Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին եւ ոչ թե անձերին. Արամ Ա

Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին եւ ոչ թե անձերին. Արամ Ա

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում:  Տեսչական մարմնի մասնագետների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում:  Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի արդյունքում արձանագրել են դիմակ չկրելու երևույթներ: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:  Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։  
21:56 - 03 մարտի, 2021
22.520՝ մշտադիտարկում, 10.330 ստուգայց, 1.411 խախտում. ԱԱՏՄ-ն ներկայացրել է 2020 թվականի հաշվետվությունը

22.520՝ մշտադիտարկում, 10.330 ստուգայց, 1.411 խախտում. ԱԱՏՄ-ն ներկայացրել է 2020 թվականի հաշվետվությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։ ԱԱՏՄ-ն ներկայացրել է իրականացված միջոցառումներն ըստ ոլորտների. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ 8 712 մշտադիտարկում, 6 212 ստուգայց։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ 9 399 մշտադիտարկում, 2 358 ստուգայց։ Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ 3 087 մշտադիտարկում, 1 448 ստուգայց։ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ 1322 մշտադիտարկում, 312 ստուգայց։
19:21 - 26 փետրվարի, 2021
Պատերազմին մասնակցած քաղաքացիների խնդիրները լուծում չեն ստանում․ ԱԱՏՄ-ն միայն գրավոր դիմումներին է ընթացք տալիս

Պատերազմին մասնակցած քաղաքացիների խնդիրները լուծում չեն ստանում․ ԱԱՏՄ-ն միայն գրավոր դիմումներին է ընթացք տալիս

Պատերազմական ու հետպատերազմական շրջանում Հայաստանում արձանագրվեցին քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումների դեպքեր։  Այնուհանդերձ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), որը, ըստ էության, զբաղվում է աշխատանքային իրավունքի ոլորտներում ռիսկերի կառավարմամբ ու կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, արցախա-ադրբեջնական պատերազմի ընթացքում եւ ավարտից հետո ստացել է մի քանի դիմումներ ու մի շարք ահազանգեր։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմնից հայտնել են, որ պատերազմի ամենաթեժ ամսից՝ հոկտեմբերից, մինչ օրս ԱԱՏՄ «թեժ գիծ» ծառայությունը կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 2 ահազանգ է ստացել։  Մասնավորապես՝ առաջին դեպքով քաղաքացին հայտնել է, որ կամավորական հիմունքներով մեկնել է ռազմաճակատ, իր բացակայությունը համարվել է անհարգելի, արդյունքում հեռացվել է աշխատանքից։ Ահազանգած մյուս քաղաքացին բողոքել է, որ պատերազմում վիրավորվելու հետեւանքով ստացել է 3-րդ կարգի հաշմանդամություն, իսկ իրեն զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվել է քաղաքացիական կենսաթոշակ։ Վերոբերյալ երկու դեպքերն էլ լուծում չեն ստացել այն պատճառով, որ քաղաքացիները դիմումը գրավոր չեն ներկայացրել։ Իսկ հրադադարից հետո՝ նոյեմբերի 10-ից մինչ այսօր, ԱԱՏՄ-ում աշխատանքային իրավունքին առնչվող 65 զանգ է գրանցվել․ դրանցից 14-ը բողոք են, իսկ մյուսները ենթադրել են խորհրդատվություն։  Հետպատերազմյան շրջանում Տեսչական մարմնի ստացած դիմումները աշխատանքային իրավունքների տարբեր խախտումների են վերաբերել, մասնավորապես՝ աշխատավարձի վճարման ժամկետների եւ կարգի, աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու կարգի խախտում, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգի խախտում, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման կարգի խախտում, աշխատանքի հերթափոխային եւ հանգստի ժամանակացույցերը հաստատելու կարգի խախտում, աշխատողներին արտաժամյա աշխատանքի եւ հերթապահության ներգրավելու կարգի խախտում։  Հետպատերազմական շրջանում ահազանգերը, որոնք վերաբերել են քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատմանը կամ աշխատանքային իրավունքների ոտնահարմանը, 2-ն են եղել։ Այս դեպքերը եւս մնացել են օդում կախված, իսկ քաղաքացիներին տեղեկացվել է, որ ԱԱՏՄ կարող են դիմել աշխատանքային իրավունքների արդեն կայացած խախտման դեպքում եւ միայն գրավոր։  Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում զորահավաքով ռազմաճակատ մեկնած կամավորների՝ մարտական գործողություններին մասնակցելու համար նախատեսված վճարը չստանալու դեպքերին, որոնց մասին մամուլի հրապարակումներ են եղել, ԱԱՏՄ-ից հայտնել են, որ ահազանգեր չեն ստացել։  Փաստացի՝ ԱԱՏՄ-ն իր գործառույթների շրջանակներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին կարող է ընթացք տալ միայն գրավոր դիմում-բողոքների առկայության դեպքում, ուստի բանավոր ահազանգերը լուծում չեն ստանում։  ԱԱՏՄ-ից խնդրեցինք մեզ տրամադրել բանավոր ահազանգեր ներկայացրած քաղաքացիների տվյալները՝ իրենց առնչվող խնդիրների շուրջ զրուցելու նպատակով։ Տեսչական մարմնից մերժեցին՝ մեկնաբանելով, որ իրենք իրավասու չեն տրամադրել քաղաքացիների կոնտակտները, իսկ նրանց տվյալները գրանցում են այն պարագայում, եթե զանգահարողը համաձայնություն է տալիս։ Մեր հարցին՝ եթե ԱԱՏՄ-ն լիազորություն չունի բանավոր դիմումներին ընթացք տալ, ապա այդ դեպքում քաղաքացիների տվյալները փոխանցո՞ւմ են կոմպետենտ այլ կառույցի, օրինակ՝ ՊՆ-ին կամ Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը, կառույցից բացասական պատասխան տվեցին՝ դարձյալ նշելով, որ բանավոր ահազանգերն առհասարակ ընթացք չեն ստանում։ Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի համաձայն` հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի հիման վրա Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման եւ դրանց հետագա ընթացքը տալու կարգը։ Հավելենք, որ ԱԱՏՄ-ն վերջերս ներդրել է անանուն դիմումների EmployeeProtect.am համակարգ: Կայքը հնարավորություն է տալիս գրանցել աշխատանքային իրավունքին առնչվող բողոքները, քննել աշխատողների ներկայացրած անանուն բողոք-հայտերը եւ ապահովել դրանց ընթացքը։ Համակարգը թույլ է տալիս դիմում-բողոքին կցել նաեւ աշխատանքային իրավունքի խախտումը հավաստող լուսանկարներ, տեսագրություններ եւ ձայնագրություններ։  Իսկ մինչ վերոնշյալ համակարգի ներդրումը՝ ԱԱՏՄ-ն աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ վարույթներ հարուցում էր քաղաքացիներից ստացված գրավոր դիմում-բողոքների հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, համաձայն որի՝ դիմումը ներկայացվում է գրավոր, եւ պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, հասցեն, ստորագրությունը։ Սեդա Առաքելյան
15:37 - 21 փետրվարի, 2021
Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական խմբի 2021թ. առաջին նիստը

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական խմբի 2021թ. առաջին նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է Տեսչական մարմնի ղեկավարին կից աշխատանքային իրավունքների թեմայով խորհրդակցական խմբի 2021 թվականի առաջին նիստը։  Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել նախորդ տարում նույն կազմով կայացած աշխատանքային խորհրդակցական նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ արված աշխատանքները։  Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնին հասցեագրված աշխատանքային իրավունքին վերաբերվող բողոքներով վարչական վարույթների մասին տվյալների ներկայացումը։  Նիստի մասնակիցներն իրազեկվել են նաև 2021 թվականի հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական լիազորությունների և դրանց իրականացմանն ուղղված անելիքների մասին։  Օրակարգում ընդգրկված հարցերից բացի քննարկվել են Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքի, այդ թվում աշխատողների անվտանգության վերահսկողության ոլորտում առկա օրենսդրական և այլ խնդիրներ։  Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել երկխոսության այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն ու պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։  Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ շատ խնդիրներ կանխվում են հենց նման երկխոսությունների շնորհիվ։  Մինչ նիստի մեկնարկը խորհրդակցական աշխատանքային խմբի անդամները շրջայց են կատարվել Տեսչական մարմնում և ծանոթացել աշխատանքային պայմաններին։
21:37 - 19 փետրվարի, 2021
ԱԱՏՄ-ն շարունակում է հանրապետությունում Covid անվտանգության նորմերի խախտումներ արձանագրել

ԱԱՏՄ-ն շարունակում է հանրապետությունում Covid անվտանգության նորմերի խախտումներ արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների շարունակվող ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid անվտանգության նորմերի որոշ խախտումներ։ Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ՝ տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։ Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել են Covid-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
21:43 - 17 փետրվարի, 2021
ԱԱՏՄ մասնագետներն այցելել են Վանաձորում սննդային թունավորում ստացած քաղաքացիներին

ԱԱՏՄ մասնագետներն այցելել են Վանաձորում սննդային թունավորում ստացած քաղաքացիներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են, սննդային գործոնով պայմանավորված, աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։   Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիշեցնում է՝   Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները՝   մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը.   առանձնացնել հում սնունդը եփածից.   լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը.   սնունդը պահել անվտանգ ջերմաստիճանում.   ժամկետանց սնունդ չօգտագործել.   օգտագործել անվտանգ հումք և ջուր.   կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լավ լվանալ հավկիթը։
18:24 - 16 փետրվարի, 2021
Կայացել է ԱԱՏՄ-ին կից խորհրդակցական աշխատանքային խմբի առաջին նիստը

Կայացել է ԱԱՏՄ-ին կից խորհրդակցական աշխատանքային խմբի առաջին նիստը

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն է եղել։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված հարցերի ներկայացմանը հետևել է հարց ու պատասխան, ձևավորվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն քաղաքականություն մշակող մարմին։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել համագործակցություն այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն և պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։ Հաջորդ նիստը կլինի արտագնա։ Այն կանցկացվի «Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն»-ում։
22:31 - 12 փետրվարի, 2021
ԱԱՏՄ ստուգայցերը Սյունիքի և Լոռու մարզերում

ԱԱՏՄ ստուգայցերը Սյունիքի և Լոռու մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. տրվել են դրանք շտկելու հանձնարարականներ։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են նաև բջջային կապի օպերատորների գրասենյակներում, փակ արտադրական տարածքներում, վարսավիրանոցներում, մանրամեծախ առևտրի կենտրոններում ու շինանյութի մասնագիտացված խանութներում։ Ընդհանուր առմամբ մասնագետների դիտարկումները առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և մարզերում։
20:50 - 09 փետրվարի, 2021
ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքապետարաններում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքապետարաններում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքում, Ախուրյան խոշորացված համայնքում և Պեմզաշենում: Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Տեսչականի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող համայնքապետարաններում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, մանկապարտեզներում, գրասենյակային փակ տարածքներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ Ընդհանուր առմամբ մասնագետների առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։
22:48 - 05 փետրվարի, 2021
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապանի և Սիսիանի տնտեսվարողների մոտ

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապանի և Սիսիանի տնտեսվարողների մոտ

Դեղատներ, վարսավիրանոցներ,  գրադարաններ և մանրամեծածախ առևտրի կետեր. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։ Այս մասին հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:  Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։
12:27 - 26 հունվարի, 2021
ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲԸ ներկայացուցիչների հետ

ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲԸ ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ տրանսպորտային միջոցներում փակցնելու համար։ ԱԱՏՄ մասնագետները ընկերությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս հորդորել են խստորեն պահպանել սահմանված անվտանգության նորմերը։  
19:30 - 25 հունվարի, 2021