Արմեն Գեւորգյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւանում:

1990թ. ընդունվել է Օրենբուրգի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: 1996թ. համատեղությամբ ավարտել է Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ: 2015թ.՝ Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի «Ընդհանուր կառավարում» ծրագիրը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1990-1996թթ. ՌԴ  մի շարք կրթական եւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1997-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1998-2000թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ապա ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2000-2006թթ.՝ ՀՀ  նախագահի առաջին օգնական: 2006-2008թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-2008թթ.՝ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2008-2014թթ.՝  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2014- 2015թթ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի» գործադիր տնօրեն: 2016թ. հունվար-հունիս՝ նույն հիմնադրամի նախագահի խորհրդական: 2016թ. հունիս-հոկտեմբեր՝  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2016-2018թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ փոխվարչապետ: 2018-2019թթ.՝ «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ: 2019-2021թթ.՝ «Արինս մենեջմենտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Առաջին հերթին ուզում եմ կիսվել ձեզ հետ կարճ, հիմնական, ներածական մտքերով։ Առաջինը ուզում եմ նշել, որ հունիսի  7-ին սկսվում է քարոզարշավը և «Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված և հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացված կազմակերպված մտնում ենք այդ գործընթացի մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ մենք քիչ թե շատ ունենք մեր անելիքների հստակ պատկերացումները քարոզարշավի կազմակերպման ձևաչափով  ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ հանրապետությունով բացել ենք տարածքային շտաբեր։ Մենք առաջնորդվել ենք ոչ թե մարզային, այլ խորհրդային նախկին շրջանների բաժանումով։ Երևանում ունենք ըստ համայնքների կենտրոնական շտաբեր և նաև բազմաթիվ ենթաշտաբեր են բացվել ամբողջ հանրապետությունում ։ Այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, և այդ գործընթացը այս պահին էլ շարունակվում է»։ Նա հավելեց, որ իրենց շատ է ոգևորում այն հանգամանքը, որ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպի իրենց շտաբեր ակտիվացել է, դա նշանակում է, որ   հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր դաշինքի նկատմամբ։ «Մենք բավականին վճռական ենք տրամադրված , որպեսզի օգնենք մեր տեղի գործընկերներին և քարոզչական և կազմակերպչական աշխատանքները արվեն բարձր մակարդակով, որպեսզի որևէ խնդիր չունենանք, և անախորժություններ չլինեն։ Մենք փորձում ենք առանց ուրիշների համար խնդիրներ առաջացնելու տանել մեր աշխատանքը և փորձել մեր բնակչությանը առաջին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին և երկրորդը ընտրեն մեր դաշինքին։ Երկրորդը՝ ուզում եմ ձեզ տեղեկացենել, որ բավականին հետաքրքիր աշխատանք է սկսվել այս պահի դրությամբ մեր ներկայացված ծրագրի քննարկման շուրջ»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ առաջարկություններ են ստացել և սկսելու են մասնագիտական համայնքների հետ առանձին-առանձին հանդիպումներ, քննարկումներ։ Նա նշեց, որ փորձելու են նաև հայտնաբերել այն մարդկանց ում հետ կկարողանան առաջիկայում համատեղ աշխատել և համագործակցել։ «Պրոցեսները ամսի 20-ով չեն ավարտվելու, ես կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրը այս խորը ճահիճից հանելու համար»։
15:13 - 04 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան»  դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»: «Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ սպասելով առաջարկությունների  ու դիտողությունների, որպեսզի այն համալրվի ու դառնա ավելի աբողջական: Դրանով քաղաքացիներն ավելի մեծ արդյունքներ կտեսնեն: Արմեն Գևորգյանը նշեց, որ փաստաթղթում ներկայացրել են առաջընթացի հիմնական գաղափարները, որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր: Այս  իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է: «Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից, մենք առաջնորդվում ենք պետության զարգացման վերելքի հեռանկարով: Այս փաստաթուղթը քննարկումների, շտկումների արդյունքում կարող  է դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր: Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց Արմեն Գևորգյանն՝ ընդգծելով, որ դա վերաբերվում է պետական համակարգին, որը պետք է աշխատի արդյունավետ ու լավ վարձատրվի, դա վերաբերվում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, դա վերաբերվում է մասնավոր հատվածին, որը պետք է ունենա աշխատելու բարենպաստ պայմաններ: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ աշխատող երկիր կոնցեպցիայի հիմքում մարդն է, ու դա չպետք է լինի զուտ կարգախոս, այլ՝ հեռանկարի հիմնաքարը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ են երկրում առկա խնդիրներին, գիտեն դրանք լուծելու ճանապարհները, ունեն թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար: «Ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մեր պետականության, ինքնիշանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային պետական քաղաքականության ու դա իրականացնելու վճռականությամբ: Մեր բոլոր քայլերի հիմքում, իբրև առաջնահերթություն, ներազգային պառակտվածության հաղթարահումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Վերականգնելու ենք համերաշխության, երկխոսության կենսական մթնոլորտը: Դա ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրականացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան: «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք հայրենադարձությունը, վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու  սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նախատեսվում են հատուկ նպատակային ծրագրեր արտերկրյա մասնագետների համար: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղենիշը: «Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ: «Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ: «Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան:  
20:55 - 29 մայիսի, 2021
Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանը նշեց, որ միջնորդություն է ստացել Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից՝ նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս գտնվում է արձակուրդում: Դիմելով Գևորգյանին՝ դատավորը նշեց, որ նրա մյուս պաշտպանը՝ Վարդգես Գևորգյանը նույնպես ներգրավված է այս գործում, և հետաքրքրվեց, թե ինչու ասյօր նա չի ներկայացել դատական նիստին: Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այն ժամանակ դեռ ՍԴ-ի որոշումը չկար ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով, իսկ հիմա այլ գործ է քննվում, և նա նպատակահարմար չի գտնում, որ Վարդգես Գևորգյանը ներկայանա այս նիստերին: Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նորմալ չէ, երբ նախօրոք օր է դատարանը որոշում, իսկ պաշտպանական կողմի պաշտպանը արձակուրդ է գնում այդ օրերին. «Բացակայությունը հարգելի չէ և խոսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունենալու մասին»: Գործով մյուս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ ՍԴ-ի դիմումի հրապարակումից հետո հրավիրված դատական նիստին էլ ներկա չէին դատախազները. Վարդևանյանը նշեց, որ արձակուրդ գնալու մեջ ոչ մի արտառոց չկա, բոլորն էլ իրավունք ունեն արձակուրդ գնալու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:54 - 25 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանը մանիպուլյատիվ էֆեկտով փորձում է ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք. գլխավոր դատախազի խորհրդական

Արմեն Գևորգյանը մանիպուլյատիվ էֆեկտով փորձում է ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրառմանը:    «ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկում, որը տարածվել է նաև հայրենի մեդիամիջավայրում։   Ի թիվս մի շարք պնդումների, պարոն Գևորգյանը նաև նշել է, թե «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …»։   Հատկանշական և ակնառու է այն հանգամանքը, որ ակնհայտ հանցակազմ պարունակող «համայնքի ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին բացահայտ շանտաժի ենթարկելու», այդ համատեքստում նոր, թերևս ապօրինի քրեական գործեր հարուցելու, «իշխանության կամքին ենթարկվելու պահանջներ ներկայացնելու» մասին պնդումներ անելիս բազմափորձ Ա․ Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում՝ մանիպուլյատիվ էֆեկտով փորձելով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։   Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։ Քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։   Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։   Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է։   ՀՀ դատախազությունը հստակ հայտարարել է, որ խստագույնս և մեծ պատասխանատվությամբ է մոտենալու առաջիկա ընտրությունների ողջ ընթացքում ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, բավարար հիմքերի առկայության պարագայում, ապահովելով դրանց իսկության պարզմանը, քրեական գնահատականներ տալուն ուղղված համապատասխան իրավական, քրեադատավարական ընթացակարգեր՝ անկախ նրանից, թե քաղաքական դաշտի որ բևեռին դրանք կվերաբերեն, հասարակական, պաշտոնեական ինչպիսի դիրք զբաղեցնող անձանց կառնչվեն։   Կրկին հիշեցնում ենք, որ այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված է աշխատանքային խումբ, որը պատրաստ է արագ արձագանքելու բոլոր կոնկրետ ահազանգերին։   Ուստի հատկապես ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր սուբյեկտներին, բոլոր անձանց հորդորում ենք ցուցաբերել պատասխանատու վարքագիծ, ձեռնպահ մնալ ցանկացած տիպի անհիմն, չփաստարկված նման հայտարարություններ հնչեցնելու, դրանցով առանց այն էլ լարված մթնոլորտն արհեստականորեն ավելի լարելու գայթակղությունից»,- գրել է Աբրահամյանը։
13:40 - 23 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրեն առաջադրած մեղադրանքը |armenpress.am|

Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրեն առաջադրած մեղադրանքը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ իրեն առաջադրած մեղադրանքը: Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) և հավելեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը և ոչ մի թուղթ չի ստորագրել: Գևորգյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ է ծանուցագիր ստացել և առավոտյան ժամը 9-ից այնտեղ է:  «Դեռ անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ նկարագրվում են հանգամանքներ և վերջում ասվում է, որ Արմեն Գևորգյանն այդ ամենի հետ առնչություն ունի: Մասնավորապես, ասվում է, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, ու ես «լվացել եմ» այդ ամենը: Այն ժամանակ, ըստ էության, մեղադրանք չէր առաջադրվել, սակայն կալանք է դրվել բոլոր այդ գույքերի վրա: Մենք էլ փորձել էինք պաշտպանել մեր դիրքերն ու դիմել դատական ատյաններ»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է: Նրա խոսքով, այժմ, որոշել են իրեն մեղադրանք առաջադրել, որպեսզի այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի և խափանման որևէ միջոց ընտրեն, որպեսզի խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ: «Ես հրաժարվել եմ ՀՔԾ-ի հետ որևէ գործ ունենալ, ես անգամ չեմ ցանկանում նրանց հետ որևէ հարց քննարկել և ծանոթանալ մեղադրանքին»,- ասաց Գևորգյանը:   Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքն ու մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը, ծանոթացել են մեղադրանքին և համարում են, որ այն քաղաքական երանգներ է պարունակում իր մեջ: «Դատական ատյանների այն որոշումներից հետո, երբ Գևորգյանի և իր բարեկամների գույքերի վրա դրված կալանքը ճանաչվել էր ապօրինի, ՀՔԾ-ն որոշում էր կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին: Ստացվում է, որ փաստացի Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելուց հետո անգամ Վճռաբեկ դատարան բողոք չէին տարել և իրավունքի խախտումն ինքնուրույն վերացրել էին: Այն, ինչ կատարվում է, ապօրինի է: Այս գործը հարուցվել է դեռ 1 տարի առաջ, և մեզ այսօր կանչել են ու դատաիրավական նման կարգավիճակ են շնորհել միայն քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց Ալեքսանյանը: Ներկայում գույքի վրա կալանք դրված չէ, քանի որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Փաստաբանն ասաց, որ այս պահին Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: «Այս գործի հետ կապված բացառապես բոլոր փաստաթղթերը բողոքարկելու ենք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
16:15 - 20 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ եկամուտն օրինականացնելու համար

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ եկամուտն օրինականացնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Այսպես, 2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի դրանից՝ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։ Այսպիսով, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել և փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 ՀՀ դրամ և 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական և նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով: Վերոգրյալ պայմաններում Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՔԾ-ն:
12:40 - 20 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ: «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով: Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի մամուլի ծառայությունը. հեռախոս՝  012  84 84 84: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։ Պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ «Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի  պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը»»։
14:31 - 17 մայիսի, 2021
Դատարանում ապրիլի 13-ին կշարունակվի կաշառք ստանալու վերաբերյալ Քոչարյանի գործի քննությունը

 |armenpress.am|

Դատարանում ապրիլի 13-ին կշարունակվի կաշառք ստանալու վերաբերյալ Քոչարյանի գործի քննությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք ստանալու վերաբերյալ գործի քննությունը: Գործով անցնում է նաև 2008 թվականին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Իսկ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
21:21 - 06 ապրիլի, 2021
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։ Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։ Այս որոշումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Այսինքն՝  դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից կայացրած որոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, կարող է մնալ ուժի մեջ»։ Ավելին՝ stardoll.com-ում։
14:51 - 04 օգոստոսի, 2020
Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
 |factor.am|

Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով։ Այս մասին ասաց Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՔԾ-ն պարտավոր է նյութեր նախապատրաստել և պարզել՝ արդյոք նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելած Ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը թույլ չտալու կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողություններին, իսկ քրգործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ քրգործ հարուցել: Գլխավոր դատախազությունն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, համարել էին, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության հատկանիշների մասին կոնկրետ տվյալներ չի պարունակում: Ավելին՝ factor.am-ում։
22:50 - 18 հունիսի, 2020
Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին

Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը: 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը: Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23 - 11 հունիսի, 2020
Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

hetq.am: 2008-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ 2013-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով արգելվել է Արարատյան դաշտում խորքային հորերի ջուրթույլտվության տրամադրումը, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տասնյակից ավելի թույլտվություններ է տվել ձկնաբուծության նպատակով: Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) նախկին պետ Վոլոդյա Նարիմանյանը հարցաքննվել է Արարատի մարզում ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում թույլ տալու դեպքով հարուցված քրեական գործով: «Նույնիսկ 2013թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի կողմից կայացված խորհրդակցությունից հետո բնապահպանության նախարարի կողմից տրվել է խորքային հորի 10 ՋԹ, որից 7-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Ի՞նչ կասեք այս մասին»,- դիմել է քննիչը ՋՌԿԳ նախկին պետին։ «Իմ անձնական կարծիքով՝ այդ հանձնարարականներն իրավական ակտեր չեն ու ջրօգտագործման թույլտվություն չտալու հիմք չէին կարող հանդիսանալ»,- պատասխանել է այդ տարիներին ՋՌԿԳ պետի պաշտոնը զբաղեցրած Վոլոդյա Նարիմանյանը։ Այնուհետեւ ավելացրել է« «Ամեն դեպքում ասեմ, որ հայտերը գնահատողը եւ թույլտվություն տվողը ես չեմ եղել։ ՋԹ-ն տրամադրել է բնապահպանության նախարարը»։ Վոլոդյա Նարիմանյանը 2002-2012թթ.-ին եղել է բնապահպանության նախարարության ՋՌԿԳ պետի տեղակալը, իսկ 2012-14թթ.-ներին զբաղեցրել է ՋՌԿԳ պետի պաշտոնը: 2013թ. դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի քննչական բաժնում, Քրեական օրենսգքրի 291 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա ջրային պաշարների սահմանված առավելագույն շեմից ավելի գերշահագործում թույլ տալու, դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է Հայկական բնապահպանական ճակատի եւ մի խումբ քաղաքացիների դիմումի հիման վրա: Վ. Նարիմանյանը որպես վկա այս գործով հարցաքննվել է երկու անգամ: Առաջին անգամ՝ 30.04.2014թ.-ին, ընդամենը հայտնել է, որ ջրօգտագործման թույլտվությունները տրվել են օրենքի պահանջին համապատասխան: Քրեական գործի վարույթը 26.12.2016թ.-ին կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված նախաքննության ընթացքում չի հիմնավորվել Արարատի մարզում ստորերկրյա ջրային պաշարների գերշահագործումը: Երկրորդ անգամ Վ. Նարիմանյանը հարցաքննվել է 16.05.2019 թ.-ին՝ քրեական գործի քննությունը վերսկսվելուց հետո, երբ պաշտոնյա չէր եւ հայտնել է, որ 1980թ.-ից մինչեւ 2014թ. օգոստոս ամիսն աշխատել է բնապահպանության բնագավառում։ 2002 թ.-ին բնապահպանության նախարարության կազմում ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, եւ ինքը նշանակվել է գործակալության պետի տեղակալ։ Քննիչին հայտնել է, որ 2002-07թթ.-ին տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում էր նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը։ 2007թ.-ի կեսերից, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը, ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործառույթն անցավ բնապահպանության նախարարին, 2007-ից նա էր ստորագրում թույլտվությունները։ Քննիչն արձանագրել է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի քանակի նվազման պատճառով 2013թ. դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է տեղի ունեցել երկրի նախագահի մոտ, որից հետո նախագահի կարգադրության հիման վրա օրենսդրական նախագծեր են կազմվել, եւ կառավարության որոշում է ընդունվել, որով Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի տրամադրումն արգելվել է։ Քննիչը ներկայացրել է հետեւյալ փաստարկները, որի պայմաններում նախարարությունը պետք է դադարեցներ ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրումը, սակայն չի արել: Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարին հանձնարարվել է Արարատի մարզում խորքային հորերի ջրօգտագործման նոր թույլտվություններ չտրամադրել մինչեւ Արարատյան ջրհավաք ավազանի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն անցկացնելը, սակայն նախարարը միչեւ 2009թ.-ը տվել է խորքային հորերի 21 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:18 - 06 մարտի, 2020