Աննա Դանիբեկյան

Աննա Դանիբեկյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։

Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ: 2005 թվականին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ եւ ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: 1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երեւանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու: 2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած մի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը: Նրանք երեկոյան մոտեցել են դատավոր Դանիբեկյանին՝ պարբերաբար հարցնելով՝ արդյոք նա կա՞ Նիկոլ Փաշինյանի նշած «վնգստացող դատավորների ցանկում»:

Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է. ԲԴԽ |azatutyun.am|

Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է. ԲԴԽ |azatutyun.am|

azatutyun.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից` հավելելով, որ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: Աննա Դանիբեկյանի վարույթում է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործի դատաքննությունը: Մարտի 17-ին փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
15:40 - 09 ապրիլի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան: Խուդոյանը տեղեկացրեց, որ իր նախորդ հարցմանը, որով ինքը երեք հարց էր բարձրացրել, դատարանի աշխատակազմից պատասխանել են, սակայն դրանից հետո լրացուցիչ հարցման անհրաժեշտություն է եղել. «Ես երեք հարց էի բարձրացրել՝ հետաքրքրվելով, թե երբվանից է դատավորը բյուլետենի մեջ, ինչ պատճառով եւ երբ է վերադառնալու: Առաջին հարցին պատասխանել են՝ ասելով, որ մարտի 13-ից, նշել են, որ երկրորդ հարցին կարող են պատասխանել միայն դատավորի համաձայնության դեպքում, իսկ երրորդ հարցին պատասխան չեն տվել»: Իր այս նոր հարցմամբ Խուդոյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս մեկ շաբաթվա ընթացքում դատավորի համաձայնությունը ճշտելու համար, ինչպես նաեւ խնդրել է հստակեցնել երրորդ հարցի պատասխանը, այսինքն՝ նշել, թե երբ է դատավորը վերադառնալու: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը, մեր հարցին պատասխանելով, երեկ նշել էր, որ դատավորը դեռեւս բյուլետենի մեջ է, եւ որեւէ նոր տեղեկություն ինքը չունի: Ավելին՝ armtimes.com-ում
16:48 - 07 ապրիլի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ասուլիսի ժամանակ ես հայտնել էի, որ վերաքննիչ բողոք ենք պատրաստվում ներկայացնել եւ ներկայացրինք։  Համարում ենք, որ այդպիսով դատարանները խախտում են պարոն Քոչարյանի իրավունքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Քանի դեռ դա այդպես է, ուրեմն մենք պիտի կարողանանք բողոքարկել այդ հանգամանքը»,- ասաց Ալումյանը։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին չէր կայացել  Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։  Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով։        
19:45 - 30 մարտի, 2020
Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը
 |armenpress.am|

Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրել նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացել էին պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Ավելի վաղ,  դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:
18:04 - 06 մարտի, 2020
Մեկնարկեց դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների գործով առաջին նիստը. տուժող դատավորը նիստին չի մասնակցում |armtimes.com|

Մեկնարկեց դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների գործով առաջին նիստը. տուժող դատավորը նիստին չի մասնակցում |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը: Այն նախագահում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Նշենք, որ սկզբնապես գործը մակագրված է եղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն հետագայում վերամակագրվել է Գրիգորյանի արձակուրդում գտնվելու հիմքով: Սույն գործով տուժող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստին չի ներկայացել: Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ տուժողին ծանուցագիր ուղարկվել է, սակայն այն վերադրաձվել է՝ «չպահանջված» նշումով: Դատարանը որոշեց հաջորդ անգամ ծանուցագիրն ուղարկել Աննա Դանիբեկյանի աշխատավայր: Այնուհետեւ Մելիքսեթյանը հետաքրքրվեց կողմերից, թե ինչպիսի դիրքորոշում ունեն դատական նիստը տուժողի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ: Ամբաստանյալների պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ նրա բացակայությունը խոչընդոտ չէ, սակայն, ամեն դեպքում, հետաքրքիր կլինի պարզել՝ ինչպիսին է լինելու Դանիբեկյանի մասնակցությունը սույն գործին՝ հաշվի առնելով, որ նրա ցուցմունքը միակն է, որ դրված է մեղադրանքի հիմքում: Մեղադրանքը պաշտպանող Ասպուրակ Ավետիսյանն էլ նշեց, որ Քրեական դատավարության օրենսգքրով սահմանված կարգի համաձայն՝ տուժողի մանսակցությունը նախապատրաստական փուլում պարտադիր պայման չէ: Դատարանը որոշեց տուժող դատավորի բացակայության պայմաններում շարունակել դատական նիստը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:41 - 10 փետրվարի, 2020