Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
ՌԴ արդարադատության նախարարը Նավալնիին ազատ արձակելու ՄԻԵԴ պահանջն անիրագործելի է համարում
 |tert.am|

ՌԴ արդարադատության նախարարը Նավալնիին ազատ արձակելու ՄԻԵԴ պահանջն անիրագործելի է համարում |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին կալանքից ազատելու մասին, անիրագործելի է, այն հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը և չի պարունակում հղում օրենքի նորմերին: Այս մասին հայտարարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Այսօր ՄԻԵԴ-ից Նավալնիին ազատ արձակելու պահանջը աննախադեպ է մի քանի պատճառներով: Նախ, սա հստակ և կոպիտ միջամտություն է ինքնիշխան պետության դատական համակարգի գործունեությանը», - ասված  է Չույչենկոյի մեկնաբանության մեջ: «Երկրորդ, այս պահանջն անհիմն է և անօրինական, քանի որ այն չի պարունակում որևէ փաստ կամ օրենքի նշում, որը դատարանին հնարավորություն կտա նման որոշում կայացնել»,-ասել է նախարարը: Երրորդ, նա նշել է, որ «պահանջն ակնհայտորեն անիրագործելի է, քանի որ, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, այս անձին կալանքից ազատելու իրավական հիմքեր չկան»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ պահանջել էր անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:
22:12 - 17 փետրվարի, 2021
Նավալնիի փաստաբանները դիմում են ներկայացրել Եվրոպային խորհուրդ՝ ՄԻԵԴ-ի չիրականացված որոշման առնչությամբ |tert.am|

Նավալնիի փաստաբանները դիմում են ներկայացրել Եվրոպային խորհուրդ՝ ՄԻԵԴ-ի չիրականացված որոշման առնչությամբ |tert.am|

tert.am: Ռուս բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությունը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարներ հանձանաժողովին՝ կապված «Իվ Ռոշեի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման չկատարման հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան: Նրա խոսքով՝ իրենց դիմումը դիտարկվելու է մարտին կայանալիք նիստում: Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրելու է հանձնաժողովին Ռուսաստանի դեմ կիրառել Մարդու իրավունքների պաշտպանության 46-րդ կոնվենցիան: 2017 թվականի աշնանը ՄԻԵԴ-ը Նավալնիների դիմումի համաձայն նրանց 80 000 եվրոյի փոխհատուցում է հատկացրել՝ ընդունելով, որ ռուսական իշխանությունները Մարդու իրավունքների հարցով եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ են խախտել նրանց նկատմամբ «Իվ Ռոշեի» գործի դատավարության ժամանակ:
21:53 - 13 փետրվարի, 2021
Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել
 |tert.am|

Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դավաճանություն է որակել այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Դա գռեհիկ է, միշտ էլ այդպես է եղել: Վերցրեք նույնիսկ մեր հեղինակների դասական գործերը. բարձր գրականությունից մինչև մանկական հեքիաթներ: Մեր երկրի համար սա միանշանակ որակավորում ունեցող պատմություն է: Մենք այժմ իրավական հիմք չենք քննարկում: Ինչ վերաբերում է բարոյական և էթիկական գնահատականին, ապա դա դավաճանություն է»,-ասել է Զախարովան:Լիագումար նիստի արդյունքներով, Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ռուսաստանում Նավալնին ձերբակալելու վերաբերյալ բանաձև, որով նրանք պահանջում են, որ Եվրամիությունը «անհապաղ խոչընդոտի «Հյուսիսային հոսք 2» ծրագրի ավարտին:
13:20 - 09 փետրվարի, 2021
Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել
 |tert.am|

Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ռուս ընդդիամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Հեռուստատեսության լրագրողը պետքարտուղարից հետաքրքրվել է, թե Բայդենի վարչակազմը ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորհրդակցություններ է անցկացնում և սերտ համագործակցության մեջ է այլ երկրների հետ, որոնք մտահոգություն ունեն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով»։Բլինկենը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա ամռանը Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված միջադեպին:«Դա Ռուսաստանի կողմից քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի և այլ պարտավորությունների խախտում է, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում»,- հավելել է Բլինկենը:
09:30 - 09 փետրվարի, 2021
Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|

Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենածանր վիճակում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ։ Ռուսաստանի արտգործնախարարը, բացելով հանդիպումը, Մոսկվայի և Բրյուսելի գլխավոր խնդիր է անվանել «եվրասիական տարածքում երկու խոշորագույն խաղացողների հարաբերություններում նորմալության բացակայությունը»։ «Դա անառողջ իրավիճակ է, որը որևէ մեկի համար շահավետ չէ», - ընդգծել է Լավրովը և հավելել, որ Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ քննարկել ցանկացած անհանգստացնող թեմա։ Ժոզեպ Բորելի այցը նման բարձրաստիճան եվրոպական պաշտոնյայի առաջին այցն է Ռուսաստան 2017 թվականից ի վեր։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները լարված են 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր։
14:51 - 05 փետրվարի, 2021
Վերսկսվել են Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով դատական լսումները |azatutyun.am|

Վերսկսվել են Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով դատական լսումները |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկովյան դատարաններից մեկն այսօր վերսկսել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով լսումները։ Քաղաքական գործիչը մեղադրվում է սուտ տեղեկություններ տարածելու, անձի արժանապատվությունը ոտնահարելու մեջ։ Դատական գործընթացն ավելի վաղ դադարեցվել էր Նավալնիի՝ Գերմանիայում բուժվելու պատճառով։ Այս քրեական գործը հարուցվել էր անցած տարվա հունիսին։ Սոցիալական ցանցերում քաղաքական գործիչը հայտարարել էր, թե մարդիկ, ովքեր նկարահանվել են Սահմանադրական փոփոխությունների մասին RT հեռուստաընկերության քարոզչական գովազդում, «ծախված դավաճաններ են»։ Քննությունը պնդում է, որ Նավալնիի այդ խոսքերը վիրավորել են նկարահանումներին մասնակցած 95-ամյա վետերան Իգնատ Արտյոմենկոյին։ Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից Գերմանիայում բուժումը ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նավալնիի շուրջ իրադարձություններն ուղեկցվում են ռուսաստանյան տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բազմամարդ ցույցերով, որոնց հազարավոր մասնակիցներ բերման են ենթարկվել, հարուցվել է շուրջ հինգ տասնյակ քրեական գործ։
13:55 - 05 փետրվարի, 2021
Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը

 |armenpress.am|

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Եվրոպական միությունը կվերադառնա այդ հարցին արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստին և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:   Միաժամանակ, ԵՄ հայտարարության մեջ բացակայում է Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված նոր պատժամիջոցների կիրառման մասին հիշատակումը, ինչի մասին նշել էին Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիսը:   Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
20:35 - 03 փետրվարի, 2021
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։
13:40 - 03 փետրվարի, 2021
Նավալնիի դատաքննությանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել 13 երկրի ներկայացուցիչներ |tert.am|

Նավալնիի դատաքննությանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել 13 երկրի ներկայացուցիչներ |tert.am|

tert.am: 13 երկրի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքային դատարանում են, որտեղ տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատական նիստը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:Նշվում է՝ դատարանի տարածքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Կանադայի, Լատվիայի, Լեհաստանի և Նորվեգիայի ներկայացուցիչները: Ավելի վաղ Կրեմլն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել էին օտարերկրյա դիվանագետների ժամանումը երկիր՝ Նավալնիի գործի քննությանը ներկա լինելու նպատակով:ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Նավալնիի գործով դատավարությանն օտարերկրյա դիվանագետների ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին և Արևմուտքի կողմից Ռուսաստանին զսպելու փորձ է: 
17:20 - 02 փետրվարի, 2021
Արևմուտքը Մոսկվայից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին |azatutyun.am|

Արևմուտքը Մոսկվայից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին |azatutyun.am|

azatutyun.am։ Երեկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կազմակերպած բողոքի ցույցերի ավելի քան հինգ հազար մասնակիցների: Ընդդիմադիր ակտիվիստները դուրս են եկել փողոցներ՝ անտեսելով ցուրտ եղանակը և իրավապահների կոշտ գործողությունները: Բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Պուտինը մարդասպան է», «Նավալնին հերոս է» կարգախոսները: Իրավապահները հունվարի 17-ին կալանավորել են Նավալնիին, երբ նա վերադարձել է Բեռլինից, որտեղ բուժում է ստացել այն բանից հետո, երբ նրան անցյալ տարվա ամռանը փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը և տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջել են անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր բլոգերին ու նրա աջակիցներին:
14:56 - 01 փետրվարի, 2021