իր զարգացման մոդելը չի խթանել արտաքին աշխարհում, երբեք չի մասնակցել գաղափարական առճակատմանը, չի փորձել մարտահրավեր նետել կամ գրավել Նահանգների դիրքը, երբեք մտադրված չի եղել բաժանել ազդեցության ոլորտը»,- հայտարարել է պաշտոնյան ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ընթացքում:Միևնույն ժամանակ, Յան Ցզեչին հստակեցրել է, որ «Չինաստանը և Միացյալ Նահանգները երկու մեծ տերություններ են` տարբեր պատմություններով, մշակույթներով, համակարգերով և  որոշ հարցերի շուրջ տարաձայնություններով»:Նրա կարծիքով` «երկու կողմերն էլ պետք է հարգեն միմյանց պատմական ու մշակութային ավանդույթները, առանցքային հետաքրքրություններն ու խնդիրները, ինչպես նաև միմյանց կողմից ընտրված քաղաքական համակարգն ու զարգացման ուղին»:
12:49 - 02 փետրվարի, 2021