Արման Աբովյան

Արման Վլադիմիրի Աբովյանը (սեպտեմբերի 9, 1973) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։

19912. ընդունվել է Հայկական բաց համալսարան: 1991-2001թթ․ աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012թթ․՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015թթ․ եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018թթ․ աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության։ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համապետական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ժողովուրդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»: Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ»:
14:44 - 23 հունիսի, 2020
Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում․ Արման Աբովյան

Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում․ Արման Աբովյան

Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում, թույլ տվեք չմանրամասնել, բայց նորմալ է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։  Լրագրողների այն շեշադրմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ մի դեպքում կհամաձայնեն, եթե  իրենց խմբակցությունից  լինի ղեկավարը, Աբովյանն ասաց, որ ըստ իրեն՝ ոչ իրենք,  և ոչ էլ իրենց  գործընկերները պայմաններով կամ նախապայմաններով չենք խոսում։ «Դրա հետ մեկտեղ իհարկե հարգանքով ենք վերաբերվում պարոն Մարուքյանի կարծիքին, նորից կրկնեմ, բայց ոչ մի մանրամաս այս պահին չեմ հաղորդելու, գնում է քաղաքական ընթացք նույնը Սահմանադրական դատարանի պահով ընթանում է ակտիվ, նորմալ, բարեկամական, ընկերական գործընթաց։ Ավելորդ նյարդացումը պրոցեսի իմաստ չունի»,- ասաց Աբովյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք  սպասում են դատարանի որոշմանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հետ կապված, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, դա ընդհանրապես կապ չունի, մի պրոցեսը մյուս պրոցեսի հետ կապ չունի շատ պարզ պատճառով, սա մի քաղաքական պրոցես է, նա լրիվ ուրիշ քաղաքական պրոցես»։ Խոսելով այն մասին, որ երեկ համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի շարք քաղաքացիներ դեն են նետում իրենց կուսկցական անդամատոմսերը, արդյո՞ք դժգոհություններ են եղել։ Աբովյանը պատասխանեց, որ իշխանությունները շարունակում են լկտի տեղեկատվական գրոհները։  «Մեկնաբանելու ոչինչ չկա, սա այն կոշտ վարքաբեկման տրամաբանության մեջ է մտնում, որն իրականացնում է իշխանությունը, որովհետև տարբերակ չունեն, պետք է որևէ ձև քողարկեն քաղաքական հետապնդումները։ Ասեմ այն, որ միայն այս օրերին մոտ 4000 մարդ դիմել է, որ անդամակցի ԲՀԿ-ին» ,- ասաց Աբովյանը»
13:10 - 18 հունիսի, 2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը․ Արման Աբովյան

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ներողություն խնդրեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից և հայտարարեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը։ Աբովյանն իր ելույթում նշեց․ «Պարոն Հակբյան, պետք է ներողություն խնդրեմ, սա Ձեզ չի վերաբերում։ Ես ցավում եմ, որ մեծամասնությունը իշխանություն եկավ ժողովրդական առժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով՝ փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա ճանապարհ չէ, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ, վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի։ Մենք պայքարելու ենք Հայստանում իրական, ժողովրդկան արժեքների, յուրքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների համար։ Երեկ ձեր բոլորի  և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է , քան քաղաքական հաշվեհարդար՝ ձեր  կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ։ Ասեմ միայն, որ միջազգային ողջ հանրությունը, եվրոպական կառույցները ուշի-ուշով հետևում են Հայաստանում «Բարգավաճ Հայաստանի» և  Գագիկ Ծառուկյանի հանդեպ ընթացող այս ռեպրեսիվ գործընթացներին։ Հաշվի առնելով, երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական բեսպրեդելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է  և հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը»։
10:54 - 17 հունիսի, 2020
Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով․ Արման Աբովյան

Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով․ Արման Աբովյան

Հարգելի ժողովուրդ, այն ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում ինձ համար ոչ թե սպասելի էր, իհարկե ես չէի սպասում, որ կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական, շատ պարզ պատճառով, որ հնչեցրած լոզունգները, կարգախոսները, նպատակները, որոնք իրենք հնչեցրին և ձեր ուսերին եկան իշխանության   այսօր չեն կատարվում։ Բնավ,  խնդիրը Ծառուկյանի մեջ չէ, որովհետև Ծառուկյանն ընդամենն ասել է ճշմարտությունը՝ առանց սպառնալիքի և ամպագորգոռ հայտարարությունների։ Այս մասին Ազգային ժողովում այսօր տեղի ունեցող նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։  Նա իր ելույթում ասաց․ «Ծառուկյանն ընդամենն ասել է ճշմարտություն, որ, այո, ձախողել եք։ Եվ ձախողման պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ,  ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության և հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ, երկու տարվա ընթացքում տարբեր ժամանակներ են եղել, ես գիտեմ և կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր  հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր, ինչ ապօրինություններ են արվում։ Հասկանում եք, որ այսօր ձեր ձեռքով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։ Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից,ամենասիրված թեմաներից է,  որ՝ վայ, նախկինները կարող են գալ։ Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով, անվատական չեմ ասի, բայց ով պետք է ՝ հասկանում է։ Գլխավոր դատախազը գալիս է այստեղ և մեզ 20 րոպե հեքիաթ է պատմում,ասում է՝ սրա հիման վրա Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին թույլ  տվեք,  որ մենք քրեական հետապնդում իրականացնենք։ Դրա հետ մեկտեղ իրականացվում է լկտի տեղեկատվական գրոհ ձեր կողմից, ձեր կառավարության, ձեր նախարարների կողմից։ Երբ որ առողջապահության նախարարն իր գործը թողած՝ հրապարակում է նախաքննության փաստաթուղթ, և այստեղ գլխավոր դատախազը ասում է, որ դա նորմալ է, որոշել ենք հրապարակենք։ Բա ի՞նչ գործ ունի անբարո ու լկտի պահվածքը  ամսի հինգից հետո՝ լի սպառնալիքներով։ Շատ ճիշտ միտք ասեց պարոն Ծառուկյանը՝ դուրս եկեք ֆեյսբուքից։ Հիմա էլ տեսնում եմ՝  կեսդ էլի Ֆեյսբուքի մեջ եք, դուրս եկեք։ Դուք խոսում եք վեհ գաղափարներից, դրա հետ մեկտեղ գետնին տալով ամենակարևորը, թե՛ անմեղության կանխավարկածը, թե՛ մարդու արժանապատվությունը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ եք խաղում։ Ինչ-որ միլիարդներ, քրեկան գործեր եք հարուցում,  փիարաստան եք սարքել Հայաստանը։ Արա, հերիք ա, ի՞նչ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ ա։ Դուք ուզում եք կառուցել օրինականության երկիր, և բոլոր հանցագործները պետք է պատժվեն։ Պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին,  ինչից եք էդքան վախեցեք, աշխատեք, մի վախեցեք։ Շատ եք սիրում խոսել դավաճանության մասին, այո՛, դուք  դավաճանության ճանապարհին եք։ Եվ այդ դավաճանությունն սկսվեց այն պահից հետո, երբ կանանց գետնի վրա ոստիկանությունը քարշ տանելով , բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ ամեն ինչ համաչափ է, բռնություն չկա ։ Մոռացե՞լ եք, ձեզ ոնց էին քարշ տալիս։ Իսկ միգուցե, որ ձեզ քարշ էին ալիս, դիմանալու նպատակը ձեր տաքուկ կաբինետնե՞րն էին։ Խոսում եք հպարտ քաղաքացուց, երբ պետք ա հպարտ քաղաքացի ա, երբ պետք  չի անկարգ մարդ ա։ Ձեզ համար բոլոր հարցերում՝ մարդիկ ու հասարակությունն ա մեղավոր։ Կորոնավիրուսը բոլորիս խժռում ա ՝ մարդիկ են մեղավոր։  ԻՆչքան էլ անսեռ ու անդեմ ֆեյքերին  դրել եք՝ ֆաս, կերեք սրանց։ Ժողովուրդ, դուք հասկանո՞ւմ եք, որ Ծառուկյանը և մենք հայ ժողովրդի զգալի մասն ենք, միայն 20 պատգամավորը չէ։ Ծառուկյանը և մենք հայ ժողովրդի զգալի մասն ենք։  Եվ ձեր կռիվը, որ դուք ասում եք՝ պատերազմ, դուք տանում եք ժողովրդի դեմ, չե՞ք հասկանում դա։  Հունիսի 5-ից հետո բոլորիդ սիրտը կանգնեց, ասում եք՝ նախօրոք ենք իմացել, բա հո չեք ասելու՝ քաղաքական հետապնդում է, հո չեք ասելու՝ հա, վախեցել ենք կամ ճիշտ ասել, վրեժ ենք լուծում, քաղաքական հետապնդում ենք անում։ Խորհուրդ կտամ շատ ուշադիր ուսումասիրեք նույն օրինակները տարբեր բռնապետական ռեժիմների ժամանակ գրեթե նույն բառերն են։ Հիշեցեք մի բան՝ ժպտում է նա, ով ժպտում է վերջում»։ 
15:04 - 16 հունիսի, 2020
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր հանդես եկավ սուտ հայտարարությամբ, թե ՊՄՀՊ գործակալությունը թերացել է․ Արմեն Աբրոյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր հանդես եկավ սուտ հայտարարությամբ, թե ՊՄՀՊ գործակալությունը թերացել է․ Արմեն Աբրոյան

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ևս հանդես եկավ սուտ հայտարարությամբ, որում ասվում է, որ ՊՄՀՊ գործակալությունը թերացել է և փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալոց հետո հանձնարարական չի տվել ՊՈԱԿ-ին (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ- խմբ․): Ահա այդ հանձնարարականը, որը կազմվել և ներկայացվել է պետական հաշվառման գործառույթ իրականացնող ՊՈԱԿ-ին: Ի դեպ, ըստ գործավարության կարգի՝ այն ստորագրվել է հենց իր՝ Նարինե Խաչատուրյանի կողմից»: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Արմեն Աբրոյանը, անդրառնալով Ֆիրդուսի երկու շինությունների հարցին, նշել էր, որ նախարարության գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել է այդ շինությունների արժևորման փաստաթղթերը։ «Հիմա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ դրանք չեն արժեվորվել, բայց արժեվորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ես եմ, ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակուսային արժեք։ Բայց, քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրել ենք մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու։ Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են»,- մասնավորապես նշել էր նա։ Խաչատուրյանն ավագանու այսօրվա արտահերթ նիստի ժամանակ նշել է, որ քննարկում եղել է, բայց Աբրոյանը թերացել է, որովհետև պիտի դիմեր ՊՈԱԿ-ին, բայց չի արել դա։ 
22:46 - 13 հունիսի, 2020
Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ հանդիպման արդյունքում իրենց մտահոգությունները չեն փարատվել։ «Մեր մտահոգությունները շատ գործոններից են կախված և հիմնականը նա է, որ մեր դիրքորոշման համաձայն՝ դե ֆակտո ժողովուրդն արդեն լուծել է Արցախի Հանրապետության անկախության խնդիրը, և երկրորդը՝ յուրաքանչյուր բանակցություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ հիմքում՝ որպես ֆունդամենտ դրված լինի ԱՀ միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Դա չպետք է լինի պրոցեսի վերջում, այլ ի սկզբանե»,-ասաց Աբովյանը։ Հարցին, թե արդյոք հուզող հարցերին տրվե՞լ են հստակ պատասխաններ՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ մասնակի տրվել են։
14:42 - 21 մայիսի, 2020
Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|

Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ բժշկական դիմակի վաճառքից դեղատները գերշահույթ չեն ստանում, քանի որ Չինաստանից ներկրման գինն էլ բարձր է։ Պատգամավորը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ստանում, քանի որ այնտեղ դիմակները սկսում են 220-260 դրամից, Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց. «Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0․33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները: Ուսումնասիրել եմ ամբողջ չինական շուկան․ ամենաէժան դիմակը, որը կրում եք, և որը, ի դեպ, անվճար ստացել եք ԱԺ մտնելուց, դրա մեծածախ գինը, ինքնարժեքը 0․33 ցենտ է, որը մոտավորապես 150-160 դրամ է»:Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի վերահսկում շուկան, դեղատները ներկայում գերշահույթներ են ստանում. եթե նախկինում դիմակները 30-40 դրամով էին վաճառում, ապա հիմա դիմակների գները սկսում են 220-260 դրամից։ Նիստին դիմակների գնին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ դիմակների գները, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ, բայց կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար։ Չինական մեծածախ շուկայում 33 ցենտից ավելի էժան բժշկական դիմակներ են առաջարկվում Ինտերնետ-առևտրի ոլորտում հայտնի չինական alibaba.com կայքում շնչառական դիմակների տարբեր գնային առաջարկներ կան՝ ավելի էժան, քան պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մատնանշած 33 ցենտն է։ Ընդ որում, ինչքան պատվերի քանակը մեծ է, այդքան ավելի էժան կարող են արժենալ դիմակները։ Օրինակ՝ նվազագույնը 20,000 հատ դիմակ պատվիրելու դեպքում կարող ենք մեկ հատ դիմակը ձեռք բերել 20 ցենտով, այսինքն՝ շուրջ 100 դրամով։ 100,000 հատ պատվերի դեպքում նույնիսկ սկսած 8 ցենտով կարելի է դիմակներ գտնել չինական շուկայում։  Հատկանշական է, որ բժշկական նշանակության որոշ ապրանքների, այդ թվում՝ նաև դիմակների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից։  Պաշտպանիչ դիմակների մանրածախ գները համաշխարհային շուկայումԲացի Հայաստանից, մամուլում ակտիվորեն քննարկվում է նաև համաշխարհային շուկայում դիմակների գնի աճի հարցը։ Այսպես, իտալական աղբյուրները հաղորդում են, որ երկրում պաշտպանիչ դիմակների գները սկսվում են 50 ցենտից՝ չհաշված հարկերը։ Դիմակների առկա պահանջը բավարարելու խնդիր կա նաև Մեծ Բրիտանիայում։ Դեռ մեկ ամիս առաջ բրիտանացի մասնագետները մտավախություն էին հայտնում, որ դիմակների անհրաժեշտ քանակ չի ապահովվի անգամ ոչ տեղական արտադրության, ոչ անգամ Չինաստանից մեծ քանակի դիմակներ ներկրելու դեպքում։ Չինական մի շարք առցանց խանութներում դիմակների վաճառքի մանրածախ գներն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ այստեղ ևս Հայաստանում և Իտալիայում վաճառվող դիմակների գներից տարբերությունը մեծ չէ։ Ի՞նչ գնով են տեղական արտադրողից դիմակներ ձեռք բերում դեղատները և որքանո՞վ վաճառում «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի օնլայն գնացուցակից տեղեկանում ենք, որ մեկ տուփ բժշկական դիմակը՝ 50 հատ, վաճառվում է 11,250 դրամով, այսինքն՝ հատը 225 դրամով։ Փաստացի՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատներում դիմակները սկսվում են 220-260 դրամից, ճիշտ են։ Մինչդեռ մեծածախ վաճառքի գինը շատ ավելի էժան է։ Fip.am-ի հետ զրույցում  բժշկական դիմակներ արտադրող հայկական SALUS ընկերության սեփականատեր Ժիրայր Մանդալյանը նշեց, որ արտադրված մեծածախ արտադրանքը դեղատներին 120-130 դրամով են վաճառում։ «Բայց իրենք արդեն 220-230 դրամ են հատը վաճառում, որը, կարծում եմ, բավական շատ է, չգիտեմ ինչքանով է դա արդարացված։ Ես վաճառում եմ 130 դրամով, բայց մեծ քանակի դեպքում արդեն գինը վերանայում եմ, բայց 120-ից չեմ կարող իջնել, որովհետև ինքնարժեքը խախտվում է։ Այսինքն՝ եթե գերշահույթ են ապահովում, ապա մեր կողմից չէ»,- ասաց նա։ Ժիրայր Մանդալյանի խոսքով՝ հնարավոր է շուկայում ավելի էժան էլ արտադրեն, բայց դա արդեն որակի խնդիր է։ «Ավելի էժան դիմակներ կարող են շուկայում գտնվել, բայց անորակ են, ես էլ կարող եմ ավելի էժան դիմակ արտադրել, բայց ինձ թույլ չեմ տալիս։  Կարծում եմ՝ վերահսկողությունը պետք է նախ և առաջ որակի մասով լինի, որովհետև ինչ մատերիալ գտնում են, դնում-արտադրում են, դա ճիշտ չէ։ Առաջինը որակը պետք է նայեն, գնայինն էլ մանրածախը պետք է նայեն, որ համը չհանեն»,- ասաց նա՝ նշելով, որ դիմակի պահանջարկը շարունակվում է մեծ լինել։  «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ բժշկական մեկ դիմակի մեծածախ գինը 150 դրամ է կազմում։  «Արտադրողի գերշահույթի մասին խոսք լինել չի կարող, համաշխարհային շուկայում հումքի գինը թանկացել է, մենք ծաղիկ փաթաթելու թուղթն իրա վրա չենք դնում և դիմակ արտադրում, մենք ստանդարտներով ենք կարում՝ պաշտպանիչ ֆիլտրներով»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ-ին են վաճառում, քաղաքապետարանին, որոնք էլ մանկապարտեզներին են բաշխել, նաև դեղատներին։ Եզեկյանը պնդեց, որ իրենց արտադրանքի գինը Չինաստանի մեծածախ գնից էժան է՝ երկրորդելով Սիսակ Գաբրիելյանին, որ մեծածախ գինը 33 ցենտից պակաս չկա, բայց երբ պնդեցինք, որ ավելի էժանն էլ կարող են գտել, նշեց, որ ինքը նկատի ունի այն որակը, որն իրենք են արտադրում։ «Այն արտադրանքը, որ մենք ունենք, Չինաստանում ավելի թանկ է, այսինքն՝ կախված է հումքից, քանի շերտ է»,- ասաց նա։  Իսկ հարցին, թե չի՞ կարծում, որ մանրածախ վաճառքում 100 դրամը գերշահույթ է, Միքայել Եզեկյանը նշեց, որ չէր ցանկանա ինքը խոսել դրա մասին. «Եթե արտադրողը ստանում է շահույթ 20-30 դրամ, իսկ իրացնողը 100 դրամից ավել, այսինքն՝ հիմնական ծախսը կրում է արտադրողը, ինչի մասին է խոսքը»։    Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատները դիմակի վաճառքից գերշահույթ են ստանում, իրականությանը մոտ է, քանի որ եթե տեղական արտադրողից գնում են 130-150 դրամով և վաճառում նվազագույնը 220-260 դրամով, ապա շուրջ 100 դրամ միջնորդավճարը բավական բարձր է։ Մանրածախ գինը բարձր է նաև ներկրման դեպքում, եթե դիմակի հատը նույնիսկ 100 դրամից ավել գնով է ներկրվել։  Միաժամանակ, պետք է նշել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վստահ պնդումն էլ ճիշտ չէ, քանի որ իր նշած գնից շատ ավելի էժան առաջարկներ կան չինական շուկայում։  Նելլի Լազարյան
12:20 - 20 մայիսի, 2020
Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան |armenpress.am|

Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում իշխանությունները բանակցում են այնքան, որքան ունեն լիազորություն, պատասխան կարող է պահանջել ժողովուրդը:  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը: Արման Աբովյանը նշեց՝ ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններ հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լիգիտմիացումը։ Նիկոլ Փաշինյանը զարմանացավ, թե ինչու է Աբովյանը համարում, որ Արցախի միջազգային ճանաչումը ԲՀԿ-ի դիրքորոշումն է։ «Իսկ հանրության շրջանում որևէ մեկ կա՞, որն այլ դիրքորոշում ունի, ես լավ չեմ պատկերացնում դա: Մենք միշտ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին,  հայ ժողովրդի շրջանում մարդ կա՞, որն այլ դիրքորոշում ունի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հաստատեց՝ դա ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլորին դիրքորոշումն է: «Չի լինելու, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու մեր ձեռքերը դողան, որ հանկարծ սխալ «չփռշտանք», որ դա պատմություն չդառնա։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ: Եվ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները,  բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Թող ոչ մեկ մեզ չասի, թե ինչ ենք բանակցում: Ինչ-որ պետք է,  դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ գնանք, բանակցենք: Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում ունենք բանաձև, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, ԱԺ-ին, ժողովրդին և հանրությանը, կգանք, կներկայացնենք: Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ իշխանություններն ինչքան լիազորություն ունեն, բանակցում են, բանակցությունների գնալիս չեն վախենալու՝ ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:52 - 06 մայիսի, 2020
Կոչ եմ անում կառավարությանը վերանայել ուսանողների համար նախատեսված ծրագրի դրույթները․ Կարեն Սիմոնյան

Կոչ եմ անում կառավարությանը վերանայել ուսանողների համար նախատեսված ծրագրի դրույթները․ Կարեն Սիմոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, ասօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ կառավարության կողմից՝ ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրում առկա խնդիրներին։«Խնդիրն այն է, որ տրված պայմանները և այն չափորոշիչները, որոնք դրված են, խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։ Օրինակ բարձր ՄՈԳ-ը՝  դրա  տակ ընկում են այն մարդիկ, ովքեր կամ արդնե անվճար են սովորում, կամ արդեն օգտվել են այլ զեղչերից, իսկ այն ուսանողները, ովքեր կարիք ունեն իսկապես զեղչման՝ չեն կարողանում օգտնվել այս աջակցության ծրագրից։ Եվ հետո մասնավոր բուհերի դեպքում որևէ ձևով հնարավորություն չկա օգտնվել այս ծրագրից»,-  ասաց պատգամավորը։ Նա կոչ արեց  կառավարությանը և պատկան մարմիններին վերանայել այս ծրագրի որշակի դրույթներ և զուտ մոգային առումով խտրականություն չդնել։ Սիմոնյանը նշեց, որ պետք է աջակցել բոլոր ուսանողներին, քանի որ բոլորը ունեն դրա կարիքը, այսինքն առանց առաջադիմության ցուցանիշների և այլ չափորոշիչների, որովհետև  տնտեսական ճգնաժամային իրավիճակում հայտնվել են բոլոր ուսանողները, առանց որևէ բացառության։ «ՄՈԳ-ով պայմանավորված զեղչերը կատարվում են համալսարանների կողմից՝ խրախուսեու և ուսուման որակը հետագայում նույնպես բարձր պահելու  նպատակով»,- եզրափակեց Սիմոնյանը։ Խնդրին անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբագցության պատգամավոր Արման Աբովյանը։  Նա նշեց, որ այստեղ կարող են լուրջ սոցիալական խնդիրներ առաջանալ այն ուսանողների համար, ովքեր չեն կարողանա օգտվել այս նախագծից։ «Մենք մի քանի օրենսդրական փոփոխություններ ենք մշակել, որոնք մոտ ապագայում կներկայացնենք համապատասպան մարմիններին»,-  հավելեց Աբովյանը։ Հիշեցնենք, որ կառավարության կողմից առաջարկված 14-րդ  աջակցության ծրագիրը վերաբերում է ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը։ Ըստ նախագծի 90 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների երկրորդ կիսամյակի վարձավճարները 100 տոկոսով կփոխատուցվեն։ 
13:17 - 22 ապրիլի, 2020
Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

aysor.am: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչում է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել», - ասաց Աբովյանը։ Վերջինս ընդգծեց, որ նախագիծն արդյունավետ չէ՝ որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ է քվեարկելու։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ արդարադատության նախարարի փաստարկը՝ Կորեայի օրինակը որպես միջազգային փորձ, համոզիչ չէ: «Երբ նման օրենսդրական նախագիծ այնտեղ էր կյանքի կոչվում, դրական թեստավորվածների քանակը 30 էր, իսկ Հայաստանում երբ մենք ունենք շուրջ 500 թեստավորված, սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ», - ասաց Տոնոյանը։
12:36 - 31 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը: Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
16:22 - 30 մարտի, 2020
Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Վերջին օրերին լրատվական հարթակներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք  ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, որ պետք է անհապաղ կայացվի ընտրությունների հետաձգման որոշում՝ անկախ հանգամանքից, որ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան Արցախ չի հասել։ Այս շրջանակները, այդ թվում տարբեր վերլուծաբաններ, փաստարկ են բերում, որ ողջ աշխարհն է ձեռնարկում լրջագույն քայլեր, բոլորը մեկուսանում ու տանից դուրս չեն գալիս, քանի պատկան մարմինները փորձում են համավարակի «դեմն առնել»․ հետաձգվում են օլիմպիական խաղեր, փառատոններ ու հնչեղություն ունեցող գրեթե բոլոր միջոցառումները։ Ըստ այդմ՝ Արցախը եւս պետք է շարժվի այս օրակարգով։ Իսկ ահա այս տեսակետի ընդդիմախոսներն էլ պնդում են, որ ընտրությունները չեղարկում կամ հետաձգում են իրենց, ոչ թե հարեւան հանրապետության ներքին իրավիճակից ելնելով։ Բացի այդ՝ նրանք նշում են, որ Արցախն անկախ պետություն է եւ Արցախի իշխանություններն իրենք կարող են որոշել՝ ինչպես շարժվելով՝ ելնելով իրավիճակից։ Այս կարծիքին է նաեւ Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Infocom-ի հետ զրույցում Աբովյանը շեշտեց՝ Արցախի Հանրապետությունը քաղաքական անկախ միավոր է, եւ Արցախի իշխանությունների որոշումը քննարկելը կոռեկտ չի լինի․ «Մենք Երեւանում ենք, Արցախի իշխանություններն այնտեղ են, եւ ես համոզված եմ, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ճիշտ չէ քննարկել անկախ պետության գործողությունները, կամ ինչ-որ խորհուրդներ տալ։ Արցախի իշխանություններն ի զորու են որոշել անկախ Արցախի տարածքում իրենց գործողությունների տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։ Մեր հարցին՝ արդյոք այս պայմաններում ընտրական գործընթացը կլինի այնպիսին, ինչպիսին սպասվում էր՝ ակտիվ ու մրցակցային, թե, ամեն դեպքում, քաղաքացիների մասնակցությունը բարձր չի լինի, Աբովյանը նկատեց՝ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան իր հետքը թողնում է յուրաքանչյուր պրոցեսի վրա, և ոչ միայն Արցախում․ «Դա, այսպես ասած, համաշխարհային թրենդ է։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինիմալ միջամտի Արցախում տեղի ունեցող գործընթացներին, իսկ եթե այստեղից ինչ-որ խորհուրդ տրվի, դա, ըստ էության, միջամտում կդիտվի»։ Առհասարակ, պատգամավորի պնդմամբ, ընտրությունների վերաբերյալ գնահատականները տեղին կլինեն ընտրություններից հետո, կամ այն գործընթացներից հետո, որոնք կձեռնարկեն Արցախի իշխանությունները։ Աբովյանը համոզված է՝ շոշափելի վտանգի դեպքում Արցախի տարածքում տեղի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ վտանգը չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցայնությանը, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպի, կգնան՝ կգնան, չեն գնա՝ չեն գնա։ ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ համակարծիք է նաեւ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը․ «Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի քաղաքական վերնախավը,- մեր զրույցում ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մենք միջամտելու կարիք ունենք։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրությունները չհետաձգվեն, մարդիկ, միեւնույն է, կգնան տեղամասեր։ Հարցին՝ մի՞թե չեն զգուշանա, նույն ակտիվությո՞ւնը կցուցաբերեն, ինչը նախատեսվում էր մինչ այս իրավիճակը, Գորգիսյանը պատասխանեց, որ Հայաստանում էլ նախքան արտակարգ դրություն հայտարարելը՝ մարդիկ լուրջ չէին վերաբերում իրավիճակին, քանի որ վարչապետը հայտարարել էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», նախարար Արսեն Թորոսյանն էլ ասել էր, թե վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Իսկ հիմա, պատգամավորի խոսքով, ստիպված եղան օրենքները խստացնել, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան․ «Կարծում եմ՝ այդ նույն ընկալումը կա նաեւ Արցախում, ու, հաշվի առնելով, որ այնտեղ արտակարգ դրություն հայտարարված չէ, եւ դժվար է ասել, թե հայտարարելու համար ինչքան են հիմնավոր պատճառները, ընտրություններին մարդիկ միանշանակ մասնակցելու են։ Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց, իմ կարծիքով, մենք չպիտի խառնվենք»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Հայարփի Բաղդասարյան
16:22 - 27 մարտի, 2020
Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար
 |aysor.am|

Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից, թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։ Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։ Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները։ «Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - ասաց փոխնախարարը։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։
22:10 - 20 մարտի, 2020