Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Ի պատասխան հարցին՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»: Ըստ փոխխոսնակի, արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա... ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»: Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում: «Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելն կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․ «... Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»: Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը:
09:30 - 29 հունիսի, 2023
Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց: «Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը: Ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար։ «Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօր հանդիպումների առաջին օրն է, ու դրանք կշարունակվեն մինչև հինգշաբթի: Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները: «Նա [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը] կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին [եռակողմ ձևաչափով], բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որ խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով․ «Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»: Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կընթանան մինչև այս հինգշաբթի՝ հունիսի 29-ը:
09:06 - 28 հունիսի, 2023
Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: 
19:39 - 27 հունիսի, 2023
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կբանակցեն մինչև հունիսի 29-ը |azatutyun.am|

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կբանակցեն մինչև հունիսի 29-ը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ», - նշել է Միլլերը: «Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են տեղի ունենալու, և շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կլինեն: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանակացույցի համաձայն՝ Վաշինգտոնին մերձակա Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում Էնթոնի Բլինքենը նախ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Երևանի ժամով ժամը 16:45, 40 րոպե անց նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը: Նույն կենտրոնում Երևանի ժամանակով ժամը 18-ին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների լիագումար նիստը:
09:30 - 27 հունիսի, 2023
Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։ Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։   Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:  Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։
22:04 - 20 հունիսի, 2023
Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար
 |armenpress.am|

Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Կոստանյանը Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»,-ասաց փոխնախարարը: Կոստանյանը շեշտեց՝ իսկ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես՝ թե լարվածությունը ՀՀ սահմանին, կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի վրա, թե իրավիճակի լարումը ԼՂ-ում միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները՝ թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերինախարարներ Արարատ Միրզոյանի և ՋեյհունԲայրամովի մասնակցությամբ քննարկումներիհերթական փուլը նախատեսված էր անցկացնելՎաշինգտոնում՝ հունիսի 12-ին։ Սակայն այն հետաձգվելէր Ադրբեջանի խնդրանքով։
13:24 - 19 հունիսի, 2023
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական․ Փաշինյան |armenpress.am|

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Եվ հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը հետաձգվել էր։
11:33 - 16 հունիսի, 2023
Երասխ է մեկնել ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ վաղը կմեկնեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները. Միրզոյան |1lurer.am|

Երասխ է մեկնել ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ վաղը կմեկնեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am Խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ. սա չենք կարողանում բացատրել հանրությանը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման դիտարկում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախապես հայտարարվել էր, որ Երասխի հատվածում մետալուրգիական գործարան է կառուցվում: Ըստ նախնական գնահատականների՝ վերջինիս գործարկման արդյունքում այն էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: «Ադրբեջանական կողմը նախ շինծու, կեղծ, անհիմն բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք բոլոր մեր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ բնապահպանական կոնտեքստում ունեցած, կատարում ենք, և դա փաստ է նաև այս գործարանի պարագայում, և սա ուղղակի մերկապարանոց հայտարարություն չէ, այլ ստուգված, վերստուգված: Եվ ահա Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական կողմի հերքումը, և կան իր վկայակոչած միջազգային կոնվենցիաները, դրանցով զբաղվող գրասենյակները, կառույցները, որտեղ կարող ենք նաև հետագա հավաստիացումներ ստանալ կամ վիճարկել կամ քննարկել հարցը: Եվ այս հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել ահա այս դեպքում այս ծրագիրը: Ոչ միայն, ըստ էության, սա ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով, այսպես ասած, Հայաստանի տնտեսության զարգացմանը խաթարող ծրագիր»,- ասաց նախարարը: Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ իրավիճակն անհասկանալի է համարում այսօր, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից: Արարատ Միրզոյանն իր հերթին կրկնեց, որ այդ գործելաոճը Հայաստանի համար ևս անընդունելի է, պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար, ապա տեղեկացրեց. «Այսօր ձեր նշած վայր՝ Երասխի այդ հատված, մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, և հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»:
18:38 - 14 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանեց հարցին, թե «ինչն է պատճառը, որ Էրդողանը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին նորից տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ է ՀՀ-ի։  «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որ վերաբերում 3-րդ երկրների ինտեգրացիային, ուղղակի նշեմ ապաշրջափակման մասին ՀՀ դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, դրանք պետք է բացվեն հավասարություն ու փոխադարձության սկզբունքի հիման վրա», - ասաց Միրզոյանը։ Նա նշեց՝ ՀՀ-ն շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում հենց Թուրքիայի նախագահի նշած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար։ Միրզոյանի խոսքով, այն ինչ ինքը նկարագրում է ինքը, ՀՀ կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես «Հայկական խաչմերուկի» կոնցեպտի շրջանակներում․ «Այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ ու միանգամայն կարող են տեղավորվել «Հայկական խաչմերուկի» մեր ծրագրի մեջ»։
18:02 - 14 հունիսի, 2023