Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Բրիտանիան խստացնում է հակահամաճարակային սահմանափակումները, Գերմանիան և Իսպանիան՝ երկարաձգում |azatutyun.am|

Բրիտանիան խստացնում է հակահամաճարակային սահմանափակումները, Գերմանիան և Իսպանիան՝ երկարաձգում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Թագավորության իշխանությունները պատրաստվում են փետրվարի 15-ից խստացնել պատժամիջոցները երկիր մուտք գործելիս կարանտինը խախտողների համար՝ սահմանելով դրամական մեծ տուգանքներ և անգամ ազատազրկում: Այսօրվա դրությամբ բրիտանական «կարմիր ցուցակում» 33 երկիր է, որտեղից վերադառնալուց հետո անհրաժեշտ է 10 օր կարանտին անցկացնել հյուրանոցում և երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել: «Նրանց համար, ովքեր չեն անցել պարտադիր թեստավորում, կսահմանվի հազար ֆունտ ստերլինգ տուգանք, երկրորդ թեստը չանցածների համար` 2 հազար ֆունտ և կարանտինի ավտոմատ երկարացում մինչև 14 օր, և 5-10 հազար ֆունտ ստերլինգ՝ նրանց համար, ովքեր չեն կատարի կարանտինի պահանջը», - ասել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հեքոքը: Կորոնավիրուսի նոր շտամների տարածման պատճառով Իսպանիայի կառավարությունը երկարաձգել է սահմանափակումները Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆրիկայից ժամանողների համար: Որոշվել է նաև շարունակել հսկողությունը Պորտուգալիայի հետ ցամաքային սահմանին: Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է երկարացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մինչև մարտի 1-ը: Նախարարների կաբինետը և տարածաշրջանային իշխանությունները ցանկանում են, երկարաձգման հետ մեկտեղ, հաստատել կարանտինային խիստ ռեժիմի դադարեցման ռազմավարությունը:
13:17 - 10 փետրվարի, 2021
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։
13:40 - 03 փետրվարի, 2021
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 97,5 միլիոնին |azatutyun.am|

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 97,5 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 97 միլիոն 400 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 100 հազար մարդ: Ջոնս Հոփքինսի համալսարանի փոխանցմամբ, ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 25 միլիոն 114 հազարին, մահացել է շուրջ 420 հազար հիվանդ: Միացյալ Նահանգները համարվում է կորոնավիրուսից առավել տուժած երկիրն աշխարհում: Մեծ Բրիտանիայում ընդհանուր հաշվով վարակվել է շուրջ 3 միլիոն 648 հազար մարդ, մահացել է շուրջ 98 հազար մարդ: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Թվիթերով տեղեկացրել է կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ երկրում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն 750 հազար մարդ, մահացել է շուրջ 150 հազար հիվանդ:
15:22 - 25 հունվարի, 2021
ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ
 |azatutyun.am|

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին: Նախագահ Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում: Բայդենը խոսել է տրասնատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին, կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը: Բայդենը և Ջոնսոնը վերահստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:      
16:09 - 24 հունվարի, 2021
Պեկինում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը |armenpress.am|

Պեկինում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am: Պեկինում հայտնաբերվել Է COVID-19-ի բրիտանական հիմնամանրԷի առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Պեկինի Հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի փոխղեկավար Պան Սինհոն: «Անալիզը, որն անցկացվել Է հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության չինական կենտրոնի կողմից, ցույց Է տվել, որ COVID-19-ի երկու հաստատված դեպքերը (հայտնաբերվել են Դասինի շրջանում) համարվում են կորոնավիրուսի փոփոխակային հիմնամանրԷով վարակման դեպքեր, որոնք հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում: Վարակման աղբյուրը կանխորոշվել Է որպես բերովի»,-հայտարարել Է Պան Սինհոն: Իշխանությունները նաեւ կոչ են արել բոլորին, ովքեր վերջին 14 օրերին եղել են Դիսանի շրջանում, օպերատիվ կերպով թեստ անցնեն, եւ քանի դեռ թեստը պատրաստ չԷ, չհեռանալ Պեկինից եւ չշփվել մեծ թվով մարդկանց հետ, որպեսզի ժամանակին կանխվի հիվանդության տարածումը քաղաքում եւ երկրում: Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:09 - 20 հունվարի, 2021
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։ Հելեն Ֆեյզին նշել է, որ բրիտանական դեսպանությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել ՏԿԵ նախարարության իրավասության ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, բրիտանական ներդրումներ ներգրավելու հարցում։ Փոխնախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է համագործակցել բոլոր ընկերությունների հետ, որոնք կայուն ներդրումներ կկատարեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մեջ։  
17:46 - 15 հունվարի, 2021
Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են հասել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ

 |armenpress.am|

Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են հասել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Բանակցություններն ավարտվելու մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Դաունինգ-սթրիթը: «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար եւ ոլորապտույտ ճանապարհ Էր, բայց մենք կարող ենք լավ գործարք ցուցադրել»,-մամուլի ասուլիսում ասել Է ֆոն դեր Լյայենը: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել Է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ եւ Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել: «Ես հավատում եմ, որ դա լավ գործարք Է նաեւ ամբողջ Եվրամիության համար»,-ասել Է վարչապետը: Ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է, որ կողմերը դրա վավերացում անցկացնեն: Այս հարցում եզրափակչի կետը կդնեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանը եւ Եվրախորհրդարանը: Բրիտանական խորհրդարանը դեկտեմբերի 30-ին քվեարկություն կանցկացնի Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի օրինագծի շուրջ, հայտարարել Է վարչապետ Ջոնսոնը: Ձեռք բերված համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քվեարկության ժամանակ խոստացել Է պաշտպանել նաեւ Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը. դա դեկտեմբերի 24-ին խոստացել Է այս կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը: Գործարքի համաձայնեցված տեքստը նաեւ ներկայացվելու Է ԵՄ-ի խորհրդին, այնուհետեւ՝ Եվրոպական խորհրդարանին: Նախքան ԵՄ-ի խորհրդի կողմից քննարկումը, տեքստերի վրա պետք Է աշխատեն Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները: Ինչ վերաբերում Է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից համաձայնագրի քննարկմանը, ապա, ԵԽ-ի նախագահ Դավիդ Սասոլիի խոսքով, այն այս տարի չի կայանա, քանի որ համաձայնագիրը ձեռք Է բերվել վերջին պահին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:31 - 25 դեկտեմբերի, 2020
Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտեւի ամբողջ գիշեր. ԵՀ |armenpress.am|

Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտեւի ամբողջ գիշեր. ԵՀ |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա: Դեկտեմբերի 24-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը: Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների առիթով երեք տարվա կոնսուլտացիաներից հետո: Կողմերը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջ, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները, այդ թվում կապված միասնական շուկայի կանոններով առետրի հետ: Մինչեւ անցումային շրջանի վերջը, որը երկարաձգել Մեծ Բրիտանիայի կառավաությունը հրաժարվել Է, կողմերը պետք Է համաձայնության գան ապագա հարաբերությունների ձեւաչափի շուրջը եւ կնքեն ազատ առեւտրի համաձայնագիր: Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ասում են երկու «հիմնարար հարցերի» շուրջը զիջումներ անելու՝ Եվրամիության չցանկանալու մասին, որոնցում Բրյուսելի պահանջները Լոնդոնը համարում Է իր ինքինշխանության սահմանափակում: Դրանցից առաջինը Մեծ Բրիտանիայի բացառիկ տնտեսական գոտում ձկան որսի բաժնեմասերի բաշխումն Է Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելուց: Գործարք տանող ճանապարհին երկրորդ խոչընդոտն այսպես կոչված խաղի միասնական կանոններն են, այսինքն՝ Բրիտանիայի եւ Եվրոպայի ընկերությունների համար հավասար մրակցության պայմանների ապահովման պահանջը: Դեկտեմբերի 23-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության մի աղբյուր, տեղեկացրել Է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները վերջին երկու օրը լուրջ զիջումներ են արել բանակցություններում: Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իշխանություններն սկզբունքային համաձայնության են հասել ապագա հարաբերությունների եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:35 - 24 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

armenpress.am: Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել Է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված: Միաժամանակ աճում Է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ: Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող Է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել Է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում Է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում Է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով: ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք կատարվել են պաշտոնական տվյալների հիման վրա, վարակվել Է յուրաքանչյուր 50-րդ ռուսաստանցին կամ բնակչության 2 տոկոսը: Պերուն դարձել Է 16-րդ երկիրը, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Մոտ ժամանակներս 1 միլիոն վարակվածների նշագիծը կանցնեն Ուկրաինան (989,6 հազար) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (940,2 հազար): Գերմանիայում արձանագրել են վարակի պատճառով մահացության օրական հակառեկորդը. մեկ օրում այնտեղ մահացել Է 962 վարակված, ինչը եռապատիկ մեծ Է գարանային առավելագույններից: 1 միլիոն բնակչի հաշվով ամենից շատ մահացածները Բելգիայում են (1,62 հազար), Իտալիայում (1,15 հազար), Պերուում (1,12 հազար), Իսպանիայում (1,05 հազար) եւ Մեծ Բրիտանիայում (հազար): ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչին բաժին Է ընկնում 997 մահ, Ռուսաստանում՝ 356: Կորոնավիրուսի պաճառով մահացածների ամենամեծ թիվն ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում Է (332,6 հազար), Բրազիլիայում (188,2 հազար), Հնդկաստանում (146,4 հազար): ՌԴ-ում մահացել Է 52,5 հազար վարակված: Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսի նոր հիմնամանրԷ են արձանագրել, գրանցվել Է վարակումների թվի ռեկորդային օրական աճ՝ 36,8 հազար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր դեկտեմբերի 20-ին: Հիսունից ավելի երկրներ դադարեցրել են Բրիտանիայի հետ ուղեւորային հաղորդակցությունը: ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ սահմանները կփակի հունվարի 1-ին Եվրամիությունից երկրի վերջնականապես դուրս գալուց հետո:
15:45 - 23 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով 20-ից ավելի երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը |hetq.am|

Կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով 20-ից ավելի երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Նիդերլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով, որը տարածվում է շատ ավելի արագ, աշխարհի ավելի քան 20 երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա դադարեցրել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Իսրայելը, Իրանը, Իռլանդիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Քուվեյթը, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չիլին, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան, Շվեդիան։ Ինչպես նշել է ԱՀԿ-ն, կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։
23:09 - 21 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ն դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը |1lurer.am|

ԵՄ-ն դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին` կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, որը, ըստ բրիտանական իշխանությունների, 70%-ով ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի տեսակը` հայտնում է Euronews-ը: Այս որոշման մասին հայտարարել են հիմնականում Նիդեռլանդները, Իտալիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան և Իռլանդիան: Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Եվրամիությանը՝ մշակել համակարգված պատասխան: Կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում: Բրիտանական փորձագետները հայտարարում են, որ դեռ չեն գտել ապացույցներ, որոնք հաստատում են կորոնավիրուսի նոր տեսակի դեպքում մահացության մեծ թվի հավանականությունը: Անցած յոթ օրվա ընթացքում երկրում հայտնաբերված վարակի դեպքերի քանակը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 40%-ով:
11:24 - 21 դեկտեմբերի, 2020