Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|

Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտվում է դաշնային երկու հողերում, որտեղ կիրակի տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ էքզիթ փոլի՝ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո հրապարակված արդյունքների, Ռեյնլանդ-Պֆալցում հաղթում են սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը երկրորդ տեղում է: Բադեն-Վյուրթեմբերգում «կանաչներն» են հաղթում: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը կրկին երկրորդ տեղում է: Վերլուծաբանները նման արդյունքը բացատրում են քաղաքացիների դժգոհությամբ կապված կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ֆինանսական սկանդալներով: Համազգային ընտրություններից մոտ կես տարի առաջ այս ընտրությունները «թեստ» են համարվում:
12:02 - 15 մարտի, 2021
Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը: Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:  
19:35 - 05 մարտի, 2021
Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները. թուրք ղեկավարը բարձրացրել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու հարցը
 |tert.am|

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները. թուրք ղեկավարը բարձրացրել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու հարցը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ`շեշտը դնելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա:Էրդողանի խոսքերով ՝ Անկարան կողմնակից է ԵՄ-ի իհետ շփումների ակտիվացմանը և դաշինքի հետ տեխնիկական խորհրդատվությունների անցկացմանը մարտին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանքներ սկսել՝ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016 թվականի մարտի 18-ի միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու համար:
11:40 - 09 փետրվարի, 2021
Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին |azatutyun.am|

Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 6-ի տեսաուղերձով Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Մերկելը համերաշխություն է հայտնել ցուցարարներին, ասելով` Բելառուսի իշխանությունները հույս ունեն, որ աշխարհը հերթական անգամ կմոռանա այդ համարձակ մարդկանց մասին, ինչը չպետք է թույլ տալ: «Գերմանիան և Եվրամիությունը ապագայում ևս պատասխանատվության կկոչեն Բելառուսում մարդու իրավունքները խախտող մեղավորներին», - ասել է նա։ Մերկելը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Գերմանիան և Եվրամիությունը չեն ճանաչում 2020-ի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ազատ, արդար և ժողովրդավար չեն անցկացվել։
18:42 - 06 փետրվարի, 2021
Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ  որոշումը, հայտնում է ТАСС-ը: Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում: Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: 
20:52 - 05 փետրվարի, 2021
Թուրքիայի մասին նախապատրաստվող զեկույցում կուսումնասիրվի նաև Ղարաբաղի հարցը. Մերկել
 |1lurer.am|

Թուրքիայի մասին նախապատրաստվող զեկույցում կուսումնասիրվի նաև Ղարաբաղի հարցը. Մերկել |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»: «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար ապակայունացնող գործողություններն այլևս անընդունելի են»,- հայտարարել է Մակրոնը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության:   Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Մենք համաձայն ենք ՆԱՏՕ-ի համատեքստում Թուրքիա զենքի արտահանման քննարկմանը»: Մերկելը նաև նշել է, որ մարտին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցում ուսումնասիրվելու է ինչպես Լիբիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցը: 
19:13 - 11 դեկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային
 |ermenihaber.am|

Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:  «Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,-ասվում է նամակում: Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:  
21:08 - 10 դեկտեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը: Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
18:24 - 07 դեկտեմբերի, 2020
Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել Է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել Է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը: «Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր Է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,-Մերկելը նոյեմբերի 9-ին հայտարարել Է լրագրողներին: Նա նշել Է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ Է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»: «Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում Է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել Է Մերկելը: Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել Է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»: «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:18 - 09 նոյեմբերի, 2020
Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ |armenpress.am|

Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ |armenpress.am|

armenpress.am: ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ կոչ անելով կանցլեր Անգելա Մերկելին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ: Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը նշել են. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել: Միևնույն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր: Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար: Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»:
21:47 - 05 նոյեմբերի, 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար

«Այս պատերազմում տառապում է հատկապես քաղաքացիական բնակչությունը։ Հարյուրից ավելի քաղաքացիական անձինք սպանվել են՝ անգամ հակամարտության գոտուց հեռու հատվածներում»,- Բունդեսթագում երեկ տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ այս մասին խոսել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական ընթացող պատերազմին։ Գերմանիայի ԱԳ նախարարն իր խոսքում նկատել է, որ մարտական գործողությունների արդյունքում ավերվում են կամուրջներ, գյուղեր, ճանապարհներ, հազարավոր մարդիկ փախուստի են դիմել։ Մաասը նշել է, որ իրենք երկու նպատակ ունեն՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց շտապ օգնության ցուցաբերում ու հումանիտար հրադադարի անհապաղ հաստատում․ «Կարմիր խաչը ներկայումս միակ կազմակերպություն է, որ կարող է հակամարտության գոտիներում օգնություն ցուցաբերել։ Հոկտեմբերի կեսերին միջազգային հանրությունից 9 միլիոն եվրո շտապ օգնություն էր խնդրել։ Գերմանիան, որպես առաջին քայլ, դրանից 2 միլիոն եվրո պատրաստ է տրամադրել, որպեսզի աջակցենք նրանց, որոնք իրենց տները, գույքը եւ ապրուստի միջոցները ամբողջությամբ կորցրել են։ Մենք պատրաստ ենք նաեւ հետագայում ավելին անել, եթե դրա կարիքը լինի»։ Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարի հաստատմանը՝ արտգործնախարարն ասել է․ «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է իսկույն առանց նախապայմանների դադարեցնեն ռազմական գործողությունները։ Այս մասին ես եւ կանցլեր Անգելա Մերկելը երկու երկրներին, նաեւ մյուս մասնակիցներին՝ մասնավորապես Թուրքիային, մշտապես շատ հստակ ասել ենք»։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն իր ելույթում եւս մեկ անգամ շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ ասելով, որ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան։ Շահանե Խաչատրյան
12:37 - 30 հոկտեմբերի, 2020