Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|

Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Հայաստան վերադարձած հինգ նախկին գերիներն այժմ Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Տեղում հավաքված նրանց հարազատները նշեցին, որ տղաներն այստեղ են առավոտյան 10-ից, իրենց ասել են, որ նրանք հավանաբար այսօր ազատ կլինեն, բայց թե որքան կտևեն քննչական գործողությունները, չգիտեն: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ` գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Խոսնակն առայժմ չի կարող ասել` այս քննչական գործողությունները երբ կավարտվեն: Նա նաև հայտնեց, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
15:14 - 09 սեպտեմբերի, 2022
Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|

Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|

azatutyun.am:Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը չի առարկում՝ Բաքվից գերիներին վերադարձնելու առավել արդյունավետ տարբերակն այս պահին միգուցե քաղաքական բանակցություններն են՝ անիմաստ չհամարելով նաև մյուս գործիքների կիրառումը։ Յուրաքանչյուր քայլ իր դրական ազդեցությունն է բերում գերիների վերադարձի պահն ավելի մոտեցնելու համար, ասում է Պաշտպանը։ Խոսելով Բաքվում հայ գերիների դատավարությունից՝ Գրիգորյանն արհեստական որակեց՝ շեշտելով՝ դրանք միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։ Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Չեք կարածո՞ւմ, որ փակվել է, կամ, ավելի մեղմ ձևակերպեմ, քիչ հավանական է դարձել, որ իրավական ճանապաարհով հնարավոր կլինի ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին, և մնացել է միայն քաղաքական բանակցությունների տարբերակը։ Գրիգորյան․ - Միգուցե այս պահի դրությամբ ստեղծված հանգամանքներով առավել էֆեկտիվ է քաղաքականը, սրա հետ կապված առարկություն չունեմ, բայց այն, որ մյուս բոլոր գործիքները չպետք է օգտագործվեն, կամ անիմաստ է օգտագործել, համարում եմ, որ դա այդպես չէ։ «Ազատություն»․ - Իսկ եթե դա չի՞ աշխատում։ Երկու տարին քիչ չէ։ Գրիգորյան․ - Ես համաձայն եմ՝ երկու տարին քիչ չէ, մի շաբաթը քիչ չէ, և այս մեր բոլոր ճանապարհներին, կատարած աշխատանքների ընթացքում, ես կարծում եմ, յուրաքանչյուր քայլ իր որոշակիորեն դրական էֆեկտն է բերում՝ էդ պահն ավելի մոտեցնելու համար։ Դժվար է, բնականաբար, ես ինքս էլ ընտանիքների հետ հանդիպում եմ, տեսնում եմ էդ ցավը։ Գրեթե ամեն ամիս եմ հանադիպում իրենց հետ ու գիտեմ դա, իրենցից եմ տեսնում՝ դա ինչ խնդիր է, և փորձում եմ իմ մանդատի շրջանակներում օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ «Ազատություն»․ - Եթե գործն անցնում է Բաքվի դատական ատյաններով և նրանք մեղավոր են ճանաչվում, այսինքն՝ չի տարածվում դա նոյեմբերի 9-իհայտարարության վրա։ Այդտեղ ի՞նչ ուղի է մնում, տիկին Գրիգորյան։ Գրիգորյան․ - Փորձելու են ինչ-որ ձևով հիմնավորել միջազգային պարտավորությունների կամ եռակողմ իրենց հանձնառությունը չկատարելու, բայց դա շատ թույլ և վատ արգումենտ է իրենց կողմից, որովհետև էդ դատավարություններն անկնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են, դրանք միտված չեն կոնկրետ անձանց կողմից հանցավոր արարքի գնահատմանը ու նաև այդ նույն պնդումը չի դիմանում այն փաստարկին, որ նույն մենք ունենք հայրենադարձված տղաներ, ովքեր նույն ձև ունեն իրենց նկատմամբ կիրառված, ուժի մեջ մտած դատավճիռներ։ Այսինքն՝ անգամ պաշտոնական Բաքվի էս մոտեցումը գործողություններով ամրապնդված չէ։ Ուստի այս առումով սրանք ի բնե արհեստական են և միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։ «Ազատություն»․ - Կանեի՞ք պնդում, որ առանց զինված մարդկանց առկայության Լեռնային Ղարաբաղում հնարավոր չի լինի այնտեղ հայեր ապրեն։ Գրիգորյան․ - Ես միանշանակ համաձայն եմ, որովհետև եթե ուղղակի միայն հայ լինելու հանգամանքով պայմանավորված վտանգավոր է բնակվելը, որպեսզի ապահովվի շարունակությունն անձանց իրենց հայրենիքում, բնակավայրում, ծննդավայրում ապրելը, բնականաբար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Իսկ անվտանգության նման հրատապության պայմաններում առաջին տեսանելի տրամաբանական երաշխիքը հենց զինված ներկայացումն է։ «Ազատություն»․ - Հետևաբար, տիկին Գրիգորյան, Պաշտպանության բանակի հնարավոր դուրսբերումը, որը Բաքվի պահանջն է, Դուք անընդունելի՞ եք համարում։ Գրիգորյան․ - Քաղաքականության մակարդակում սրանք կարող են տարբեր ձևակերպումներ ստանալ։ Ինձ համար, որպես մարդու իրավունքների պաշտպան, որևէ երաշխիք, որը նվազեցնում է ֆիզիկական գոյության անվտանգության հարցը, անընդունելի է։ Ադրբեջանական կողմը երեկ Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։ Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․      
10:51 - 09 սեպտեմբերի, 2022
Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը |azatutyun.am|

Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է հինգ հայ գերիների վերադարձը Հայաստան: «Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս իր թվիթերյան էջում ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը: «Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- հինգշաբթի օրը Թվիթերում գրել է Կլաարը: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների։  
10:19 - 09 սեպտեմբերի, 2022
Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները |armenpress.am|

Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: « Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: «Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այդ կոնտեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից. Ռուսաստանի Դաշնությունը շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչը ևս ստեղծում է հնարավորություններ: Ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը:
14:41 - 07 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան |armtimes.com|

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան |armtimes.com|

armtimes.com: ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Սա կլինի Ռիքերի առաջին ուղևորությունը նոր պաշտոնում։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և  այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:    
10:04 - 07 սեպտեմբերի, 2022
Բայրամովն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են Բրյուսելում եռակողմ հանդիպումն ու երկկողմ օրակարգի հարցեր
 |armtimes.com|

Բայրամովն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են Բրյուսելում եռակողմ հանդիպումն ու երկկողմ օրակարգի հարցեր |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում Բայրամովն անդրադարձել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, նշել նաև, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մասին: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները:
12:26 - 06 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից
 |ermenihaber.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից |ermenihaber.am|

ermenihaber.am: Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։ Շեշտել է, որ «Ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը»։ «Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես, համապարփակ խաղաղության պայմանագրի համար  բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով.  «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։
12:17 - 06 սեպտեմբերի, 2022