Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

Արման Բաբաջանյանն իր կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքների հարցով դիմել է ՄԻՊ-ին

Արման Բաբաջանյանն իր կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքների հարցով դիմել է ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից: Այս մասին ասվում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։ «Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն: Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ Ոստիկանություն: Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրությունում:
13:03 - 10 մարտի, 2021
Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք, թե ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի Ձեր հայտարարությամբ։ Մեկ էլ ասեմ, որ եկել եք «սատանի մայլեն քյանդրբազություն եք անում», այդ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ձեզ հարց ուղղելուց առաջ, ուզում եմ դիմել իշխանական ֆրակցիային՝ այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ոչ թե այս մարդու դատական համակարգի վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»,- հավելեց նա։ Իր ելույթում Բաբաջանյանը հեռախոսով միացրեց նաև նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ի հրապարակած ձանագրությունը, որտեղ ազատամարտիկ Աշոտ Մինասյանը և ԱԺ նախկին պատգամավոր, Նախկին գումարման ԱԺ «Հայաստանի Հանրապետական» խմբակցություն անդամ Վահրամ Բաղդասարյանը քննարկում էին մի շարք գործողություններ՝ մասնավորապես գործող վարչապետին կյանքից զրկելու վերաբերյալ։ Բաբաջանյանը մասնավորեպս նշեց․ «Դուք ասացիք, որ եկել եք Ձեր գործընկերներին ներկայացնելու, բայց ես առաջարկում եմ լսել Ձեր իրական ընկերների խոսակցությունը։ Սա Ձեր ընկերների, նախկին պաշտոնյանների խոսակցությունն է, ես ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության վրա և այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ խոսակցությունը՝ նոյեմբերի 14, պարո՛ն Վարդազարյան։ Այդ մարտակոչը, որն արել եք նոյեմբերի 15-ին ուղղակի կապ ունի այս մտադրության և այս՝ Ձեր ընկերական շրջանակի հետ։ Ի դեպ, Դուք այստեղ  խոսում եք, արտահայտում եք Ձեր վերաբերմունքը Բաղրամայան պողոտայում հնչող բռնությունների վերաբերյալ։ Ձեր տղան Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից մեկն է, այնպես որ դրա մասին էլ եմ ուզում խոսեք, բայց նաև ուզում եմ պատասխանեք՝ որ այդպես մխրճվել եք դատական համակարգ և կարողացել եք բարեկեցիկ կյանք ապահովել Ձեզ համար, հարց է առաջանում՝ կա՞ գոնե այնպիսի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, հետո կենտրոնի դատարանի նախագահ և կարող եք համարել, որ Ձեր գործունեությւոնը և կյանքը միայն հանուն ՁԵզ չի անցել։ Մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում՝ Հայաստանի Հանրապետության իրավունքի զարգացման մեջ»։  Վարդազարյանը, արձագանքելով Բաբաջանյանի հարցերին, պատասխանեց, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կտը, դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի առաջին մաս 3-րդ կետը, դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը իրեն զսպում են, որ ԲԴԽ նախագահը  չպատասխանեի պատգամավորին իր բառապաշարով և բառամթերքով։ «Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք այստեղից գնալուց հետո, ես դիմելու եմ ԱԺ խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, այժմ կարգավորումները չեմ հիշում և խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար։ Չեմ պատասխանի Ձեր մյուս հարցերին՝ նույն պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է իմ որդուն, որը որ, Ձեր պնդմամբ, Բաղրամյան փողոցի ակտիվիստներից է, ապա տեղեկացնեմ Ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ պառկել է հիվանդ, մի շաբաթ առաջ վիրահատվել է և այժմ էլ հետվիրահատական բուժում է ստանում՝ տանը պառկած»,- հավելեց Վարդազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Բաբաջանյանի պնդումները  քայլ են փորձել վիրավորել, գոտկատեղից հարվածել և ԲԴԽ նախագահի  ընտանիքի անդամներին ներքաշել այս զրույցին, այս հարցադրմանը։ Վարդազարյանի կարծիքով նման վարքագիծը հարիր չէ ԱԺ պատգամավորին։ Վարդազարյանը խոսք տվեց, որ այն պահին, երբ այլևս չի լինի դատավոր, ավելի խիստ կպատասխանի Բաբաջանյանին։  Արձագանքելով ԲԴԽ նախագահին՝ Բաբաջանյանը նշեց, որ կցանկանար՝ ԲԴԽ նախագահը կոռեկտության սահմաններում մնար նաև նոյեմբերի 15-ին, երբ նման մարտակոչ էր  հղում համակարգին և քաղաքկան ուժերին, ովքեր պատրաստվում էին երկրում ծանրագույն հանցագործություն գործել։ Բաբաջանյանը ևս մեկ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին․ «Ես քանի որ նաև ինչ-որ իմաստով հետապնդում եմ Ձեզ, գիտեմ, թե ում հետ եք հանդիպում։ ԲԴԽ-ում սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված գործընթացը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումի համաձայն։ Այդ դիմումը ներկայացնելուց օրեր առաջ Կարինե Պետրոսյանի հետ հանդիպել եք «Տիցիանո» սրճարանում և սուրճ եք խմել , կարե՞լի է իմանալ՝ այդ հանդիպման բովանդակությունը որևէ կերպ առնչվե՞լ է Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված վարույթի հետ»։  Վարդազարյանը տեղեկացրեց, որ ունի ընտանեկան, ընկերական հարաբերություններ ունի Կարինե Պետորսյանի հետ, և երբ ԲԴԽ-ում ասկսել է քննվել Կարինե Պետրոսյանի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթը, ԲԴԽ նախագահը ինքնաբացարկ է հայտնել։  «Թե ինչ ենք խոսել իր հետ սրճարանում, բացառապես իմ և տիկին Պետրոսյանի խնդիրն է։ Ես ինքնաբացարկ եմ հայտնել, նրա վերաբերյալ որևէ վարույթի չեմ մասնակցել և չեմ մասնակցելու»,- եզրափակեց Վարդազարյանը ։
14:03 - 03 մարտի, 2021
Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քիչ առաջ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և համոզմունք հայտնել, որ երկրում ստեղծված ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում միակ համայականը դիտարկում են երկրի նախագահի կողմից: Բաբաջանյանը մասնավորապես գրել է. «Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին: Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում: Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձանությունը մեծապես կողջունի Հայստանի, Արցախի  և սփյուռքի հայության կողմից»: Հիշեցնենք՝ որ վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել, որին հաջորդել էր Օնիկ Գասպարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը:    
19:55 - 26 փետրվարի, 2021
Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում. Բաբաջանյան |1lurer.am|

Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում՝ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում: Պատգամավորի խոսքով՝ դրանք մեր հասարակությունը քայքայելու, թուլացնելու, պետության քաղաքական դեմքերի՝ իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու, մեր երկիրը կազմաքանդելու ներերկրային և դրսից գեներացվող տրամադրությունների համար են արվում: «Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ անվանարկող, ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենտի դեմ, և դրանք մեծ ջանասիրությամբ տարածվում են տեղական լրատվամիջոցների կողմից՝ հղումներով»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ դրանք հիմնարար լուծումների կարիք ունեն: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների չափը:
11:31 - 11 փետրվարի, 2021
Ինչու իշխանությունը արտահերթ ընտրությունների պահանջ չտեսավ. Փաշինյանի պարզաբանումը  |armtimes.com|

Ինչու իշխանությունը արտահերթ ընտրությունների պահանջ չտեսավ. Փաշինյանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ-ում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ անդրադարձավ արտահերթ ընտրությունների պահանջ չլինելու վերաբերյալ իշխող խմբակցության հայտարարությանը:  Բաբաջանյանը հետաքրքրվում էր, թե ինչու փոխվեց իշխանության կարծիքը, այդ ինչ հաշվարկների հիման վրա է պարզվել նման պահանջարկի բացակայությունը: «Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ եւ ասել ենք, որ այդ օրակարգի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Իսկ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք էլ ասել ենք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շարունակում ենք առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»,- հայտարարեց Փաշինյանը:  Բաբաջանյանը նկատեց նաեւ, որ ընտրությունների չկայանալուն զուգահեռ մարգինալ, ծայրահեղ քաղաքական ուժերը, խմբեր ակտիվանում են եւ այդ պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպես է իշխող ուժը ապահովելու երկրում կայունությունը: Փաշինյանը նշեց, որ իրենք արտահերթ ընտրությունների առաջարկ անում էին որպես հնարավոր հանգուցալուծում, իսկ մի շարք ուժեր այդ ընտրությունների հանգամանքը առաջարկում էին օգտագործել որպես էսկալացիա, ապակայունացնող գործոն:
19:23 - 10 փետրվարի, 2021
ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում. Բաբաջանյան
 |1lurer.am|

ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Եթե մենք ցանկանում ենք, որ պետությունն արդյունավետ կերպով կարողանա գոյություն ունենալ, զարգանալ, պետք է ունենա կենսունակ, արդար դատական համակարգ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցի քննարկմանը:  «Դրա փոխարեն ինչ ունենք մենք. վերից վար կոռումպացված, իրենց խղճի դեմ գործարքի գնացած, մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարող, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ: 2020 թ. նոյեմբերի 15-ին՝ Կառավարության և Ազգային ժողովի շենքերը գրոհած ջարդարարների կողմից գործողություններից օրեր անց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը քաղաքական հայտարարություն, մարտակոչ ուղղեց դատական համակարգին, դատավորներին՝ հրահանգելով ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ կարող ենք պնդել, որ ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան բավարար և արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում: Ասաց, որ սա կարելի է պնդել նրանից, որ որևէ սթափեցնող, սառեցնող և հակակշռող հայտարարություն այս հայտարարությանը Բարձրագույն դատական խորհրդի և ոչ մի անդամի կողմից չի հնչեցվել: «Երբ դատական իշխանությունը կամ այդ համակարգի կառույցներից մեկի ղեկավարը նման քաղաքական հայտարարություն է անում և ձեռնոց նետում, նա փլուզում և քանդում է պետականության բոլոր հիմքերը: Այսպիսի հայտարարության առկայությունն իսկ վկայում է, որ մենք չունենք այլևս պետական իշխանության ինստիտուտներ. հենց այստեղ ավարտվում է պետությունը: ԲԴԽ նախագահի այդ հայտարարությանը հաջորդեցին Հայաստանի պատմության ընթացքում մեկ տասնյակի շրջանակում տեղավորվող ծանրագույն հանցագործություններով մեղադրանքների, կալանքների միջնորդությունների չբավարարումը՝ ցույց տալով, որ արդարադատության իրականացման համար պատասխանատու կառուցակարգերն ակնհայտորեն ձեռնոց են նետում մեր պետականությանը»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորն ասաց, որ անցյալ ուրբաթ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր և իրեն տեղեկացրել են, որ ազատ է արձակվել ԱԺ նախագահի վրա հարձակում գործած հրոսակախմբի վերջին կալանավորվածը. այդ դատավորների ոհմակը ուղիղ պաշտպանության տակ է առնում մարդկանց, ովքեր պետք է այսօր լինեին համապատասխան վայրերում: «Կարծում եմ, որ սրա վերաբերյալ ևս դատական համակարգը պետք է շատ որոշակի վերաբերմունք ունենա և արտահայտի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանում դատարանները ոչ միայն աջակցում, այլ նաև իրենց դատական ակտերով կանաչ լույս են վառում պետական ահաբեկչություն ծրագրողների և զինված հեղաշրջման ճանապարհով երկրում իշխանություն հաստատելու մտադրություն ունեցողների առաջ:
15:58 - 09 փետրվարի, 2021
Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|

Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|

armtimes.com: Ինչու որեւէ դատավոր, այդ թվում դուք, ծպտուն չհանեցիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նոյեմբերի 15-ի խայտառակ հայտարարության կապակցությամբ: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպիսի հարցով դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին: Պատգամավորը խնդրեց ասել՝ համակարծի՞ք են եղել նրա հետ, թե՞ ոչ: «Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, ՀՀ քաղաքացուց եւ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը...Ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը ու ամենեւին կարեւոր չէ՝ ինչպես են դատական իշխանությունը, առանձին դատավորներ վերաբերում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին՝ ձեր չսիրած, կամ սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այստեղ պետության հարցն է»,- ասաց Բաբաջանյանը՝ խնդրելով Թադեւոսյանից՝ գնահատական տալ դատական իշխանությանը: Ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ հարցի հասցեատերը ինքը չէ. «Այդ հայտարարության կամ հաղորդման իմաստը, ենթատեքստը, լեյտմոտիվը լավագույնս կարող է բացատրել հեղինակը»,- պատասխանեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ յուրաքնչյուր դատավոր կարող է պատասխան տալ իր փոխարեն:    
15:16 - 09 փետրվարի, 2021
Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|

Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին: Նրա խոսքով՝ դատական համակարգն է եղել այն հիմնարար դերակատարը, որ հաստատուն կերպով պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին: «Չլիներ այդ պաշտպանությունը, Հայաստանը հեղափոխության կարիք չէր ունենա, գտնվեին այդ համակարգում մի քանի ընդվզող դատավորներ՝ մենք բոլորովին այլ որակի պետություն կունենայինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել դատական համակարգում տարիներ շարունակ: Ամենաարատավորված մարդկանց խցկելով դատական համակարգ, ներդնելով նրանց այնտեղ՝ տեղի է ունեցել պետական ինստիտուտների դեգրադացիա, որն ուղղակիորեն անդրադարձել է պետության պաշտպանության, պաշտպանունակության, դիմադրողունակության, պետության ներքին և արտաքին մարտահրավերների դիմադրողունակության և դիմադրողականության վրա»,- նշեց Բաբաջանյանը: Նա դատական համակարգը որակեց նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը: «Պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականը ուշացնելը շատ թանկ է նստելու մեր պետության վրա: Պետությունը բռնազավթելու նախորդ քաղաքական իշխանության մտադրությունը հնարավոր էր իրագործել բացառապես պետության իրավական անվտանգությունն ապահողով մարմինների, մասնավորապես, դատական իշխանության ակտիվ դերակատարմամբ և մասնակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը:
15:16 - 22 հունվարի, 2021
Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան |armtimes.com|

Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով նշեց՝ հույս ուներ, թե խորհրդարանի այս տարվա առաջին նստաշրջանի քննարկմանը կներկայացվի Արցախյան երկրորդ պատերազմի պարտության, տեղի ունեցածի համար բոլորի հավաքական պատասխանատվության, Արցախի ապագայի, ինչպես նաև հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատկերացումների և վաղվա անելիքների վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի բանաձև հայտարարության նախագիծը։ «Բայց ավաղ: Ու այս անգործության պայմաններում Ալիևը այցելում է Շուշի, հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված»։ Արման Բաբաջանյանը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը նախորդ նմանօրինակ հայտարարությունների նման անարձագանք է մնացել։ «Հայաստանի որևէ իշխանավոր մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ առ այն, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունը ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությանը, որում Արցախի կարգավիճակի վերաբերյալ բառ չկա, և ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի տարածքում ընդամենը ապահովում է տեղի ազգաբնակչության անվտանգությունը՝ մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը»։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը անմիջապես պետք է խնդիրը կոմունիկացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ։ «Պետք էր անհետաձգելի կերպով, ըստ անհրաժեշտության նաև նոտայով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական հանրապետության նախագահի կողմից այլատյացության և ուժի կիրառման սպառնալիքի մասին։ Ազգային ժողովը ևս իր խորհրդարանական դիվանագիտության խողովակները չի գործարկել այս ամենի վերաբերյալ»։ Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ, մինչև Ալիևը ներողություն չխնդրի Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջման ենթարկելու իր ահաբեկչական և ցեղասպան մտադրության համար։ «Սրա փոխարեն ի՞նչ ենք անում մենք։ Ալիևի կողմից հնչեցված ռևանշ բառից վախեցած՝ մեր իշխանությունն ու նրա կյանքի աղբյուր 16 ուժերը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ռուսական լրատվամիջոցներին շտապ հարցազրույցներ են տալիս, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի, հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր ծրագրել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին և դրանց հաջորդած և նախորդած և հայկական կողմերի համար նսեմացուցիչ զարգացումներին»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
13:47 - 18 հունվարի, 2021
Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը |armenpress.am|

Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Եռաբլուր պանթեոնը: Այս մասին օրենքի նախագիծը Բաբաջանյանը դրել է շրջանառության մեջ: «Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձևավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` ՀՀ պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը»,- ասված է օրենքի նախագծում: Արման Բաբաջանյանը հավելել է, որ Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին:
11:44 - 12 հունվարի, 2021
Հակընդդեմ կոչ-պահանջ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերին. Արման Բաբաջանյան

Հակընդդեմ կոչ-պահանջ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերին. Արման Բաբաջանյան

Հետպատերազմյան Արցախում ներքաղաքական համախոհությունը արցախյան երկրորդ պատերազմից հետո պատուհասած արհավիրքի հաղթահարման կարևորագույն նախադրյալ է՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը:   «Չափազանց կարևոր է նաև Ստեփանակերտի և Երևանի միջև ճշգրիտ, համաձայնեցված աշխատանքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական շահի հետագա առաջմղումը։   Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ժամ առաջ հասնելու՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված կոչով։   Ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը Արցախի դեմ պատերազմին նախորդած ողջ ժամանակահատվածում բազմիցս քննադատել է Հայաստանի իշխանություններին: Արդի պայմաններում, սակայն, հաշվի առնելով թե՛ պատերազմում պարտության, թե՛ նոր ստատուս քվոյի և թե՛ նոր իրավիճակում Արցախի ու Հայաստանի համար արտաքին գոյաբանական մարտահրավերները, քաղաքական այսօրինակ դիրքավորումները դառնում են կրկնակի զգայուն:   Ստեղծված նոր իրողությունները պահանջում են Հայաստան-Արցախ աշխատանքի և հարաբերության կոորդինացիա: Այն կոչը, որ արել է Արցախի «Արդարություն» կուսակցությունը, բացարձակապես հակասում է այդ տրամաբանությանն ստեղծված իրողությունների ոգուն, որովհետև այն առաջացնում է Հայաստան-Արցախ քաղաքական լարվածության նոր հիմքեր:   Վիտալի Բալասանյանն ու նրա կուսակցությունը կարող են ունենալ լրջագույն մտահոգություններ հետագա զարգացումների, Հայաստանի ու Արցախի անվտանգության հետագա ապահովման իմաստով։ Օբյեկտիվորեն այդպիսի մտահոգություն այսօր չունենալ հնարավոր չէ: Մեր համոզմամբ՝ մտահոգությունների մասին կարելի է և պետք է բարձրաձայնել Հայաստանի իշխանության առաջ թեկուզ ամենախիստ շեշտադրումներով, սակայն ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական պայքարին և իշխանության խնդրին, ինչն առանց այդ էլ գտնվում է բավականին լարված և բարդ փուլում:   Մեզ հայտնի է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված այդ կոչի հայաստանյան որոշակի անձանց և երրորդ երկրի շահառուների շրջանակը։ Հայաստանում վարչապետի հրաժարական պահանջողների պակաս չկա, պահանջողները պահանջում են առանց Վիտալի Բալասանյանի էլ: Հայաստանյան քաղաքական ուժերին ուղղված այդ պահանջ-կոչը, մեր գնահատմամբ, ընդամենը, ուղղված է Հայաստան-Արցախ հարաբերությունների ներկա բարդ հանգրվանում հակասական զգացումներ բորբոքելուն:   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավատարիմ է մնում ՀՀ սահմանադրական կարգի, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության հրամայականներին։ Կոչ ենք անում այսօրինակ կոչերի հետևում կանգնած բոլոր հայտնի հայաստանյան և ոչ հայաստանյան շրջանակներին ձեռնպահ մնալ հայոց պետականության քայքայումը խթանող գործընթացներ սանձազերծելուց, հրաժարվել իռացիոնալ զարգացումներ նախաձեռնելուց և դրանց մասնակցությունից։   Մեր հակընդդեմ կոչն է Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ ներկա դժվարին փուլում համատեղել մեր բոլորի ջանքը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր միասնական և ամբողջական հայրենիքի վաղվա խաղաղ և բարօր օրվա»։
20:59 - 09 հունվարի, 2021
Ռուսաստանն ինչքան կարող էր՝ թուլացրեց Հայաստանին, որ Ադրբեջանից ԵՏՄ մտնելու համաձայնությունն ստանա․ Արման Բաբաջանյան
 |factor.am|

Ռուսաստանն ինչքան կարող էր՝ թուլացրեց Հայաստանին, որ Ադրբեջանից ԵՏՄ մտնելու համաձայնությունն ստանա․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ-Քաղաքական տարին սկսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև կայանալիք հանդիպման մասին խոսակցություններով, ինչը պաշտոնապես չի հերքվում։ Բացի այդ՝ Հայաստանի ներսում է քաղաքական պայքար․ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկը մերժում են և պահանջում են նրա հրաժարականը։ Կառավարությունն ասում է՝ ուզում եք ճգնաժամի լուծում, գնանք ընտրությունների, սակայն մերժվում է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ փողոցի շարժումը չունեցավ աջակիցների այնպիսի խումբ, որը կպարտադրեր Փաշինյանին հեռանալ և ընտրել Վազգեն Մանուկյանին։ -Իրականում այս 17 ուժերի՝ հրապարակը զբաղեցնելու նպատակը շատ ավելի նենգ և հեռահար է․ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնից հրաժարումը, այլ նրանք, ըստ էության, ապահովում են Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության իրագործումը և նրան թույլ չեն տալիս որևէ կերպ մանևրել, որևէ կերպ խուսափել ամբողջական իրագործումից։ Եվ պիտի ասեմ, որ հենց նրանց պատճառով է, որ մենք մոտ երկու ամիս շարունակ հիբրիդային, տեռորիստական լրատվական հոսքերի տակ ենք որպես պետություն, պետականություն։ Ինձ համար շատ հայտնի արտաքին և ներքին ուժերի կողմից կազմակերպված այս հարձակումներն ունեն մեկ նպատակ՝ պատերազմից հետո թույլ չտալ, որպեսզի ժողովրդի տրամադրությունը, հուսահատությունը արագ անցնի, և մենք նոր տրամադրությամբ սկսենք մեր կյանքը, մեր պետությունը կազմակերպել։ -Բայց այսօրվա իշխանությունն էլ, կարծես, դեմ չէ նոյեմբերի 10-ին ընդունված հայտարարության իրագործմանը։ -Դե՝ ես հասկանում եմ, որ նրանք հրապարակային չեն կարող անհամաձայն լինել, բայց մենք հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մեզ համար չի կարող որպես պետություն, որպես իշխանություն ընդունելի լինել, և մենք պարտադրված ենք եղել ստորագրել այդ հայտարարությունը։ Ավելին՝ ես հեռու եմ այն մտքից, որ մենք շատ սիրալիր տրամադրությամբ ենք մեկնում Մոսկվա՝ մասնակցելու բանակցություններին և նույնիսկ պատրաստ լինելու ստորագրել համաձայնագիր, որ բխում է հայտարարության այս կամ այն կետի իրագործումից, ինչպես վարչապետն էր իր պարզաբանման մեջ նշել։ Ինձ համար հասկանալի է, որ Ռուսաստանն իր գրպանում ուներ Հայաստանի համաձայնությունն Արցախի հարցի վերաբերյալ դեռևս 2011 թվականին՝ Կազանյան հայտնի գործընթացը։ Դրան հաջորդած հարցազրույցներ կան, որտեղ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել 7 շրջանները վերադարձնել։ Դա ինքնին ՌԴ-ի համար բավարար էր, որպեսզի Հայաստանի հարցը համարեր լուծված, իսկ Հայաստանի հարցը լուծվել էր 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ սկզբից Մաքսային միության, հետո՝ ԵՏՄ-ի անդամ դառնալով, և հերթն Ադրբեջանինն էր։ Եվ հիմա այդ հարցն է վճռվում, և ես չգիտեմ՝ Ալիևն ինչքանով է գիտակից, Հայաստանից է կախված Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը։ՌԴ-ն որքան կարող էր՝ թուլացրեց իր դաշնակցին մի բանի համար, որպեսզի կարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը՝ ԵՏՄ-ին անդամակցելու, և սրան է գումարվում նաև տարիներ շարունակ նրան սպառազինության վաճառելը։ Անգամներով ավելի սպառազինություն է տրվել, և մենք շատ լավ հասկանում ենք՝ ՌԴ-ն լավ հասկանում է, թե ուժերի ինչպիսի հավասարակշռություն է Հայաստանում և Ադրբեջանում։ Մենք, ըստ էության, անհավասար դիրքերում էինք, և ՌԴ-ն շատ լավ տեղեկացված էր և՛ պատերազմի մեկնարկի, և՛ դրա ամբողջ ընթացքի, և՛ նաև այն կետի վերաբերյալ, երբ պետք է պատերազմը կանգ առներ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝  factor․am-ում։ 
19:51 - 08 հունվարի, 2021
Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ կքվեարկի «Կուսակցութունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ նախագիծն իր որոշ հարցերին հստակ լուծում չի նախատեսում: «Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ՝ Հայաստանի 30 տարվա քաղաքական դաշտն այս հարցի պատասխանը չի գտել»,- նշեց Բաբաջանյանը: Պատգամավորը հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոստումը, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է հիմնավոր կերպով վերջ դնի բիզնեսի և քաղաքականության սերտաճմանը՝ նշելով, որ չի տեսել նախորդ տարիներին այդ հանձնառության իրագործումը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն օրենքի մակարդակում, այլև ավանդույթի ուժով այդ ամենն իրագործված տեսնել մեր կյանքում: Եվ միայն դրանից հետո իրապես խոսենք կայացած կուսակցական համակարգի մասին և այդ համակարգով իսկապես որակյալ ընտրություններ և որակյալ խորհրդարան ունենալու հեռանկարների մասին»,- նշեց Բաբաջանյանը:
13:20 - 29 դեկտեմբերի, 2020