Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Վանեցյանը վերստին հայտարարում է՝ հանրային մեծ ճնշմամբ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության |azatutyun.am|

Վանեցյանը վերստին հայտարարում է՝ հանրային մեծ ճնշմամբ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտ երկու շաբաթ Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում վերստին հայտարարեց՝ հանրային մեծ ճնշմամբ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության: Ասաց՝ սա համազգային շարժում է ու կտա իր պտուղները: Վաղվա հանրահավաքից առաջ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ Հայաստանում առկա են «զանգվածային անկարգությունների իրական վտանգներ», կոչ անելով «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։ ԱԱԾ-ի այս հայտարարությունը հնչում է իշխանությունների հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմության արդեն մեկշաբաթյա բողոքի տարբեր գործողությունների, անհնազանդության ակցիաների, երթերի ու հավաքներին ֆոնին. հաղորդագրությունում, սակայն, իրավապահ կառույցը այդպես էլ չի հստակեցնում, թե ում նկատի ունեն։ Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանն, ասաց՝ կարծում է, որ գերատեսչությունը կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլորի նկատմամբ: «Նախ ուզում եմ հիշեցնել իմ նախկին գործընկերներին, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, իրենք երդում են տվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, այլ ոչ թե իշխանությունը այս պահին բախտի բերումով, թե պատահմամբ զավթած խմբակին. էդ ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը: Իսկ իշխանություններին՝ ճիշտ եք անում, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ շատ քիչ է մնացել, և ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով և հանրային մեծ ճնշմամբ շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանությունների հեռացմանը», - ընդգծեց Վանեցյանը: Հարցին՝ եթե ընդդիմությունը գա իշխանության, ի՞նչ է սպասվում Արցախին, ի՞նչ կարող է փոխվել Արցախի ներկայիս իրավիճակում, Վանեցյանն ասաց՝ պետք է պահպանենք եղածը, իսկ գործող իշխանությունների մնալու դեպքում, ընդգծեց՝ «ունենալու ենք նորանոր կորուստներ»: Վանեցյանը նշեց՝ պետք է կասեցնեն միակողմանի զիջումները, որից հետո շատ աշխատանք կա անելու: Նա ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է օրակարգում լինի և որ իրենց դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: «Ամենակարևոր հարցը՝ ո՞նց ենք դրան հասնելու, ես քիչ առաջ նշեցի, մենք պետք է միաժամանակ սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք: Դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ: Ես համոզված եմ, որ մենք կհաջողենք: Պարտության սիմվոլ հանդիսացող վարչապետը չի կարող գնալ և բանակցել ձիգ կանգնած երկու ոտքի վրա, որովհետև ինքը, երբ ստորագրել է այդ փաստաթուղթը, եղել է շատ ծանր հոգեբանական վիճակում, հիմա այդ հոգեբանական վիճակից չի կարողանում դուրս գա և գնա, կանգնի, նայի թշնամի երկրի ղեկավարի աչքերի մեջ ու ասի իր ուզածը: Պետք է փոխվի, էս մարդը պետք է գնա, որ գան նոր մարդիկ, կարողանան բանակցել», - ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:   Վարչապետ նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար «Պատիվ ունեմ»-ը պայքարի երեք փուլ էր ընտրել. առաջինը քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնելն էր, երկրորդը՝ բողոքի գործողություններն ու քայլերթներն էին, իսկ երրորդը, Վանեցյանի խոսքով, վճռականությունն է, որն ըստ նրա ավելի արդյունավետ կլինի: Թե ո՞վ է լինելու ընդդիմության առաջնորդը, Արթուր Վանեցյանի խոսքով, այս հարցը դեռ չի քննարկվում: Այսօր ավելի ուշ սպասվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը:
20:24 - 30 ապրիլի, 2022
Վաղը՝ 16։00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կիրականացնի |tert.am|

Վաղը՝ 16։00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կիրականացնի |tert.am|

tert.am: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Վանեցյանը դրական է գնահատել իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները։ «Առաջին օրվանից սկսած ամեն հաջորդ օր մենք ունեցանք աճող դինամիկա, մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ »,-հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով պայքարի երկրորդ փուլի արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։ Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։
19:19 - 30 ապրիլի, 2022
Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան
 |tert.am|

Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Պայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ: Այս մասին Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը նշեց՝ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։ Վանեցյանը ընդգծեց՝ խաղաղություն են բերելու երկրին և ժողովրդին։ «Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց նա: Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին։
20:30 - 29 ապրիլի, 2022
Առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը. կասենք, թե ինչ ենք անելու իշխանափոխությունից հետո. Վանեցյան |news.am|

Առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը. կասենք, թե ինչ ենք անելու իշխանափոխությունից հետո. Վանեցյան |news.am|

news.am: Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է, շարժումը թափ է առնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։ «Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում, թե ինչ-որ խմբերի կողմից։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասաց նա։ Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։ «Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասաց նա։ Նա ասաց, թե առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։ Վանեցյանը վստահ է ՝ ոստիկանության ծառայողների մի մասն ուղղակի ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։      
15:36 - 27 ապրիլի, 2022
Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|

Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Առաջին խնդիրը եղածը պահպանելն է ու նոր զիջումների չգնալը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն, ով արդեն 10 օր է նստացույց է անում Ազատության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Վանեցյանի համոզմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Վանեցյանի հետ հարցազրույցից մի հատված նհերկայացնում ենք ստորև․ Վանեցյան․ - Դուք լսե՞լ եք իմ շուրթերից երբևիցե, որ ես ասեմ՝ Շուշին ու Հադրութը հետ կբերենք։ «Ազատություն»․ - Ընդդիմության շուրթերից ամեն օր էլ հնչում է։ Վանեցյան․ - Եկեք ընդդիմությունը տարանջատենք։ Ես ասում եմ հետևյալը՝ մենք էսօր ունենք խնդիր եղածը պահպանելու։ Առաջին խնդիրը, որը մենք պետք է լուծենք, եղածը պահպանենք, ավելի մեծ զիջումների չգնանք։ «Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ Ռուսաստանը կհեռանա՞ Արցախից։ Վանեցյան․ - Ռուսաստանի խաղաղապահ ուժերին մնացել է մոտավորապես երեքուկես տարի՝ համաձայն պայմանավորվածության։ Այսօր Ռուսաստանի խաղաղապահները գրեթե միակ երաշխավորն են անվտանգության Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների։ Ադրբեջանն, իհարկե, ամեն ինչ պետք է անի, որպեսզի ռուսական զորքերն այնտեղից հեռանան և, օրինակ, վերջին դեպքերն Արցախի սահամանամերձ դառած Ադրբեջանի հետ գյուղերում՝ բարձրախոսով մարդկանց ահաբեկելը, կրակոցները, գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտելը և այլն․․․ ի՞նչ են անում ադրբեջանցիք, ադրբեջանցիք փորձում են Արցախը հայաթափել, եթե Արցախը հայաթափվի, ուստի ռուսական խաղաղապահների ներկայացումը տարածաշրջանում կդառնա անիմաստ։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն ասում է՝ «այլևս արցախյան կոնֆլիկտ հասկացողությունը չկա, մենք էդ հարցը լուծել ենք ժամանակի հարց է ձևակերպումները»։ Առաջարկել են ադրբեջանցիները հինգ սկզբունքը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման համար։ Էդ հինգ սկզբունքները բացառապես մի բանի մասին են՝ Արցախը հանձնել ադրբեջանին, Հայաստանի սահմանները ճշգրտում անել ըստ Ադրբեջանի ներկայացված ձևի։ Այսինքն՝ մենք ինչ ենք տեսնում, իշխանական պատգամավորներն ասում են, որ Տավուշի մարզում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ փակվեց Գորիս- Կապան միջպետական ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փոխարենը դրան ընդդիմանար, ինչ-որ մի բան ասի, ասեց, որ դա ադրբեջանական Էյվազլու և Չայզամի գյուղերն են։ «Ազատություն»․ - Ձեր լուծումը չեք ասում, պարոն Վանեցյան։ Վանեցյան․ - Լուծումը ասում եմ հետևյալը՝ պետության հիմքերը ուժեղացնել, պետությունը պետք է սկսի աշխատել, միջազգային հանրության հետ պետք է սկսել էֆեկտիվ աշխատել, զինված ուժերն արագ վերականգնել, աշխատել մեր հիմնական դաշնակից երկրի հետ՝ Ռուսատանի Դաշնության հետ։ «Ազատություն»․ - Եվ Ադրբեջանը կհրաժարվի՞ Արցախի։ Վանեցյան․ - Իհարկե։ «Ազատություն»․ - Որքան էլ որ ասեք կուսակցական դրոշներն իջեցված են, տեսեք, հրապարակում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան՝ նրանց թիմակիցներ, մարդկանց աչքի առջև են նրանց կուտակած հարստությունները, չեն մոռացել այդ տարիների ռեպրեսիաներ, ասեմ, ինչ ասեմ, Դուք ամենալավը կիմանաք, որովհետև ինքներդ նրանցից շատերի դեմ քրեական գործեր եք հարուցել Ձեր պաշտոնավարման ընթացքում։ Հիմա, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պիտի անցյալը վերադառնա և նրանք արդեն լավն են։ Վանեցյան․ - Ես ասել եմ, որ անցյալին վերադարձ չի լինելու։ «Ազատություն»․ - Բայց անցյալը հրապարակում է։ Վանեցյան․ - Ո՛չ, նման բան չկա։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն այլևս երբեք իշխանության չի լինելու։ Ռուբերտ Քոչարյանի մասով՝ ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակում խնդիր է դրել գալ իշխանության։ Ես չեմ խոսել, ես չեմ զրուցել, չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այս պահին իր առջև դրված առաջնային խնդիր գալ իշխանության։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
12:49 - 27 ապրիլի, 2022
Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|

Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|

factor.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Ազնավուրի անվան հրապարակում:  Ապա նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Դատախազության շենքի մոտ ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց Factor.am-ի հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացիների մի մասը և տարբեր գործիչներ կարծում են, որ այլ ուժեր են դրդել, որ դուրս գա պայքարի, Վանեցյանն արձագանքեց. «Ինձ որևէ ուժ չի կաող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի, որովհետև ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական շրջանակների վրա լինի հատկապես օտարերկրյա (կարևոր չէ՝ որ երկրի) ազդեցություն, դա կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես հայկական շահերի առաջ մղմամբ»։ Հարցին՝ Ռուսաստա՞նն էլ չի կարող ազդել, Վանեցյանը պատասխանեց. «Ռուսաստանն ո՞վ է, որ մեզ վրա ազդի. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ գործ ունի մեր ներքին քաղաքական հարցերի հետ»:
19:35 - 26 ապրիլի, 2022
Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

news.am: Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում. «Մենք շարունակում ենք հայտարարած բողոքի անժամկետ գործողությունները, կրկին գիշերելու ենք Ազատության հրապարակում, 24 ժամ լինելու ենք այստեղ։ Բայց երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ին, ավելի ակտիվ է լինելու։ Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ կարևոր խնդիրն այն է, որ ժողովրդին հանեն փողոց և դարձնեն պահանջատեր։ Վանեցյանի խոսքով, առկա է 100 տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, պետության հիմքերը խարխլված են։ «Մենք խնդիր ունենք, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն և ասեն, թե մեկ է, բան չի լինելու, մի անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք, պատերազմից հետո չստացվեց։ Մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն։ Իշխանությունների դեմ պայքարող տարբեր խմբեր կան այսօր։ Կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են և մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում պետք է բոլորը համախմբվեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ ընդդիմադիր լիդերները համատեղ չեն աշխատում, Վանեցյանն ասաց. «Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական շահերը կամ նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար։ Կան տարբեր կուսակցություններ ու խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդները, և հենց դրա մասին է խոսքը, երբ ասում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Դա նրա մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ այս փուլում և մենք կարողանանք ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք ասենք, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է, խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա։ Այստեղ տրամադրությունը մեկն է ունենալ հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող ժողովուրդ, բայց այս հիմնական նպատակին հասնելու համար մենք պետք է հասնենք իշխանափոխության։ Որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Չկա նման բան»։
11:37 - 25 ապրիլի, 2022
Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը՝ Արամ Գրիգորյանը, թղթադրամներ է տալիս մի քանի տիկնանց, որոնցից մեկը, դիմելով Գրիգորյանին, ասում է՝ «բա տաքսուս փողը, տաքսու փողը, Արա՛մ», ի պատասխան՝ լսվում է՝ «Էդ էլ մերսին է՞ր»։ Այս տեսանյութն ակտիվորեն տարածում են կառավարող ուժի  քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը՝ կասկած հայտնելով եւ կամ ներկայացնելով, որ այդ կանայք, հավանաբար, ընդդիմադիրների հավաքներին են մասնակցում՝ դրա դիմաց վճարվելով։ Տեսանյութը, մասնավորապես, տարածել են Medianews, Freenews, Armenianews հարթակները, ֆեյսբուքյան տարբեր էջեր՝ կից գրելով «Ինչպես է Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող բաժանում հանրահավաքի գալու համար» եւ նմանատիպ այլ տեքստեր։  Համացանցում որոնումը նախկինում հրապարակված այսպիսի տեսանյութ չի ցուցադրում, թեեւ տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է ավելի վաղ՝ հաշվի առնելով, որ գործող անձինք տաք վերարկուներով են։  Սա առիթ է տալիս եզրակացնելու, որ ժամանակահատվածում, երբ նկարահանվել է տեսանյութը, եղանակը ցուրտ է եղել։  Ինչ վերաբերում է պնդումներին, թե «մարդիկ բերվել են՝ հանրահավաքի մասնակցելու», նշենք, որ այս օրերին «Հայրենիք» կուսակցությունն ու իր համակիրները բողոքի գործողություններ են անում Ազատության հրապարակում, մասնավորապես նստացույց։ Տարածված տեսանյութում լսվում է հանրահավաքային ելույթ, կադրում էլ երեւում է Բաղրամյան պողոտայից մի հատված՝ Սիրահարների այգուց։    Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեսանյութն առնչություն չունի վերջին օրերի հավաքների հետ։ Իսկ կայքերն ու հարթակները, որոնք հրապարակել են տեսանյութը, որեւէ կերպ չեն նշել, թե այն երբ է նկարահանվել, ինչից կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը կապ ունի այս օրերին ընթացող բողոքի գործունեությունների հետ։  Վանեցյանի աջակիցները տարածվող տեսանյութն ու դրան կից մեկնաբանություններն անարձագանք չեն թողել։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է, որ տեսանյութը հին է, Ազատության հրապարակից բավականին հեռու, եւ որ Արամ Գրիգորյանին մոտեցել են ապրուստի խնդիր ունեցող մարդիկ, որոնց էլ վերջինս օգնել է. «Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել։ Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:  Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել: Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:  Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,- գրել է Բաբայանը։ Իսկ Վանեցյանի օգնական Սոս Հակոբյանը հայտարարել է, որ եթե չհեռացվեն Ազատության հրապարակ փողոց մարդ բերելու վերաբերյալ նյութերը, հարցը կլուծեն դատական կարգով։   Ի դեպ՝ որեւէ անդրադարձ չի կատարվել «բա տաքսու փողը, Արա՛մ» արտահայտությանը. անհասկանալի է, թե ինչ տաքսու մասին կարող էր խոսել ուղղակի օգնության դիմած քաղաքացին, որը, ինչպես ակնհայտ է տեսանյութից, անվանապես ճանաչում է տղամարդուն։ Այսպիսով, Վանեցյանի օգնականին առնչվող տեսանյութը հին է, սակայն այն հրապարակվել է նոր, իսկ կառավարող ուժի քարոզչամեքենան փորձել է տպավորություն ստեղծել, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաներին մարդկանց գումարով են տանում։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունների արձագանքներում տրվում է մի մեկնաբանություն, որում շրջանցվում է տաքսու գումարի մասին արտահայտությունը։ Հայարփի Բաղդասարյան
18:20 - 23 ապրիլի, 2022
Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ` միանալով իրենց պայքարին: Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: «Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջնական նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն ժողովրդի է»,- ասաց Վանեցյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը խնդրում է քաղաքացիներին հասկանալ իրենց պայքարի էությունը, իմաստը, չտրվել մանիպուլյատիվ պնդումներին, որ սա ներքաղաքական պայքար է: «Ոչ, այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը:
11:00 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են
 |hetq.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են |hetq.am|

hetq.am: Արդեն հինգերորդ օրն է ինչ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ բողոքի ակցիաներ են: Բողոքի ակցիաների մեկնարկը տվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ապրիլի 17-ից անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Հաջորդ օրվանից անժամկետ հացադուլ են իրականացնում արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երկու երիտասարդ: Ազատության  հրապարակի մեկ այլ հատվածում բողոքի ակցիաներ են անում «5165» շարժման անդամները, հրապարակում են նաև «Սև հովազ» ջոկատի անդամները: Վանեցյանին ուղեկցում են ընտանիքի անդամները՝ կինը և ավագ որդին, ինչպես նաև իր անձնական անվտանգությունը: Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունները պետք է հեռանան, և հիմնական նպատակը, որ հավաքվել են Ազատության հրապարակում, անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալն է: «Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է սպառնալիքի լեզվով, խոսում է Երևանը, Սևանը գրավելու մտադրության մասին, և մենք չենք տեսնում որևէ արձագանք Հայաստանի կողմից: Անգամ տեսնում ենք Ալիևի կողմից վիրավորական արտահայտություններ վարչապետի հասցեին, անկախ նրանից՝ ոնց եմ վերաբերվում վարչապետին, ինձ համար որպես հայ մարդու, տհաճ է, երբ թշնամի երկրի ղեկավարը վիրավորում է իմ երկրի ղեկավարին, բայց որևէ արձագանք չենք տեսնում»,- ասում է Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանն արձագանքում է իր հասցեին հնչած ցանկացած մեղադրանքին, սակայն որևէ կերպ չի պատասխանում Ալիևին: «Կարող ենք ենթադրել, որ կաշկանդվածություն, պայմանավորվածություն ունի և չի կարողանալու հայանպաստ որոշումներ կայացնել, հայանպաստ օրակարգ ձևավորել»,-ասում է ընդդիմադիր գործիչը: Դիտարկմանը, որ իշխանության համակիրների կողմից սոցցանցերում տեսակետներ են հնչում, որ պետք է Վանեցյանին զրկել երբեմնի ստացած կոչումներից, վերջինս արձագանքեց. «Գլուխները պատով կտան ինձ կոչումներից կզրկեն: Էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց արժանացել եմ իմ՝ երկարատև ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կալանքի, հավատացեք՝ վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, հինգից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներց սկսած, որը սահմանում էր ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում՝ վարչապետի մահափորձի մեղադրանքով, որն ամբողջությամբ հերքվեց, և գործը կարճվեց»,- ասաց նա: Վանեցյանի հավաստիացմամբ՝ չի արել որևէ քայլ, որն օրենքից դուրս է և որի համար իրեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Ըստ նրա՝ իշխանությունների կիրառած գործիքը կեղծ տեղեկություններով անձին վարկաբեկելու փորձն է: Հացադուլ հայտարարած երիտասարդներին տեսակցելու էր եկել Տեր Շահեն քահանան, նրա խոսքով՝ եկել էր սուրբ հաղորդություն տալու իր եղբայրներին: Տղաների հետ զրուցել էր նաև պատգամավոր Գեղամ Նազարյանը: Մեզ հետ զրույցում Նազարյանը մանրամասնեց, որ խորհուրդ է տվել վերջիններիս դադարեցնել հացադուլը: Նազարյանի խոսքով՝ Ազատության հրապարակը սակավամարդ է, քանի որ խնդիր դրված չէ, որ բազմամարդ լինի: «Շարքային քաղաքացին գալիս պտտվում, գնում է, բայց եթե կանգնի, մնա, հետո մյուսը գա, արդեն կտեսնենք ինչքան բազմամարդ է իրականում: Մինչ էս պահը տենց խնդիր դրված չէ, որ ժողովուրդ, գնում ենք Ազատության հրապարակ ու մնում ենք, հենց դրվի, վստահ եմ, որ հազարավոր կլինեն»,- ասաց պատգամավորը: Նազարյանի խոսքով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վաղուց է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց՝ առաջիկայում կտեսնենք իրենց նախաձեռնած տարբեր քայլերն ու գործողությունների ծրագիրը: Պատգամավորը սակայն այն տեսակետին չէ, որ պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և պայքարը միայն փողոցում ծավալել:   Շարունակությունը՝ hetq.am-ում
17:14 - 21 ապրիլի, 2022
Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

news.am: Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան. Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կիրականացնեն այս կամ այն ակցիան: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Արթուր Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները, ըստ որի, եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն  Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ «Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ  փոփոխությունը կանեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. «Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։  Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։  Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ կարևորում է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ  աշխարհի կողմից, հատկապես  Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։
10:59 - 21 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը երկրորդ գիշերն է լուսացրել Ազատության հրապարակում։ «Առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել, ուղղակի քանի որ չեն թողնում վրան տեղադրել, գիշերը ցուրտ է լինում»,-ասաց նա: Հարցին, թե եղե՞լ են սադրանքների փորձեր, Վանեցյանը պատասխանեց. «Մեկումեջ գալիս են ուղղորդված մարդիկ, խոսում են, բայց չի անցնում իրենց ասածը: Ասում են՝ ի՞նչ եք ուզում, թողեք մարդիկ աշխատեն, ինչի՞ եք խանգարում: Որեւէ կոնկրետ բան չեն ասում»: Վանեցյանի խոսքով, սա ոչ թե կազմակերպված մեծ հանրահավաք է, այլ տեղային անժամկետ բողոքի ակցիա է, որի նպատակն է մարդկանց իրազեկել, մարդկանց հետ դեմ դիմաց խոսել. «Այդ նպատակին ակցիան ծառայում է։ Շատ-շատ մարդիկ են գալիս։ Այս երկու օրվա ընթացքում ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, նրանց հուզող հարցերը լսել, պատասխանել։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն ամբողջական, թե ինչ է կատարվում։ Շատ նորություններ ես եմ նաև իմանում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլև մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց նա: «Այս պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Որևէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները հետևողական կերպով բերել հասցրել են մի իրավիճակի, երբ ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ պարտվողական, զիջողական քաղաքականությունը այս իշխանությունները տանում են մինչև վերջ։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ այո, կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման բան ասել»,-ասաց պատգամավորը։ Վանեցյանն ասաց, անցած երկու օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ զոհերի, անհետ կորածների հարազատներ եկել են Ազատության հրապարակ, խոսել իր հետ, հիշեցրել են՝ նախկինում քննադատել են Վանեցյանին։ «Ասում են՝ մեզ ասել էին, որ ձեր բողոքի ակցիաներն են խանգարում մեր որդիներին գտնելու գործին»,-ասաց նա։ ԱԱԾ նախկին տնօրենը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը գնահատում է որպես ինքնախոստովանական ցուցմունք, նշում, որ դա բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար. «Հավատացեք, ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում մարդկանց կյանքերին, երկրին, մարդկանց տանում են, ձերբակալում են ու դատում»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
11:28 - 19 ապրիլի, 2022