Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։  Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել: Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:   Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
10:16 - 15 օգոստոսի, 2020
Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

tert.am: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»: Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Ավելին՝ tert.am-ում
09:55 - 14 օգոստոսի, 2020