Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Սիրիան մեղադրում է Էրդողանին սուտ պնդումների համար |ermenihaber.am|

Սիրիան մեղադրում է Էրդողանին սուտ պնդումների համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի իշխանությունները պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Իդլիբում իրավիճակի սրմանը։ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ 1998 թվականին Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված Ադանայի համաձայնագիրը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում։ Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության են արժանացել Սիրիայի ղեկավարության կողմից։ Սիրիայի պետական լրատվական գործակալության (SANA) կայքում տեղ գտած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սիրիայի Արաբական Հանրապետությունը թուրքական ռեժիմի նախագահ Էրդողանի Սիրիայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և հատկապես Ադանայի պայմանագրի շրջանակենորում թուրք զինվորների՝ Հալեպի հյուսիս շարժվելուն վերաբերող պնդումներում բարձրաձայնած ստերի կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնում»։ Սիրիայի իշխանությունները ընդգծել են նաև այն հանգամանքը, որ Ադանայի համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն, իսկ տվյալ պարագայում Թուրքիան ինքնագլուխ է գործում։ Բացի այդ՝ Ադանայի համաձայնագիրը, ըստ Սիրիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի, միտված է երկու երկրների սահմանների անվտանգությունը ապահովելուն և ահաբեկչության դեմ պայքարելուն, սակայն Էրդողանը այդ տարածքում ահաբեկչական խմբավորումներին է աջակցում։
06:54 - 07 փետրվարի, 2020
Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. Այսպես է կարծում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը: ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտող կողմերին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը: Դեկտեմբերին, UNICEF-ի տվյալներով, Իդլիբում զոհվել են տասնյակ երեխաներ: Միացյալ Ազգերի կազմակերպությունը անհանգստություն է հայտնել սիրիական կառավարական ուժերի կողմից Իդլիբում իրականացվող գործողությունների հետ կապված: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեկտեմբերի 24-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում: Տասնյակ բնակավայրեր Իդլիբում, Հալեպում, Համայում տուժում են ավիահարվածներից, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: ՄԱԿ-ի մանկական հինադրամի՝ UNICEF-ի տվյալներով, դեկտեմբերի սկզբից մինչ հիմա Իդլիբում զոհվել է 65 երեխա, իսկ 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում՝ 500: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքին սպառնացող հումանիտար ճգնաժամի եւ դեպի Թուրքիա ուղեւորվող փախստականների նոր ալիքի մասին: Միաժամանակ, դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել նոր զոհերի մասին: Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի խորհուրդը (SOHR) հայտնում է առնվազն 10 քաղաքացիական անձանց, ներառյալ 6 երեխայի մահվան մասին՝ ռուսական օդուժի ավիահարվածների հետեւանքով: Հարվածները եղել են դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականներ են եղել: Ապրիլի վերջից ռուսական ռազմաօդային ուժերը եւ սիրիական կառավարական ուժերն իրականացրել են մի շարք ավիահարձակումներ Իդլիբ եւ Համա բնակավայրերի ուղղությամբ: Պաշտոնական Դամասկոսը նշում է, որ այդ հարձակումների թիրախը ջիհադական կառույցների ոչնչացումն է, սակայն տուժում են դպրոցներ եւ բժշկական հաստատություններ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, ավելի քան 400 հազար մարդ է լքել նշված բնակավայրերը՝ ռազմական գործողություններից խուսափելու համար:
05:23 - 26 դեկտեմբերի, 2019
Թուրքական ներխուժումը հակասում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ասադ |ermenihaber.am|

Թուրքական ներխուժումը հակասում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ասադ |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իտալական «Rai News 24» հեռուստաընկերության եթերից անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը: Խոսել է նաև Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումից: «Թուրքիայի կողմից բռնազավթված է Սիրիայի հյուսիսային հատվածը: Քաղաքական առումով կարող ենք ասել, որ Սիրիայում իրավիճակն ավելի է վատացել, քանի որ սիրիական ճգնաժամին միջամտող դերակատարների թիվն աճել է` ճգնաժամը երկարացնելու և հյուծիչ պատերազմի վերածելու նպատակով»: Լրագրողի «Ռուսաստանը Թուրքիայի հետ սակարկություններ է անում որոշ շրջաններում, որոնք Սիրիայի տարածքներ են համարվում: Ինչպե՞ս կգնահատեք դա» հարցին ի պատասխան` Ասադն ասել է, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի հարձակումներին, ինչը ճիշտ չէ: «Ռուսները ցանկացել են ձևացնել, որ թուրքերին համոզում են դուրս գալ Սիրիայից: Նրանք չեն աջակցում թուրքերին: Ասադի խոսքով` այժմ Սիրիայի վիճակը «վատից ավելի լավ է»: Ինչ վերաբերում է Սիրիա թուրքական ներխուժմանը, Ասադն ընդգծել է, որ այն հակասում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա նկատել է նաև տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապեր ունի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, «Ալ-Նուսրան», «Էհրար ալ-Շամը»:
10:56 - 10 դեկտեմբերի, 2019
Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են |ermenihaber.am|

Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են |ermenihaber.am|

ermenihaber.am:  «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը: Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը կախված է ՍԱԲ-ի ենթակայության տակ գործող «Համզա» կոչվող գումարտակի՝ Հալեպի նահանգի Ալ Բաբ քաղաքում գտնվող շտաբում: Նշվում է, որ այդ շտաբը նախկինում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի նստավայրը: Ալ-Բաբը թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի զինյալների վերահսկողության տակ է անցել 2016թ. Թոուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» կոչված ռազմագործողության հետևանքով: Սկսյալ 2016-ից Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ շրջանում ժողովրդագրական պատկերը փոխելու և իր ազդեցությունը մեծացնելու համար: Անկարան այդ տարածքներում բացում է թուրքական մզկիթներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու համալսարանի ֆակուլտետներ:      
11:52 - 03 դեկտեմբերի, 2019
Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում |armenpress.am|

Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդպիսի համոզմունք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում: «Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման համար, որպեսզի շրջաններում մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանք: Այդ կապակցությամբ մենք Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք ենք իրականացնում կոնկրետ շրջաններում գործընթացը համակարգելու համար: Ռուսաստանի հետ քննարկում ենք մի քանի դիտորդական կետեր հիմնելու հարցը: Առաջիկա օրերին կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ ուղղությամբ»,-նշել է նա:
12:55 - 23 նոյեմբերի, 2019
Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա |armenpress.am|

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է տասնյակ թիրախների վրա: Այդ մասին հայտնել Է իսրայելական Haaretz հրատարակությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերն, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել Է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում Է հրատարակությունը:«Գրոհը կատարվել Է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման: Զինվորականների հայտարարության մեջ նշված Է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում Էին իրանական ուժերին:
06:31 - 20 նոյեմբերի, 2019