Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման: Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման, մենք հարվածներ ենք հասցրել ռազմական օբյեկտներին եւ հրթիռների արձակման հարթակին, որոնք Գազայում պատկանում են ՀԱՄԱՍ-ին»,-իսրայելցի զինվորականները հաղորդել են իրենց Twitter-ում: Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «բարձրացրել է իր պատրաստականությունը տարբեր սցենարների դեպքում եւ կշարունակի հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին»: Հունիսի 18-ի վաղ առավոտյան Իսրայելի հարավում սկսել են աշխատել օդային տագնապի շչակները: Ինչպես ճշտել են իսրայելցի զինվորականները, շչակները, որոնք հնչել են Իսրայելի հարավում, պայմանավորված են եղել մոտեցող կրակով, այլ ոչ թե Գազայից Իսրայելի կողմն արձակված հրթիռներով: ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հանդես է եկել միջոցներ ձեռնարկելու սպառնալիքներով՝ ի պատասխան հունիսի 15-ին Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթի: Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակումները եւ պետք է պատասխան միջոցներ ձեռնարկի, որոնք հավասարազոր են ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակումների հակազդմանը: Իսրայելի ներկայիս ավիահարվածը Գազայի հատվածին երկրորդն է դարձել 11-օրյա մարտական գործողություններից հետո՝ մայիսի 21-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր: Մայիսի 10-ից մինչեւ 21-ը Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել ավելի քան 4 հազար հրթիռ: Իսրայելի պատասխան գործողություններից հետեւանքով զոհվել է ավելի քան 250 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, գրեթե 2 հազարը վերքեր են ստացել: Իսրայելում հրթիռակոծությունների զոհ է դարձել շուրջ 12 խաղաղ բնակիչ, մոտավորապես 50 մարդ վիրավորվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:26 - 18 հունիսի, 2021
Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Գազայի հատվածը՝ առաջին անգամ հրադադարից հետո |1lurer.am|

Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Գազայի հատվածը՝ առաջին անգամ հրադադարից հետո |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում զինյալների օբյեկտներին՝ առաջին անգամ անցած ամիս հաստատված փխրուն հրադադարից հետո, գրում է politico-ն: Օդային հարվածների թիրախ են դարձել հարձակումների համար նախատեսված ՀԱՄԱՍ-ի օբյեկտները, տեղեկացնում է իսրայելական կողմը: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Երեքշաբթի հարյուրավոր իսրայելցի ազգայնականներ՝ «Մահ արաբներին» վանկարկելով, երթ էին կազմակերպել դեպի Արևելյան Երուսաղեմ՝ սպառնալով հրահրել նոր բռնություն: Գազայի պաղեստինցիները պատասխանել են հրթիռային օդապարիկներ արձակելով, որոնք առնվազն 10 հրդեհ են հարուցել Իսրայելի հարավում: Ըստ մամուլի՝ երթը փորձություն է Իսրայելի փխրուն նոր կառավարությանը, ինչպես նաև փխրուն զինադադարին, որով վերջ տրվեց անցյալ ամիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված 11-օրյա պատերազմին:
19:45 - 16 հունիսի, 2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

Մերձավորարևելյան կարգավորման «քառյակի» անդամները (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ) պետք է առանց հապաղման հանդիպում անցկացնեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի առնչությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը: «Հակամարտության՝ երկու պետությունների մոդելով կարգավորման տարբերին ես որևէ այլընտրանք չեմ տեսնում, բայց բռնության ցանկացած նոր ալիք այդ տարբերակով հակամարտության կարգավորման հավանականությունն էլ ավելի է նվազեցնում: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ բարձր մակարդակով մերձավորարևելյան կարգավորման միջնորդների հանդիպում անցկացնել»,- ասել է Յուրգենսոնը: Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից: Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:23 - 02 հունիսի, 2021
Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ Է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել Է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»: Այդ մասին հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը: Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում Է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ: Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն Է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ: Նրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը: Նաեւ հայտարարության մեջ ասվում Է, որ Իսրայելը շնորհակալ Է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չԷ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել Է մի բանաձեւ, որը կոչ Է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:58 - 28 մայիսի, 2021
Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

tert.am: Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:
16:22 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք
 |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կայցելի մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Նա բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդի հետ: Մինչ տարածաշրջան մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու պետության խաղաղ գոյակցությունն է, գրում է ABC News-ը: «Ի վերջո, սա Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ապագան ապահովելու միակ միջոցն է, և, իհարկե, պաղեստինցիներին պետություն տալու միակ միջոցը: Նրանք ունեն դրա իրավունքը»,- ասել է Բլինքենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հանդես եկել խնդրի նման լուծման օգտին: «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» որոշումը նախատեսում է իսրայելական հրեական պետության հետ միասին ստեղծել Պաղեստին պետություն: Այդ առաքելությամբ էլ Բայդենը Մերձավոր Արևելք է ուղարկում պետքարտուղար Բլինքենին: Իսրայելի ղեկավարների հետ հանդիպմանը պետքարտուղարը կհայտնի ԱՄՆ անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը: Ինչպես նաև կներկայացնի ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին ու ղեկավարներին:
19:50 - 24 մայիսի, 2021
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|

tert.am: Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ Աքսա մզկիթի տարածք և ուրբաթօրյա աղոթքից հետո արցունքաբեր գազ կիրառել պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի, հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին Al Jazeera- ին ասել է, որ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։ Առհասարակ երաշխիքներ չկան, քանի որ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը միակողմանի է, և իրենք այդ որոշումը միակողմանի են ընդունել»: Սակայն հայտնի է, որ հրադադարի հաստատման հարցում մեծ է եղել Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի դերը։
12:00 - 22 մայիսի, 2021
Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ |armenpress.am|

Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: «Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը: Նրա խոսքով՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ: Միջադեպի հետեւանքով տուժել Է առնվազն 15 պաղեստինցի: Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել Է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում Է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել լույս մայիսի 21-ի գիշերը, ժամը 02:00-ին: Ինչպես ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել Է Գլխավոր ասամբլայի նիստում, Մոսկվան կցանկանար, որպեսզի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ պայմանավորվածությունը լինի երկարատեւ:
17:20 - 21 մայիսի, 2021
Չինաստանը Պաղեստինին շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի |tert.am|

Չինաստանը Պաղեստինին շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի |tert.am|

tert.am: Չինաստանի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՉԺՀ Միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական կողմը հնարավորինս շուտ կտրամադրի մարդասիրական օգնություն՝ համաձայն պաղեստինյան կողմի կարիքների, որպեսզի օգնի Պաղեստինին տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և տեղահանված անձանց վերաբնակեցման հարցում:
13:37 - 21 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում։ «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:
11:48 - 21 մայիսի, 2021